Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան

Ինչո՞ւ է Փաշինյանի աչքից «վրիպել» Պաշտպանության նախարարության հետ քավորի 250 մլն դրամի գործարքը. «168 ժամ» 01/16/2020   09:43  |  Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «Վարչապետ Փաշինյանի իշխանությունը բազմաթիվ քրեական գործերով թիրախավորել է նախկին իշխանության օրոք հարստացածներին, սակայն նրա սուր աչքից կարծես վրիպել է իր ամենամերձավորներից մեկը, ով Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք հարստացել է, իսկ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ՝ մի գործարքով ակնթարթում խոշոր միլիոնատեր է դարձել։

Խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավոր, իջևանցի Ղալումյանների ընտանիքի մասին է, որի երկու որդիները Փաշինյանի շնորհիվ «Նոր Հայաստանում» ԱԺ պատգամավոր ու Իջևանի քաղաքապետ դարձան։

Վոլոդյա Ղալումյանը, ով դեռևս 90-ականներից եղել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Իջևան» մասնաճյուղի պետ և այսօր էլ պաշտոնավարում է՝ անվանափոխված «Վեոլիա ջրի» Իջևանի մ/ճ տնօրենի կարգավիճակով, ժամանակին կոպեկներով օտարել է իր ղեկավարած հիմնարկի գույքը։

2004 թվականին ենթադրաբար օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ Ղալումյանը սեփականաշնորհել է Ջրմուղին պատկանող շենք-շինությունը ու հետն էլ՝ հաշվեկշռում եղած մի ամբողջ հողատարածք, ընդհանուր ծավալը՝ ավելի քան 2,5 հեկտար։

Եվ այդ ամենի համար նա պետությանը վճարել է ընդամենը 6 մլն 600 հազար դրամ։ Փաստորեն, մարզային ջրմուղի պետը հաջողել է իր վարչական լծակներով Իջևանի կենտրոնում գրոշներով 2,5 հա հողատարածք սեփականաշնորհել՝ Ջրմուղի շենք- շինությունը ներառյալ՝ 1 քմ-ի դիմաց ընդամենը 310 դրամ վճարելով։

Նկատենք, այս գործարքն արվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, իսկ ահա տարիներ անց՝ 2012 թվականին, երբ երկրի ղեկավարը Սերժ Սարգսյանն էր, Վոլոդյա Ղալումյանին, չգիտես ինչպես, հաջողվել է Պաշտպանության նախարարության հետ յուղալի գործարք կնքել։

Ըստ այդմ, Իջևանի կենտրոնում կոպեկներով գնված հողատարածքը վաճառել ՀՀ Պաշտպանության նախարարության վրա՝ 250 մլն դրամով, այսինքն՝ 244 մլն դրամ ավելի գումարով՝ մինչ այդ ընդամենը 6.6 մլն դրամով գնած հողի դիմաց։

40 անգամ ավել գին վճարելը՝ 2,5 հա մակերեսի համար, չունի ռացիոնալ ոչ մի հիմնավորում, ուստի չի բացառվում, որ այս կասկածելի գործարքի ետևում Նիկոլ Փաշինյանի քավոր Ղալումյանը ժամանակին վերևներում «մութ» կապեր է ունեցել, շնորհիվ որի՝ մի կողմից՝ պետությանը «քցել է» Իջևանի կենտրոնում հողն առնելով 310 դրամով, մյուս կողմից՝ այդ հողատարածքը կրկին վաճառել պետությանը՝ դարձրած 1 քմ-ն՝ 12.500 դրամ։

Հաջորդ ուշագրավ տեղեկությունը Ղալումյանի քաղաքական հետագծին է առնչվում։ Պարզվում է՝ մինչև վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավոր Ղալումյանների ընտանիքը եղել է ՀՀԿ-ի ակտիվ քաջալերողներից։ Մասնավորապես, Վոլոդյա Ղալումյանը հիմնադրել է ՀՀԿ-ի Տավուշի գրասենյակը և համակարգել է այն։ Այսինքն՝ ընտրական գործընթացներում ակտիվ ներգրավված է եղել ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի օգտին քարոզչական աշխատանքներում։

Իսկ մինչ այդ, 2001-ից մինչև 2008թ․, Վ․ Ղալումյանը եղել է Տավուշի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը։ Իսկ դա նշանակում է, որ այդ շրջանում անցկացված բոլոր համապետական ընտրություններին վարչապետ Փաշինյանի ամենահարազատ ընտանիքի հայրն անուղղակիորեն իր մեծ ներդրումն է ունեցել նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության հաստատման գործին։

Թերևս այս քաղաքական հարաբերություններն են ժամանակին որպես վարչական լծակ ծառայել Վոլոդյա Ղալումյանին, որով նա պետության հետ գործարքում միանգամից մեծ միլիոններ է շահել։

Ինչ խոսք, մեկ այլ անձի դեպքում՝ այս գործարքին Նոր Հայաստանի Գլխավոր դատախազությունը, բնականաբար, կտար «ծանր հանցագործություն» որակումը, անմիջապես քրեական գործ կհարուցվեր՝ պետությանը հասցված խոշոր չափի վնասի հիմնավորումով, բայց նկատելիորեն այս գործարքը չի հուզել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ու գիտե՞ք ինչու, որովհետև, ինչպես արդեն ասացինք, գործարքից շահած Ղալումյանն ու վարչապետ Փաշինյանն ունեն քավոր-սանիկական կապեր, հետևաբար՝ այդ կապով երաշխավորված է ցանկացած մասշտաբի գործարքի իրավաչափություն՝ ինչ ծավալի գործարք էլ որ լինի։

Իրավապահնները փաստացի արդեն «գրոհել են» Տավուշի մարզ, գնացել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ից մի քանի հեկտարով վարձակալած հողերի հետևից, դրանց ՀՀԿ-ական սեփականատերերին են գտել, հարուցված քրեական գործեր կան՝ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի, ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) և գործարար, նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի («ՄԱՊ»-ի Ալիկի) մասով, սակայն այս մեկը, որ Տավուշի սրտում եղած հողակտոր է, բոլորի աչքի առաջ է և ներկայումս զորամաս է դարձել, իրավապահների համար ամենևին էլ կասկածելի գործարք չի թվում։

Մարզպետ Հայկ Չոբանյանն ասում է՝ մեր զանգերից հետո սկսել է ՊՆ զորամաս դարձած նախկին հողատարածքի գործարքներն ուսումնասիրել, հասկանում է, որ ինչ-որ բան այն չէ, բայց չի կարողանում դրանց հիմքերը տեսնել, քանի որ փաստաթղթերին «դոպուսկ չունի», չկան նյութեր, որ դրանց խոցելիությունը կամ իրավաչափ լինելը հասկանա։

168.am-ի հետ զրույցում Վոլոդյա Ղալումյանը չի հերքում, որ նախկին իշխանության օրոք ինքն էլ կարողացել է հարստանալ. կախարդական փայտիկով և առանց «քրտինք թափելու»՝ միանգամից 250 մլն դրամ վաստակել։

Իսկ թե ինչպե՞ս է հաջողվել նրան պետությունից 250 մլն դրամ կորզել 2 հա հողատարածքի դիմաց, և սա՝ այն դեպքում, երբ այդ տեղում նախատեսված ՊՆ հենակետային զորամասը կառուցելու համար Կառավարությունը կարող էր նաև հանրային գերակա շահ ճանաչելու անվան տակ հողն օտարել շատ ավելի նպաստավոր պայմանով, մինչդեռ ինքնարժեքից 40 անգամ թանկ գործարք է կնքվել, մնում է մեծ հարց։

«Դա եղել ա էն ժամանակ, որ «Հայջրմուղկոյուղին» գույքը վաճառում էր, որ իրա պարտքերը փակի։ Գույքը 6 մլն դրամի կարգի գնահատվեց, շենք-շինությունը իրա 2 հա հողատարածքով մի միավոր էր, մի վկայական ուներ, ես կոկրետ գումարը, տարեթիվը չեմ կարող հիշել։ Հին, փլված-քանդված շինություն է եղել իմ օտարած գույքը՝ իր հողով, աճուրդին մի զինվորականի հետ էի մասնակցում, ես հաղթեցի։ Ջրմուղի պետը մի մեծ պաշտոն չէր, որ ես կարողանայի պաշտոնական լծակ գործի դնել։

Սեփականության վկայական, դոկումենտներ չունեմ, որպեսզի ստույգ մակերես ու գին ասեմ ձեզ։ Էդ ամբողջ «դակումենտացիան» չեմ պահպանել, որովհետև հենց էդ թվերին էլ ՊՆ-ին եմ օտարել գույքը, ու կարիքը չի եղել, որ ես թղթերը պահպանեմ։ Ճիշտն ասած, ես եմ եղել գործարք անողը, բայց չեմ հիշում, թե ՊՆ-ի վրա ինչքանով եմ իմ գույքը վաճառել, կարծեմ 200 միլիոնի կարգի»,- 168.am-ի հետ զրույցում պետության հետ կրկնակի գործարքի մասին լուրը պարզաբանում է Վոլոդյա Ղալումյանը։

