Թեմաներ
Կիրակի 05 / 05 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/04/2024   23:44 Չի կարող հայ մարդն այդքան ճզմված լինել, 30 տարի հայրենիք պահած մարդը, թշնամու սադրանքից չընկճված մարդը իր պետության մեջ արտասվում է. Բագրատ Սրբազան 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   21:34 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում 05/04/2024   21:19 Մարդիկ հոգնել են ու զզվել են․ Մարդիկ հույս են ուզում․ Մելիքյան 05/04/2024   21:04 Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթը մեծ ոգեւորություն է առաջացրել. Շուշիի ազատագրման օրը շարժումը երիտասարդաց գիշեր կկազմակերպի 05/04/2024   20:46 Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/04/2024   20:31 ԱՄՆ-ի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին 05/04/2024   20:16 Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին` լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին 05/04/2024   20:14 Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացել են Բագրատ Սրբազանի երթին (տեսանյութ) 05/04/2024   20:03 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/04/2024   19:52 Ոգին հաղթելու է դուխին. Արթուր Վանեցյան 05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   19:06 Հասանք Սևքար, ուղղությունը Ենոքավան` չնայած հորդառատ անձրևին, քայլերթը շարունակվում է 05/04/2024   18:58 Տեսակցեցի, ապօրինի ազատազկված 4 տավուշեցիների, նրանց միակ մտահոգությունն է, որ վտանգավոր օրերին տեղում չեն Տիգրան Աբրահամյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   18:37 «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին 05/04/2024   18:28 Բոլորս իրար հետ գծելու ենք այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան մեզ վերադառնալու Արցախ, դա հեքիաթ չէ. Մետաքսե Հակոբյան 05/04/2024   18:16 ՌԴ Բելգորոդում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ 05/04/2024   17:56 «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը 05/04/2024   17:36 Դիվանագետներն իրենց աջակցությունն է հայտնել շարժմանը 05/04/2024   17:26 Զոհված զինծառայողների ծնողները միացել են տավուշյան շարժմանը 05/04/2024   17:14 Բագրաստ Սրբազանի առաջնորդությամբ՝ երթի մասնակիցները հասել են Սարիգյուղ 05/04/2024   17:10 Տավուշյան շարժումը պետք է դառնա համահայկական 05/04/2024   17:09 Թող ոչ ոք չկասկածի՝ գնալու ենք մինչեւ վերջ եւ հասնելու ենք մեր նպատակին. Դանիելյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/04/2024   16:37 ՌԴ ՆԳՆ-ն Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել 05/04/2024   16:22 Ուխտ եմ կնքել՝ այս խաչը իմ պարանոցին կմնա, մինչեւ հաղթանակներ կունենանք. Բագրատ Սրբազան 05/04/2024   16:19 Բաքուն քար լռություն է պահպանում Բագրատ Սրբազանի՝ Տավուշից դեպի Երևան մեկնարկած շարժման վերաբերյալ․ Ոսկանյան 05/04/2024   15:54 Ծառն արմատախիլ անելու դեպքում, այնուամենայնիվ, գլխավոր արմատը մնում է հողում ու ավելի խորն է գնում. Վրթանես սրբազանը` Արցախ վերադառնալու մասին 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   15:41 ՌԴ Սոչիում նույնպես ջրի մակարդակի բարձրացում են կանխատեսում 05/04/2024   15:33 Հրատապ. Տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան (տեսանյութ) 05/04/2024   15:15 Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/04/2024   14:32 Փարիզում էկոնոմիկայի նախարարը վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ ԶԼՄ-ներ 05/04/2024   14:14 Ֆրանսիահայ լրագրողը օդանավակայանում բաժանում է իրեն տրված կրուասանները. Արդեն 14 օր է, ինչ նա հայտարարել է հացադուլ (տեսանյութ) 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/04/2024   13:54 Սփյուռքը ստիպված կլինի ավելի կտրուկ քայլերի դիմել․ ԳԿԽ Վարչություն 05/04/2024   13:39 Բժիշկը նշել է մարսողությունը բարելավելու ուղիները 05/04/2024   13:20 Սա էլ ձեզ դասական միջանձնային կոնֆլիկտ. Էրիկ Ալեքսանյանը արձագանքել է գլխավոր դատախազին 05/04/2024   13:11 Վահագն Խաչատուրյանի մեդալին Հունգարիան պատասխանեց դիվանագիտական ապտակով. Գրիգոր Բալասանյանի անդրադարձը (տեսանյութ) 05/04/2024   13:02 Հեղեղումներ, փլուզումներ, ջրալցումներ. հորդառատ անձրեւի հետեւանքները՝ մայրաքաղաքում. նոր կադրեր 05/04/2024   12:49 Ադրբեջանի վարչապետը պատրաստվում է մեկնել Անկարա 05/04/2024   12:41 Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը 05/04/2024   12:38 Դանիայում դեռահասներն սկսած 15 տարեկանից կկարողանան աբորտ անել առանց ծնողների համաձայնության 05/04/2024   12:28 Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. ականները հանել են, այլեւս անվտանգ չենք զգում մեզ. Կիրանցի բնակչուհի 05/04/2024   12:20 «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով 05/04/2024   12:16 ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ նիկոլի ու սինանյան զարեհի դիմաց․ քաղաքագետ 05/04/2024   12:14 Սա նույնն է, թե գարշհոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով․ Ոսկանյան
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը

Դա ինձ հիշեցրեց, թե ինչպես էր Մանվել Սարիբեկյանը կարդում իր առջեւ դրված տեքստը Ադրբեջանի բանտում. Արա Ղազարյանը՝ ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութի մասին 01/06/2020   19:59  |  ԼՐԱՀՈՍ

«Ցավալի է, բայց դա ինձ հիշեցրեց, թե ինչպես էր Մանվել Սարիբեկյանը կարդում իր առջեւ դրված տեքստը Ադրբեջանի բանտում։ Առաջին բանը , որ մտքովս անցավ, դա էր։ Սովորաբար, երբ մարդը տարվում է Ոստիկանություն կամ ԱԱԾ, նա շոկի մեջ է եւ չի կարող այդպես վարժ, հանգավորումներով տեքստ կարդալ»,- «Փաստինֆո»-ին հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը՝ անդրադառնալով «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջի օգտատիրոջը վերաբերող քրեական գործին։

Մասնագետը իրավական տեսանկյունից խնդրահարույց է համարում այս գործը, քանի որ առհասարակ հստակ չէ հանցակազմի առկայությունը եւ հոդվածը, որով քրեական գործ է հարուցվել։ «Առաջի հերթին բոլորը մտածում են, թե Քրեական օրենսգրքի ո՞ր նորմի շրջանակում կարող է ձեւավորվել կասկած, որ նա կատարել է հանցագործություն։ Ի վերջո, դա նաեւ արտահայտվելու ազատություն է, ենթադրենք մարդը սխալվել է, սխալ բան է գրել, որից օգտվել են ինչ-որ ուժեր դրսից, բայց այստեղ կա դիտավորության սուբյեկտիվ հատկանիշը , հանցագործության օբյեկտիվ հատկանիշները՝ քրեական նորմը, որը պետք է հստակ, առանց երկիմաստությունների ամրագրված լինի»,-ասաց Արա Ղազարյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում կեղծ տեղեկատվություն էր հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։ Մեկ օր անց՝ հունվարի 4-ին՝ կեսգիշերին, ՀՀ վարչապետ Փաշինյանը հանդես եկավ հերքմամբ՝ նշելով, թե սա «այն դեպքն է, երբ խոսքի կեղծ «ազատությունը» սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար: Լուրի հեղինակները եւ նրանց շարժառիթները պետք է պարզվեն»։ Իսկ հունվարի 5-ին ԱԱԾ-ն հայտարարեց, թե պարզել են «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը։ Վերջինս բերման է ենթարկվել և պարզաբանում ներկայացրել՝ իր կատարած գործողությունների վերաբերյալ։ Ըստ ԱԱԾ-ի տեսանյութի՝ ձերբակալվածն ասել է, որ ունի ընդդիմադիր հայացքներ, իբր, անարդար է համարում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը։ ԱԱԾ-ը չի հայտնում, թե որ հոդվածով է քրեական գործ հարուցվել։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.«Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը ձերբակալվել է»։

Այս քրեական գործը մասնագետին հիշեցրել է շուրջ տասը տարի առաջ հարուցված մի քրեական գործ, երբ մի քաղաքացի Վերնիսաժում ադրբեջանցիներից գնված գրքեր էր վաճառում. «Հարուցեցին քրեական գործ, հետո գործը կարճեցին՝ հասկանալով, որ այնտեղ հանցակազմ չկա։ Այս դեպքում էլ, նույնիսկ, եթե երիտասարդը վատ բան է արել, այդ վատ բանը պետք է հստակորեն սահմանված լինի քրեական օրենսգրքում, հիմա այս պահի դրությամբ դեռ անհստակություն է։ Հասկանալի է, որ նա արել է հիմարություն՝ կեղծ տեղեկություն է տարածել, բայց դա հանցագործությո՞ւն է, թե ոչ, հստակորեն պետք է սահմանված լինի քրեական օրենսգրքով։ Քրեական օրենսգիրքը չի կարելի ռեզինի նման ձգել »։

Արա Ղազարյանը շեշտեց՝ Քրեական օրենսգրքում որեւէ հոդված չկա, որն այդ արարքը դարձնում է հանցավոր արարք.«Հանցակազմ չկա, եթե հոդվածներից որեւէ մեկը, ասենք 226-րդ հոդվածը (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը,-խմբ.) լայնորեն չկիրառվի, իսկ Քրեական օրենսգիրքը լայնորեն կիրառելն արգելվում է։ Լուրջ պրոբլեմ է այս գործը, ես կարծում եմ, որ նա հանցագործություն չի կատարել»։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, թե «սա այն դեպքն է, երբ խոսքի կեղծ «ազատությունը» սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար», Ղազարյանն ասաց՝ գուցե վարչապետը ցանկացել է նշել, որ դա ապօրինի խոսք է, որն իսկապես այդպես է, բայց, ըստ փաստաբանի, հանցակազմը պետք է հստակ լինի։ «Մի բան, որ կեղծ է՝ ապօրինի խոսք է կամ խոսքի ազատության չարաշահում, համաձայն ենք, բայց դա պետք է հանգեցնի քաղաքացիակա՞ն, թե՞ քրեական պատասխանատվության։ Օրենքը սա հստակ պետք է սահմանի , որ քաղաքացու համար կանխատեսելի լինի եւ հաջորդ անգամ նման բան անելուց առաջ, քաղաքացին մտածի՝ կարո՞ղ է ենթարկվել պատասխանատվության, թե ոչ։ Քրեական օրենսգիրքը չի կարող անկանխատեսելի կերպով, անալոգիայով կիրառվել, եթե կանխատեսելի չէ, արդեն լուրջ խնդիր է»,-ասաց Արա Ղազարյանը՝ հավելելով. «Վարչապետը կարող է գրել, բայց որոշում կայացնողը ՝ քրեական գործ հարուցվի, թե ոչ, քննիչն է, վարույթն իրականացնող մարմինն է»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:52 05/01/2020  |  ԼՐԱՀՈՍՓնտրում եմ ու ոչ մի «համապատասխան» հոդված չեմ գտնում. Իրավապաշտպանը` ԱԱԾ հաղորդագրության մասին
11:36 17/12/2019  |  ԼՐԱՀՈՍԸնտրովի կիրառման ռիսկը միշտ կա. Արա Ղազարյանը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» նախագծի մասին
15:40 07/12/2019  |  ՀարցազրույցՆախ պետք է հաղթահարվի գործառութային անձեռնմխելիությունը և հետո միայն սկսվի քրեական հետապնդումը. Արա Ղազարյան
23:30 06/12/2019  |  ԼՐԱՀՈՍ«Ա1+»-ը համարվել է պարտված միայն այն պատճառով, որ «Ա1+» է. Արա Ղազարյան
16:18 31/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱրման Բաբաջանյանի հայտարարությունները դատավարական իմաստով ասեկոսե են. Արա Ղազարյան
19:02 23/10/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ի շրջափակումը, ՍԴ նիստի անցկացումն արգելելը՝ արդյո՞ք իշխանության յուրացում է
16:09 30/09/2019  |  ՔաղաքականԻշխանությունը պետք է ողջամիտ բացատրություն տա՝ ինչո՞ւ մի դեպքում չի իրականացվում քրեական հետապնդում, մյուս դեպքում իրականացվում է. Արա Ղազարյան
17:42 20/09/2019  |  ՀարցազրույցԵթե այսպես շարունակվի, Հայաստանի հարցը կհայտնվի ԵԽԽՎ օրակարգում. Արա Ղազարյան
12:07 08/09/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ որոշումն ինքնին նոր հանգամանք է և պետք է հանգեցնի գործի վերաբացմանը. Արա Ղազարյան
11:36 19/07/2019  |  ՀարցազրույցՌոբերտ Քոչարյանի գործով ընդհանուր իրավասության դատարանը պետք է սպասի միջազգային կառույցների եզրակացությանը. Արա Ղազարյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]