Թեմաներ
Կիրակի 05 / 12 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/11/2024   23:26 Տավուշի թեմի առաջնորդը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանում 05/11/2024   21:57 Պատահար Սևանի ճանապարհին. վիրավորներից մեկը զինծառայող է. shamshyan.com 05/11/2024   21:46 Երկուշաբթի նախատեսվում են հոսանքազրկումներ հետևյալ հասցեներում 05/11/2024   21:33 Հայրերը․ Տավուշի և Շիրակի թեմերի առաջնորդները համատեղ լուսանկար են հրապարակել 05/11/2024   21:17 Նախագահ Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին 05/11/2024   21:05 Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել 05/11/2024   20:38 ՄԻՊ ներկայացուցիչը բողոքի ակցիայի՝ վնասվածք ստացած մասնակցին տեսակցել է նախքան ԲԿ տեղափոխելը 05/11/2024   20:16 Զանգվածային ցույցեր են այսօր վերսկսվել Թբիլիսիում 05/11/2024   19:53 «Իմնեմնիմի»-ի գործով նախնական դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի օրը 05/11/2024   19:46 Ադրբեջանին զիջումների իրական դեմքը սա է. հաջորդը դու ես ու քո տունը. Վարուժան Գեղամյան 05/11/2024   19:17 Անկախ նրանից, թե այս մանիպուլյացիան իմ հանդեպ արվել է դիտավորությամբ, թե անգրագիտության հետևանքով, այն իրենից ներկայացնում է զրպարտություն. Ալեն Սիմոնյան 05/11/2024   19:12 Աննա Այվազյանը՝ Եվրոպայի չեմպիոն 05/11/2024   18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից 05/11/2024   18:38 ՊՆ-ն հերքում է լուրերը, թե Մուրացանի զինհոսպիտալի բժիշկների անձնագրերը հավաքել են, արգելում են մասնակցել ցույցերին 05/11/2024   18:29 Քաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան ճանապարհը 05/11/2024   18:23 Ջրառատում վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը 05/11/2024   18:15 Ադրբեջանական կողմը փորձելու է արագացնել գործընթացները. Արա Պողոսյան 05/11/2024   18:03 48 քաղաքացի ազատությունից զրկվել է. վնասվածք է ստացել մեկ քաղաքացի. հայտարարություն 05/11/2024   17:53 Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին 05/11/2024   17:47 Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաեւ Սյունիքում 05/11/2024   17:44 Հանդիպեցի ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին` հասկանալու, թե ի՞նչ քարտեզների հիման վրա է իրականացվում դելիմիտացիան. Աբրահամյան 05/11/2024   17:34 Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանել է՝ ինչ հիմքով է ազատ արձակվել 05/11/2024   17:28 Հայաստանը «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիրն է 05/11/2024   16:51 Երեւանի կենտրնում թիվ 44 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը բախվել է երեք մեքենաների հետ 05/11/2024   16:47 Սպասում ենք ձեզ ազատագրված եւ հաղթանակած Հայաստանում. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել է սփյուռքահայությանը (տեսանյութ) 05/11/2024   16:25 Սևակ Խաչատրյանն ազատ արձակվեց, զենք-զինամթերք նրա մոտ չի հայտնաբերվել. փաստաբան 05/11/2024   15:58 Սարկավագը շուտով ազատության մեջ կլինի 05/11/2024   15:43 Նիկոլ, ես գալու եմ քո հետևից․ Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել մեկուսարանից 05/11/2024   15:32 Սյունիքում եւ Գեղարքունիքում զորքերի հետքաշումը տեղի չի ունեցել Ալմաթիի հռչակագրով. ինչ է պատասխանել ԱԳՆ-ն 05/11/2024   15:19 Նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսում հանդիպել է իրանահայերի և իրաքահայերի միությունների ներկայացուցիչների հետ 05/11/2024   15:03 Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ռամիզ Թահիրովը ազատվել է պաշտոնից 05/11/2024   14:56 Չանեք այլևս նման բան. արցախցիներին չզանգեք ու վարչություն չհրավիրեք միտինգներին մասնակցելու համար. Բաբայան 05/11/2024   14:28 Ալմաթիում ավարտվել են Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները.բաց հարցերի շուրջ դեռ կան տարաձայնություններ 05/11/2024   14:26 Արմենը աջ դաստակի ափային մակերեսի «ջնջխված» վերք է ստացել. ոստիկանները քաշքշելով մարմնական վնասվածք են պատճառել 05/11/2024   14:05 Ալմաթիում այսօր կշարունակվեն Միրզոյան-Բայրամով բանակցությունները 05/11/2024   13:58 ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու 05/11/2024   13:53 Մահացել է նախկին պատգամավոր, ԵԿՄ անդամ Կարեն Սարիբեկյանը 05/11/2024   13:51 Ոստիկանները Երեւանի կենտրոնում բիրտ ուժ են գործադրել եկեղեցու սպասավորների նկատմամբ (տեսանյութ) 05/11/2024   13:39 Ձեզ լավ նայեք, Փաշինյան ջան.վարչապետը չնախատեսված կանգառ ունեցավ Գայ բնակավայրում, կողմնակիցները հավաքված էին (տեսանյութ) 05/11/2024   13:29 Սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. 4-6 աստիճանով ցրտելու է 05/11/2024   13:23 Զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի նախաքննությունը, նրա ծառայակցի վերաբերյալ մեղադրանքով, ավարտվել է 05/11/2024   13:18 ՌԴ-ում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը 05/11/2024   13:00 Տեղ կա խնայում ենք անիմաստ, տեղ կա ծախսում ենք անիմաստ. Նիկոլ Փաշինյան 05/11/2024   12:56 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել Նիկոլյանին դադարեցնել արդեն 20 օր տեւող հացադուլը 05/11/2024   12:53 «Դուք դեռ բիրտ ուժ չեք տեսել». Ջոմարդյանը՝ լրագրողներին 05/11/2024   12:45 Ոստիկանական բիրտ ուժի հետեւանքով քաղաքացին վնասվածք է ստացել 05/11/2024   12:41 Բևեռի անդամները հանդիպում են ունեցել Արքեպիսկոպոս Գալստանյանի հետ 05/11/2024   12:29 Ոստիկանությունը առանց օրինական պահանջ ներկայացնելու բերման է ենթարկել արդեն 35 քաղաքացու 05/11/2024   12:25 Սևբերետավորներից մեկը վերցրեց սուրճը. ուզում ենք հավատալ՝ ոստիկանությունը ժողովրդի հետ է. (տեսանյութ) 05/11/2024   12:08 Տանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիս, իսկ մեր միամիտ ու անմիաբան ժողովուրդը դեռ դավաճան իշխանություններից չի ազատվել. Զաքարյան
05/11/2024   13:51 Ոստիկանները Երեւանի կենտրոնում բիրտ ուժ են գործադրել եկեղեցու սպասավորների նկատմամբ (տեսանյութ) 05/10/2024   10:33 Հրատապ. փակ է Երեւանի մուտքը՝ Արարատի մարզից (տեսանյութ) 05/10/2024   14:50 Որ համալսարաններն են միացել Սրբազանի կոչին ու դասադուլ հայտարարել 05/11/2024   19:17 Անկախ նրանից, թե այս մանիպուլյացիան իմ հանդեպ արվել է դիտավորությամբ, թե անգրագիտության հետևանքով, այն իրենից ներկայացնում է զրպարտություն. Ալեն Սիմոնյան 05/11/2024   21:05 Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել 05/11/2024   07:52 Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ» 05/10/2024   23:24 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 10-ի հանրահավաքի մասնակիցների թիվն ըստ ԻՔՄ-ի 05/11/2024   15:43 Նիկոլ, ես գալու եմ քո հետևից․ Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել մեկուսարանից 05/11/2024   15:32 Սյունիքում եւ Գեղարքունիքում զորքերի հետքաշումը տեղի չի ունեցել Ալմաթիի հռչակագրով. ինչ է պատասխանել ԱԳՆ-ն 05/11/2024   12:41 Բևեռի անդամները հանդիպում են ունեցել Արքեպիսկոպոս Գալստանյանի հետ 05/11/2024   18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից 05/10/2024   17:24 Սահմանային սյուների տեղադրումն ավարտվում է. Բայրամով 05/10/2024   13:14 Դավիթ Գյուրջինյանի ղեկավարած համալսարանի՝ Բրյուսովի, դռները փակված են Բագրատ Սրբազանի և դասախոսների առջև 05/11/2024   17:34 Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանել է՝ ինչ հիմքով է ազատ արձակվել 05/10/2024   11:32 Սրբազանը մայր բուհում է. նրան դիմավորեցին ծափերով 05/10/2024   20:27 Հերիք եղավ էլի, ձեր սպիտակներով գնացեք, դուք նարկոբարոն եք անվանում նահատակված հերոսի ծնողին. Անաիս Սարդարյան (տեսանյութ) 05/11/2024   17:47 Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաեւ Սյունիքում 05/10/2024   15:03 Հոգևորական Վազգեն Գալստանյանը վարչապետին հրավիրեց իր մոտ, նման բան չէինք լսել. Անդրանիկ Քոչարյան 05/11/2024   10:27 Ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանին «սուրճի հրավիրելու» մտադրությամբ Էջմիածնի դպրոց գնացած երիտասարդներին 05/10/2024   22:22 Ամուսնացած տղամարդուց ծննդաբերած կինը տարօրինակ առաջարկ է ստացել նրա կնոջից

