ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աղվան Վարդանյանը հայտարարել է Քոչարյանի ազատության հանձնախումբ ստեղծելու մասին 12/18/2019 12:46 | ԼՐԱՀՈՍ
Քաղաքական գործիչ, ՀՅԴ նախկին անդամ Աղվան Վարդանյանն այսօր հայտարարել է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբ ստեղծելու մասին։ Նա նշել է, որ Քոչարյանը կալանքի տակ է պահվում հակաօրինական ձևով, ապա թվարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները։
«Որոշ ժամանակ առաջ հասարակական, քաղաքական, մշակույթի, մարզաշխարհի մոտ 100 գործիչներ հանդես եկան հայտարարությամբ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի։ Նրանք իշխանությանը կոչ էին անում վեր կանգնել անձնական շահերից, ընդունել սեփական նախապաշարումների անճշտությունը՝ մարտի 1-ի գործի առնչությամբ, վերջ տալ դատական համակարգի ճնշումներին։ Նաև հույս էին հայտնում, որ նախագահ Քոչարյանի ազատ արձակումը հասարակական համերաշխության ազդակ կդառնա»,-ասաց Վարդանյանն ու ավելացրեց, որ այս հայտարարությանը հաջորդել է ստորագրահավաքը, սակայն իշխանության դիրքորոշումը չի փոխվել և իշխող ուժը շարունակում է իր անհեռանկար գործելաոճը։
Նախկին դաշնակցականի կարծիքով, հանրային կյանքի լարվածության պատճառներից մեկը մարտի 1-ի գործի շուրջ ընթացող զարգացումներն են և, նրա խոսքով, ՀՀ երկրորդ նախագահին ոչ իրավական ձևով կալանքի տակ պահելը։
«Ակնհայտ է՝ ներկայացված մեղադրանքը որևէ կապ չունի 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման հետ։ Հայկական երկու պետությունների կայացման հարցում էական ներդրում ունեցող Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ պահելն անպատիվ գործ է, չի բխում մեր պետության շահերից, հակառակը՝ վնասում է պետության վարկը, խարխլում է դատական համակարգը։ Ի վերջո` իշխանության այս սևեռումը չի բերում հանրային համերաշխության և թույլ չի տալիս կենտրոնանալ իրական օրակարգերի ու խնդիրների վերաբերյալ»,-ասաց Վարդանյանը։
Նրա խոսքով, Քոչարյանին բանտախցում պահելը ոչինչ չի տալիս ո՛չ քաղաքացիներին, ո՛չ էլ պետությանը և պետք է դուրս գալ ստեղծված իրավիճակից։
«Ամենապարզ ելքը երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելն է։ Իշխանությունն առայժմ չի անում այդ՝ դատավորներին պարտադրելով հակաօրինական որոշումներ։ Մնում է երկրորդ ճանապարհը՝ խափանման միջոցի փոփոխությունը դարձնել հանրային, քաղաքական պահանջ»,-ասաց Վարդանյանն ու ավելացրեց, որ արձագանքելով 60.000 քաղաքացիների պահանջին ստեղծվել է նախաձեռնող խումբ, որի գործունեության նպատակը Ռ. Քոչարյանի ազատությունն է։
Ըստ նրա՝ Քոչարյանին կալանքի տակ պահելը Հայաստանի ամոթն է և քիչ թե շատ մտածող յուրաքանչյուր քաղաքացի ինքն իրեն պետք է հարցնի՝ ինչի համար է դա արվում և ինչ է տալիս հասարակությանը։
«Մեր խնդիրն է մարդկանց մտածել տալ այս հարցերի մասին, երբ մարդը մտածում է նաև ունենում է դիրքորոշում։ Քոչարյանն իր գործունեության ընթացքում և՛ Արցախում, և՛ Հայաստանում ուղղակիորեն աշխատել է 100-ավեր մարդկանց հետ և այդ մարդիկ գիտեն Քոչարյանի կերպարը, գործն ու ապրելակերպը։ Մեր խնդիրն է այդ մարդկանց մղել դիրքորոշման»,-ասաց Աղվան Վարդանյանը։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/02/2024 08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ»
- 05/02/2024 08:21 Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»
- 05/02/2024 07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
- 05/02/2024 07:31 Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
- 05/02/2024 07:28 ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:17 ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:14 Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
- 05/01/2024 17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
- 05/01/2024 17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն