Թեմաներ
Շաբաթ 05 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/18/2024   21:15 ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, տղամա՞րդ չեք, խոսեք․ Սրբազան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   20:33 Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան 05/18/2024   20:26 Բագրատ Սրբազանը դիմեց ԱԱԾ-ին, որպեսզի թույլ տան այցելի օդանավակայանում հացադուլի անող Լեո Նիկոլյանին 05/18/2024   20:16 Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան 05/18/2024   20:10 Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024   19:57 Գուցե ոմանց համար անհասկանալի լինի, ոմանց համար անընդունելի, բայց այս ճանապարհը անբեկանելի է․ Բագրատ Սրբազան 05/18/2024   19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/18/2024   19:21 Պահեստազորի սպաները ներկա են եղել Սրբազանի հետ հանդիպմանը 05/18/2024   18:55 Ադրբեջանի պահանջները բոլորը կատարում են եռանդով ու մի բան էլ վատ սցենարով. Դանիելյան 05/18/2024   18:17 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին 05/18/2024   17:55 Դաղալ բաներ արեցին՝ խուզարկեցին մեր տները. բանտը ամենաապուշ բանն է, որով կարող են վախեցնել.Գեւորգյան 05/18/2024   17:53 Արվեստի գործիչները Կառավարության շենքի առջև երգում են «Երազի իմ երկիր հայրենի» 05/18/2024   17:46 Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Տավուշ, բայց ոչ՝ Կիրանց, այլ ներկա լինելու խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:44 Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 05/18/2024   17:33 Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:25 Հաշտությունը չի ենթադրում լղոզված վիճակ. Բագրատ Սրբազան 05/18/2024   17:13 Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 05/18/2024   16:51 Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   16:01 Բագրատ սրբազանն հանդիպում է զինվորականների հետ. ուղիղ 05/18/2024   15:56 Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերը 05/18/2024   15:50 Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը 05/18/2024   15:39 Խնդիրը ձկան գլուխն է, որը փտած է, եւ պետք է այն բուժել կամ վերացնել, այլապես ոչինչ չի ստացվի. Նուռ 05/18/2024   15:22 Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները 05/18/2024   15:14 Հայաստանի իշխանությունները հանձնել են էական դիրքեր՝ Հայաստանն ավելի խոցելի դարձնելով թուրք-ադրբեջանական տանդեմի համար, վտանգվում է բնակչությունը. Ձյունիկ Աղաջանյան 05/18/2024   14:49 Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել 05/18/2024   14:38 ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ» խմբակցությունը կանեն ամեն ինչ՝ սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար. Մամիջանյան 05/18/2024   14:25 Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ. ուղիղ 05/18/2024   14:12 Պաշտոնական որոշում չկա․ Բագրատ սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին 05/18/2024   14:06 Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ 05/18/2024   13:57 Ըստ էության Կիրանց–Ոսկեպար–Բաղանիս հատվածում Նիկոլը քանդեց պաշտպանական ամբողջ գիծը և թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց Տավուշով Իջևան, Վանաձոր և Լոռի մտնելու. Վրթանեսյան 05/18/2024   13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող 05/18/2024   13:16 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին դառել է նույն դևը. Իշխան Գեւորգյան 05/18/2024   12:55 Թուրքին բերում՝ կանգնեցնում են այստեղ, ոչ մի անվտանգության երաշխիք. ծախել են, պրծել. Կիրանցի կինը Սանոսյանին 05/18/2024   12:45 Այս համագործակցությունն անհաղթելի է. Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է երևանյան պատվիրակության անդամներին 05/18/2024   12:40 Առերևույթ ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/18/2024   12:31 «Մեդիահաբի» լրագրող Նարե Գնունին տուժող է ճանաչվել 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   12:14 «Զանգեզուրի միջանցք»-ը կարող է գործարկվել 2028-2029թթ. թուրք պաշտոնյա 05/18/2024   12:08 Պատճառը մեկն է, որը գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում և այդ պատճառը պետք է լուծվի. Բագրատ Սրբազան 05/18/2024   11:58 Վարչապետի այլ թեկնածուի քննարկումը քաղաքական տարաձայնությունների կբերի. Մեսրոպ Առաքելյան 05/18/2024   11:45 Կիրանց բնակավայրի մոտ առերևույթ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով . ՔԿ
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   14:11 Ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ համայնք, ո՛չ էլ մարդ եք ճանաչել ձեր կյանքում․ արքեպիսկոպոս 05/17/2024   08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ» 05/16/2024   23:37 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ) 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան

Սահմանադրական բարեփոխումներով իշխանությունը զբաղվելու է իր իշխանության ամրապնդման խնդիրներով. Պարույր Հայրիկյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին 01/13/2020   15:14  |  Հարցազրույց

Սպասվող սահմանադրական փոփոխությունների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է ԱԻՄ առաջնորդ, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախկին նախագահ Պարույր Հայրիկյանի հետ։

-Պարոն Հայրիկյան, իշխանությունը նախաձեռնում է սահմանադրական բարեփոխումներ եւ այսօր Արդարադատության նախարարությունը հայտարարեց բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման աշխատանքների մեկնարկի մասին։ Նախ, ինչպե՞ս եք գնահատում, առհասարակ, սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը։

-Ուշացրել են շատ։ Պատկերացրեք, որ իրենց խոսքերով «Սերժ Սարգսյանի հագով կարած» Սահմանադրությամբ առոք-փառոք ապրեցին ավելի քանի 1.5 տարի։ Այդ ընթացքում մենք երեք անգամ ուղարկեցինք դեռեւս 2014 թ.-ին՝ բացարձակ ժողովրդավարության համակարգի Սահմանադրությունը ու երեք անգամ էլ խուսափեցին (կամ չկարողացան) բանական պատասխան տալ։ Ի դեպ, առանց սահմանարդական փոփոխությունների տեղի ունեցած իշխանափոխությունը հեղափոխություն կոչելը մանկամտություն էր։ Ցավոք սրտի, այս իշխանությունների՝ իսկապես երկիրը քաղաքացիների սեփականությունը դարձնելու տրամադրվածությանը կասկածելու հիմքեր ունենք։


-«Սերժ Սարգսյանի հագով կարված» Սահմանադրությունը, ինչպես տարբեր փորձագետներ բազմիցս նկատել են, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ հաճույքով հագել է եւ չի էլ պատրաստվում հրաժարվել դրանից։ Սպասվող բարեփոխումներն արդյո՞ք այդ ուղղությամբ են ընթանալու։

- Սահմանադրությունները գրվում են (եւ փոփոխվում) հիմնականում 2 ձեւով՝
ա) քաղաքական կամ այլ (նաեւ կրոնական, ռազմական ու տնտեսական) գործիչների համար՝ նրանց նկատառումներով ու նպատակներով, սովորական «վարձու մասնագետների» օգնությամբ,

բ) հենց քաղաքացիների՝ երկրի իրական տերերի համար։

«Բ» տարբերակը հազվադեպ է լինում. դրա առաջին օրինակը ամերիկյան Սահմանադրությունն է՝ իշխանության ճյուղերի բավական հստակ սահմանազատումներով։ Այս իշխանությունները կարծես, խորապես չեն գիտակցում, որ ոչ թե իրենք են երկրի տերը, այլ՝ քաղաքացին։ «Բ» կարգի Սահմանադրություն գրողները պետք է նաեւ իրավապաշտպան լինեն՝ ոչ միայն իրենց էությամբ, այլև գիտելիքներով։ Ինչ ճիգեր էլ եւ ով էլ գործադրի, 6 կուսակցությունների հավանությանն արժանացած բացարձակ ժողովրդավարության սկզբունքի հիման վրա կառուցված Սահմանադրության նախագծից ավելի լավ բան որեւէ մեկն այսօր ստեղծել չի կարող։ Ուստի, եթե ազնիվ են ու նաեւ պատասխանատու, ամեն ինչ պիտի սկսեն դրանից։ Նախորդ հանձնաժողովին ներկայացվել է դեռեւս 2014 թ.-ին։ Եւ կարծում եմ, որ որեւէ քննարկում դրանից պետք է սկսել։ Հակառակ դեպքում իշխանությունը զբաղվելու է իր իշխանության ամրապնդման (թվացյալ ամրապնդման) խնդիրներով։