Պետք է գտնել մարդկանց իրար հետ բարեկամացնելու ուղիները, այլ ոչ թե թշնամացնելու. Ռուբեն Բաբայան (տեսանյութ) 01/04/2020   11:10  |  ԼՐԱՀՈՍ

Հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումների, վերափոխումներ շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի հետ։

-  Ինչպիսի՞ն էր 2019 թվականը մշակութային կյանքի համար։ Մարդիկ ավելի շատ մոտեցա՞ն մշակույթին, թե՞ հակառակը։

Դժվարանում եմ ամբողջ մշակույթի համար ասել։ Նման իրավունք ինձ չեմ վերապահում։ Թատերական ասպարեզում հիմնականում ավելացել  է և՛ հանդիսատեսի քանակը, և՛ Հայաստանի ներկայացուցչությունը տարբեր միջազգային փառատոններին, ինչը շատ կարևոր է։ Որոշակի ձևով նաև ամրապնդվել է դպրոցների հետ կապը։ Անցյալ տարի ձեռնարկվեց դասարան+դասական ծրագիրը, որը շատ կարևոր է և հետաքրքիր է։ Կարծում եմ, որ ճիշտ է դանդաղ, բայց բոլոր դեպքերում մենք սկսում ենք հասկանալ, որ մշակույթը դա ժամանց չէ։ Մշակույթը դա սեփական անձը հասկանալու, դիմացինի հետ հաղորդակցվելու, աշխարհն ընկալելու և քո տեղն այս աշխարհում ընկալելու մի ձև է։ Մշակույթը միայն արվեստ չէ, մշակույթը դա ամեն ինչ է. Կենցաղ է, ուտելիք է, հագուստ է, առողջապահություն է, կրթություն է, բանակ է։ Այստեղ կարծում եմ՝ դեռ կա ճանապարհ անցնելու։ Մենք մշակույթի անհրաժեշտությունը դեռ չենք դարձրել մեր կյանքի անհրաժեշտություն։ Խոսքը չի գնում մշակութային  օջախներ այցելելու մասին, խոսքը գնում է մշակութային կյանքով ապրելու, մաքուր ապրելու մասին։ Սա ճանապարհ է և կարծում եմ՝ այստեղ յուրաքանչյուրը պետք է անցնի իր կտորը։ Հնարավոր չէ դա պահանջել ուրիշից, իսկ անձամբ դու որևէ քայլ չանես։ Իհարկե կուզեի, որ այդ ճանապարհն ավելի արագ անցնենք։ Բացարձակապես չեմ ընդունում հայտարարություններ այն մասին, որ մենք դեռ պատրաստ չենք, պետք չէ համեմատվել ուրիշ երկրների հետ։ Լավ էլ պատրաստ ենք և միշտ էլ պետք է համեմատվել լավի տեսակետից։ Պետք է ձգտել դեպի լավը, որովհետև աշխարհն այդպես է զարգանում։ Եթե քո առջև չես դնում բարձր, գեղեցիկ, լուսավոր նպատակներ, դոփում ես նույն տեղում։

Ինչո՞վ է պայմանավորված, որ այդ ճանապարհն ավելի դանդաղ ենք անցնում։ Գուցե կարծրատիպե՞րն են խնդիրը։

Կան կարծրատիպեր։ Մարդ, երբ իրեն թվում է, որ մի բան հասկանում է, սկսում է միանգամից դրա հետ կիսվել։ Ես կարծում եմ՝ ամենամեծ կարծրատիպը, ոչ թե կարծրատիպ երևի թե ամենամեծ արգելքն այն է, որ մենք ոչ մի կերպ չենք ընկալում, որ ապրում ենք անկախ պետությունում, որը պարտավոր է ենթարկվել պետական չափանիշներին և օրենքներին, այլ ոչ թե գաղութային։ Սա շատ կարևոր է, որովհետև գաղութի առջև դրված են ուրիշ խնդիրներ, իսկ պետության առջև ուրիշ խնդիրներ։ Եվ այն կարծրատիպերը, որ գուցե կարծրատիպեր չեն և իրենց դրական դերն են խաղում գաղութը պահպանելու տեսակետից, շատ վնասակար դեր են խաղում պետությունը կառուցելու տեսակետից։ Սրանք տարբեր բաներ են։ Չի կարելի օրենքները, հասկացությունները, որոնք գործում են մի պարագայում, նույնկերպ տեղափոխել ուրիշ վայր։ Բացի այդ ժամանակը ոչ մեկի չի ներում։ Ժամանակի դեմ պատերազմն ի սկզբանե պարտության է դատապարտված։ Ժամանակը միշտ հաղթող է։ Կա՛մ դու հասկանում, զգում ես ժամանակը և փորձում ես ժամանակի մեջ գտնել քո տեղը, և ժամանակի հետ համաչափ քայլել, կա՛մ սկսում ես դիմադրել ժամանակին, բողոքել, թե ինչ ժամանակներ են եկել, ինչի արդյունքում պարտվում ես. ժամանակը քեզ շպրտում է ճանապարհից դուրս։ Պետք չէ ժամանակից վախենալ, պետք չէ վախենալ բաց լինելուց։ 21-րդ դարում մարդկությունը հասկացավ, թե ինչքան փոքր է մեր երկրագունդը, և ինչքան ենք մենք կախված իրարից։ Ոչ միայն նրանով, որ հիմա հաղորդակցվում ենք իրար հետ վայրկյանների ընթացքում, այլ հասկանում ենք՝ բնության աղետները, դրանք մեր աղետներն են։ Նույնիսկ, երբ դրանք մեր երկրում չեն կատարվում։

Արդյո՞ք հասկանում են

Կարծում եմ՝ առավել ևս դա հասկանում են երիտասարդները։ Բոլոր դեպքերում համացանցը դրական դեր է կատարում։ Մեկ վայրկյանում գտնվում ես որտեղ ասես և իրականում սեփական  ընտանիքից, սեփական բնակարանից տիրոջ զգացողությունը կամաց-կամաց տեղափոխվում է դեպի ամբողջ երկրագունդ, եթե ոչ մոլորակ։ Մենք իրավունք չունենք այս մեր փոքրիկ երկրագնդի հանդեպ դրսևորել նման անտարբեր վերաբերմունք։ Մեծ իմաստով սա մեր տունն է։ Կարծում եմ՝ սա էլ է ժամանակի պահանջ. զգալ դա։ Անցել են ժամանակները, երբ մարդը պատերազմ էր մղում բնության դեմ, որպեսզի ինչ-որ բանի հասնի։ Բնությունը մեր պաշտպանության կարիքն ունի, որովհետև այն մեր տունն է։ Կարծում եմ սրա մասին պետք է խոսել։ Սրա մասին խոսել, այլ ոչ թե փուչ, հնարած դիսկուրսների մասին, որոնք իրականում ոչ մի տեղ չեն տանում և ոչինչ չեն անում բացի մարդկանց թշնամացնելուց։ Պետք է գտնել մարդկանց իրար հետ բարեկամացնելու ուղիները, այլ ոչ թե թշնամացնելու։ Այնքան հեշտ է թշնամացնել ազգը ազգի հետ, հարևանին հարևանի հետ։ Ավելի դժվար է այդ կամուրջները կառուցելը, բայց դա շատ ավելի արդյունավետ է։ Երբ հասկանում ենք՝ բոլորս այս փոքր երկրագնդում մի ընտանիքի անդամներ ենք և կարիք ունենք, որովհետև հնարավոր չէ կառուցել սեփական երջանկություն ուրիշի դժբախտության վրա և մենք միմյանց կարիքն ունենք։ Այն, որ մենք շատ տարբեր ենք, մեր հարստությունն է, այլ ոչ թե մեր աղքատությունը։ Շատ ավելի հետաքրքիր է փորձել լեզու գտնել նրա հետ, ում դու նման չես, որովհետև երբ կարողանում ես դա հաստատել երջանիկ ես և՛ դու, և՛ նա։ Իսկ որտեղի՞ց է գալիս լեզու գտնելու, իրար հասկանալու հնարավորությունը։ Իրար ճանաչելուց։ Թշնամանքը գալիս է իրար չճանաչելուց։ Երբ հասկանում ես մարդուն, բնությունը, ճանաչում ես քո հայրենիքը։ Չեմ հավատում սեր դեպի հայրենիք, եթե հայրենիքդ չես ճանաչում կամ միայն քարտեզով ես ճանաչում։ Այս ամեն ինչը շոշափելու կարիք ունի։ Հողը ձեռք տալու կարիք ունի, մարդը ծանոթանալու կարիք ունի։ Երբ ծանոթանում ես, սկսում ես ուղիներ գտնել, երբ չես ծանոթանում, այդ ժամանակ գալիս է թշնամանքը։

