ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատկերացրեք, ինքնաթիռի օդաչուն պրոֆեսիոնալ չէ , ինքնաթիռն ինչպես կճոճվի. Հարություն Մեսրոբյանը՝ ՀԽ –ում խմորումների մասին 12/23/2019 18:19 | Հարցազրույց
«Փաստինֆո»-ի զրուցակիցն է Հանրային խորհրդի նախկին անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, որը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից Վազգեն Մանուկյանի հեռանալուց, ապա որոշ ժամանակ անց նրա փոխարեն Ստյոպա Սաֆարյանի նշանակումից հետո Հանրային խորհրդի կազմից առաջինը դուրս եկավ:
-Պարոն Մեսրոբյան, ի՞նչ է տեղի ունենում Հանրային խորհրդում, Դուք առաջինը հեռացաք կառույցից, ինչո՞ւ:
- Ես, ինքս մեր վրա զարմանում եմ: Մի քանի շաբաթ առաջ լրագրողը ինձ հարց ուղղեց, թե խոսակցություններ են պտտվում, թե ՀԽ նախագահ է նշանակվելու Ստյոպա Սաֆարյանը, ի՞նչ կլինի այդ դեպքում: Ես պատասխանեցի՝ առաջինը ես եմ դուրս գալու, իսկ հետո մեկ այլ հարցազրույցում զգուշացրել եմ, որ այնտեղ կշիկանա մթնոլորտը եւ կհեռանան նաեւ այլ մարդիկ: Լրագրողները դա տպեցին: Մենք ունիկալ ժողովուրդ ենք` ես, որպես կառավարման փորձագետ, այն ինչ զգուշացրեցի, դարձավ իրողություն եւ սկսվում է զարմանքի ալիք: Դա այն է, որ ես ասում եմ` մենք փորձագիտական կառավարումից մղոններով հեռու ենք:
-Ո՞րն էր պատճառը, պարոն Մեսրոբյան: Ինչո՞ւ ՀԽ-ում մթնոլորտը շիկացավ:
-Բանն այն է, որ Հանրային խորհուրդը դասական փորձագիտական կառույց է, ամբողջ աշխարհում փորձագիտական կառավարումը բում է ապրում եւ այնտեղ կենտրոնանում են այն մարդիկ, որոնք թե' բարոյական բարձր նկարագիր ունեն, թե' բավականին հարուստ, բարձր արդյունքներով բեքգրաունդ: Երբ դա խախտվում է, այդ կառույցն իր դերը չի կարող կատարել եւ կառույցը սկսում է ճոճվել, դա բնական է, չէ՞: Պատկերացրեք, ինքնաթիռի օդաչուն պրոֆեսիոնալ չէ, ի՞նչ է լինելու ինքնաթիռի հետ` այն պետք է ճոճվի: Հիմա նույնն էլ կատարվում է Հանրային խորհրդում: Ինչո՞ւ մենք՝ հայերս ինքնաթիռի դեպքում դա հասկանում ենք, այս դեպքում՝ չենք հասկանում:
- Այսինքն, պատճառը Ստյոպա Սաֆարյանի՝ ՀԽ նախագահ նշանակվե՞լն էր:
-Հանրային խորհրդի շուրջ ինքնաբերաբար ստեղծվեց մի իրավիճակ, որը քայլ առ քայլ բերելու էր այդ շիկացմանը: Օրինակ, միչեւ այսօր ՀԽ-ն չունի տարածք, նորմա՞լ է: Ամբողջ Հայաստանում տարատեսակ պաշտոններ, անգամ մունիցիպալ մակարդակով աշխատավարձերը զգալի բարձրացրել են եւ պարգեւավճարների տեղատարափ է, ունեն աշխատասենյակներ, քարտուղարուհիներ, օգնականներ, տեղակալներ, մեքենաներ, վարորդներ եւ այլն: Դրանից հետո վարչապետը հայտարարում է, որ ինքը դժգոհ է պետական կառավարման համակարգից: Հանրային խորհուրդն այդ թվարկածից ոչ մի բան չունի, գումարած՝ աշխատավարձ 0 դրամ , 0 լումա է, նորմա՞լ է: Սրանից հետո էլ ինչի՞ մասին ենք խոսում: Թող փորձեն բոլոր նախարարներին, քաղաքապետարանի վերնախավին կաբինետներից հանեն, տան 0 դրամ, 0 լումա վարձավճար, մնացած ամեն ինչից զրկեն ու ասեն՝ այ հիմա արդյունք տվեք:
-Պարոն Մեսրոբյան, իշխանամերձ շրջանակները Վազգեն Մանուկյանին մեղադրեցին քաղաքականացված լինելու մեջ, այն բանի համար, որ նա քննադատական գնահատականներ էր հնչեցրել: Հիմա, ՀԽ նախագահ է նշանակվել մի մարդ, որն անթաքույց սատարում է գործող իշխանությանը, որի սոցցանցային էջն ամեն ինչ ասում է նաեւ նրա լեքսիկոնի ու բարոյականության պատկերացումների մասին, ի՞նչ է ստացվում , եթե անձը լոյալ է կամ համակրում է իշխանությանը, ուրեմն քաղաքականացվելու խնդիր չկա՞, եթե քննադատում է՝ կա՞: Գործ ունենք երկակի ստանդարտների՞ հետ:
- Ես կառավարման փորձագետ եմ, ինձ որեւէ քաղաքականություն չի հետաքրքրում՝ լինի իշխանական, թե ընդդիմադիր: Կառավարման փորձագետն ինքը միտված է պետության կառավարման արդյունավետությունը բարձրացնելուն՝ թե' սպիտակներն անեն, թե' սեւերը, թե' կանաչները կամ մանուշակագույնները, ինձ համար միեւնույնն է: Ես այլ բան եմ ասում` թե ՀԽ-ում ինչ մարդիկ պետք է լինեն: Բեքգրաունդի իմաստով Վազգեն Մանուկյանն ու Ստյոպա Սաֆարյանն անհամեմատելի են, այդ դեպքում, ես՝ կառավարման իմաստով, կարո՞ղ եմ հասկանալ, որ ՀԽ-ի կլասն իջնելու է, բնական է, չէ՞: Սրանով ամեն ինչ ասված է, ես ավելի ցածր կլասի ՀԽ-ում, որպես կառավարման փորձագետ, անելիք չունեմ:
-Ձեր նշած խնդիրը նկատի առնելով, նաեւ որակական, արդյո՞ք ՀԽ-ն այս պայմաններում կարող է ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված առաքելությունն իրականացնել ու չդառնալ իշխանության կցորդը:
-Եթե ՀԽ-ի նկատմամբ վերաբերմունքը 0 է, գումարած՝ կլասն իջնում է, այդ հարցի պատասխանն ավտոմատ պարզ է: Ես ասացի, որ մի քանի շաբաթ առաջ զգուշացրել եմ, ես զարմանում եմ մեր վրա, մարդկանց զգուշացնում ես, բանի տեղ չեն դնում, սխալն անում են, հետո բոլորը զարմանում են, թե ինչ է կատարվում: Դրա համար ես ասում եմ, որ մենք փորձագիտական կառավարումից մղոններով հեռու եք եւ ժողովուրդը մեր մասին ասել է՝ ասողին լսող է պետք: Հիմա այդ հարցերը ոչ թե ինձ պետք է ուղղվեն, քանի որ ես զգուշացրել եմ, այլ նրանց, ովքեր լայաղ չեն արել այդ զգուշացմանս ուշադրություն դարձնել:
Մ.Ղ.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