Իսկ ինչպե՞ս հաջողվեց հողը «ոսկու գնով» նորից պետությանը վաճառել՝ մեր հարցին, Վ. Ղալումյանը խուսափողական ու հակասական պատասխաններ հնչեցրեց։

Սկզբում ասաց, թե բան չի հիշում այդ գործարքից, քաղաքից դուրս է գալիս, չի հասցնի դոկումենտներ նայել, վերհիշել, հետո էլ, թե՝ «էդ արանքում արտասահմանից առաջարկություն էի ստացել, որ հողի վրա մեկը պիտի բիզնես դներ, ահագին նախապատրաստական աշխատանքներ կատարվեցին, որի համար ծախսված 185 մլն դրամը հետ վերադարձվեց ներդրողին»։

Իսկ ո՞վ էր այդ ներդրողը, ո՞ր երկրից և ի՞նչ բիզնես պիտի դներ Իջևանում, զրուցակցի խճճված պատասխաններում ոչ մի հիմնավոր բան չհնչեց. «Չեմ հիշում, անուն, կազմակերպություն չգիտեմ, էդ մարդը Դուբայից էր կարծեմ, փոխանցումների դոկումենտ-բան չկա, կանխիկ եմ փողը ես իրան տվել, բայց ես էլ գործարքից դժգոհ չեմ, իմ ծախսը հանեցի»։

Նշենք, որ հակառակ Վ. Ղալումյանի պնդումների՝ Իջևանից մեզ հաջողվեց պարզել, որ իրականում այդ հողատարածքում շինաշխատանքներ չեն կատարվել, և քաղաքապետարանից որևէ շինթույլտվություն չի տրվել։

Ի դեպ, այս գործարքից հետո Վահե և Հայկ Ղալումյաններն իրենց «Ոսկե ձկնիկ» կոչվող ռեստորանը կառուցեցին Իջևանում, որտեղ շատ հաճախ հյուրընկալում են սանիկ-վարչապետ Նիկոլ Փաշինյանին»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի՝ 16.01.20թ. համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:28 16/01/2020  |  ՄամուլՎարչապետի հարցաքննությունը` ակնարկ պաշտոնյաներին. «Ժողովուրդ»
09:17 16/01/2020  |  ՄամուլԻշխանության դիրքերը թույլ ու խախուտ են մարզերում. Փաշինյանի կողմից հատուկ հանձնարարականներ են իջեցվել. «Փաստ»
20:57 15/01/2020  |  ՎերլուծություններԹավշյա արդարադատություն, թավշյա տուժող, իսկ ու՞ր մնաց իրական արդարադատությունը
20:13 15/01/2020  |  ԼՐԱՀՈՍԴա խայտառակ PR էր թե՛ Քննչական կոմիտեի, թե՛ վարչապետի համար. Լարիսա Ալավերդյան
18:56 15/01/2020  |  ԼՐԱՀՈՍՔննիչի աշխատասենյակում վարչապետի սելֆին պետք է կցվի հարցաքննության արձանագրությանը. սահմանադրագետ
18:22 15/01/2020  |  ԼՐԱՀՈՍ«Փաստինֆո»-ի տեղեկությունը պաշտոնապես հաստատվեց. Նիկոլ Փաշինյանը հետազոտվել է «Նաիրի» ԲԿ-ում
17:52 15/01/2020  |  ԼՐԱՀՈՍՀարցաքննություն 1,5 տարի անց. Որքանով է քննությունը ողջամիտ. Արամ Վարդևանյանը՝ գաղտնալսումների գործի մասին
17:40 15/01/2020  |  ԼՐԱՀՈՍՊատվերն իրականացվել է հենց իշխանական թիմից. Քաղտեխնոլոգը՝ գաղտնալսման գործով Փաշինյանի ուշացած հարցաքննության մասին
16:50 15/01/2020  |  ԼՐԱՀՈՍ«Սոցիալական աջակցության նոր համակարգը պետք է մարդուն օգնի հաղթահարել աղքատությունը». կառավարությունում քննարկվել է սոցիալական աջակցության նոր հայեցակարգը
16:39 15/01/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը «Նաիրի» բուժկենտրոնում հետազոտվել է

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]