Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ)

Դիտարկումներ՝ ՍԴ դատավորի լիազորությունների կասեցման ընթացակարգի վերաբերյալ 01/10/2020   19:54  |  Վերլուծություններ

Հետագա հնարավոր վտանգավոր զարգացումները կանխարգելելու համար, հրատապ եմ համարում մանրամասն անդրադառնալ այն հարցին, թե ինչու «պաշտոնավարության ժամանակավոր դադարեցում» խափանման միջոցը որևէ պարագայում չի կարող կիրառելի լինել Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ։ Ասելիքիս բուն էությունն ամբողջապես հասկանալի կլինի մեր հասարակության իրավաբանական համայնքի համար: Սակայն իրավաբանական այս ակներև իրողությունը կփորձեմ ձևակերպել նաև երկու կարճ պարբերությամբ՝ իրավաբան չհանդիսացող անձանց համար պարզ, հասկանալի լինելու համար:

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է հանրային ծառայության մեջ գտնվող մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու հնարավորություն, որի վերաբերյալ որոշում կարող է կայացնել դատախազը կամ քննիչը:

Սահմանադրական դատարանի նախագահին ներկայացված մեղադրանքի և նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի համատեքստում ուշագրավ նշանակություն է ձեռք բերում Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների կասեցման ընթացակարգերի պատշաճ վերլուծությունը, քանի որ ՍԴ դատավորի նկատմամբ քրեական հետապնդման իրավական մեխանիզմների ոչ գրագետ կիրառումը կարող է վտանգել սահմանադրական արդարադատության մեխանիզմի գոյությունը և դրանով իսկ՝ Սահմանադրության գերակայությունն ընդհանրապես։

Եվ այսպես:

1. Ելնելով պետական մարմինների համակարգում Սահմանադրական դատարանի ունեցած առանձնահատուկ դերից, Սահմանադրությունը և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը ՍԴ դատավորների համար սահմանում են պաշտոնավարման այնպիսի երաշխիքներ, որոնք ՍԴ դատավորներին հնարավորություն կտան անկաշկանդ և առանց խոչընդոտների իրականացնելու Սահմանադրության 167-րդ հոդվածով իրենց վերապահված առաքելությունը։ Այդ նպատակով Սահմանադրությունը սպառիչ կերպով սահմանել է այն դեպքերը, թե երբ են ՍԴ դատավորների լիազորությունները դադարում կամ դադարեցվում (164-րդ հոդված, մաս 8 և 9)։ Սահմանադրական դրույթները նյութական և դատավարական իրավունքի տեսանկյունից կոնկրետացված են «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում, որը, միաժամանակ սպառիչ կերպով սահմանել է ՍԴ դատավորի լիազորությունները կասեցնելու դեպքերը։ Հարկ է նկատել, որ Սահմանադրական դատարանի գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով (Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մաս), որը սահմանադրական օրենք է (Սահմանադրության 103-րդ 2-րդ մաս) և գերակա է մնացած նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ (Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի)։

2․ Այսպիսով, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը նախատեսում է, որ ՍԴ դատավորի լիազորությունները կասեցվում են մինչև դատաքննության ավարտը միայն հետևյալ երկու տեսակ գործերով դիմումները քննության ընդունելու պահից․

1) ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործերով («Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 83-րդ հոդվածի 3-րդ մաս)․

2) իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու մասին համաձայնություն տալու վերաբերյալ գործերով («Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 84-րդ հոդվածի 3-րդ մաս)։
Կասեցման վերը նշված երկու հիմքերն էլ վերաբերում են որպես դատավոր պաշտոնավարմանը և այնպիսի իրավիճակների, որոնց համար որպես հետևանք նախատեսված է դատավորի լիազորությունների դադարեցում։ Այլ կերպ ասած, կասեցումը պայմանավորվում է բացառապես ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման հնարավոր իրավական հետևանքով։

3․ Այն հանգամանքը, որ 2015 թ․ Սահմանադրությունը դատավորին վերապահել է միայն գործառութային անձեռնմխելիություն, չի նշանակում, որ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս իր լիազորությունների հետ չկապված այլ ենթադրյալ հանցագործությունների համար ՍԴ դատավորին մեկուսացնել իր պաշտոնեական պարտականությունները կատարելուց։ Այդ է պատճառը, որ Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ մասը սահմանում է, որ ցանկացած հանցագործություն կատարելու պարագայում ՍԴ դատավորի լիազորությունները դադարում են միայն մեղադրական դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքերով դադարեցնելու պարագայում։ Ընդ որում, այս երկու դեպքերը վերաբերում են ինչպես դատավորի կողմից իր լիազորությունների կատարման հետ կապված, այնպես էլ «սովորական» հանցագործություններին։ Սահմանադրությունը դրանով ելնում է դատավորի անմեղության կանխավարկածից, և փաստում, որ ցանկացած հանցանքի մեջ կասկածի դեպքում, նույնիսկ, եթե այն ծանրագույն հանցագործություն է, դատավորի լիազորությունները դադարում են միայն նրա մեղավորությունը հաստատվելու պահից։
Իսկ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:

4․ Սահմանադրության և Սահմանադրական դատարանի մասին օրենքի վերը նշված հոդվածների համադրումից բխում է, որ բացառությամբ ՍԴ օրենքով նախատեսված ՍԴ դատավորի լիազորությունների կասեցման երկու դեպքերի (83-րդ և 84-րդ հոդվածների 3-րդ մասեր), ՍԴ դատավորի կողմից ենթադրյալ, այսպես կոչված «սովորական» հանցանք կատարելու պարագայում, նրա նկատմամբ քրեական վարույթը պետք է իրականացվի այնպես, որպեսզի ՍԴ դատավորը լիարժեք հնարավորություն ունենա իրականացնելու իր լիազորությունները ամբողջ ծավալով (այդ թվում՝ մասնակցելու ՍԴ նիստերին և որոշումներ կայացնելու ողջ գործընթացին)։ Ուստի, ենթադրյալ հանցագործություն կատարած լինելու պարագայում ՍԴ դատավորի նկատմամբ կարող են կիրառվել խափանման միայն այնպիսի միջոցներ, որոնք կապված չեն նրան ազատությունից զրկելու հետ և չեն խոչընդոտում նրա՝ որպես դատավոր, լիազորությունների կատարմանը։

5․ Նման մոտեցումը բնորոշ է Սահմանադրական դատարանին, քանի որ ի տարբերություն մյուս դատարանների, Սահմանադրական դատարանի պարագայում դատավորների փոխարինումն այլ դատավորներով անհնար է։ Հակառակ պարագայում, ՍԴ դատավորին ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց կիրառելու դեպքում հնարավոր կլինի գործնականում անորոշ ժամանակով կաթվածահար անել Սահմանադրական դատարանը՝ մինչև ՍԴ դատավորի մեղքի հաստատումը կամ նրա արդարացումը օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

6․ Միջազգային պրակտիկային նույնպես բնորոշ չեն քրեական հետապնդման առկայության պարագայում ՍԴ դատավորի լիազորությունների «ավտոմատ կասեցման» կառուցակարգեր։ Սովորաբար կասեցումը պայմանավորվում է կամ սահմանադրական դատարանի կողմից դատավորին քրեական հետապնդման ենթարկելու համաձայնություն տալով (Մոլդովա (1) , Լատվիա (2) , Հունգարիա (3), Լիտվա (4), Վրաստան (5) ) կամ կասեցման որոշումը թողնվում է սահմանադրական դատարանի հայեցողությանը (Գերմանիա (6), Բելգիա (7)

7․ Ավելորդ չէ հիշեցնել, որ դեռևս 2019 թ․ օգոստոսի 9-ին արդարադատության նախարարության կողմից հրապարակված օրենքների նախագծերի փաթեթում (հասանելի է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ https://www.e-draft.am/projects/1852/about հղումով) ընդգրկված «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսված էր մի դրույթ, որը հնարավորություն կտար կասեցնելու ՍԴ դատավորի լիազորությունները ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական վարույթ հարուցվելու կամ նրան ազատությունից զրկելու պարագայում` մինչև քրեական գործով վարույթի ավարտը: Դրանով արդարադատության նախարարությունը լռելյայն ընդունում էր, որ գործող օրենսդրական կարգավորումների պարագայում Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ հնարավոր չէ կիրառել ազատությունից զրկման հետ կապված խափանման միջոց, քանի դեռ նման համաձայնություն Սահմանադրական դատարանը չի տվել:

