ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Առաջին հերթին հարցեր պիտի տանք Փաշինյանի զինվորական գծով խորհրդական Արշակ Կարապետյանին». «168 ժամ» 11/26/2019 09:25 | Մամուլ
«168 ժամ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի հետ կապված շահարկումներ անողներն այն մարդիկ են, որոնք ընդհանրապես բանակից չեն հասկանում: …Ովքե՞ր են ապրիլյան գործողությունները հետաքննող հանձնաժողովի անդամները. մարդիկ են, որոնք նույնիսկ բանակում չեն ծառայել, գաղափար չունեն, թե զենքը որքան է կշռում, զենքի տեսակները չգիտեն, եւ իրենք պիտի այդ հարցը քննարկեն եւ չգիտեմ ինչ որոշումներ կայացնեն: Եթե այսօր ուզում ենք հարցեր տալ, ապա առաջին հերթին հարցեր պիտի տանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի զինվորական գծով խորհրդական Արշակ Կարապետյանին, որը եղել է հետախուզության վարչության պետը եւ առաջին մարդն է, որը պատասխանատվության պիտի ենթարկվեր: …
Ես այսպես կարող եմ ասել՝ մեր զինվորը հաղթեց եւ՛ Ադրբեջանին, եւ՛ Ռուսաստանին: Իմ կարծիքով՝ բլից-կրիգը նախապատրաստված էր, թե ով որքան կարող է այդ 3-4 օրում մի բան անի եւ թեման փակի վերջնականապես, բայց արդյունքում 18 տարեկան զինվորը խափանեց բոլորի պլանները:
Կհիշեք, դեռ 2014-ին ասել եմ՝ հայի, հայ զինվորի գենի դեմ հնարավոր չէ, ամենաթույլ զինվորն էլ վայրկենապես կարող է առյուծ դառնալ եւ մեծ խնդիրներ կատարել: …Եթե պատերազմ լինի՝ ովքեր մտահոգված են այս երկրի համար՝ գնալու են: Բնականաբար, այս կառավարությունը չի գնացել, չի էլ գնալու»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանը:
Նա Պռոշյանի ջոկատի կազմում մասնակցել է Արցախյան պատերազմին, այնուհետեւ շարունակել ծառայությունն Արցախի ու Հայաստանի մի շարք սահմանապահ զորամասերում: «Մինչեւ ապրիլյան մարտական գործողություններն ադրբեջանական դիվերսիոն խումբը մեկ-երկու օր առաջ մտած է եղել Թալիշի տարածք՝ անտառներում են մնացել, հետո, երբ գործողությունները սկսել են, իրենք թիկունքից մտել են գյուղ: Գյուղում որ սկսել են խաղաղ բնակչությանը կոտորել, հենց դա է եղել, այնպես չի, որ սահմանը ճեղքել եւ հասել են գյուղ ու կոտորել»,- պատմել է զինվորականը:
Հիշեցնենք, որ 2016 թ. ապրիլյան պատերազմից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը պաշտոնից հեռացրեց ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին, ում անվան հետ էին կապվում Ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզության կողմից թույլ տրված խոշորագույն բացթողումները։ Ա. Կարապետյանը, սակայն, 2018թ., ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նշանակվեց ՀՀ վարչապետի խորհրդական։
Գրիգոր Գրիգորյանը նաեւ անդրադարձել է Ապրիլյան պատերազմից հետո շահարկվող «800 հա կորցնելու» մասին շրջանառվող արտահայտությանը. «Մեկն առանց հասկանալու՝ ինչ-որ արտահայտություն է արել, եւ մինչեւ հիմա շարունակվում է, թե՝ 800 հա ենք կորցրել: Այո, դիրք կորցրել ենք, բայց ո՞վ է ասում, որ դա 800 հա է եղել: Յուրաքանչյուր տեղանքում պիտի նպաստավոր դիրք ընտրես, երբ հետ ես քաշվում: Արցախյան գոյամարտի ժամանակ այդքան հող ազատագրեցինք, բայց ոչ մեկը չի խոսում դրա մասին: Ոչ մեկը չի խոսում նաեւ այն մասին, որ 2018-ին Փաշինյանի վարչապետության օրոք հազարավոր հեկտարներով հող ենք կորցրել Վայոց ձորում՝ նախիջեւանյան թեւում: Եվ սա՝ առանց կռվի: Բա ինչի՞ չենք խոսում դրա մասին: Ո՞նց եղավ, որ Արենի գյուղը հայտնվեց հակառակորդի թիրախի ներքո, երբ թուրքի դիրքերը եսիմ որտեղ էին…»։
Գ. Գրիգորյանի համոզմամբ՝ Ադրբեջանը պատրաստվում է մարտական գործողությունների. «Իմ կարծիքով՝ մոտակա երեք-չորս ամսվա ընթացքում ադրբեջանական կողմից գործողություններ կարող են լինել, եւ մարտական գործողությունների բուն ուղղությունը նախիջեւանյան թեւի հետ է կապված լինելու: Եվ սա ես երկու բանով եմ պայմանավորում. առաջին՝ ՌԴ-ի կողմից սադրանք, որ Նախիջեւանին քաշեն պատերազմի մեջ, հետագայում էլ ազատագրեն, որպեսզի Հյուսիս-Հարավ ճանապարհն այդտեղով անցնի եւ երկաթուղին աշխատի, երկրորդ՝ եթե ՌԴ-ի պլանների մեջ չի մտնում սա, ուրեմն՝ ՀՀ-ի կործանման խնդիր է դրված, եւ չի բացառվում, որ Թուրքիան փորձի զորք մտցնել Հայաստան:
Եվ իզուր չէ, որ Ռուսաստանն այսօր փորձում է վերազինել Գյումրիի ռազմաբազան, իսկ հիմար մարդիկ կան, որոնք ասում են՝ մեզ դա պետք չէ: Եթե ռուսական զորքը հանեն Հայաստանից, 2 ժամում թուրքական բանակը Երեւանի կենտրոն կհասնի»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի՝ 26.11.19թ. համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել