Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում 04/27/2024   14:46 «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»

Առողջության համապարփակ ապահովագրության նախագիծը գոյություն է ունեցել դեռեւս 1995 թ. Արա Բաբլոյանը՝ պարտադիր ապահովագրության մասին 11/28/2019   18:42  |  Հարցազրույց

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագծի շուրջ, «Փաստինֆո»-ն զրուցել է «Արաբկիր» ԲԿ տնօրեն, առողջապահության նախկին նախարար եւ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հետ։ Նախագիծը, հիշեցնենք, առաջարկում է աշխատավարձի 6 տոկոսի չափով առողջապահական հարկ սահմանել եւ այսպես ասած, սոցիալական համերաշխության սկզբունքով, միեւնույն անվճար ապահովագրական ծածկույթն ապահովել հասարակության բոլոր խմբերի համար։ Արա Բաբլոյանը կողմ է ներկայացված նախագծին,  ասում է՝ այս գաղափարն առաջին անգամ դեռ 1995-96 թվականներին է առաջ քաշվել իր կողմից մշակված Բժշկական պարտադիր ապահովագրության մասին նախագծում, որն ուղարկվել էր ԱԺ։ Բաբլոյանի խոսքով, 1996 թվականի ընտրություններից հետո կառավարությունը ձեռնպահ մնաց նախագծից, իսկ այն ժամանակի վարչապետ Հրանտ Բագրատյանը, որը ռեֆորմատոր է ու բարեփոխումների ջատագով,  բառացի իրեն ասաց. «Արա , գիտե՞ս, ես կողմ եմ դրան, բայց այս փուլում վախենում եմ նոր զարգացող տնտեսության վրա նոր հարկատեսակ դնել»։ 

Արա Բաբլոյանը նաեւ հիշեց՝ ժամանակին ինքն առաջարկում էր ստեղծել հիմնադրամի կարգավիճակ ունեցող գործակալություն, որի միջոցով պետք է իրականացվեր գաղափարը։

Ի դեպ, Արսեն Թորոսյանի ներկայացրած նախագծում եւս առաջարկվում է ստեղծել հանրային կառույց` Հիմնադրամ, որը պետք է ապահովի ապահովագրության համար հավաքագրվող գումարների հաշվարկման և ծախսման արդյունավետ մեխանիզմների կիրառումը։  «Փաստինֆո»-ի  հարցին, արդյո՞ք Արա Բաբլոյանը նախագծի մշակման աշխատանքներին մասնակցել կամ խորհուրդներով օգնել է աշխատանքային խմբին, Արա Բաբլոյանը բացասական պատասխան տվեց։  «Ես հասկանում եմ, Դուք տեսնում եք, որ ես ծրագիրը պաշտպանում եմ, բայց  եթե փնտրեք, կգտնեք 1995թ-ին Արա Բաբլոյանի պատրաստած նախագիծը, դա շատ վաղուցվանից գոյություն ունեցող գաղափար է։Նույնիսկ նախորդ կառավարության եւ այս կառավարության ժամանակ, երբ ես ԱԺ նախագահ էի եւ խոսք էր գնում եկամտահարկը 28 տոկոսից 23 տոկոս դարձնելու մասին, ես առաջարկեցի՝ քանի որ այդ 5 տոկոսն ազատվում է եւ աշխատողը դեռ այն չի շոշափել ու հոգեբանորեն իրենը չի համարում,  անցումային փուլում այդ 5 տոկոսով քաղաքացու համար առողջության ապահովագրություն անել։ Այսինքն, կոնցեպտուալ խնդիրն այն է, որ մարդ ավելի հեշտ կհրաժարվեր այդ գումարից, քանի դեռ այն չէր շոշափել, իսկ ապահովագրությունն իր առողջության համար է»,-ասաց նա։

-Պարոն Բաբլոյան, սոցցանցային քննարկումներում քաղաքացիները արդարության խնդիր են բարձրացնում, ասում են՝ աշխատող քաղաքացու հաշվին պետությունը փորձում է սոցիալական ու առողջապահական խնդիրներ լուծել։