Հետագայում նախարարությունը այդ դրույթը չի զետեղել նախագծի վերջնական տարբերակում` ըստ էության հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը և ՍԴ անկախության երաշխիքների գործուն համակարգի առկայության անհրաժեշտությունը:

 

Դավիթ Հարությունյան
Արդարադատության նախկին նախարար

 

1. Տես Law N° 317-XIII on the Constitutional Court (մատչելի է հետևյալ հղումով` http://www.constcourt.md/public/files/file/Actele%20Curtii/acte_en/Law_on_CC_EN.pdf,  այցելվել է 20.08.2019թ.), հոդված 16, մաս 4։

2. Տես Constitutional Court Law (մատչելի է հետևյալ հղումով` http://www.satv.tiesa.gov.lv/en/2016/02/04/constitutional-court-law/  այցելվել է 20.08.2019թ.), հոդված 9, մաս 1 և հոդված 35:

3. Տես Act on the CC, (մատչելի է հետևյալ հղումով` https://hunconcourt.hu/act-on-the-cc/ ), հոդված 14, մաս 3 և հոդված 50 մաս 2, կետ «da»:

4. Տես The law on the constitutional court of the Republic of Lithuania, (մատչելի է հետևյալ հղումով` https://www.lrkt.lt/en/about-the-court/legal-information/the-law-on-the-constitutional-court/193 , հոդված 10, մաս 1:

5. Տես Organic law of Georgia on Constitutional court of Georgia (մատչելի է հետևյալ հղումով` https://www.constcourt.ge/en/court/legislation/law.page , այցելվել է 20.08.2019թ.), հոդված 15, մաս 1, 2

6. Տես Act on the Federal Constitutional Court, (մատչելի է հետևյալ հղումով` http://www.bundesverfassungsgericht.de/SharedDocs/Downloads/EN/Gesetze/BVerfGG.pdf?__blob=publicationFile&v=1 ), հոդված 105, մաս 2, կետ 5։

7. Տես Special act of 6th January 1989 on the Constitutional court, (մատչելի է հետևյալ հղումով` https://www.const-court.be/en/common/home.html, ), հոդված 49:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:53 27/12/2019  |  ԼՐԱՀՈՍԱկնհայտորեն խախտված է անձեռնմխելիության ինստիտուտը. Դավիթ Հարությունյան
10:33 27/12/2019  |  ԼՐԱՀՈՍՆպատակը ՍԴ այլ անդամների վրա ճնշում գործադրելն է՝ անպարկեշտ առաջարկն ընդունելու համար. Դավիթ Հարությունյան
15:55 13/12/2019  |  ԼՐԱՀՈՍԲադասյանի հակափաստարկներն ամենևին չփարատեցին նախագծի հետ կապված իմ մտահոգությունները. Դավիթ Հարությունյան
18:47 11/12/2019  |  ՎերլուծություններՈրոշ դիտարկումներ՝ Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի վերաբերյալ
20:14 28/10/2019  |  Դատական ռեպորտաժներՍպանված կուրսանտի անկողնու մոտ հայտնաբերված արյան նմուշները համընկնում են Հայկազ Բարսեղյանի ԴՆԹ նմուշի հետ
09:23 03/10/2019  |  ՄամուլԴավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանը մեկնել են Ստրասբուրգ. «Հրապարակ»
14:50 04/07/2019  |  ԼՐԱՀՈՍՎեթթինգի նախադրյալներ Հայաստանում չկան. Դավիթ Հարությունյան (տեսանյութ)
11:07 04/07/2019  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրորեն սխալ է խոսել դատավորների ու անդամների տարբերությունների մասին. միջազգային փորձագետ
11:02 29/06/2019  |  ՄամուլԴավիթ Հարությունյանի կադրը՝ արդարադատության փոխնախարա՞ր. «Հրապարակ»
12:11 21/06/2019  |  ԼՐԱՀՈՍԵթե Վահե Գրիգորյանը այդ ուղղությամբ քայլեր անի՝ կհայտնվի քրեական տիրույթում. Դավիթ Հարությունյան NEWS.am

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]