ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԻՊ-ի և իշխանության հարաբերությունները պարզ չեն եղել. Նիկոլ Փաշինյան 11/26/2019 12:11 | ԼՐԱՀՈՍ
Այս 15 տարիների ընթացքում ՄԻՊ-ի և իշխանության հարաբերությունները պարզ հարաբերություններ չեն եղել։ Այս մասին այսօր ԱԺ-ում ՄԻՊ-ի 15 ամյակին նվիրված համաժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նախկինում առաջին երեք մարդու իրավունքների պաշտպանները չեն պաշտոնավարել մինչև իրենց ժամկետի ավարտը և հրաժարական են տվել, ինչը հանրայնորեն ընկալվել է որպես ՄԻՊ-ի և իշխանությունների միջև առկա խորը հակասությունների առկայություն։
Ըստ վարչապետի՝ մարդու իրավունքների պաշտպանության համար նոր պայմաններ են ստեղծվել։
«Հեղափոխությունը ստեղծել է անհրաժեշտորեն մի միջավայր, որտեղ մարդը ոչ միայն դեկլարատիվ, այլև՝ փաստացի բարձրագույն արժեք է և նրա իրավուննքերի պաշտպանությունը Կառավարության, իշխանության առջև դրված խնդիր է»,- ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ սա չի նշանակում, որ մարդու իրավունքների պաշտպանությունն գտնվում է իդելական վիճակում, այլ նշանակում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ կառավարության համար նույնպիսի առաջնահերթություն է, ինչպիսին է ՄԻՊ-ի համար։
Վարչապետն ընդգծեց, որ ՄԻՊ-ի գործունեությունը ՀՀ ԱԺ-ն, Կառավարությունը կարևորվում է ։
«Այդ պաշտպանությւոնը՝ մարդու իրավունքները հենված են այն պարզ գիտակցման վրա, որ բոլոր մարդիկ ՀՀ-ում հավասար են օրենքի առաջ։ Մարդկանց անհավասարություններն օրենքի առաջ առաջին հերթին ստեղծում են կոռուպցիա»,- ասաց վարչապետը։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ այսօր ժողովրդավար երկիր է։
«ՀՀ-ն այսօր աներկբա ժողովրդավարական երկիր է, բայց այդ ժողովրդավարությունը հիմա գոյություն ունի ՀՀ-ում որպես էմոցիոնալ արտահայտություն, և դա 2018-ին ոչ բռնի թավշյա հեղափոխության էմոցիանալ շարունակությունն է: Հիմա կարիք ունենք մեր երկրի ժողովրդավարությունը ուժեղ դարձնել ինստիտուցիոնալ առումով, որ դրա ապագան որևէ լիդերի, անձի, քաղաքական կուսակցության ճաշակից, տրամադրությունից ու հայեցողությունից կախված չլինի»,- ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ ՀՀ-ում մեծագույն մարտահրավերը դատական անկախ համակարգի կայացումն է։
«ՀՀ-ում արձանագրում ենք, որ օրենսդիր ու գործադիր իշխանությանը զուգահեռ դատական իշխանությունն է նաև, որ նպաստել է մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումներին: Այսօր մեզ համար առաջնային մարտահրավեր է ունենալ անկախ դատական համակարգ:Ես ուզում եմ արձանագրել կառավարության կամքը՝ մեզ ամենևին չի հետաքրքրում հսկողության տակ գտնվող դատական համակարգը և մենք սկզբունքորեն դեմ ենք վերահսողության տակ գտնվող դատական համակարգ ունենալուն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև ընդգծեց, որ դատական համակարգը վերից վար պետք է ենթարկվի խորքային փոփոխությունների։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/02/2024 08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ»
- 05/02/2024 08:21 Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»
- 05/02/2024 07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
- 05/02/2024 07:31 Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
- 05/02/2024 07:28 ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:17 ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:14 Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
- 05/01/2024 17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
- 05/01/2024 17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն