Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օր է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ 04/28/2024   12:06 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   11:35 Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսն այցելել են իրանական ավտոբուսի ողբերգական վթարի վայր 04/28/2024   11:26 Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար 04/28/2024   11:20 Փաշինյանը տիկնոջ հետ խարույկի շուրջ խոսել է Սեղանի թենիսի «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետ (տեսանյութ) 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   10:36 Թուրքիայի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել 04/28/2024   10:27 Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել 04/28/2024   10:21 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է 04/28/2024   10:13 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին 04/28/2024   10:08 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008թ-ին. Սուրենյան 04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին

Եթե մեծ լեգիտիմություն ունեցող իշխանությունը հարվածի տակ է վերցնում դատարաններին, նույն արձագանքը պետք է լինի հասարակության կողմից . Ալվինա Գյուլումյան 11/16/2019   16:41  |  ԼՐԱՀՈՍ

«Մեր քաղաքացիները կարող են վստահ լինել, որ որեւէ հակասահմանադրական օրենք, որը կմտնի ՍԴ, որի վերաբերյալ դիմում կլինի ՍԴ-ում չի կարող մնալ ուժի մեջ, մեր կայացված որոշումներն են այդ մասին վկայում»,-ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին նվիրված քննարկմանը այսօր հայտարարեց ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը։

Քննարկման մասնակցում էին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը,ով հայտարարեց, որ գործող ՍԴ-ն կանգնած է նախկին կոռումպացված համակարգի մեջքին եւ հենց այդ կերպ է ընկալվում հասարակության կողմից։

Ալվինա Գյուլումյանը քննարկման մասնակիցներին դիմեց՝ հարցնելով, արդյոք ՍԴ դատավորի վերջին ընտրությունը քաղաքական պայմանավորվածությունների արդյունք չէր, ապա նշեց. «Որեւէ արգելք ոչ Սահմանադրությամբ, ոչ օրենսդրությամբ չկա առ այն, որ նախկինում կուսակցության անդամը չի կարող լինել ՍԴ նախագահ»,- ապա հավելեց. «Մեր աչքերի առաջ ԱԺ-ում 2 թեկնածուներ եղան, որոնք որեւէ քաղաքական կուսակցության անդամ չեն եղել , որոնք որպես մասնագետ համապատասխանում էին չափանիշներին, բայց չընտրվեցին ԱԺ-ի կողմից, այլ ընտրվեց մեկը, որը ցանկալի էր քաղաքական ուժի համար»։

Ալվինա Գյուլումյանը նշեց, որ սա քաղաքական գործընթաց է եւ իր՝ որպես ՍԴ դատավորի պարտականությունն է աշխատել ընտրված դատավորի հետ.«Իմ լիազորությունները այդտեղ ավարտվում են։ Այն, ինչ կարող է անել ՍԴ դատավորը, կապված իր գործընկերների հետ, դա կարգապահական վարույթի հարուցումն է, եթե դա կա»։

Ալվինա Գյուլումյանը եւս մեկ անգամ նշեց, որ ՍԴ-ում ճգնաժամ չկա։ «Ես բավականին շատ առիթներ եմ ունեցել՝ ասելու, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա, և դրա համար այստեղ կրկնելը անհրաժեշտ չհամարեցի: Սահմանադրական դատարանի շուրջ արհեստական ճգնաժամ է ստեղծվել, և ես ցավում եմ, որ իմ գործընկերը, եթե այստեղ ճգնաժամ տեսնում է, այդ հարցը չբարձրացրեց մինչև իր՝ ՍԴ դատավոր ընտրվելը։ Գոնե հեղափոխությունից անմիջապես հետո որևէ մեկը այդ հարցը չբարձրացրեց»,-ասաց Ալվինա Գյուլումյանը՝ նկատի ունենալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին։ Նա նշեց՝ մտածելու տեղիք է տալիս, թե ինչո՞ւ է այս պահին նման խնդիր դրվում: «Եթե դուք այս հարցի պատասխանը գտնեք, միգուցե ես այդ մասին ձեզ հետ խոսեմ»,-քննարկման մասնակիցներին դիմեց Գյուլումյանը։

«Ես գտնում եմ, որ Հրայր Թովմասյանի ընտրության մեջ որևէ սահմանադրական նորմի խախտում չի եղել: Ինչ վերաբերում է Արթուր Սաքունցի ասածին, թե մենք ի՞նչ ենք առաջարկում, բնականաբար, մենք հակասահմանադրական որևէ ճանապարհ առաջարկել ու դրա հետ համաձայնել չենք կարող: Մի տարբերակ կա միայն. դա նոր Սահմանադրության ընդունումն է» ։

Անդրադառնալով ՍԴ –ի գործունեությանը՝ Ալվինա Գյուլումյանն ասաց, որ անշուշտ բացթողումներ էլ են եղել։ Մասնավորապես, ՍԴ դատավորը խոսեց ՍԴ-ի ոչ հրապարակային ե թափանցիկ գործունեության մասին եւ հենց սա համարեց պատճառներից մեկը, որ ՍԴ-ի վերաբերյալ այսօր հնչում են տարբեր գնահատականներ։

«Հրապարակային գործունեությանը խանգարում է պարտավորությունը՝ լինել քաղաքականապես չեզոք եւ զսպվածություն պահպանել։ Երբ ներդրվեց գրավոր ընթացակարգով դիմումների քննությունը, ՍԴ-ն մի փոքր հասարակությունից կտրվեց»,-ասաց նա։
Խոսելով դատարանների նկատմամբ վստահության մասին՝ Ալվինա Գյուլումյանն ընդգծեց.«Ես չեմ հիշում մի պահ, երբ մեր հանրապետությունում դատարանները իսկապես չդիտարկվեին որպես քավության նոխազ, երբ հասարակության մեջ ինչ- որ բան այնպես չէ՝ մեղավորը դատարաններն են»,- ասաց ՍԴ դատավորը։

Անդրադառնալով դատարանների նկատմամբ վստահության խնդրին, Ալվինա Գյուլումյանը նկատեց՝ անվստահության պատճառներից մեկը քաղաքական իշխանությունների վերաբերմունքն է. «Իզուր չէ, որ ես ասացի՝ քավության նոխազ։ Երբ իշխանությունները ինչ-որ տեղ արդյունավետության պակաս են տեսնում, հիշում են, որ դատարանները կարող են մեղավոր լինել»։ Ալվինա Գյուլումյանը շեշտեց՝հենց քաղաքական իշխանությունները պետք է զսպվածություն ցուցաբերեն։

«Ընդհանրապես, եթե խոսում ենք դատարանի անկախության մասին, չպետք է մոռանալ, որ իշխանության մյուս թեւերը, մանավանդ, բարձրագույն ատյանների ներկայացուցիչները, իրավունք չունեն դատարանի կայացրած ակտը քննադատել, դա կարող են անել քաղհասարակության ներկայացուցիչները, դա կարող են անել առանձին քաղաքական գործիչներ, բայց ոչ իշխանությունը որպես այդպիսին։ Բնականաբար, եթե մեծ լեգիտիմություն ունեցող իշխանությունը հարվածի տակ է վերցնում դատարաններին, ապա նույն արձագանքը պետք է լինի հասարակության կողմից եւ այստեղ, այո, կարող է լինել վստահության մեծ անկում»,-ընդգծեց ՍԴ դատավորը։

Ալվինա Գյուլումյանն ասաց՝ ՍԴ-ն իր գործունեության ընթացքում կայացրել է շուրջ 1500 վճիռ, որոնցից շատերը ուղղված եղել հասարակության մեջ ժողովրդավարության զարգացմանը, իրավունքի գերակայության ապահովմանը եւ ՄԻ պաշտպանությանը։ «Ինձ համար ցավալի է, երբ դատարանի ոչ լեգիտիմ լինելու մասին նույնիսկ անդրադառնում եմ մարդիկ, որոնք այդ դատարանի մշտական դիմողների մեջ են։ ՍԴ-ում, երբ անհատական դիմումները դարձան ՍԴ քննության առարկա, դատարանի հիմնական դիմողներից շատերը, որոնց դիմումները բավարարվել են, այսօր դատարանի հիմնական քննադատողներից են»։ Որպես օրինակ, Ալվինա Գյուլումյանը նշեց «Ասպարեզ» ակումբի հայցը, որը ՍԴ է ներկայացվել փաստաբաններ Եգորյանի եւ Գրիգորյանի կողմից, երբ վերջինս դեռ չէր զբաղեցնում ՍԴ դատավորի պաշտոնը։

Անդրադառնալով ընտրական վեճերի խնդրին, Ալվինա Գյուլումյանն ասաց՝ միայն մի դեպքում է՝ 1996 թվականին է ՍԴ-ն հանդես է եկել որպես փաստի դատարան, երբ դեռ ձեւավորված չէր եւ ընդհուպ գնաց քվեատուփեր բացելու ճանապարհով, իսկ դրանից հետո ՍԴ-ն քննել է ոչ թե ընտրության արդյունքները, այլ՝ արդյունքների վերաբերյալ որոշման օրինականությունը։

Քննարկման մասնակիցներից ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը մեղադրանքներ հնչեցրեց ՍԴ-ի հասցեին, հայտարարեց, որ կառույցն է կրում երկրում տեղի ունեցած ապօրինությունների պատասխանատվությունը։ «Ես կարծում եմ, որ դուք հանցակից եք այդ ապօրինությունների, այդ սպանությունների համար, որոնք տեղի են ունեցել այդ որոշման պատճառով»,-հայտարարեց Արման Բաբաջանյանը, ինչին ի պատասխան Ալվինա Գյուլումյանը նկատեց՝ փորձ է արվում իրեն ներքաշել քաղաքական բանավեճի մեջ։

«Ես կոչ կանեմ՝ լինել մի փոքր ավելի կոռեկտ, հանցագործ է նա, հանցակից է նա, ում նկատմամբ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, եթե կհասնեք նման դատավճռի կայացմանը, կկարողանաք ինձ հանցակից անվանել, ես այդ դատավորներից մեկն եմ, ես մի մարդ եմ, որը մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, զարգացման առումով շատ ավելի մեծ ներդում ունի այս երկրում, քան այստեղ նստածներից որեւէ մեկը»,-Բաբաջանյանին դիմելով ասաց Ալվինա Գյուլումյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:57 02/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱլվինա Գյուլումյանն արձագանքել է՝ իր վերաբերյալ միջադեպի մասին դատախազության տարածած տեղեկատվությանը
16:33 28/09/2019  |  ՄեկնաբանությունԸնտրովի արդարադատությամբ լայքեր մի հավաքեք. Անի Սամսոնյան
12:23 27/09/2019  |  ԼՐԱՀՈՍԵս չեմ պատրաստվում հրաժարական տալ . Ալվինա Գյուլումյան
10:00 12/09/2018  |  ՄամուլԱլվինա Գյուլումյանը ՍԴ աշխատակազմի դեմ դատական հայց է ներկայացրել. «Ժողովուրդ»
09:33 18/03/2016  |  ՄամուլԻնչու՞ Հայաստանից ՄԻԵԴ ուղարկված դիմումներին տարիներով ոչ մի ընթացք չի տրվել. «Ժողովուրդ»
12:29 23/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ ՍԴ նորանշանակ անդամն ստանձնեց պաշտոնը
16:42 02/08/2014  |  ԼՐԱՀՈՍԱլվինա Գյուլումյանը ժամանակից շուտ վերադարձել է և նշանակվել ՍԴ դատավոր
16:34 06/06/2014  |  ՀարցազրույցԱլվինա Գյուլումյան. Եթե համապատասխան առաջարկ ստանամ, ապա պատրաստ եմ վերադառնալ
09:30 22/02/2014  |  ՄամուլՄԻԵԴ-ում 1000-ից ավելի չքննված դիմում Հայաստանի դեմ՝ ադրբեջանցիների կողմից
11:58 12/01/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱլվինա Գյուլումյանին ԵԴ-ում կարող է փոխարինել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]