-Պարոն Հայրիկյան, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը արդեն իսկ չի բացառել, որ սպասվող սահմանադրական փոփոխությունները կվերաբերեն նաեւ ՍԴ-ին։ Ի՞նչ ռիսկեր եք տեսնում այստեղ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր իշխանությունը տարբեր մեթոդներով փորձում է ազատվել ՍԴ գործող կազմից։ ՍԴ-ին առնչվող հնարավոր փոփոխությունները Ձեր կարծիքով իրականում ի՞նչ նպատակ են հետապնդելու։


-Ինչ վերաբերում է նաեւ Սահմանադրական դատարանը իրենց ենթարկեցնելու նպատակին, դա միայն մի նրբերանգը կարող է լինել։ Երբ օրվա իշխանությունն է անմիջականորեն զբաղվում Հիմնական օրենքով, դա անում է իր համար։ Այդպես է եղել եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ՀԻՄՆԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՎ դա անում է իր համար։ Այդպէս է եղել եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք։ Այդպես կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանի ի օրոք։ Օրվա իշխանություններն արդյո՞ք այնքան վեհ կկարողանան լինել (բոլոր երկրներում) եւ արդյո՞ք ունեն այնքան բարձր գիտակցական մակարդակ (ի վերջո, սա գիտություն է), որ Սահմանադրության վերաբերյալ առաջարկները դիտարկեն քաղաքացիների՝ երկրի տերը լինելու իրողության սկզբունքով։


-Արդյո՞ք հնարավոր եք համարում կրկին վերադարձ կիսանախագահական համակարգին։

-Ինչպես խորհրդարանականը, այդպես էլ կիսանախագահականը (անուններն էլ վրաներն է) կիսատ-պռատական համակարգեր են։ Միայն այն դեպքում, երբ քաղաքացին ինքն է ձեւավորում իշխանության երեք ճյուղերը (մի բան էլ ավելի) կարելի է խոսել ժողովրդավարության մասին։ Ես առաջամարտիկն եմ սահմանադրականության եւ այդ պատասխանատու դիրքից ելնելով ասում եմ՝ մշտապես պետք է նախապատվություն տալ այն տարբերակին, որի դեպքում առավել մեծ դերակատարություն ունի քաղաքացին։ Քաղաքացին ինքը պետք է ընտրի վարչապետին, խորհրդարանը եւ բարձրագույն դատավորներին։ Այդ համակարգը, եթե ոմանց հաճելի է կոչել, կարող են կոչել նաեւ նախագահական, բայց բացարձակ ժողովրդավարության համակարգում նախագահ չկա։ Նախագահները քաղաքացիներն են։

Կա վարչապետ, գլխավոր հրամանատար, 2 տարով ընտրված ԱԺ, որի պատգմավորները քվեարկում են իրենց ստացած եւ իրենց փոխանցված ձայների քանակով՝ նույնպես 2 տարով ընտրված, որպեսզի մշտապես կախված լինեն եւ վախենան քաղաքացիներից եւ այլն։ Մի կարեւոր պահ կա․ պետական համակարգի անկատարության պատճառով ընտրությանը մասնակցած ոչ մի քաղաքացու ձայն չպետք է դուրս մնա խորհրդարանից։


