Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան 04/24/2024   14:43 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 04/24/2024   14:40 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/24/2024   14:30 Պետք է էնքան ուժեղ լինենք, էդ սյունը հանենք, տանենք Սումգայիթում դնենք. Մանվել Եղիազարյան 04/24/2024   14:24 ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին․ Սուրեն Պետրոսյանը և չորս անձ ձերբակալվել է՝ Նոյեմբերյանի ակցիայի գործով 04/24/2024   13:55 Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   13:39 Իրենց բոյևիկները գալիս, գյուղերը տակնուվրա էին անում. նախկին ոստիկանապետը՝ Ղըզըլ Հաջիլին, Բաղանիս-Այրումը, Ներքին Ասքիպարանի դատարկվելու մասին 04/24/2024   13:38 Մենք տարածքներ չունենք տալու, այս իշխանություններին պետք է վռնդենք. գնդապետ Ավետիսյան 04/24/2024   13:24 Զարմացած եմ Նոյեմբերյանի ոստիկաններից, նման բիրտ ուժ և անհարգալից վերաբերմունք ժողովրդի նկատմամբ առաջին անգամ եմ տեսնում․ պատգամավոր 04/24/2024   13:20 Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել 04/24/2024   13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին 04/24/2024   12:57 Դեռ ծաղիկներ են, բա որ անկլավնե՞րը տա, Ադրբեջանը դուրս է գալի երկաթգծի ու Լոռվա մարզի վրա. Բագրատյան 04/24/2024   12:57 Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է 04/24/2024   12:53 Ադրբեջանը սահման չի ճանաչում, ասում է՝ իմ գյուղերն էին, տվեցին, չի ասում՝ դիմացի գյուղը՝ Ոսկեպարը ձերն է. Բագրատյան 04/24/2024   12:49 Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո 04/24/2024   12:36 Նահանջել չկա.գնդապետ Մախսուդյան 04/24/2024   12:33 Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին 04/24/2024   12:29 Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն Պետրոսյանին 04/24/2024   12:14 Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   12:04 Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր 04/24/2024   12:02 Մեր դարավոր թշնամու քաղաքականությունն այսօր էլ նույնն է, և նրա ազգակործան երազանքի իրականացմանը խանգարողը մենք պիտի լինենք` առանց թվացյալ խաղաղություն մուրալու. ՀՀ փաստաբանների պալատի նախագահ 04/24/2024   11:59 Հայաստանում առկա անհանդուրժողականության մթնոլորտը շատ մեծ խնդիր է՝ գուցե ավելի մեծ, քան մյուս խնդիրները. Մանասյան
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ

Ալվինա Գյուլումյան. Եթե համապատասխան առաջարկ ստանամ, ապա պատրաստ եմ վերադառնալ 06/06/2014   16:34  |  Հարցազրույց

«Փաստինֆո»  լրատվական գործակալության հարցազրույցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ։

 
- Տիկին Գյուլումյան, Դուք Հայաստանը ներկայացնող առաջին դատավորն եք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Այս տարիների ընթացքում քանի՞ գանգատ է  ներկայացվել Հայաստանի Հանրապետության դեմ, քանի՞սն է բավարարվել: Համեմատության համար ինչպիսի՞ն է վիճակագրությունը Ադրբեջանի ու Վրաստանի դեմ գանգատների գործերով: 
 
-Եվրոպայի Խորհրդին մեր երկրի անդամակցելու պահից ի վեր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2014 թվականի հունվարի դրությամբ  Հայաստանի Հանրապետության նկատմամբ կայացրել է 48 վճիռ, որից 43-ով մարդու իրավունքի նվազագույնը  մեկ խախտում է արձանագրվել: Նույն ժամանակաշրջանում Ադրբեջանի նկատմամբ կայացվել է 76 վճիռ՝որից 72-ով է նվազագույնը մեկ խախտում արձանագրվել, իսկ Վրաստանի նկատմամբ վերջինիս անդամակցության տարիների ընթացքում կայացված  57 վճիռներից  45-ով։
 
Վերջին 4 տարիների կտրվածքով, 2010թ․ Հայաստանի դեմ բերվել է 197 դիմում, որը եթե վերցնենք ազգաբնակչության թվով, ապա յուրաքանչյուր 10 հազար քաղաքացուց  դատարան դիմել է 0,61-ը։ 2011-ին եղել է 179 դիմում (10 հազարից՝ 0,53-ը), 2012թ․-ին՝ 238 դիմում՝ (10 հազարից՝ 0,75-ը), 2013թ․-ին 196 դիմում՝ (10 հազարից՝ 0,60-ը)։
 
Ադրբեջանի դեմ այս 4 տարիներին եղել են համապատասխանաբար 335, 501, 342, 325 դիմումներ, Վրաստանի դեմ՝ 375, 395, 367,157 դիմումներ։ 
Ընդհանրապես, այլ երկրների հետ համեմատելու համար առնվազն պետք է հաշվի առնել այդ երկրների ազգաբնակչության թիվը:
Համեմատության համար կարելի է նշել,  օրինակ Լիտվան, որն ունի մոտ Հայաստանի չափ բնակչություն, եվ այդ երկրի դեմ եղել են համապատասխանաբար 242, 305, 373, 428 դիմումներ։ 
 
- Ձեր դիտարկմամբ՝ հիմնականում ի՞նչ խախտումներ են բարձրացվում ՀՀ քաղաքացիների կողմից, խախտումներն ավելի շատ առնչվում են քրեական գործերով վարույթին, թե քաղաքացիաիրավական հարաբերություններին: Այս տարիների ընթացքում  որակական ինչ փոփոխություններ են նկատվել ընդդեմ Հայաստանի կառավարության ներկայացվող գանգատներում։ 
 
- Հայաստանի նկատմամբ կայացված 48 վճիռներից ինձ համար, համոզված եմ նաև  ցանկացած քաղաքակիրթ երկրի համար, խիստ մտահոգիչ են խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի հիմքով կայացված վճիռները։ 
 
Ընդդեմ ՀՀ-ի 48 վճիռներից 1-ն է կայացվել խոշտանգման, 7-ը անմարդկային վերաբերմունքի խախտման հիմքով։ Անմարդկային վերաբերմունք  է համարվում ոչ միայն անձին ֆիզիկական ցավ պատճառելը, այլ նաև անձի արժանապատվությունը նվաստացնող այլ գործողություններ, ինչպես նաև կալանավայրերում անձին  անմարդկային պայմաններում պահելը, որը բնորոշ է հետխորհրդային երկրներին,  որոնց կալանավայրերում  տիրող վիճակը հաճախ չի բավարարում եվրոպական չափանիշներին։ 
 
Բարեբախտաբար Հայաստանի դեմ վճիռներում առայժմ չունենք կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ կյանքի իրավունքից զրկում:  Հայաստանի դեմ վճիռներից 20-ով արձանագրվել է 5-րդ հոդվածի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում, որը կապված է նախնական կալանքի, մարդուն ազատությունից զրկելու հետ։
 
Մենք ունեինք մի խախտում, որը գործից-գործ էր փոխանցվում՝ մինչև կատարվեցին համապատասխան օրենսդրական փոփոխությունները։ Այն է․ երբ գործը փոխանցվում էր դատարան և նախաքննական մարմինը համարում էր, որ կալանքն արդեն դատարանի վրա է և դատարանն էլ մինչ գործը դատաքննության կնշանակի օրեր էին անցնում։ Եվ այդ ընթացքում ստացվում էր, որ մինչ դատարանը որոշեր գործը քննության ընդունելու և կալանքը, որպես  խափանման միջոցը անփոփոխ թողնելու հարցը, անձը կալանքի տակ էր մնում առանց օրինական որոշման։
 
Արդար դատաքննության իրավունքի խախտումներն են շատ՝ 17 գործ, հավաքների ազատության իրավուքի խախտմամբ՝ 7, սեփականության իրավունքի՝ ևս 7, կրոնի ազատության իրավունքով՝ 3 գործ, որոնք վերաբերում էին Եհովայի վկաներին։
 
- Խախտումները, Ձեր գնահատմամբ, ավելի շատ օրենսդրական, թե իրավակիրառական պրակտիկայի խնդիրների հետևանք են: Եվ ինչպե՞ս եք գնահատում` Հայաստանը ինչպիսի՞ դասեր է  քաղում սեփական քաղաքացիների ներկայացրած գանգատներից։ 
 
- Օրենսդրական և իրավակիրառական խախտումները միահյուսված են․ կան օրենսդրական խախտումներ, դրանք հիմնականում առաջին շրջանին են վերաբերում, վարչական կալանքի հետ կապված գործերին, օրենքի հետ կապված խնդիրներ կարելի է համարել նաև սեփականության իրավունքի խախտումների հետ կապված հարցերը։
 
Ընդդեմ երկրի կայացված վճիռների կատարումը բնականաբար դատարանի խնդիրը չէ, բայց որպես Հայաստանից ընտրված դատավոր, պետք է ասեմ, կայացված վճիռների արդյունքում տեղի են ունենում օրենսդրական փոփոխություններ, ինչպես նաև իրավակիրառական պրակտիկայի փոփոխություններ: Թերևս կարելի է ասել, որ իրավունքի կիրառման բնագավառում խախտումներն ավելի շատ են։
 
Օրենքն ինչ կարող է անել, եթե ասենք մարդու նկատմամբ դրսեւորում են անմարդկային վերաբերմունք , պահում են ոչ նորմալ պայմաններում։ Այստեղ օրենքի խնդիր չկա, այստեղ իրավակիրառական խնդիր է, իրավապահների կողմից իրենց օրինազանցության հարցն է, երբ անմարդկային վերաբերմունք ես ցուցաբերում կամ խոշտանգում ես մարդուն։ Կարող եմ ասել, որ ՄԻԵԴ վճիռներից համապատասխան հետևություններ են կատարում նաև իրավապահ մարմինները։
 
- Ավարտին է մոտենում Ձեր պաշտոնավարության ժամկետը, մամուլում լուրեր էին շրջանառվում նաև մինչև պաշտովարման ժամկետը լրանալը  Ձեր հնարավոր հրաժարականի մասին:  Արդյոք այդ լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը, և Ձեր լիազորությունները դադարեցվելուց հետո ո՞ր պաշտոնում եք Ձեզ տեսնում:   
 
- Գիտեք, արդեն 11 տարի այստեղ եմ և դեռեւս ժամկետ ունեմ։ Չեմ կարող ասել հրաժարական, սակայն եթե իմ երկրում այս 11 տարվա փորձի անհրաժեշտությունը կա և համապատասխան առաջարկ ստանամ, ապա պատրաստ եմ վերադառնալ։ 11 տարին քիչ չէ, մնում է 1 տարի․կարելի է նաև շուտ վերադառնալ, սակայն դա ինձանից կախված չէ։ 
 
Լիազորությունների դադարեցվելուց հետո թե որտեղ կլինեմ, անկեղծ, չեմ կարող ասել, քանի որ դա նույնպես երկրի որոշելիք հարցն է։ Կարծում եմ այնտեղ, որտեղ օգտակար կլինի իմ այս 11 տարվա փորձն օգտագործել։ Բայց,  բնականաբար, եկել եմ դատական իշխանությունից, և ինձ համար այն ավելի հարազատ է։ 
 
- ՄԻԵԴ-ում Ձեր փորձառությունը հաշվի առնելով՝   ինչ եք կարծում, ինչպիսի՞ հատկություններով պետք է օժտված լինի ՀՀ-ն ներկայացնող ՄԻԵԴ նոր դատավորը։ Ո՞ւմ եք  տեսնում այդ պաշտոնում:
 
- Այս պաշտոնում որևէ անձ չեմ կարող նշել, քանի որ, ինչպես արդեն ասացի, 11 տարի է այստեղ եմ եւ այս տարիների ընթացքում լավագույն կերպով իրենց դրսևորած մասնագետներին ճանաչելու որոշակի խնդիր ունեմ:  Կարող եմ ասել մի բան, կցանկանայի, որ Հայաստանը ներկայացնող դատավորն առաջին հերթին կարողանար միշտ ղեկավարվել Աստվածաշնչյան ոսկյա դրույթով, այն է՝ վարվիր մարդկանց հետ այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին։
 