Ինչպե՞ս ճանաչել, այլ ոչ թե պարզապես իմանալ։

Իրականում բարդ չէ։ Ուշադրություն դարձրեք երեխաներին։ Նրանք մշտապես հարց են տալիս։ Նրանք շատ հետաքրքրասեր են, ամեն ինչ հետաքրքրում է նրանց։ Նույնիսկ ծնողներն ասում են՝ դե հերիք եղավ, բոլ եղավ, մի բան միացրու նայիր, միայն էլ ինձ հարցեր մի տուր։ Երեխան ճիշտ է ստեղծված։ Նա ճիշտ կանոններով է ստեղծված։ Նա հետաքրքրասեր է։ Հետո մենք սկսում ենք այդ հետաքրքրասիրությունը փակել, փչացնել, մարել, արգելքներ ստեղծել։ Մարդը պետք է հետաքրքրասեր լինի։ Նրա համար պետք է հետաքրքիր լինի աշխարհը։ Մարդն անկախ տարիքից պետք է երիտասարդ լինի։ Հետաքրքրասիրությունը երիտասարդության նշան է։ Այդ սովորելու հատկությունը երիտասարդության նշան է։ Նա, ով անկախ տարիքից դադարում է սովորել, ծերանում է։ Նա, ով ամեն ինչ գիտի, արդեն դիակ է, որովհետև ամեն ինչ գիտի դիակը։ Մենք մարդկանց ասում ենք՝ երբ պետք է մեծանաս։ Պետք չէ մեծանալ, պետք է ավելի իմաստուն դառնալ։ Դրանք տարբեր բաներ են։ Պետք է փորձել ապրել բնական օրենքներով։ Մեզ մոտ ամեն ինչ ի սկզբանե ճիշտ է դրված, մենք ենք հետո սկսում դա փչացնել։

Հետաքրքրասեր են մարդիկ այսօր։

Մարդիկ շատ տարբեր են։ Ես 25 տարի դասավանդում են ինստիտուտում։ Մշտապես շփվում եմ երիտասարդների հետ։ Կարծում եմ՝ շատ հետաքրքրասեր են։ Անկեղծ եմ ասում, ես ամեն հանդիպման ժամանակ որոշակի բան եմ սովորում երիտասարդներից, և նրանք փայլուն երիտասարդներ են՝ մտածող, տաղանդավոր, պարկեշտ։ Վերջիվերջո մենք ինքներս ենք պատասխանատու, թե ինչպիսին են իրենք։ Հնարավոր չէ լինել գռեհիկ, կոպիտ, ամբարտավան և պահանջել, որ դիմացինը լինի հակառակը։ Հնարավոր չի հայհոյանքով պահանջել, որ դիմացինը չհայհոյի։ Հնարավոր չէ ատելությունով պահանջել, որ դիմացինդ քեզ չատի։ Վերջիվերջո կա պարզ ճշմարտություն՝ ինչ ցանում ես, այն էլ հնձում ես։ Ես պետք է անկեղծ ասեմ։ Նախանձում եմ այսօրվա երիտասարդներին։ Նրանք ավելի ազատ են և ավելի խիզախ են։ Ես ծնվել եմ և իմ երիտասարդությունն անցկացրել եմ այն տարիներին և այն երկրում, որտեղ վախը գենետիկորեն էր փոխանցվում մեզ։ Իսկ վախը շատ վատ ուսուցիչ է։ Ստեղծագործել, արարել կարող է միայն ազատ մարդը, իսկ ազատ է նա, ով հաղթահարել է իր վախերը։ Բոլոր բռնատիրական երկրներում հիմնականում փորձում են մարդկանց վախով պահել։ Տարբեր վախեր կարող են լինել։ Վախեցած մարդը հեշտ է ղեկավարվում։ Վախն անջատում է մարդու տրամաբանությունը, ուղեղը։ Նա սկսում է առաջնորդվել այդ վախի զգացողությամբ։ Վախը շատ բնական է։ Յուրաքանչյուրս վախի պահեր ապրել ենք, բայց պետք է ասենք, որ վախը չի կարող մեզ մշտապես ուղղորդել։ Վախ ունեցող մարդը զրկված է նախաձեռնությունից, ինչը նշանակում է, որ նա որևէ բան չի կարող անել։ Չի կարողանում արարել, ստեղծագործել, սիրել չի կարողանում։ Սա ամենակարևորն է։ Սերն էլ է ուժեղ զգացմունք, միաժամանակ այդ ուժեղ զգացմունքները չեն կարող տեղավորվել նույն սրտում։

