Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ 04/28/2024   12:06 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   11:35 Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսն այցելել են իրանական ավտոբուսի ողբերգական վթարի վայր 04/28/2024   11:26 Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար 04/28/2024   11:20 Փաշինյանը տիկնոջ հետ խարույկի շուրջ խոսել է Սեղանի թենիսի «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետ (տեսանյութ) 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   10:36 Թուրքիայի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել 04/28/2024   10:27 Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել 04/28/2024   10:21 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է 04/28/2024   10:13 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին 04/28/2024   10:08 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008թ-ին. Սուրենյան
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը

Ազգային ժողովն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան. Հրապարակվել է ԱԺ դիմումի քննությունը մեժելու մասին ՍԴ որոշումը 10/17/2019   17:40  |  ԼՐԱՀՈՍ

Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարցնելու վեարաբերյալ ՍԴ դիմելու գործընթացը նախաձեռնելիս ԱԺ-ն չի պահպանել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված երկշաբաթյա ժամկետը և, հետևաբար, դիմողն իրավասու չէ դիմել Սահմանադրական դատարան: Նման եզրակացության է եկել Սահմանադրական դատարանը՝ ԱԺ դիմումի քննությունը մերժելիս։

 

«Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը քննության ընդունելու մասին Սահմանադրական դատարանի 2019 թվականի հունիսի 21-ի ՍԴԱՈ-59 աշխատակարգային որոշման ամսաթվի և Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից 2019 թվականի սեպտեմբերի 18-ին «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու ամսաթվի համադրումն ակնհայտ է դարձնում, որ չի պահպանվել երկշաբաթյա ժամկետը»,- նշված է ՍԴ աշխատակարգային որոշման մեջ։

Սահմանադրական դատարանն անդրադարձել է նաեւ դատավոր-անդամ եզրույթներին։

«Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Ազգային ժողովն իր՝ 2019 թվականի հոկտեմբերի 4-ի ԱԺՈ-032-Ա որոշման թե՛ վերնագրում, և թե՛ տեքստում ուղղակիորեն կիրառել է «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ)» եզրույթը, իսկ տվյալ որոշման անբաժանելի մաս կազմող դիմումում նաև կիրառել է «սահմանադրական դատարանի անդամ» և «սահմանադրական դատարանի դատավոր» եզրույթները:

Դիմողը նշում է, որ «….սույն դիմումը ներկայացնելու պահին տարբեր մասնագետների կողմից տարբեր կարծիքներ են արտահայտվում «սահմանադրական դատարանի դատավոր» և «սահմանադրական դատարանի անդամ» եզրույթների և դրանց փոխհարաբերության վերաբերյալ, ՀՀ Ազգային ժողովը չի ցանկանում այդ հարցով կարծիք արտահայտել սույն փաստաթղթով, ուստի սույն դիմումի շրջանակներում տարաբնույթ մեկնաբանություններից և շահարկումներից խուսափելու նպատակով «սահմանադրական դատարանի անդամ» և «սահմանադրական դատարանի դատավոր» եզրույթները կօգտագործվեն որպես հոմանիշներ»:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Ազգային ժողովը միայն դիմումի եզրափակիչ մասում է նշել, որ Սահմանադրական դատարան է դիմում Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով, այն դեպքում, երբ նման ամրագրումը սահմանադրական կարգավորումների ուժով պետք է, նախևառաջ, լիներ Սահմանադրական դատարան դիմելու հիմք հանդիսացող՝ Ազգային ժողովի 2019 թվականի հոկտեմբերի 4-ի ԱԺՈ-032-Ա որոշման վերնագրում և տեքստում»,- նշված է որոշման մեջ:

Ազգային ժողովը Սահմանադրական դատարան դիմելով նշել է, թե «....Հրայր Թովմասյանն առերևույթ թույլ է տվել այնպիսի արարքներ, որոնք վարկաբեկում են Սահմանադրական դատարանի հեղինակությունը և (կամ) անհամատեղելի են դատավորի պաշտոնի հետ՝ էական կարգապահական խախտում» (դիմումի 6.5-րդ կետ):

«Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նախ` նշել, որ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցումը սահմանադրական մակարդակով կանոնակարգված է Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ մասով, 168-րդ հոդվածի 10-րդ կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 170-րդ հոդվածի 5-րդ մասով։

Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները Սահմանադրական դատարանի որոշմամբ դադարեցվում են, ի թիվս այլնի, էական կարգապահական խախտում կատարելու դեպքում:

Նշված սահմանադրական կարգավորումից հետևում է, որ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման համար հիմք է ոչ թե ցանկացած կարգապահական խախտում կատարելը, այլ բացառապես նրա՝ որպես Սահմանադրական դատարանի դատավոր պաշտոնավարելու ժամանակահատվածում կատարած այնպիսի կարգապահական խախտում, որը որակվում է որպես էական»,- նշել է ՍԴ-ն իր աշխատակարգային որոշման մեջ ։

 «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածով սահմանվում է նաև էական կարգապահական խախտման հասկացությունը։ Ըստ այդմ՝  էական կարգապահական խախտում է`

1) Սահմանադրական դատարանի դատավորի` Սահմանադրական դատարանի նիստերից առանց հարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ բացակայելը.

2) երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող Սահմանադրական դատարանի դատավորի կրկին կարգապահական խախտում կատարելը.

3) Սահմանադրական դատարանի դատավորի այնպիսի արարք կատարելը, որը վարկաբեկում է Սահմանադրական դատարանի հեղինակությունը, կամ որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ:

Դիմումը ներկայացնելով այն հիմքով, որ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը կատարել է առերևույթ էական կարգապահական խախտում, դիմողը նշում է, որ «Հրայր Թովմասյանը մասնավորապես խախտել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 7-րդ կետերով և նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով պահանջները»։

Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի դատավորի վարքագծի կանոնների խախտման վերաբերյալ դիմողի վերը նշված պնդումը (դիմումի 6.7-րդ կետ) պետք է հաստատված լիներ, նախևառաջ, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 82-րդ հոդվածով սահմանված կարգով, Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պա տասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործով ընդունված՝ կարգապահական տույժ կիրառելու մասին Սահմանադրական դատարանի համապատասխան որոշմամբ, ինչը Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի պարագայում առկա չէ:

«Սահմանադրությունն առավելագույնս սահմանափակել է Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ իշխանության մյուս թևերի ազդեցությունը՝ դրանով իսկ բացառելով ճնշումների հնարավորությունը և երաշխավորելով Սահմանադրական դատարանի սահմանադրական առաքելության արդյունավետ իրականացումը»,- նշված է որոշման մեջ։

 

ՍԴ աշխատակարգային որոշմանն ամբողջությամբ  կարող եք ծանոթանալ այստեղ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:34 17/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործը բացառապես քաղաքական որոշում է. Ռուբեն Մելիքյան
15:00 17/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրը և երկու դուստրերը. Շտապ
12:18 17/10/2019  |  ՄեկնաբանությունԳործընթացն ստանում է պետական ահաբեկչության տեսք. Երվանդ Վարոսյանը՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին
11:27 17/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀՔԾ-ն ՀՀԿ գրասենյակից առգրավել է Հրայր Թովմասյանի անդամակցության վերաբերյալ նյութերը
09:52 16/10/2019  |  ՄամուլՊլան Բ` ցրել Սահմանադրական դատարանը. «Ժողովուրդ»
09:28 16/10/2019  |  ՄամուլԱնցումայինի «կնքահոր» գաղտնի այցը Հայաստան. «Փաստ»
10:57 15/10/2019  |  ՄամուլԻշխանությունը Հրայր Թովմասյանի դեմ պայքարի պլան Բ-ով հնարավոր է ընթացք տա անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումին . «Հրապարակ»
09:33 15/10/2019  |  ՄամուլԻնչպես են քվեարկել ՍԴ անդամները Հրայր Թովմասյանի հարցով քննարկմանը. Եղել է միայն մեկ դեմ. «Հրապարակ»
19:01 14/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎահե Գրիգորյանը շարունակում է չաշխատել. նա ինքնաբացարկ չի հայտնել, բայց եւ չի մասնակցել ՍԴ աշխատակարգային նիստին
14:47 14/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀրայր Թովմասյանը արձակուրդ է վերցրել իր լիազորությունների դադարեցման նախագծի քննարկումներին չմիջամտելու համար

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]