Երկրորդ, Հայաստանը ներկայացնող դատավորը երբեք չպետք է մոռանա, որ ինքը Հայաստանն է ներկայացնում, չպետք է մոռանա իր ազգային շահը։ 
Երբ ես նոր էի գալիս այստեղ, ինձ հարցնում էին՝ ինչպես ե՞ք պատկերացնում Ձեզ՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության վճիռ կայացնելիս։ Ես շատ լավ պատկերացնում էի, քանի որ գիտեմ, որ այդ վճռով ես օգնում եմ ՀՀ-ին՝ բարելավելու իր քաղաքացիների վիճակը, բարելավելու և բարձրացնելու մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը Հայաստանում։
 
Ով էլ որ լինի ՄԻԵԴ-ում ՀՀ հաջորդ դատավորը, նա պետք է կարողանա պահպանել երկրի, դատական համակարգի հետ կապը։ ՄԻԵԴ-ում ընդունված է դատավորին անվանել իր երկրի դատական համակարգի դեսպանն այս դատարանում և այս դատարանի դեսպանը՝ իր երկրի դատական համակարգում։ Այսինքն, դատավորը կապող օղակ է։ Եթե հանկարծ այնպիսի դատավոր ընտրվի, որը կարող է անտեսել իր երկրի դատական համակարգը, դա ինձ համար խիստ ցավալի կլինի։
 
ՄԻԵԴ դատավորը, իհարկե, պետք է օժտված լինի բարձր գիտելիքներով, մարդկային բարձր հատկանիշներով, լինի այնպիսի անձ, ով կկարողանա նաև հեշտությամբ հարաբերություններ հաստատել իր գործընկերների հետ։
 
- Որքա՞ն ժամանակ է հարկավոր նոր դատավորին՝ լիովին ներգրավելու դատարանի աշխատանքներում։
 
-Այս հանգամանքը կախված է նրանից, թե որ ճյուղի ներկայացուցիչ կլինի նոր դատավորը։Եթե նա դատավոր է եղել, ապա շատ ավելի հեշտ կլինի ինտեգրացիան, եթե կլինի գիտական համակարգից, ապա առավել ժամանակ կպահանջվի:  Գիտելիքները պրակտիկ աշխատանքում օգտագործելու ընթացքում երբեմն դժվար է լինում դրսեւորել դատավորի համար խիստ անհրաժեշտ ինքնազսպում եւ դուրս չգալ իրավասությունների շրջանակից:
 
Եթե նոր դատավորը լինի գործադիրից կամ  մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնող կազմակերպություններից, ապա պետք է կարողանա գործին նայել արդեն դատավորի աչքերով։ 
 
-Տիկին Գյուլումյան, և վերջին հարցը՝ կապված «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի հետ, ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ ընթացք կունենա այս գործը և հնարավո՞ր է արդյոք Հայաստանի Հանրապետության ներգրավվումը գործում։
 
-Ինձ համար շատ դժվար է պատասխանել, թե ինչ ընթացք կունենա գործը, քանի որ ես այս դատարանի դատավորն եմ և չեմ կարող կանխատեսումներ կատարել։ Համենայնդեպս, մեկ փաստն արդեն ուրախալի է, որ Մեծ պալատն այս գործն ընդունեց վերաքննության։
 
Իհարկե, հնարավոր է, որ ՀՀ-ն ներգրավվի գործում, քանի որ դատարանի կանոնների համաձայն, պետությունը կարող է դիմել և ներգրավվել գործով 3-րդ կողմ։  Երբ կողմերը տեղեկանում են, որ գործը հանձնվել է Մեծ պալատին, այդ պահից սկսած 12 շաբաթվա ընթացքում կարող են դիմել և ընդգրկվել որպես 3-րդ կողմ։ Եվ ոչ միայն մեր պետությունը, այլ նաև այլ երկրներ, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպություններ։
 
Հարցազրույցը վարեց Ստրասբուրգում «Փաստինֆո»-ի թղթակից՝
Աննա Մկրտչյանը
 
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]