ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե Թուրքիան կարողանա տարածքներ գրավել, ապա դա առաջին հերթին ներկայիս իշխանության վարած քաղաքականության արդյունքն է լինելու. ռազմական գործիչ 10/14/2019 14:42 | Քաղաքական
«Հայ ժողովրդի գլխին մահացու վտանգ է կախված։ Հիմա ավելի վտանգավոր է, քան 1915թ-ի եղեռնի ժամանակ, քանի որ այն ժամանակ ինչ-որ կերպ կարողացանք պայքարել մեր թշնամու դեմ, բայց հիմա մեր ներկայությամբ Հայաստանը կործանում են»,-այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը։
Նրա խոսքերով՝ հրեաները Հայաստանում պատրաստվում են ստեղծել փոքր Հրեաստան, ինչը մահացու վտանգ է. «Ուզում եմ իմ ազգին հրավիրել Օպերայի հրապարակ՝ Թումանյանի արձանի մոտ։ Իմ տերը, իշխանավորը հայ ժողովուրդն է, ես իրեն ուզում եմ հարցնել՝ ուզու՞մ ես Հայաստանում արդարություն հաստատենք, հայ մարդու համար սոցիալապես ապահով, բարեկեցիկ կյանք ստեղծենք ու Հայաստանը դարձնենք հարուստ, հզոր պետություն, եթե այո՝ ես դա անելու եմ իմ ընկերների հետ միասին»։
Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանն էլ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը բնորոշեց որպես ռազմական գործողությունների վերսկսման նախաբան։
Հիշեցնենք, որ Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ դատապարտել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը՝ անվանելով այն հայ ժողովրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ անհարգալից վերաբերմունք:
«Մենք դեմ ենք պատմական իրադարձությունները սուբյեկտիվորեն մեկնաբանելու փորձերին: Դժբախտաբար, Իլհամ Ալիևի խոսքում մենք տեսանք նման փորձեր: Երբ լսեցի նրա գնահատականները Գարեգին Նժդեհի մասին, հիշեցի խորհրդային հայտնի «Կովկասի գերուհի» կինոնկարը, երբ Շուրիկը հարցնում է, իսկ մատուռը նույնպես ե՞ս եմ քանդել: Իլհամ Ալիևի ելույթից տպավորություն է ստեղծվում, որ Հիտլերը երկրորդական դեր ուներ Հայրենական մեծ պատերազմում, իսկ Գարեգին Նժդեհը նացիստական շարժման առաջնորդն էր», -ասել է ՀՀ վարչապետը:
«Իրականում այսօր ՀՀ իշխանությունը 1,5 վարած ապազգային քաղաքականությամբ մեծ դաշտ ստեղծեց Ալիևի և Ադրբեջանի ժողովրդին նման գռեհիկ ու մարտական կոչերով հանդես գալու համար...Առաջնագիծն առանց ամուր թիկունքի, պառակտված ժողովրդով, թունավորված հասարակությամբ, քայլ արածներով և չարածներով չափազանց վտանգավոր է»,-ասաց ռազմական գործիչը։
Նրա խոսքով, եթե Թուրքիան կարողանա տարածքներ գրավել, ապա դա առաջին հերթին ներկայիս իշխանության վարած քաղաքականության արդյունքն է լինելու։
«Այն, ինչ Ալիևը խոսում էր Փաշինյանի հետ, դա ոչ միայն Արցախի Հանրապետությանն էր վերաբերում, այլև անմիջականորեն վերբերում էր Հայաստանի Հանրապետությանը։ Այս ամենին պետք է սթափ գնահատական տալ»,-ասաց Գևորգյանը։
Ռազմական գործիչը շեշտեց, որ ապազգային քաղաքականություն վարելով, հերոսներին, Արցախյան ազատամարտի լեգենդներին վարկաբեկելով Նժդեհի մասին խոսելն անհեթեթություն է։
«Երբ իրենց հերոսները քայլածներն ու պառկածներն են, երբ չորս կողմդ տեսնում ես այդ թշնամությունը, դրանից հետո խոսել Նժդեհի մասին պոպուլիստական քայլ է։ Պատկերացրեք եթե Փաշինյանն ոչ մի կերպ արձագանքեր այդ հայտարարությանը, դրանից հետո հենց դուք, կամ իրենց քայլ արածներն ի՞նչ էին անելու իր հետ, ո՞նց էր կարողանալու դրա տակից դուրս գալ»,-հարցրեց Գևորգյանը։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/20/2024 18:07 Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին. Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել
- 05/20/2024 15:21 Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա ադբեջանցիները վաղուց էին աչք դրել
- 05/20/2024 12:27 Հայկ Մարության. նոր իշխանությունը Հայաստանում պետք է ձեւավորի միայն ժողովուրդը՝ արտահերթ ընտրությունների արդյունքում
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