Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   18:29 Օկուպացված Քարվաճառում ավտովթարից ադրբեջանցի զինծառայող է մահացել 05/03/2024   18:21 Աշխարհի 12 հայկական ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը 05/03/2024   18:18 Ժողովուրդը փնտրում է Վալերի Օսիպյան երկրորդին. Հրանտ Խաչատրյան 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   18:05 Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը 05/03/2024   17:59 Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ 05/03/2024   17:56 Անկախ դատական համակարգի երաշխավոր է դառնում բացասական վարկանիշով առաջամարտիկ Արմեն Դանիելյանը. նա ընտրվեց ԲԴԽ անդամ 05/03/2024   17:41 Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը 05/03/2024   17:37 Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները 05/03/2024   17:34 ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը. Սահմանադրական կարգը տապալված է 05/03/2024   17:30 Ումի՞ց են էդ քարտեզները գաղտնի՝ թուրքերն ու ռուսները ունեն, իրենցից գաղտնի չէ, ուրեմն ումի՞ց է գաղտնիք՝ ՀՀ քաղաքացո՞ւց. Արթուր Խաչատրյան 05/03/2024   17:24 Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել Դատախազության գործունեության մասին 2023 թվականի հաղորդումը 05/03/2024   17:18 Հայի համար ադրբեջանցին թշնամի է և սպառնալիք, բայց պայքարի մոտիվացիան ցածր է. քաղաքագետ 05/03/2024   17:14 Երևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ 05/03/2024   17:05 Կոտայքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը 05/03/2024   16:57 Հարցվածների 54%-ը կարծում է, որ Անդրանիկ Քոչարյանի՝ Ցեղասպանության զոհերին իդենտիֆիկացնելու առաջարկը թուրքական ծրագիր է 05/03/2024   16:54 ՌԴ գլխավոր դատախազի միջնորդությամբ հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ․ Վարդապետյան 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/03/2024   16:41 Կալանքը շարունակում է մնալ պատժիչ գործիք․ Խամոյանը՝ դատախազին 05/03/2024   16:34 Վրաստանում 3 դեռահասներով ավտոմեքենան ընկել է գետը 05/03/2024   16:26 Հարցվածների 25,5% դրական է գնահատում ՀՀ-ի և ՌԴ-ի՝ ԽՍՀՄ կազմում ընդհանուր պատմական անցյալ ունենալը 05/03/2024   16:22 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ 05/03/2024   16:18 ՀՀ ԱԺ նիստում կրքերը պարբերաբար բորբոքվում են 05/03/2024   16:14 «Մարտի 1»-ի գործով լրացուցիչ փամփուշտներ են ուղարկվել փորձաքննության 05/03/2024   16:09 ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 05/03/2024   16:06 Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ 05/03/2024   15:58 «Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով 05/03/2024   15:55 Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP 05/03/2024   15:44 Գավառում մոր կողմից երեխային կտտանքների ենթարկելու գործով 11 դրվագ է բացահայտվել 05/03/2024   15:41 Կիրանցում ապամոնտաժվում են փողոցում տեղադրված տեսախցիկները, որոնք նախօրեին ֆիքսել էին ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունները 05/03/2024   15:39 Կարգապահական պատասխանատվության է ենթարկվել Երևանի նոտար Աննա Ղազարյանը 05/03/2024   15:36 Դատավորները ԲԴԽ անդամ են ընտրում․ միակ թեկնածուն՝ Արմեն Դանիելյանն է 05/03/2024   15:34 Դուք էլ ինձ եք թիրախավորում. ՄԻՊ-ը՝ ԱԺ-ում «Վազգեն Մանուկյանի քելեխն էին խմում» արտահայտությանը չարձագանելու մասին 05/03/2024   15:28 Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ 05/03/2024   15:23 Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին Գառնիկ Դանիելյանի մոտ 05/03/2024   15:19 Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է 05/03/2024   15:09 Պետությունը ՄԻԵԴ-ում պատշաճ պաշտպանություն չի իրականացրել, սակայն ՄԻԵԴ վճռի ամբողջ պատասխանատվությունը բարդվում է դատավորի վրա․ Սուրեն Անտոնյանի դիմումի քննությունը ՍԴ-ում ավարտվեց 05/03/2024   15:05 Պեսկովը խոստացել է կազմակերպել 9-ամյա Մաշայի ու Պուտինի հանդիպումը 05/03/2024   14:50 Վրաստանի վարչապետը ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է Վրաստանում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ 05/03/2024   14:49 Կիրանցի պաշարում.հարակից գյուղերի հետ կապը ոստիկանները սահմանափակել են 05/03/2024   14:29 Լուսանկարների տարածումը և կոչերը, թե՝ կարող եք միանալ ՄԻՊ-ի փնտրտուքին, կարող է պարունակել հանցակազմի առերևույթ հատկանիշներ. Մանասյանը սպառնում է 05/03/2024   14:28 Ուժեղ ջրհեղեղների հետևանքով Բրազիլիայում տասնյակ զոհեր կան (տեսանյութ) 05/03/2024   14:20 «Եթե մնա Նիկոլը...». իրազեկման ակցիա Հայաստանի տարբեր քաղաքներում 05/03/2024   14:03 Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները 05/03/2024   13:58 Պատերազմի մասնակցին կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով հարվածելու համար. Մինասյան 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:37 «Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ». Բագրատ Սրբազան 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   12:47 Եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին

Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխությունների արդյունքում այլևս չենք ունենա բանկային գաղտնիք․ փորձագետ (տեսանյութ) 09/13/2019   18:32  |  Հարցազրույց

Կառավարությունը սեպտեմբերի 12-ի նիստում հավանություն տվեց «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին, որով նախատեսվում է բանկային գաղնիք կազմող տեղեկություններ ստանալ առանց սահմանափակման։ Բանկային գաղտնիքի մասին օրենքում նմանատիպ փոփոխության հետևանքների, ռիսկային գործոնների, ինչպես նաև ներդրումների վրա դրա ազդեցության մասին զրուցեցինք «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանի հետ։

- Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխությունների նախագիծն ի՞նչ է իրենից ենթադրում և ի՞նչ ռիսկեր է պարունակում։

-Բանկային գաղտնիքի մասին օրենքում  փոփոխությունները ենթադրում են, ըստ էության,  հարկ եղած դեպքում իրավապահ մարմինների համար մարդու բանկային տվյալներին հասանելիություն։ Դա վերաբերում է և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձին։ Իմ գնահատմամբ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ բանկային գաղտնիք հասկացության վերացում մեր երկրից։ Որևիցե մեկը չի կարող ասել՝ ինչ է հասկանում օրենքի նախագծում ներառված հարկ եղած դեպքի ասելով։ Չենք կարող ասել՝ որ դեպքերին դա կարող է վերաբերել, որոնց՝ ոչ։ Այսինքն չունենք որևիցե հստակ դիրքորոշում, չափորոշիչների ներկայացում։ Արդյունքում արձանագրում ենք փաստ, որ այս օրենքի փոփոխությունները հաստատելով՝ մենք այլևս չենք ունենում բանկային գաղտնիք։ Իհարկե օրենքը մնում է, բայց փոփոխությունները շատ մեծ ոտնձգություն են ենթադրում մարդու բանկային տվյալների անհասանելիությանն ու գաղտնիությանը։ Բանկային գաղտնիք հասկացությունը ոչ միայն վերաբերում է ֆիզիկական, իրավաբանական անձի միայն ֆինանսական տվյալներին կամ ֆինանսական շարժի քաղվածքին, առևտրային գաղտնիքին,  մտավոր սեփականությանը։ Բանկերն ունեն կենսական նշանակություն ունեցող գործառույթ։ Երկրի տնտեսությունում առկա ժամանակավորապես  ազատ ֆինանսական  միջոցներն ի պահ վերցնելու և դրանք տարբեր ոլորտներում տեղաբաշխելու ֆունկցիա են կատարում։ Այս պարագայում, եթե իրավաբանական կամ ֆիզիկական անձը երաշխավորված չէ, որ ցանկացած պահի իրավապահները այդ հարկ եղած դեպքի ներքո չեն կարող գալ և ոտնձգություն ունենալ իր գաղտնիքի նկատմամբ, տվյալներ վերցնել և այլն, հետևաբար արդյունքում ունենում ենք ի պահ տրվող գումարների կտրուկ նվազում։ Այլ կերպ ասած կապիտալի արտահոսք կլինի բանկերից։ Մի կողմից նվազելու են ի պահ տրվող գումարները, մյուս կողմից էլ չի բացառվում՝ առկա խոշոր գումարները դուրս հանվեն բանկերից և պահվեն այլ տարբերակներով, ինչն ամենավատն է՝այլ երկրների բանկային հաշիվներում պահվեն։  Բանկերում կապիտալի արտահոսքը կհանգեցնի  բանկերում կապիտալ միջոցների պակասուրդի, ինչն էլ կազդի յուրաքանչյուրիս վրա՝ տրվող տոկոսադրույքների, վարկային միջոցների տեսքով։

