ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավորը և ՍԴ անդամը չեն կարող կալանավորվել, ներգրավվել որպես մեղադրյալ՝ առանց ՍԴ համաձայնության․Արա Զոհրաբյան 12/30/2019 16:30 | ԼՐԱՀՈՍ
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն անդրադարձել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող իրավական գործընթացին։ Ֆեյսբուք սոիալական ցանցում նա գրել է. «Նախքան մասնավոր կարծիքս ներկայացնելը պետք է նշեմ, որ՝
որպես Փաստաբանների պալատի նախագահ առնչվել եմ 6 (վեց) արդարադատության նախարարի հետ՝ Հրայր Թովմասյան, Հովհաննես Մանուկյան, Արփինե Հովհաննիսյան, Դավիթ Հարությունյան, Արտակ Զեյնալյան և Ռուստամ Բադասյան. 6 նախարարներից ամենաշատ հակասությունները (տարաձայնությունները, վեճերը), մինչ այս պահը, ունեցել եմ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ. սույն կարծիքս անհանգստություն է պարունակում ոչ թե անձի վերաբերյալ, այլ՝ համակարգի:
2005թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 97-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ դատավորը և սահմանադրական դատարանի անդամը չեն կարող կալանավորվել, ներգրավվել որպես մեղադրյալ, ինչպես նաև նրանց նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել՝ առանց համապատասխանաբար արդարադատության խորհրդի կամ Սահմանադրական դատարանի համաձայնության։ Սահմանադրական այս նորմը, Սահմանադրական դատարանի անդամին օժտել էր և գործառութային և անձնական անձեռնմխելիությամբ:
2015թ. փոփոխություններով Սահմանադրության 164-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ԻՐ լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ: Ինչպես տեսնում ենք այս նորմը Սահմանադրական դատարանի դատավորին օժտում է միայն գործառութային անձեռնմխելիությամբ:
2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
Հրայր Թովմասյանը ՍԴ անդամ է նշանակվել 2005թ. փոփոխություններով Սահմանադրության համաձայն, հետևաբար իր և նույն կարգով նշանակված մյուս բոլոր ՍԴ անդամների նկատմամբ տարածվում են 2005թ. փոփոխություններով Սահմանադրությամբ տրված երաշխիքները:
Իսկ դա նշանակում է, որ ՍԴ նախագահը որպես մեղադրյալ կարող է ներգրավվել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ:
Հ.Գ. Ի դեպ, ՀՀ փաստաբանների պալատի աշխատանքային խումբը 31.08.2015թ. կազմել է մասնագիտական կարծիք Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ և ներկայացրել է համապատասխան հանձնաժողովին:
Ի թիվս այլ առաջարկների աշխատանքային խումբն առաջարկել էր անփոփոխ թողնել դատավորի և ՍԴ դատավորի անձնական և գործառութային անձեռնմխելիությունը, քանի որ դատավորի անձեռնմխելիությունը` իրավունքի գերակայությանն ու դատավարության արդարացիությանն ուղղված նրա մասնագիտական գործունեության ապահովման կարևորագույն միջոց է:
Հետևաբար, դատավորի անձեռնմխելիությունը ոչ թե նշված պաշտոնը զբաղեցնող քաղաքացու անձնական, մասնավոր առավելություն է, այլ անկողմնակալ, արդար և օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից գործի քննության հիմնարար իրավունքի բաղադրատարր է, ուստի պետք է հանդիսանա այդ բաղադրյալ իրավունքի յուրաքանչյուր կրողի առանձին իրավունք-երաշխիք: Դատավորի անձեռնմխելիության սկզբունքը սահմանող իրավանորմերում օգտագործվող «դատավոր» եզրույթը պետք է մեկնաբանվի «վերագրվող ենթադրյալ իրավախախտման, այդ թվում` ենթադրյալ հանցագործության պահին գործող դատավորի կարգավիճակ ունեցող անձ» իմաստով:
Այլ խոսքով` բոլոր այն դեպքերում, երբ դատավորին վերագրվող իրավախախտումը ենթադրաբար կատարվել է նրա պաշտոնավարման ժամանակահատվածում, անկախ այն հանգամանքից, թե մեղսագրվող արարքն իր լիազորությունների իրականացման կապակցությամբ է, թե՝ ոչ, գործում է դատավորի անձեռնմխելիության սահմանադրական սկզբունքը:
Իրավասու մարմինը դատավորին պատասխանատվության ենթարկելու հարց կարող է հարուցել միայն օրենքով սահմանված հատուկ ընթացակարգի պահանջների պահպանմամբ:
Դատավորի անձեռնմխելիության միայն այսպիսի ամրագրման դեպքում է հնարավոր ապահովել այդ սկզբունքի նպատակային, իմաստային կենսագործումը, ինչպես նաև երաշխավորել դատական իշխանության գործառույթների բնականոն իրականացումը:
Հանձնաժողովը, որի կազմում էր նաև Հրայր Թովմասյանը, Փաստաբանների պալատի աշխատանքային խմբի այս առաջարկը մերժել էր: Գործող խմբագրությամբ Սահմանադրությունը ՍԴ դատավորին անձնական անձեռնմխելիությունից զրկել է»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել