ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սահմանադրական դատարանի որոշումը մարտի 1-ի գործը պայթեցնող ականներից մեկն է 09/07/2019 10:38 | Մեկնաբանություն
Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Հանրապետության նախագահի անձեռնմխելիությունը երաշխավորող սահմանադրական նորմերի համալիր վերլուծությունից հետևում է, որ Սահմանադրությամբ նախատեսված չէ Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետում նրա անձնական անձեռնմխելիությունը հաղթահարելու իրավասություն ունեցող հանրային իշխանության մարմին, ինչպես նաև նախանշված չէ այդպիսի ընթացակարգ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով Ռ․ Քոչարյանի գործով ՍԴ որոշմանը։
«Ընթերցեցի Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի կողմից այսօր հրապարակված որոշումը:
Տառացիորեն երկու օր առաջ տարակուսանք էի արտահայտել այն մասին, թե արդյո՞ք օրենքի բացն ինքնին ենթադրում է օրենքի հակասահմանադրականություն, կամ այլ կերպ ասած, որևէ օրենքի որևէ հոդվածում որևէ նորմի բացակայությունը արդյո՞ք այդ հոդվածը դարձնում է հակասահմանադրական:
Սահմանադրական դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քրեական դատավարության Օրենսգրքի 35-րդ հոդվածում առկա է օրենսդրական բաց` բացակայում է այն իրավական հիմքը, որով Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց նկատմամբ չի իրականացվի քրեական հետապնդում, և քրեական գործի վարույթը կկարճվի բոլոր այն դեպքերում, երբ իրավասու մարմինը պատշաճ իրավական ընթացակարգի արդյունքում կպարզի նրանց գործառութային անձեռնմխելիության առկայությունը:
Իսկ գործառութային անձեռնմխելիության առկայությունը յուրաքանչյուր դեպքում պետք է հաստատվի կամ հերքվի քրեական վարույթն իրականացնող իրավասու մարմնի կողմից պարզված, այդ թվում՝ անձին ներկայացված մեղադրանքի հիմքում դրված փաստերի համակցությամբ:
Վերը նշվածի բովանդակային վերլությունից հետևում է, որ, այդուհանդերձ, քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմանն է մնում հաստատեու կամ հերքելու, թե կոնկրետ դեպքում առկա՞ է արդյոք գործառութային անձեռնմխելիության առկայություն, թե՞ ոչ, այլ կերպ ասած՝ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի հիմքում դրված այն ենթադրյալ արարքները, որոնք կատարել է վերջինս, արդյո՞ք բխել են իր սահմանադրական գործառույթների շրջանակից, թե՞ գտնվել են դրանից դուրս:
Բացի այդ, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Հանրապետության նախագահի անձեռնմխելիությունը երաշխավորող սահմանադրական նորմերի համալիր վերլուծությունից հետևում է, որ Սահմանադրությամբ նախատեսված չէ Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետում նրա անձնական անձեռնմխելիությունը հաղթահարելու իրավասություն ունեցող հանրային իշխանության մարմին, ինչպես նաև նախանշված չէ այդպիսի ընթացակարգ:
Բացի այդ, որոշմամբ փաստվել է, որ Սահմանադրությունը չի ամրագրում հատուկ ընթացակարգ, որի շրջանակներում պաշտոնաթող Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող գործողությունները որևէ պետական մարմնի կողմից կարող են գնահատվել որպես Հանրապետության նախագահի կարգավիճակից բխող կամ չբխող:
Սա նշանակում է, որ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ներկայումս գոյություն չունի որևէ մարմին, ով ունի Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետում նրա անձնական անձեռնմխելիությունը հաղթահարելու իրավասություն, ինչպես նաև որևէ մարմնի կողմից սահմանված չէ այդ անձեռնմխելիությունը վերցնելու մեխանիզմ:
Ավելի՛ն, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ներկայումս գոյություն չունի որևէ ընթացակարգ, որը հնարավորություն կտար որևէ պետական մարմնի՝ գնահատելու համար, թե ՀՀ նախագահի այս կամ այն գործողությունը բխե՞լ է նրա կարգավիճակից, թե ոչ:
Այլ կերպ ասած, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ո՛չ նախաքննական մարմինը, ո՛չ դատախազությունը և ո՛չ էլ դատարանը ներկա իրավակարգավորումների պայմաններում որևէ իրավասություն չունեն որոշելու հաար, թե Ռոբերտ Քոչարյանի այս կամ այն գործողությունը բխե՞լ է նրա կարգավիճակից, թե՞ ոչ:
Սրանով հանդերձ, դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը պարտավոր է սահմանել հստակ կանոնակարգումներ, որոնք գործառութային անձեռնմխելիության տեսանկյունից թույլ կտան մինչդատական քրեական վարույթի նկատմամբ իրականացնել արդյունավետ դատախազական հսկողություն և դատական վերահսկողություն, ինչպես նաև, ի հավելումն ընդհանուր պահանջների, գնահատել նաև գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձանց նկատմամբ հարուցվելիք կամ արդեն հարուցված քրեական հետապնդման, ուստի և կալանքի կիրառման իրավաչափությունը:
Այլ կերպ ասած, դատարանը հուշել է օրենսդիր մարմնին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում համապատասխան լրացում կատարել՝ սահմանելով հստակ կանոնակարգումներ սահմանադրության ուժով անձեռնմխելիությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութայաին անձեռնմխելիության առումով:
Թե ինչ զարգացումներ կլինեն աս գործընթացում, դեռևս վաղ է ասել, բայց որ այս որոշումը մարտի 1-ի գործն առնվազն Ռոբերտ Քոչարյանի մասով պայթեցնող ականներից մեկն է, արդեն համոզվեցի…
Բայց այդ մասին զգուշացնում էինք արդեն մեկ տարի: Ասողին լսող է պետք:
Դուք շարունակեք նույն տեմպով …»,-գրել է Նորայր Նորիկյանը։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/07/2024 08:27 Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
- 05/07/2024 08:24 Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
- 05/07/2024 08:19 Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
- 05/07/2024 08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
- 05/07/2024 08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ»
- 05/07/2024 07:57 Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
- 05/07/2024 07:50 Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/07/2024 11:07 Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր Ղարամյան
- 05/07/2024 10:51 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Դանիելյանը՝ ՀԱԵ դեմ արշավի մասին
- 05/06/2024 12:10 Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
- 05/06/2024 10:35 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ իշխանության ակնհայտ ուղղորդմամբ տարվում է վիրավորանքների ամոթալի արշավ. Թաթոյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/07/2024 22:52 Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն և «Mercedes-Benz»-ը. կան տուժածներ
- 05/07/2024 21:24 Երկրաշարժ հայ-ադրբեջանական սահմանին՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
- 05/07/2024 20:29 Բախվել է երեք ավտոմեքենա. կան տուժածներ
- 05/07/2024 20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն