ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում լինեի, դատի կտայի Տաթևիկ Ռևազյանին. Ինչու՞ չի իրականացվի Սիրիա-Հայաստան ուղիղ չվերթ 11/16/2019 15:12 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանն իրավական պետություն է, բայց որոշ պաշտոնյաներ, մասնավորապես Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը օրենքով չի գործում։ Սա երկիր է, իր սեփական, անձնական սենյակը չէ, որ երբ ուզի աշխատի, պատասխանի պաշտոնական նամակներին, երբ ցանկություն չունենա՝ չպատասխանի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Հայ-արաբական միջազգային իրավական խորհրդի» գլխավոր քարտուղար Վահե Մահշիկյանը։
Խնդիրը կայանում է նրանում, որ նպատակադրվել էին ստեղծել նոր ավիաընկերություն և իրականացնել Երևան-Լաթակիա և Երևան-Դամասկոս թռիչքուղիներով կանոնավոր թռիչքներ։ Սիրիայի Արաբական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև այս ուղղությամբ բանակցությունները սկսվել են դեռևս 2016 թվականից։ Օդային փոխադրության միջպետական համաձայնագրի նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են և Վահե Մահշիկյանի խոսքով Սիրիայի Քաղավիացիայի կոմիտեն օգոստոսին նամակ է ուղարկել Հայաստանի Քաղաքվիացիայի կոմիտեի նախագահին, որով հայտնել է իր պատրաստակամությունը՝ ստորագրելու «Հայաստան-Սիրիա օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը»։ Այն պետք է ստորագրվեր երեկ՝ նոյեմբերի 15-ին, սակայն օգոստոսից մինչ օրս ՔԱԿ նախագահ Տաթևիկ Ռևազյանը Սիրիայի Քաղավիացիայի կոմիտեին պատասխան նամակ չի ուղարկել։
«Չորս տարի է՝ պատվիրակներ են գալիս-գնում մինչև այս համաձայնագրի նախապատրաստական աշխատանքներն ավարտվեցին։ Հիմա որ մեկ ստորագրություն է մնացել, չի լինում։ Սիրիայի պատվիրակությունը օգոստոսին նամակ է ուղարկել, որ իրենք պատրաստ են ստորագրել համաձայնագիրը։ Այս դեպքում հայկական կողմը պետք է կա՛մ հրավերք ուղարկեր, կա՛մ նամակ, բայց օգոստոսին ստացած նամակին մինչ օրս պատասխան չկա, այնինչ 15 աշխատանքային օրվա ընթացքում պետք է պատասխանեին»,-նշում է Վահե Մահշիկյանը՝ ընդգծելով, որ հայկական կողմի այս քայլը և՛ բարոյական, և՛ ֆինանսական վնասներ է հասցրել իրենց։
«Խոսքը 5-10 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի մասին է։ Օդանավային ընկերություն էինք ուզում հիմնել, երկու օդանավ պետք է աշխատեցնեինք օրական թռիչքով։ Ուզում էինք Հայաստանը հանդիսանար նաև տրանզիտ երկիր։ Օրինակ այն ռուսները, որ պետք է Սիրիա գան, Հայաստանով գային, այլ ոչ թե մեկ ուրիշ երկրով։ Հայաստանը դրանից, միանշանակ, կօգտվեր։ Հայաստանում 25-30 հազ սիրիահայ է ապրում, որոնք իրենց խանութները, գործն ունեն։ Նրանք կարող էին ավելի նվազ գներով գնալ Սիրիա և գալ։ Օրինակ` հիմա եթե մոտ 500 դոլար է այս ճամփորդությունը, մենք նախատեսում էինք այն իրականացնել 100 դոլարով։ Եթե ամիսը միայն մեկ թռիչք էլ իրականացվեր, օդանավը լիքը կգնա-կգար»,-նշեց Վահե Մահշիկյանը՝ հավելելով, որ օդանավով հնարավոր կլիներ փոխադրել նաև թեթև արդյունաբերություն, հագուստ, սննդեղեն։ Նա ընդգծեց, որ նոր ավիաընկերության հիմնումը նոր աշխատատեղեր կստեղծեր նաև Հայաստանի քաղաքացիների համար և կնպաստեր տուրիզմի առաջխաղացմանը, ինչը վարչապետի հայտարարած առաջնահերթություններից է. «Բայց հիմա խոսքն ու գործն իրար հետ չեն բռնում»։
Վահե Մահշկալյանը նկատեց՝ Սիրիայում իրենց անունը որպես հայ շատ բարձր է. «Մենք ճշգրիտ աշխատող մարդիկ ենք, բայց հիմա ամոթով ենք մնացել Սիրիայի ՔԱԿ-ի առջև։ Տաթևիկ Ռևազյանը պետք է մեզ պատասխաներ։ Կամ ներողություն խնդրեր, կամ ասեր՝ հետաձգենք, բայց առանց պատասխանի...Եթե Հայաստանում լինեի, դատի կտայի նրան՝ իր պաշտոնեական դիրքը շահագործելու և թերանալու համար։ ՔԱԿ նախագահ լինելը միայն պաշտոն չէ, դա մեծ պատասխանատվություն է»,-հավելեց Վահե Մահշիկյանը։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/19/2024 08:34 Գուրգեն Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ հարցաքննությունից․ «Ժողովուրդ»
- 03/19/2024 08:32 Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184. «Ժողովուրդ»
- 03/19/2024 08:20 Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ «Հրապարակ»
- 03/19/2024 08:18 Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում․ «Հրապարակ»
- 03/19/2024 08:14 Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել․«Հրապարակ»
- 03/19/2024 08:11 ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․«Հրապարակ»
- 03/19/2024 08:05 Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/19/2024 12:55 Փաստացի, այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը. ադրբեջանագետ
- 03/18/2024 18:06 Լինելով թերուս և կիսագրագետ՝ Փաշինյանը դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան
- 03/18/2024 10:50 Թույլ չեմ տալու քաղաքը այլանդակել. Ավինյանը՝ անօրինական սրճարանների ու շինությունների մասին
- 03/17/2024 15:18 Ալեն Սիմոնյանն ուզում էր դառնալ քաղաքապետ, փոքր տխրել էր, որ չդարձավ. Մարության
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/19/2024 16:36 Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Lada» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ և զոհեր
- 03/19/2024 14:02 Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում. Գոռ Աբրահամյան
- 03/19/2024 13:07 Փրկարարները մասնատել են ծառը
- 03/19/2024 13:00 Շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/18/2024 23:57 Հայտնի մոդելը խոստովանել է, որ գայթակղել է 16 տարին չլրացած դեռահասին․ նրան կարող է ցմահ ազատազրկում սպառնալ
- 03/15/2024 23:24 40-ամյա կույս տղամարդը բացատրել է սեքսով զբաղվելու ցանկության բացակայությունը
- 03/15/2024 17:30 Հայտնի է օրվա ամենադեպրեսիվ ժամը
- 03/15/2024 17:06 Որոնք են որոշ մարդկանց պաթոլոգիկ դավաճանության պատճառները
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2024 18:56 Կինը քաղցկեղի մասին իմացել է շնորհիվ սելֆիի
- 03/17/2024 20:22 Երեխան ծնվել է 10 սանտիմետրանոց պոչով
- 03/11/2024 18:48 Ծովաստղերի էքստրակտում հայտնաբերվել են հակաքաղցկեղային միացություններ
- 03/09/2024 15:23 Խորհուրդներ ուսանողներին, թե ինչպես արդյունավետ և առանց սթրեսի պատրաստվել քննություններին