Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին

ՎԴ նախադեպային որոշման համաձայն՝ Հրայր Թովմասյանը կարող է բողոքարկել իրեն վերաբերող քրեական գործ հարուցելու մասին որոշումները 11/16/2019   18:07  |  Վերլուծություններ

Հրայր Թովմասյանի եւ մի խումբ այլ պաշտոնյաների կողմից ենթադրյալ իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործ հարուցելու մասին որոշմամբ խախտվել են սահմանադրական և օրենսդրական ընթացակարգերը։ Ավելին՝ վճռաբեկ դատարանի դեռեւս 8 տարի առաջ կայացրած նախադեպային որոշման համաձայն՝ նշված որոշումը ենթակա է բեկանման, քանի որ դրանով խախտվել են Հրայր Թովմասյանի իրավունքները ։

Ճիշտ է, ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգիրքը հստակ չի սահմանում քրեական գործ հարուցելու որոշումը բողոքարկելու իրավունքը, ընթացակարգն այն պարզ պատճառով, որ քրեական գործը հարուցվում է փաստի առթիվ, ոչ թե անձի նկատմամբ, հետեւապես նյութերի նախապատրաստման հիման վրա տրված գնահատականները կարող են վերաբերել միայն փաստերին, այլ ոչ անձին կամ նրա արարքներին:

«Այնուհանդերձ, այն դեպքերում, երբ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ հանցակազմ պարունակող որոշակի փաստեր ուղղակիորեն վերագրվում են կոնկրետ անձին, ապա ողջամտորեն ի հայտ են գալիս ՀՀ Սահմանադրությամբ պաշտպանվող մի շարք իրավաչափ շահերի վերաբերյալ մտահոգություններ (հանցագործության մեջ մեղադրվողի պաշտպանության իրավունք` 20-րդ հոդված, անմեղության կանխավարկած` 21-րդ հոդված)»- նման իրավական դիրքորոշում է հայտնել առաջին ատյանի դատարանը դեռեւս 2011 թվականի օգոստոսի 29-ին ՝ դատավոր Լեւիկ Պողոսյանի բողոքը քննության առարկա դարձնելով։

Բանն այն է, որ 8 տարի առաջ, ինչպես այսօր ընդունված է ասել նախորդ իշխանությունների օրոք, ՀՔԾ-ն քրեական գործ էր հարուցել դատավոր Պողոսյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ կեղծիք կատարելու դեպքի առթիվ եւ դատավորը, ում վերագրվել էր ենթադրյալ չարաշահումները, վիճարկել էր այն։ Այսպես կոչված «բռնապետական իշխանության» ժամանակաշրջանում դատական համակարգը դեմ էր գնացել նախաքննական մարմնին՝ արձանագրելով, որ քրեական գործ հարուցելու որոշման մեջ կոնկրետ անձին վերագրելով կոնկրետ գործողություններ խախտվել են դատավորի իրավունքներն ու օրինական շահերը՝ պարտավորեցնելով վերացնել խախտումները։ Ընդ որում՝ առաջին ատյանի իրավական դիրքորոշումը պաշտպանվել էր թե վերաքննիչ եւ թե վճռաբեկ դատարանի կողմից։ Ի դեպ, դրանից հետո դատարանի մուտքերն ու ելքերը չէին արգելափակվել, դատավորների նկատմամբ նոր քրեական գործեր չէին հարուցվել, սանիկներին չէին կալանավորել։
Նկատի ունենալով, որ մեր օրերում նախաքննական մարմինների կողմից արդեն օրինաչափություն է դարձել գործառութային անձեռնմխելիություն ունեցող անձանց վերաբերյալ քրեական գործերի հարուցումը, ինչի վրա աչք է փակում նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազությունը՝ նշենք, որ դատավոր Լեւիկ Պողոսյանի գործով Վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշմամբ անդրադարձել է հարցին, թե արդյոք անձը իրավունք ունի բողոքարկելու քրեական գործ հարուցելու մասին որոշումը, եթե դրա մեջ որպես ենթադրյալ հանցանք կատարած մատնանշվել է կոնկրետ անձի անուն։

Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ արձանագրվել է, որ այն դեպքում, երբ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ տրվում են այնպիսի ձևակերպումներ, որոնցից հետևում է, որ կոնկրետ անձը կատարել է քրեորեն պատժելի արարք, քննարկվող որոշումն իրավական հետևանքների առումով հավասարվում է անձին մեղադրանք առաջադրելու մասին որոշմանը, հետեւապես նա իրավունք է ձեռք բերում օգտվելու որոշակի դատավարական երաշխիքներից, այդ թվում` պաշտպանության իրավունքից:

«Այսպիսով, այն դեպքում, երբ քրեական գործ հարուցելու մասին որոշմամբ հաստատված է համարվում կոնկրետ անձի կողմից քրեորեն պատժելի որևէ արարք կատարելու փաստը, այլ խոսքով` քրեական գործ հարուցելու մասին որոշման նկարագրական-պատճառաբանական կամ եզրափակիչ մասերում առկա ձևակերպումներից ուղղակիորեն հետևում է, որ անձը կատարել է քրեորեն պատժելի արարք, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը ենթակա է դատական կարգով բողոքարկման»,- նշված է որոշման մեջ՝ ամրագրելով, որ այս դեպքում արդեն անհրաժեշտ է հաղթահարել անձեռնմխելիության ինստիտուտը։

«Դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքի լիարժեք ապահովումն անհնար կլինի այն դեպքում, եթե դատավորի համար չապահովվի լիազորությունները դադարեցնելուց և դատավորի կարգավիճակը կորցնելուց հետո անձեռնմխելիության լրացուցիչ երաշխիքներ: (...) այդ երաշխիքները կոչված են ապահովել գործող դատավորի և հանրության (արդար դատաքննության իրավունքի կրողների) այն համոզմունքը, որ պաշտոնավարման ավարտից հետո դատավորը չի հետապնդվի իր մասնագիտական գործունեության համար: Միայն այդպիսի երաշխիքների առկայության պայմաններում է հնարավոր բարձր պահանջներ ներկայացնել դատավորի մասնագիտական գործունեությանը և հանրության մոտ ձևավորել գործող դատավորի անկախության և անաչառության նկատմամբ վստահություն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով քննիչի կողմից կայացված որոշման արդյունքում դատավոր Լ.Պողոսյանին ըստ էության քրեական մեղադրանք է առաջադրվել:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից չեն պահպանվել դատավորին մեղադրանք առաջադրելու սահմանադրական և օրենսդրական ընթացակարգերը: Դատավոր Լ.Պողոսյանին քրեական մեղադրանք է առաջադրվել՝ առանց ՀՀ արդարադատության խորհրդի միջոցով ՀՀ Նախագահի համաձայնությունն ստանալու, ինչի հետևանքով դատավորը փաստացի զրկվել է արդարադատություն իրականացնելու հնարավորությունից»,- նշված է վճռաբեկ դատարանի 22.12.2011 թ. որոշման մեջ:

Իրավիճակը նույնն է, պայմանները՝ ոչ. Հրայր Թովմասյանը կարող է բողոքարկել իրեն վերագրվող տարբեր արարքների դեպքի առթիվ քննչական մարմինների կողմից քրեական գործ հարուցելու մասին որոշումները, բայց այլ հարց է, թե արդյոք մեր օրերի դատավորները համարձակություն կունենան գործել վճռաբեկ դատարանի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների լույսի ներքո ու արձանագրել թույլ տրված խախտումները, վերացնել դրանք թե՞ կդառնան քաղաքական իշխանության կամքի դակիչը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:22 13/11/2019  |  ՄամուլՀրայր Թովմասյանի դեմ կեղծ ցուցմունք տված Ալվարդ Մելքոնյանին հավանաբար մեղադրանք կառաջադրվի. «Փաստ»
14:35 06/11/2019  |  Քրեական խրոնիկոնՀրայր Թովմասյանի սանիկին վերաքննիչ դատարանն ազատել է կալանքից. բացակայում է հիմնավոր կասկածը
09:45 02/11/2019  |  ՄամուլՀրայր Թովմասյանի դեմ շանտաժով ցուցմունք են վերցրել, հետո պատռել ձերբակալման որոշումը. «Հրապարակ»
09:35 31/10/2019  |  ՄամուլՀրայր Թովմասյանի ձերբակալությունը կանխվեց.որքա՞ն ժամանակով. «Փաստ»
15:33 30/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀրայր Թովմասյան. «Բարձր եմ գնահատում Վենետիկի հանձնաժողովի նախագահի՝ մեր երկրում ժողովրդավարության մշակույթի ամրապնդմանն ուղղված ջանքերը»
21:54 29/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱկնհայտ է, որ մոտակա օրերին մեզ սպասվում է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կալանավորումը. Հրանտ Մելիք-Շահնազարյան
09:20 29/10/2019  |  ՄամուլՄիջազգային կառույցները կարձագանքեն. առայժմ զբաղված են տեղեկություններ «ամբարելով». «Փաստ».
20:05 28/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀրայր Թովմասյանը սուրբ է. Միհրան Հակոբյան
17:45 28/10/2019  |  Քրեական խրոնիկոնԱԱԾ-ն՝ Հրայր Թովմասյանին առնչվող հերթական քրեական գործի հարուցման մասին
14:19 28/10/2019  |  ՄեկնաբանությունՀրայր Թովմասյանի եղբայրը լինելու համար պրոֆեսիոնալ մասնագետը պետք է աշխատանքից հեռացվի՞. որտեղից այսքան չարություն

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]