 Միայն սրանով չենք սահմանափակվում։ Ունենք  առևտրային գաղտնիքի հետ կապված ոտնձգության հնարավորություն, ինչն էլ հերթական հարվածը կլինի մեր միջազգային ներդրումային վարկանշին։  Խոսում ենք ներդրումների մասին։ Ինչպե՞ս կարող ենք օտարերկրյա ուղղակի ներդրումները մեծացնել, եթե մի կողմից նմանատիպ օրենքի փոփոխություններ ենք անում, մյուս կողմից Ամուլսարի հետ կապված հայտնի զարգացումներն են։

Սրանք տարբեր կողմերից եկող հարվածներ բանկային ոլորտին։ Անթույլատրելի չհաշվարկված քայլ եմ համարում սա։ Ըստ իս հիմնական նպատակը հերթական ոլորտի նկատմամբ հերթական վերահսկողության ցանկությունն է։ Դա մենք նկատել ենք դատական ոլորտի նկատմամբ, հիմա դա արվում է երկրի ֆինանսական ոլորտի նկատմամբ։ Իսկ երբ ֆինանսական ոլորտն ազատ չէ, շարժը դանդաղում է։

 - Կարո՞ղ ենք ենթադրել, որ սա վատ ուղերձ  է  պոտենցիալ ներդրողների համար և արդյոք ներդրումների աճը կտրուկ կպակասի։

- Ներդրումների աճի հետ կապված միանգամից կտրուկ նվազում չենք կարող կանխատեսել։ Եթե խոսքը գնում է օտարերկրյա ուղղակի ներդրուների մասին, ապա դա իրենից ենթադրում է բավական երկար գործընթաց։ Միջին ցիկլով մեկ խոշոր օտարերկրյա ներդրման համար 3-5 տարի է պետք։ Այս իմաստով որոշ ժամանակ անց  կզգանք դրա իրական հետևանքները։ Կառավարությունը մեկ տարի է մեզ խոստանում է օտարերկրյա ուղղակի ներդրումների կտրուկ աճ, որը մենք չենք տեսնում։ Սկզբում դրան խանգարում էին նախկին իշխանությունները, այնուհետև նրանց ներկայությունը խորհրդարանում։ Հիմա նրանք չկան, բայց ներդրումները չեն ավելացել։  Արդյունքում կառավարությունը կարծես թե որդեգրեց նոր քաղաքականություն։ Չդասակարգված որոշումների միջոցով արտոնություններ են տրամադրվում ներքին ներդրողներին, և արդյունքում մենք տարվա վերջում կունենանք  ներդրումների աճ։ Իհարկե պետք է հաշվի առնել, որ դա կլինի ներքին ներդրում, ոչ թե արտաքին։ Այնուամենայնիվ ընդհանուր ներդրումների անվանական աճ են փորձում գրանցել և ցուցադրել։