Գուցե անհրաժեշտ է ավելի զգուշավո՞ր լինել և ո՞րն է զգուշավորության ու վախի սահմանը։

Զգուշավորությունը դա տրամաբանության արդյունք է։ Զգուշավոր լինելու համար նույնպես պետք է ազատվել վախից։ Զգուշավորությունը դա հնարավորություն է ենթադրել հետագա քայլերը, դա սթափ մտածելու արդյունք է, այլ ոչ թե վախի։ Վախն անջատում է տրամաբանությունը և եթե նկատել եք, վախկոտ մարդիկ ավելի շատ են սխալվում, որովհետև նրանք առաջնորդվում են ոչ թե ուղեղով, այլ զուտ այն զգացմունքով, որն այդ պահին տիրում է իրենց։ Սա ճանապարհ է, որը յուրաքանչյուրս պետք է անցնի։ Թող ոչ ոք չասի, որ ինքը ծնվել է բոլոր վախերից դուրս։ Կյանքը մեզ դրա համար է տրված, որպեսզի մենք կարողանանք նաև որպես անհատ կայանալ այստեղ, գալ որոշակի իմաստության։

Վերջին տարիներին մարդկանց արժեհամակարգում դրական փոփոխություններ կա՞ն։ Վերջին շրջանում շատացել են վիրավորանքներն ու զրպարտանքները։ Արդյոք սա մշակույթի պակասից է։

Այո, սա կարծում եմ պակասն է նրա, ինչի մասին խոսեցինք։ Մշակույթն ընկալվում էր զուտ որպես ժամանց։ Համոզվածությունը սեփական խոսքի, մտքի, ճշմարտության  մեջ բացարձակապես չի ենթադրում ուրիշին  վիրավորել։ Ի՞նչն է մեր արժեքային համակարգի կենտրոնում։ Եթե մարդն է մեծագույն արժեքը, մենք չենք կարող վիրավորել մարդուն։ Նույնիսկ հանցագործին պատժելով՝ մենք նրան չենք վիրավորում։ Վիրավորանքը, ատելությունը չի կարող լինել շփվելու ձև և իմաստ։ Իսկ եթե մարդը չէ արժեքային համակարգի կենտրոնում, ապա կարելի է անել ամեն ինչ։ Որովհետև ես Ձեզ որպես մարդ չեմ ընկալում։ Ընկալում եմ որպես որևէ գաղափարախոսություն, ազգություն կրող, որն ինձ դուր չի գալիս, որովհետև ես ուրիշ բանի կրող եմ, և ես սկսում եմ Ձեզ հետ՝ որպես կրողի հետ, մտնել մեծագույն պատերազմի հետ։ Իսկ եթե ես Ձեզ ընկալում եմ որպես անհատ մարդ և հարգում եմ Ձեզ որպես մարդ, ես թույլ չեմ տա Ձեզ վիրավորել, որովհետև դրանով վիրավորում եմ ինքս ինձ։ Չվիրավորելը լավ բան է։ Հավատացեք իմ սեփական փորձից։ Վերջին 5-6 տարիների ընթացքում ինձ այնքան են փորձել վիրավորել, ինչ ասես ասել են։ Երբևիցե որևէ մեկին չեմ պատասխանել։ Եթե պատասխանեի, շատ վատ ինձ կզգայի, կտեղափոխվեի նույն հարթության մեջ։ Հաճախակի լինում է այդ ցանկությունը պատասխանել, բայց ուղեղը տրված է, որպեսզի կարողանաս մի քիչ սթափ մտածել։ Արդյունքը՞։ Նա քեզ վիրավորեց, դու վիրավորեցիր, ի՞նչ, ո՞րն է արդյունքը։ Երկուսդ բացասական էմոցիաներով լցված բաժանվեցիք։ Ինչ-որ օգուտ եղա՞վ անձամբ Ձեզ, երկրին, մոլորակին, ոչինչ։ Թշնամությունն անպտղաբեր է, սերն է վերջիվերջո պտուղ տալիս։ Մարդն է մեծագույն արժեքը։ Սա պետք է ամեն օր ասվի, դասագրքերը պետք է լինեն այս մասին, հեռուստատեսությունով պետք է լինեն այս ծրագրերը։ Տարբեր մարդիկ, տարբեր գույնի, հայացքների, մարդ, մարդ...դրանից ավելի մեծ բան չկա։

Իսկ արվեստի լեզվով այսօր դա ներկայացվու՞մ է։

Այստեղ ամեն մեկը կարող է պատասխանել իր կատարած գործի համար։ Ինձ համար թատերական արվեստը, համենայն դեպս այն, ինչով ես եմ զբաղվում դա առաջին հերթին մարդու հետազոտությունն է։ Ինձ հետաքրքիր է մարդը, և ես փորձում եմ այդ ամբողջ խորությունը նայել։ Մարդն իրականում տիեզերք է։ Պետք է պարզապես գիտակցել։ Այն ներողամտությունը, որն ունենք մեր հանդեպ, պետք է դրսևորենք նաև դիմացինի հանդեպ, որովհետև ինքն էլ է մարդ։ Նա էլ կարող է զղջալ, նա էլ ունի ներվելու իրավունք։ Երբ ինչ-որ վատ բան ենք անում, ուզում ենք մեզ ներեն, շուտ մոռանան։ Բայց դա բոլորն են ուզում։ Պետք չէ անջատել քեզ ուրիշներից։ Նա իրականում ունի նույն արժեքը՝ անկախ իր հայացքներից, իր ինտելեկտուալ մակարդակից։ Մարդու կյանքը կյանք է։ Ի՞նչ կապ ունի՝ ում կյանքն է։ Մենք կարող ենք ասել՝ նրա արյունն ավելի թանկ է, քան մյուսի՞։ Ո՞վ է մեզ այդպես դատելու իրավունք տալիս։

Որո՞նք էին 2019 թվականի ձեռքբերումները թատերական արվեստի համար։

Մենք ունեցանք մի քանի նոր ներկայացումներ, բայց կուզեի երկու բան ընդգծել։ Առաջինը դա «Քրիստոֆեր» ներկայացումն էր աուտիտ երեխայի մասին, որը բացի այն, որ գեղարվեստական լավ գործ ստացվեց, նաև արտակարգ հումանիստական է։ Շատ մեծ ազդեցություն ունի և հենց վերաբերում է այն թեմային, որի մասին խոսեցինք։ Մարդ, իր աշխարհով և գալիս նայում էին ներկայացումները ծնողներ, որոնց երեխաներն աուտիտ են և ասում՝ Ձեր ներկայացման շնորհիվ մենք նոր ձևով սկսեցինք նայել մեր երեխաներին։ Եվ նաև այս տարի մեր երիտասարդ ռեժիսոր Տաթևիկ Մելքոնյանի «Я здесь» ներկայացումը մասնակցեց Չեխովյան փառատոնին։ Դա ամենահեղինակավոր փառատոնն է։ Երկու անգամ խաղացինք այն, շատ լավ արձագանք ստացանք։ Ինձ համար ամենակարևորն այն է, որ թատրոնում սերնդափոխությունը հնարավորինս անցնում անցավ։ Շատ և շատ երիտասարդներ են աշխատում, ինչը շատ կարևոր է։ «Քրիստոֆեր» ներկայացման մեջ գլխավոր դերը խաղում է իմ ուսանողը, որն այս տարի դիպլոմայինն է պաշտպանելու։ Կարծում եմ՝ սա փայլուն դերակատարում է, չնայած ինքը մասնագիտությամբ ռեժիսոր է դառնալու։

 

Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]