-Պարոն Հայրիկյան, ըստ էության, հրապարակներից վարչապետ Փաշինյանն էլ խոսում էր բացարձակ ժողովրդավարության մասին, նա հավաքված քաղաքացիներին ասում էր՝ դուք բոլորդ վարչապետ եք։ Արդյո՞ք Հայաստանը ավելի ժողովրդավար դարձավ 2018-ի փոփոխություններից հետո։


-Ես նախանձում եմ, որ Դուք այդքան ստերից հետո կարողանում եք լուրջ վերաբերել վարչապետի խոսքերին։ Միայն Սահմանադրության վերաբերյալ հիշեցնեմ. «Սահմանադրությունը՝ գրված Սերժ Սարգսյանի հագով», կեղծված է, իշխանափոխությունից անմիջապես հետո, ի պատասխան մեր պահանջին՝ Սահմանադրության փոփոխություններ կատարելու, փաստարկներ չկան, ավելի ուշ ՝ մի տարի հետո հանձնաժողով ենք ստեղծելու... Բայց ասում էիր «փորձենք», գուցե լավն է Սերժ Սարգսյանի հագով կարածը ... Չմանրանանք։

-Իրական նպատակն այս դեպքում սահմանադրական բարեփոխումների, այդուհանդերձ, ո՞րն է։

-Առանցքային մի բան. ես ոչ միայն ժամանակին եղել եմ Հայաստանում սահմանադրականության հաստատման առաջամարտիկը (1976 թ.), այլեւ եղել եմ 1998 թ.-ի սահմանադրական բարեփոխումների նախաձեռնողն ու հանձնաժողովի նախագահը։ Այդ հարցում ինձնից ավելի փորձառու քիչ մարդ կա (նաեւ կրթությամբ իրավաբան- սահմանադրագետ եմ)։ Սա պաշտոն չէր եւ պաշտոն չի կարող լինել, այլ ... Եթե իմ եւ մեր (նաեւ 6 կուսակցությունների) տվածը ելակետային չի լինելու, ուրեմն մնում է վերեւում ասածս «Ա» կետը՝ երբ գործիչները (իշխանակիր կամ իշխանակիր դառնալու հույս ունեցողներ) գրում են իրենց համար։ Նույնը կարող է վերաբերել այս թիմին։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:00 23/08/2019  |  ԼՐԱՀՈՍԵթե «Լիդիան»-ը լուրջ կառույց լիներ հայկական բանկերից պարտքով գումար չէր ստանա. Հայրիկյան
15:21 24/04/2019  |  ԼՐԱՀՈՍ‹‹Վա ՜յ ճանաչեցին, վա՜յ մեզ հետ սգացին, վա՜յ դատապարտեցին››. սա հարիր չէ պետությանը. Պարույր Հայրիկյան
10:26 10/04/2018  |  ՄամուլՀայրիկյանը դատի տալիս Գագիկ Հարությունյանին և Վարդան Պողոսյանին. «Ժամանակ»
15:41 24/11/2017  |  ԼՐԱՀՈՍՊարույր Հայրիկյանը հայտարարեց հացադուլը դադարեցնելու մասին
09:51 24/11/2017  |  ՄամուլՊարույր Հայրիկյանը արդեն 5-րդ օրն է հացադուլի մեջ է. «Ժամանակ»
16:13 15/02/2017  |  ՔաղաքականՊարույր Հայրիկյանը համագործակցության առաջարկ կներկայացնի «Ելք» դաշինքին
14:22 01/07/2013  |  ԼՐԱՀՈՍՔաղաքական գործչի մահափորձի գործով ներկայացվեց միջնորդությունների փաթեթ
22:05 06/05/2013  |  Քրեական խրոնիկոնՆշանակվել է Վարդան  Սեդրակյանի գործով դատաքննությունը
12:25 02/03/2013  |  ԼՐԱՀՈՍՊ. Հայրիկյանը Տիրոջից ուժ և իմաստություն է խնդրում
15:29 12/02/2013  |  Ընտրական իրավունքՊ.Հայրիկյանը մտահոգված է Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակով

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]