- Այսինքն վերջին շրջանում կառավարության նիստերին  տարբեր ընկերությունների պարբերաբար տրվող արտոնություններն այս մասի՞ն են խոսում միայն։ Այսինքն այսկերպ ցանկություն կա պահելու ներդրումային անվանական աճը։

-Կարծում եմ այո, քանի որ որոշումների հիմքում չկա որոշակի քաղաքականություն, որ տեսանելի լինի՝ կառավարությունն որ չափանիշներին համապատասխանելու արդյունքում է ներդրումային արտոնություն տալիս։ Եթե չկա այդ քաղաքականությունը, այսինքն կամային որոշումներ են, չդասակարգված, որևիցե տնտեսվարող չի կարող հասկանալ համապատասխանում է այդ չափորոշիչներին, կարող է արտոնություն ստանալ, թե ոչ։ Ինչն էլ  վկայում է այն մասին, որ արտոնություն են շնորհվում, կարծես թե, առավելապես խոշոր գումարներով տնտեական գործունեություն իրականացնողներին, իսկ դրա միակ նպատակն անվանական աճ ցուցադրելն է։

-  Վերադառնալով բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություններ կատարելուն, կա՞ արդյոք  միջազգային փորձ։

- Այս պահին տեղյակ չեմ՝ կա միջազգային փորձ, թե ոչ,բայց հնարավոր է՝ որոշ երկրներում կիրառված լինեն։ Սակայն պետք չէ վերցնել վատագույն օրինակները և համեմատվել դրանց հետ։ Առաջարկում եմ հիմնվել Շվեյցարական բանկերի օրինակի վրա։ Ամբողջ աշխարհում հայտնի են իրենց անվտանգության համակարգով։ Բոլորը գիտեն, որ այդ բանկերում պահվում են օֆշորային գոտիներից բերված գումարներ, տարբեր պաշտոնյաների գումարներ, քանի որ այնտեղ շատ ապահով է։ Արդյունքում Շվեյցարական բանկերն ունեն այդ դրական համբավը և շվեյցարական բանկերի համակարգն առաջինն է այսօր աշխարհում։ Կարծում եմ՝ որպես չափորոշից պետք է ընտրենք լավագույնը։ Մյուս կողմից բանկային գաղտնիքի հետ կապված այս ոտնձգությունը չի բացառվու, որ հերթական քայլն է, որը ենթադրում է կառավարության ներկայացուցիչների կողմից նախկինում արված հայտարարությունների լեգիտիմացում։ Եթե հիշենք Հանրապետության հրապարակում նախորդ տարվի օգոստոս ամսին արված հայտարարությունը, որ մոտակայքում գտնվող բանկերից մեկում նախկին պաշտոնյայի եղբոր գումարն է։ Այսինքն, յուրաքանչյուրը փորձում է կրկին պոպուլիստական նպատակներով ներկայացնել սեփական վարկային միջոցները, ապառիկ գնումները, կատարած ավանդները։ Դրանք բոլորը բանկային գաղտիքի օրենքի խախտում են և բնականաբար նման գործիքակազմով նախկինում արված ոչ օրինական հայտարարություններն այսօր բերում ենք օրինական դաշտ։

- Քաղաքացու մոտ բանկերի նկատմամբ վստահությունը կնվազի՞։ Կհրաժարվե՞ն իրենց դրամական միջոցները բանկերին վստահել։

- Մեր հանրության մեջ բանկային խնայողությունների չափերն այնքան էլ մեծ չեն։ Այս իմաստով դրա հետևանքներն ավելի երկար ժամկետում մենք կզգանք, ոչ միանգամից, բայց միանշանակ ազդեցություն կլինի։ Յուրաքանչյուրս չենք կարող երաշխավորված ինել, որ օրերից մի օր այդ հարկ եղած դեպքը չի առնչվի հենց մեզ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Հեղինակ` Հասմիկ Կոշկարյան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]