-Տարբեր եվրոպական երկրներում, այդ թվում Ֆրանսիայում մի այսպիսի մոտեցում կա՝ սոցիալական համերաշխության  սկզբունքը, երբ հարուստը օգնում է աղքատին, առողջը օգնում է հիվանդին։ Նրանք, ովքեր երիտասարդ են,  ասենք 30 տարեկան , չի բացառվում, որ տարիներ շարունակ ապահովագրական վճարներ վճարեն  եւ չհիվանդանան, բայց իրենց վճարներն օգտագործվում են այն մարդկանց համար, ովքեր հիվանդանում են, օրինակ, մարդը 60 տարեկան է, ինֆարկտի վտանգ կա, ստենդ են դնում եւ այլն։ Սա է սոցիալական համերաշխության գաղափարը։ Թորոսյան Արսենը սա չի հորինել, ընտրել է մի մոդել, որը սոցիալական արդարության մոդել է։ Քաղաքացիները կարող են ասել՝ օրինակ, յուրաքանչյուր մարդ վճարի ֆիքսված գումար, օրինակ, 5 հազար դրամ, բայց երբ մենք տեսնում ենք, որ հավաքարարը ստանում է ամսական 100 հազար դրամ, իր համար այդ 5 հազար դրամը շատ ավելի շոշափելի է,  քան մեկ ուրիշի համար, որը ստանում է ասենք, 1 միլիոն դրամ,  օրինակ 20 հազար դրամ վճարելը։  Եթե Հայաստանում միջին եկամուտը, ենթադրենք 160 հազար դրամ է կազմում,  6 տոկոսը 9.600 դրամ է կազմում, որը 12 ամսվա համար կազմում է  115 հազար  200 դրամ։ Եթե դուք հիմա հարցնեք ապահովագրական գործունեությամբ զբաղվող մասնագետներին, ձեզ կասեն, որ տարեկան 115 հազար 200 դրամը այնպիսի փաթեթ է, որը քաղաքացու համար կարող է ապահովել տարեկան 5-6 միլիոն դրամի  ծածկույթ, եթե հիվանդանա եւ շատ լայն սպեկտրի ծառայություններ։ Բայց կարելի է  քննարկել, ԱԺ-ն դրա համար է, նույնիսկ երկրներ կան, որոնք ժամանակին  հանրաքվե են արել, որպեսզի նման հարցերը որոշեն։

-Բայց նախագծում մեկ անձի համար տարեկան 70 հազար դրամից մի փոքր ավելի գումար է հաշվարկված։ Արդյո՞ք սա չի նշանակում, որ առաջարկվող տարբերակը պակաս մրցունակ է, որովհետեւ , արդյունքում այն քաղաքացու վրա, աշխատավարձի 6 տոկոսի հաշվարկով ավելի թանկ է նստելու։

-Սա շատ լայն փաթեթ է, բայց ես ոչ թե կուզենայի, որ մենք քննարկեինք՝ 70 հազար թե՞ 115 հազար, այլ քննարկեինք՝ մենք ուզո՞ւմ ենք անցնել պարտադիր առողջապահական  ապահովագրության, թե՞ մնանք հին մոդելի մեջ։

-Իսկ ի՞նչ է լինելու  պետպատվերի ճակատագիրը, հայտնի՞ է, բյուջեով  պետպատվերի համար նախատեսված հատկացումները մնալո՞ւ են։

-Այդ հարցը միշտ եղել է քննարկվող, եթե Դուք հարցնեք  ֆինանսների նախարարությանը, նա կասի՝ քանի որ պարտադիր ապահովագրություն եք մտցնում, ես առաջարկում եմ պետբյուջեի առողջապահության հատվածը կրճատել ։ Բայց եկեք հասկանանք, թե առողջապահության ոլորտի  բյուջեն, որտեղ պետք է ծախսվի այդ պարագայում։ Դուք կարո՞ղ եք ասել, թե բնակչության, որ հատվածն է աշխատող, եկեք  թվերը ենթադրաբար վերցնենք, ասենք, 600 հազար մարդ աշխատող է, եթե հավաքել ենք 115 հազար 200 դրամ հաշվարկով , ստացվում է 69 միլիարդ դրամ գումար։ Եթե Դուք նայեք  պետբյուջեով նախատեսված հիվանդանոցային հատվածը , կարող է հենց ճիշտ այդքան էլ նախատեսված լինի։  Եթե մենք հավաքագրված 69 միլիարդով սպասարկենք այս 600 հազարին, որոնք ապահովագրվել են, ապա բյուջեում ազատված գումարները կուղղենք բնակչության այն հատվածին, որը չի աշխատում, բայց կարիք ունի առողջապահական ծառայությունների եւ պետության աջակցության ։

Դրանք են մինչեւ 18 տարեկան երեխաները, մեծահասակ թոշակառուները, հաշմանդամները եւ սոցիալապես անապահով այլ խմբերում ընդգրված քաղաքացիները։ Եվս մի պրոբլեմ է շտկվում, երբ ասում էին, թե  պետպատվերի գները ցածր են, այս պարագայում արդեն բյուջեի գումարները եւ հավաքագրված գումարները հնարավորություն կտան ավելի ռեալ գներով եւ ավելի ճշգրիտ աշխատել բժկական հաստատություննների հետ։  Ես հասկանում եմ, որ այս  հարցի շուրջ մարդիկ 3 մասի են բաժանվում՝ մի մասը բացարձակ դեմ է, մի մասը՝ բացարձակ  կողմ եւ մյուսը, որը չի կարողանում հասկանալ, թե որտեղ է ծրագրի իրական նպատակը, ուղղակի անտարբերություն է դրսեւորում։ Բայց, երբ մենք մանրամասն բացատրենք, որ սա տալիս է հնարավորություն, որ մեր բնակչության մեծ մասը երաշխավորված լինի առողջապահական ծառայությունների առումով, մարդիկ կհասկանան, որ սա կարեւոր ծրագիր է, որը բերում է իրականում  սոցիալական արդարության հաստատմանը եւ մարդու առողջության իրավունքի պաշտպանությանը։ Ամեն նախարար չէ, որ  կարող է այդ քայլին գնալ։ Դուք հասկանում եք, որ ես եղել եմ նախորդ իշխանության մաս եւ ԱԺ նախագահ, բայց չեմ կարող ինձ թույլ տալ բացասական գնահատական տալ մի ծրագրի, որի ջատագովը ժամանակին ինքս եմ եղել եւ գտնում եմ, որ եթե նախարարը կարողանա այս ծրագիրը իրականացնել, դա կլինի դրական մեր բնակչության համար։ 

-Պարոն  Բաբլոյան, այսպես ասած «ատկատների» ռիսկերը հաշվարկվա՞ծ են, գաղտնիք չէ, որ  շատ դեպքերում ապահովագրական ընկերությունները կոնկրետ հիվանդանոցներ են ուղղորդում քաղաքացիներին։

-Ամենազարգացած երկրներում, որտեղ սոցիալական արդարությանն  ուղղված ապահովագրական համակարգեր են գործում, հիմնականում թե ԱՀԿ-ն, թե ՀԲ-ն, թե մյուս խոշորագույն կառույցները,  ընդունում են, որ եթե պարտադիր գումարներ են հավաքագրվում առողջապահության համար, դրանք պետք է կոնսոլիդացվեն մի տեղ, պետք է ստեղծվի մի հիմնադրամ,  որի միջոցով պետք է իրականացվի ծրագիրը։ Որպեսզի ատկատներ ու նման բացասական երեւույթներ չլինեն, այդ հիմնադրամի գործառույթը մաքսիմալ ավոտմատացվում է, օրինակ, մարդը ունի ճողվածք,  եւ պետք է վիրահատվի, ընտանեկան բժիշկն ախտորոշում է, եւ օրինակ, Գավառի հիվանդանոցն առաջարկում։ Քաղաքացին ասում է՝  ես չեմ ուզում գնալ Գավառի հիվանդանոց, ուզում եմ գնալ Երեւանի այսինչ հիվանդանոցը։ Ընտանեկան բժիշկն ապահովագրական  ընկերությանը, այսինքն՝ հիմնադրամին, տալիս է ինֆորմացիան , որից ստանում է հետադարձ  կապ, որ այո, հաստատում ենք, որ քաղաքացին ունի ապահովագրություն եւ հիվանդությունը ապահովագրական ծրագրի մեջ է։ Քաղաքացին վերցնում է ուղեգիրը եւ գնում հիվանդանոց։ Ապահովագրական  ընկերությունը որեւէ իրավունք չունի որեւէ կերպ ուղղորդել քաղաքացուն այս կամ այն հիվանդանոց, դա իր գործառույթը չէ։ Երբ մենք խոսում ենք պարտադիր ապահովագրության մասին, պարտադիր ապահովագրության ժամանակ գումարի չափը  որոշվում է օրենքով, հավաքագրվում պետության միջոցով եւ ստանդարտները նախատեսվում  են օրենքով եւ կառավարության որոշումներով։ Այս ամենը հիմնավորում է, որ ատկատների մեխանիզմը չի կարող գործել։

-Իսկ ի՞նչ է լինելու այն քաղաքացիների հետ, որոնք արդեն իսկ օգտվում են առողջության ապահովագրությունից։ Մի մասն ինքն  է վճարում, մյուսների համար՝ ամբողջությամբ գործատուն։ Եվ ի՞նչ է լինելու սոցփաթեթի հետ։

-Դա ընդհանրապես պրոբլեմ չէ։Այսօրվա սոցիալական ապահովագրության փաթեթը նույն  պետական պատվերի շրջանակում է ձեւավորվել եւ այս պահին չի կարող ավելի բարձր թռնել, քան պետության հնարավորությունն է։ Այդ սոցիալական փաթեթը որեւէ նոու-հաու չունի։ Հիմա պետությունը վճարում է պետական  հիմնարկներում աշխատող քաղաքացիների համար, նույն կերպ օրինակ, «Արաբկիր» ԲԿ-ն ավելի քան 20 տարի իր աշխատողների համար ապահովագրություն է վճարում՝ բժիշկների համար 70 տոկոս, բուժքույրերի համար 85 տոկոս, հավաքարարների համար 95 տոկոս։ Նրանք ունեն տարեկան 5 միլիոն դրամի ծածկույթ, եթե գալիս է պարտադիր ապահովագրությունը, օրենքը եւ Սահմանադրությունը հետեւյալն են ասում՝  մարդու իրավունքները առողջության առումով չեն սահմանափակվում պետության հնարավորություններով։ Եթե պետությունը  որոշի, ինչպես դուք ասում եք, 70 հազարանոց փաթեթ է ապահովում, իսկ քաղաքացին ավելի լայն փաթեթ է ցանկանում, կարող է եւս 80 հազար դրամով կամավոր ապահովագրություն  անել այն ծառայությունների, որոնք ընդգրկված չեն այդ 70 հազարի կամ 115 հազարի  մեջ։

-Մասնավոր ընկերությունն իր աշխատակիցների համար դիցուք, տարեկան 150 հազար դրամանոց  փաթեթ է ապահովում՝ ավելի լայն ծածկույթով։ Ի՞նչ անել այս դեպքում։

-70 հազարանոցը, որը պետությունն է անում, կանի, մնացած գումարով կապահովագրի մյուս մասը եւ աշխարհում այդպես է, օրինակ , Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում,  կա բազային ապահովագրություն եւ եթե ինչ-որ մի բան չի փակվում, մարդը , եթե իր մասնավոր ապահովագրությունն ունի, դրանով փակում է։ Այստեղ խնդիր չկա։

-Բայց հիմա կան ընկերություններ, որոնք այդ վճարների բեռը աշխատողին չեն թողնում, իրենք են վճարում նրա համար։ Նրանք տուժելու՞ են, զրկվելու են անվճար լավ փաթեթից, աշխատավարձի 6 տոկոսը վճարելու են՝ փոխարենը պակաս գրավիչ ծածկույթ ստանալով։

-Դուք հիմա խոսում եք երեւի թե 2-ից 4 տոկոս մարդկանց մասին, իսկ նախարարը առաջարկել է ծրագիր, որը վերաբերում է բնակչության, երեւի 80  տոկոսին, այսինքն, 600 հազարն աշխատող է, նրանց համար է առաջարկել, իսկ այն մյուս խմբերի համար  ազատվեց պետական բյուջեն, որը ավելի  լայն կարող է ֆինանսավորել այդ հատվածին։ Եթե մենք դնենք կշեռքի վրա, ապա կհամոզվենք, որ 2-ից 4 տոկոսի շահին գերակշռում է 80 տոկոսի շահը։

-Բայց այդպես գործ ունենք քաղաքացու վիճակը վատթարացնող նորմի հետ,  Ձեր նշած փոքրամասնությունը չի՞ տուժում։

-Ես գտնում եմ, որ ՝ ոչ։ Եթե գործատուն այդքան մտածում է իր աշխատողի համար եւ չի ցանկանում, որ ընդունված օրենքը նվազեցնի իր աշխատողի եկամուտը, ապա նա կարող է անել հետեւյալը. բերում ենք Ձեր օրինակը, որ գործատուն 150 հազարի ապահովագրություն էր արել, այն 70 հազարը, որը քաղաքացին պետք է վճարի իր առողջության պարտադիր ապահովագրության համար, գործատուն կարող է հատուցել՝ 70 հազարով բարձրացնելով աշխատավարձը, իսկ մնացած մասը՝ 80 հազարը, կարող է վճարել որպես  կամավոր ապահովագրական փաթեթ, որը կլրացնի պետության կողմից երաշխավորված բազային փաթեթը։   

Հեղինակ՝ Մ.Ղ.

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:40 28/11/2019  |  ԼՐԱՀՈՍ«Եթե կան արդար ու ազնիվ մարդիկ, կունենան այնքան դուխ», որ ընդունեն՝ Արա Բաբլոյանն իրականում չի արել խախտում
18:59 20/11/2019  |  ԼՐԱՀՈՍՉի բացառվում՝ Արա Բաբլոյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը պաշտպանները դատական կարգով բողոքարկեն
14:51 14/11/2019Գլխավոր դատախազությունը մերժել է Արա Բաբլոյանի փաստաբանի բողոքը՝ առանց մատնանշած հիմքերին անդրադառնալու
18:51 29/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱյդպես են ուզել, այդպես են արել. Երվանդ Վարոսյանը՝ Արսեն Բաբայանի եւ Արա Բաբլոյանի խափանման միջոցների տարբերության մասին
12:59 29/10/2019  |  ՄեկնաբանությունԱրա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքը հակասահմանադրական է և հակասում է գործառութային անձեռնմխելիության սկզբունքին. Գոհար Մելոյան
11:44 29/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարը՝ Արսեն Բաբայանին և Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքների մասին
09:36 29/10/2019  |  ՄամուլԻնչո՞ւ Արա Բաբլոյանին չկալանավորեցին. «168 ժամ»
18:53 28/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱրա Բաբլոյանը մեղադրանքը չի ընդունում. Այն անհիմն է. Արամ Վարդևանյան (տեսանյութ)
18:48 28/10/2019  |  ԼՐԱՀՈՍԵս այս պահին ունեմ մեկ նպատակ՝ որ ժողովուրդը շարունակի հարգել ինձ. Բաբլոյանը՝ մեղադրյալի կարգավիճակում (տեսանյութ)
16:37 28/10/2019  |  Քրեական խրոնիկոնԱրա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվում (տեսանյութ)

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]