ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ձմեռ պապիկը կա բոլորի մեջ, պարզապես պետք է արթնացնել նրան հնարավորինս հաճախ. Ռ. Բաբայան 12/30/2019 18:06 | Հարցազրույց
Ձմեռ պապիկը կա բոլորի մեջ, պարզապես պետք է արթնացնել ոչ թե տարին մեկ անգամ, այլ հնարավորինս հաճախ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը
- Պարոն Բաբայան, ինչպե՞ս եք նախընտրում անցկացնել Ամանորի գիշերը։
- Տարբեր։ Ըստ տարիքի։ Երիտասարդ տարիներին, ինչպես բոլորը Ամանորի գիշերը դիմավորում էինք տանը, հետո դուրս էինք գալիս, ամբողջ գիշեր ման էինք գալիս։ Այցելում էինք տներ և առավոտվա կողմ գալիս էինք տուն։ Այս պարագայում արդեն որերորդ տարին է տանն եմ անցկացնում, հիմնականում քանի որ առավոտից սկսում են հյուրեր գալ և նաև աշխատանք կա, հունվարի 1-ին պետք է թատրոն գամ, ուրեմն գիշերը լավ քնել է պետք։ Չեմ ասի, որ ամսի մեկը մեծ իրադարձություն է, որն ուզում ես անպայման շատ ակտիվ անցկացնել։ Ինձ ավելի շատ հետաքրքրում են նախատոնական, նախապատրաստական աշխատանքները։ Միշտ սպասելիքի մեջ շատ ավելի բան կա, քան արդեն կոնկրետ կատարված փաստի մեջ։ Նվերներ ես գնում, ուզում ես ինչ-որ օրիգինալ բան լինի սեղանին։ Նախապատրաստական էտապն ինձ ավելի շատ է դուր գալիս։
- Երբևէ Ձմեռ պապիկից հիասթափվե՞լ եք։
Չեմ հիշում ճիշտն ասած՝ երբևիցե հավատացել եմ Ձմեռ պապիկին, թե ոչ։ Ես ընդհանրապես չեղած բաներից չեմ հիասթափվում։ Գուցեև երեխա ժամանակ հավատացել եմ, բայց գիտակից ժամանակ՝ ոչ։ Հետո տոնական օրերին Ձմեռ պապիկներն այնքան շատ են, որ հավատալ Ձմեռ պապիկին, մի քիչ տխմարություն է թվում։ Ձմեռ պապիկն ունի մի շատ լավ սիմվոլ իր մեջ. նվեր տալու և բարության սիմվոլը։ Եվ եթե քո շրջապատը, որը չունի սպիտակ մորուք, Ձմեռ պապիկի շոր և այլն, միևնույն է շարունակում է քեզ ժպտալ և նույնիսկ մի փոքրիկ նվեր տալ, նշանակում է՝ Ձմեռ պապիկը կա բոլորի մեջ։ Պետք է պարզապես իրեն արթնացնել ոչ թե տարին մեկ անգամ, այլ հնարավորին չափ ավելի հաճախակի։
-Ո՞րն է ամանորյա տրամադրություն ստեղծող Ամանորի ֆիլմը։
Դժվարանում եմ ասել։ Ֆիլմեր կան, որ մնում են հիշողության մեջ։ Օրինակ «Բաղնիքդ անուշ»-ը ֆիլմն ունի շատ լավ ազդեցություն. ինչքանով տիպային կյանքը հանկարծակի կարող է դուրս գալ իր ափերից և դառնալ շատ յուրահատուկ, ինչքանով մի իրադարձություն կարող է փոխել քո ողջ կյանքը։ Դա շատ ավելի խորն է կարծում եմ, քան զուտ ամանորյա ժամանցային կինոժապավեն։ Կասեմ մի ֆիլմ, որը նայել եմ մի քանի տարի առաջ։ Ցավոք սրտի չեմ կարող հիմա հեղինակին հիշել։ Ֆիլմը պատմում է առաջին համաշխարհային պատերազմի մասին, եթե չեմ սխալվում «Սուրբ ծննդյան օրեր ճակատամարտում» է կոչվում։ Տարբեր բանակներից՝ ֆրանսիացիներ, գերմանացիներ և անգլիացիներ, որոնք դեմ դիմաց են կանգնած, դուրս են գալիս խրամատներից և միասին անցկացնում են Սուրբ ծննդի գիշերը։ Հետո ամեն մեկը պատժվում է, բայց ֆիլմն արտակարգ մարդասիրական է։ Եթե մենք համարում ենք, որ տարին պետք է անցնի այնպես, ինչպես մենք դա դիմավորում ենք, կարծում եմ՝ պետք է դիտել այս ֆիլմը։ Մենք ուրիշ ճանապարհ չունենք։ Մեր ճանապարհը լինելու է խաղաղություն, մեր ճանապարհը լինելու է եղբայրություն։ Սա է միայն ապահովելու մեր ապագան և սկսել պետք է հենց հիմա, ինքդ քեզնից ու քո շրջապատից։
Մանրամասները՝ տեսանյութում
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած
- 04/23/2024 22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
- 04/23/2024 14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