Թեմաներ
Շաբաթ 05 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/04/2024   19:52 Ոգին հաղթելու է դուխին. Արթուր Վանեցյան 05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   19:06 Հասանք Սևքար, ուղղությունը Ենոքավան` չնայած հորդառատ անձրևին, քայլերթը շարունակվում է 05/04/2024   18:58 Տեսակցեցի, ապօրինի ազատազկված 4 տավուշեցիների, նրանց միակ մտահոգությունն է, որ վտանգավոր օրերին տեղում չեն Տիգրան Աբրահամյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   18:37 «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին 05/04/2024   18:28 Բոլորս իրար հետ գծելու ենք այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան մեզ վերադառնալու Արցախ, դա հեքիաթ չէ. Մետաքսե Հակոբյան 05/04/2024   18:16 ՌԴ Բելգորոդում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ 05/04/2024   17:56 «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը 05/04/2024   17:36 Դիվանագետներն իրենց աջակցությունն է հայտնել շարժմանը 05/04/2024   17:26 Զոհված զինծառայողների ծնողները միացել են տավուշյան շարժմանը 05/04/2024   17:14 Բագրաստ Սրբազանի առաջնորդությամբ՝ երթի մասնակիցները հասել են Սարիգյուղ 05/04/2024   17:10 Տավուշյան շարժումը պետք է դառնա համահայկական 05/04/2024   17:09 Թող ոչ ոք չկասկածի՝ գնալու ենք մինչեւ վերջ եւ հասնելու ենք մեր նպատակին. Դանիելյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/04/2024   16:37 ՌԴ ՆԳՆ-ն Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել 05/04/2024   16:22 Ուխտ եմ կնքել՝ այս խաչը իմ պարանոցին կմնա, մինչեւ հաղթանակներ կունենանք. Բագրատ Սրբազան 05/04/2024   16:19 Բաքուն քար լռություն է պահպանում Բագրատ Սրբազանի՝ Տավուշից դեպի Երևան մեկնարկած շարժման վերաբերյալ․ Ոսկանյան 05/04/2024   15:54 Ծառն արմատախիլ անելու դեպքում, այնուամենայնիվ, գլխավոր արմատը մնում է հողում ու ավելի խորն է գնում. Վրթանես սրբազանը` Արցախ վերադառնալու մասին 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   15:41 ՌԴ Սոչիում նույնպես ջրի մակարդակի բարձրացում են կանխատեսում 05/04/2024   15:33 Հրատապ. Տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան (տեսանյութ) 05/04/2024   15:15 Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/04/2024   14:32 Փարիզում էկոնոմիկայի նախարարը վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ ԶԼՄ-ներ 05/04/2024   14:14 Ֆրանսիահայ լրագրողը օդանավակայանում բաժանում է իրեն տրված կրուասանները. Արդեն 14 օր է, ինչ նա հայտարարել է հացադուլ (տեսանյութ) 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/04/2024   13:54 Սփյուռքը ստիպված կլինի ավելի կտրուկ քայլերի դիմել․ ԳԿԽ Վարչություն 05/04/2024   13:39 Բժիշկը նշել է մարսողությունը բարելավելու ուղիները 05/04/2024   13:20 Սա էլ ձեզ դասական միջանձնային կոնֆլիկտ. Էրիկ Ալեքսանյանը արձագանքել է գլխավոր դատախազին 05/04/2024   13:11 Վահագն Խաչատուրյանի մեդալին Հունգարիան պատասխանեց դիվանագիտական ապտակով. Գրիգոր Բալասանյանի անդրադարձը (տեսանյութ) 05/04/2024   13:02 Հեղեղումներ, փլուզումներ, ջրալցումներ. հորդառատ անձրեւի հետեւանքները՝ մայրաքաղաքում. նոր կադրեր 05/04/2024   12:49 Ադրբեջանի վարչապետը պատրաստվում է մեկնել Անկարա 05/04/2024   12:41 Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը 05/04/2024   12:38 Դանիայում դեռահասներն սկսած 15 տարեկանից կկարողանան աբորտ անել առանց ծնողների համաձայնության 05/04/2024   12:28 Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. ականները հանել են, այլեւս անվտանգ չենք զգում մեզ. Կիրանցի բնակչուհի 05/04/2024   12:20 «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով 05/04/2024   12:16 ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ նիկոլի ու սինանյան զարեհի դիմաց․ քաղաքագետ 05/04/2024   12:14 Սա նույնն է, թե գարշհոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով․ Ոսկանյան 05/04/2024   11:56 Թուրքիայի խոշորագույն բանկերից մեկը խստացրել Է ռուսաստանցիների համար հաշիվների բացման պայմանները 05/04/2024   11:39 Բժիշկը նշել է փորկապության դեմ պարզ վարժություններ 05/04/2024   11:26 «Տեր ենք մեր հայրենիքին» խորագրով միջոցառումներ են տեղի ունենում սփյուռքահայ համայնքներում 05/04/2024   11:25 Հրդեհված տնից փրկարարները հանել են երեխաների մարմինները. նոր մանրամասներ 05/04/2024   11:19 Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան- Բեռլին երթուղով չվերթերը 05/04/2024   11:13 Քաղաքապետարանը ապահովում է նաև մեր ռոմանտիկ երեկոները․ ջրհեղեղ՝ Խորենացի փողոցում 05/04/2024   11:08 Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի 05/04/2024   10:59 ՔՊ-ական պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին 05/04/2024   10:54 Իտալիայի պաշտպանության նախարարը բացառել Է անմիջական մասնակցությունը Ուկրաինայի հակամարտությանը 05/04/2024   10:50 Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել 05/04/2024   10:45 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/03/2024   07:37 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»

Հրայր Թովմասյանը մեղադրյալ է ներգրավվել՝ ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ. նոր մանրամասներ 12/27/2019   15:11  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ 2010թ. դեկտեմբերի 17-ից մինչև 2014թ. ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնն զբաղեցրած Հ. Թ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Հ. Թ.-ն ի պաշտոնե տեղեկացված լինելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված իրավակարգավորման և 2 նոտարների կողմից երկար տարիներ իրենց գործունեության վայրը հանդիսացող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունք ունենալու հանգամանքի մասին, պատասխանատու լինելով նոտարական գործունեության ապահովման համար, 2012-2013թթ. ընթացքում, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, նշված տարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու շահադիտական դրդումներով՝ ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան տեսչության պետ, իր հետ քավոր-սանիկական փոխհարաբերությունների մեջ գտնվող անձի հետ հանցակցությամբ, օգտագործելով նոտարների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունները, մասնագիտական գործունեությանը միջամտելու, աշխատանքից ազատելու սպառնալիքով խոչընդոտել է նոտարների կողմից նշված հասցեում գտնվող տարածքի անհատույց օգտագործման իրենց իրավունքից դատական կարգով օգտվելու գործընթացին: Այնուհետև, հիշյալ տարածքի նկատմամբ իր՝ փաստացի տիրապետման, տնօրինման և օգտագործման իրավունքը քողարկելու անձնական մղումներից ելնելով՝ Հ. Թ.-ն այլ անձի անվամբ ձեռք է բերել այն:

Այնուհետև, շահադիտական դրդումներով՝ իր ենթակայության ներքո գործող պաշտոնատար անձանց միջոցով, օգտագործելով 2 նոտարների կախյալ վիճակը՝ 2013թ. հոկտեմբերին վերջիններիս հետ ձեռք են բերել նրանց համար ակնհայտ ոչ շահավետ գնով տարածքը վարձակալությամբ հանձնելու պայմանավորվածություն: Արդյունքում, Հ. Թ.-ն հիշյալ նոտարներից յուրաքանչյուրից, մինչև 2014 թվականի ապրիլը, ամսական ստացել է 800.000 ՀՀ դրամ վարձավճար՝ ընդհանուր 11.200.000 ՀՀ դրամ:

Բացի այդ, 2012թ. փետրվարին, Հ. Թ.-ն, շահադիտական դրդումներով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ՝ իր օգտին օգտագործելով, արդարադատության նախարարության՝ իր ենթակայության ներքո գտնվող մի խումբ պաշտոնատար անձանց միջոցով, աշխատանքից ազատելու, գործունեությունը կասեցնելու վերաբերյալ պարբերաբար սպառնալիքներ տալու եղանակով միջամտել է ինքնակառավարման սկզբունքով գործող նոտարների մասնագիտական ոչ առևտրային կազմակերպության՝ ՀՀ նոտարական պալատի կառավարմանը, հարկադրել է պալատի նախագահին իր որոշած պայմաններով ու վարձավճարի չափով նոտարական պալատի համար վարձակալել փաստացի իրեն պատկանող անշարժ գույքը: Վերջինս սպառնալիքների ազդեցության ներքո, չունենալով այլընտրանք, կախյալ վիճակից ելնելով, նոտարական պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններում 2012 թվականի փետրվարի 20-ին կնքել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որով ամսական 300.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց վարձակալել է 50-ից 80 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, որպես գրասենյակային տարածք, օգտագործման համար ոչ բարվոք վիճակում գտնվող, մինչև նոտարական պալատի կողմից վարձակալելն այլ անձանց կողմից 50.000 ՀՀ դրամ վճարով, իսկ այնուհետև՝ 85.000 ՀՀ դրամ վճարով վարձակալված հիշյալ անշարժ գույքը: Արդյունքում՝ Հ. Թ.-ն մինչև վարձակալության պայմանագրի լուծումը՝ 2014 թվականի հոկտեմբերի 29-ը, նոտարական պալատից ստացել է ընդհանուր՝ 10.020.000 ՀՀ դրամի չափով վարձավճար:

Հարկադրված պայմաններում վարձակալության պայմանագիրը կնքելուց հետո նոտարական պալատի բնականոն գործունեությունն ապահովելու համար աշխատանքային պայմաններ ստեղծելու նպատակով կիսավարտ վիճակում գտնվող վերը նշված՝ Հ.Թ.-ին փաստացի պատկանող տարածքում կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ, որի դիմաց նոտարական պալատի բյուջեից ծախսվել է 2.467.000 ՀՀ դրամ գումար:

Այսպիսով, Հ. Թ.-ին վերագրվում է մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, շահադիտական դրդումներով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած երկու դրվագ պաշտոնեական լիազորությունների չարաշահում:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասը՝ ՀՀ գլխավոր դատախազի 26.12.2019թ. որոշմամբ Հ. Թ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով «երկու դրվագ» նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների առերևույթ կատարման համար նշված գործով ներգրավվել է որպես մեղադրյալ:

Նույն օրը որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին՝ սահմանված կարգով նրան մեղադրանք առաջադրելու համար:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Միաժամանակ դատախազությունը պարզաբանել է՝ ՍԴ նախագահի գործառութային անձեռմխելիության վիճարկվող հարցը։

Նկատի ունենալով, որ տարատեսակ անհիմն մեկնաբանություններ են հնչում՝ կապված ինչպես ՀՀ ՍԴ նախագահի գործառույթային անձեռնմխելիության, այնպես էլ քրեական հետապնդման հարուցման համար Սահմանադրական դատարանի համաձայնությունն ստանալու հետ՝ հարկ ենք համարում այդ կապակցության նշել հետևյալը:

ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ: Այսինքն, 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությունը, ի տարբերություն 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության, Սահմանադրական դատարանի դատավորի համար սահմանում է բացառապես գործառույթային անձեռնմխելիություն:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քրեական գործերով վարույթը կարգավորվում է քրեական դատավարության այն օրենքով, որը գործում է համապատասխանաբար հետաքննության, նախաքննության կամ գործը դատարանում քննելու ժամանակ: Այլ խոսքով, քրեական վարույթի կարգը, այդ թվում՝ դատավարության մասնակիցների դատավարական իրավունքների և պարտականությունների շրջանակը, այդ իրավունքների իրացման ընթացակարգերը և դրանց ապահովման երաշխիքները ծավալային և բովանդակային առումով սահմանվում են տվյալ վարույթի իրականացման ժամանակ գործող օրենքով: Բացառություն նախատեսված է միայն այն դեպքերի համար, երբ վարույթ նախաձեռնելուց հետո է միայն փոխվում դատավարական ընթացակարգը և, ի տարբերություն վարույթ նախաձեռնելու պահին գործող օրենքի, վերացնում կամ սահմանափակում է դատավարության մասնակիցների իրավունքները կամ այլ կերպ վատթարացնում նրանց վիճակը:

Ներկայումս Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնն զբաղեցնող Հ. Թ.-ին մեղսագրվում են ենթադրյալ հանցանքներ, որոնք կատարվել են նրա՝ ՀՀ արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում, այսինքն՝ 2010-2014 թվականներին։

Թեև Հ. Թ.-ի՝ ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ նշանակվելու պահին գործել է 2005 թվականի Սահմանադրությունը, սակայն 2010-2014 թվականներին ենթադրաբար կատարված և վերջինիս մեղսագրվող հանցագործությունների փաստի առթիվ քրեական գործ հարուցվել է 2019 թվականի օգոստոսին, այսինքն՝ 2015 թվականի փոփոխություններով սահմանադրության՝ Սահմանադրական դատարանի դատավորի գործառութային անձեռնմխելիություն սահմանող իրավադրույթն ուժի մեջ մտնելուց հետո: Հետևաբար, հաշվի առնելով, որ Հրայր Թովմասյանին մեղսագրվում են արաքներ, որոնք, կապված չեն որպես Սահմանադրական դատարանի անդամ կամ Սահմանադրական դատարանի նախագահ նրա լիազորությունների հետ, վերջինիս քրեական հետապնդման ենթարկելու՝ ՀՀ սահմանադրության 164-րդ հոդվածով նախատեսված որպես մեղադրյալ ներգրավելու բարդեցված դատավարական ընթացակարգը հաղթահարելու իրավական անհրաժեշտությունը բացակայում է:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:24 27/12/2019  |  ԼՐԱՀՈՍՀանրության աչքերը պետք է բացվեն ու իշխանություններից պահանջեն վերադառնալ իրավական պետության ակունքներ. Արծվիկ Մինասյան
13:03 27/12/2019  |  ԼՐԱՀՈՍԱյսօրվա պայքարն անկախ դատական իշխանություն ունենալու համար է. Հրայր Թովմասյան
12:53 27/12/2019  |  ԼՐԱՀՈՍԱկնհայտորեն խախտված է անձեռնմխելիության ինստիտուտը. Դավիթ Հարությունյան
12:22 27/12/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահը որոշեց միանալ գործադիր իշխանության այս ռեպրեսիոն գործողություններին. Բաբայան
11:03 27/12/2019  |  Քրեական խրոնիկոնՀրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել
18:25 26/12/2019  |  Քրեական խրոնիկոնՀՔԾ քննիչը վաղն առավոտյան կհարցաքննի Հրայր Թովմասյանին
17:22 26/12/2019  |  ԼՐԱՀՈՍՀՔԾ քննիչները ՍԴ-ում խուզարկություն չեն կատարել. Մարինա Օհանջանյան
16:06 26/12/2019  |  ԼՐԱՀՈՍՀՔԾ քննիչը ՍԴ-ում է՝ հանդիպելու Հրայր Թովմասյանին
13:04 27/11/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռիգա
18:07 16/11/2019  |  ՎերլուծություններՎԴ նախադեպային որոշման համաձայն՝ Հրայր Թովմասյանը կարող է բողոքարկել իրեն վերաբերող քրեական գործ հարուցելու մասին որոշումները

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]