ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուռուցքաբանության ոլորտը եղել է թերֆինանսավորված վիճակում. Վարուժան Շահսուվարյան 09/03/2019 17:22 | ԼՐԱՀՈՍ
Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի շուրջ տեղի ունեցող խմորումների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բուժական գծով նախկին փոխտնօրեն Վարուժան Շահսուվարյանի։ Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարը առանց բացատրությունների աշխատանքից ազատել է ՀՀ գլխավոր ուռուցքաբան Արմեն Տանանյանին, ինչից հետո զբաղեցրած պաշտոնից հեռացել է նաեւ Վարուժան Շահսուվարյանը։ Արմեն Տանանյանն, ի դեպ, այսօր հրաժեշտ է տվել կոլեկտիվին։
- Պարոն Շահսուվարյան, ի՞նչ է կատարվում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի շուրջ, ո՞րն է անսպասելի պաշտոնանկությունների պատճառը։
-Մեկ պաշտոնանկություն է եղել, տնօրենի պաշտոնից ազատման՝ նախարարի հրամանն է եղել։ Քանի որ վերջին 5 տարիների ընթացքում ես եղել եմ բուժական գծով տնօրենի տեղակալը եւ ինձ համար անհասկանալի էր ազատման պատճառը, որովհետեւ ընդհանրապես հիմնավորում գոյություն չուներ, ես որոշեցի հրաժարական ներկայացնել եւ իմ պարտականությունները վայր եմ դրել։ Սա է ամբողջ պատմությունը։
-Նախարար Թորոսյանի որոշումն անսպասելի էր, հատկապես, երբ առողջապահության նախարարությունը բարձր էր գնահատել կենտրոնի ղեկավարության գործունեությանը, նշվել էր կենտրոնի գրանցած հաջողությունների մասին։ Իրականում ի՞նչ կա այս ամենի հետևում։
-Մեր ոլորտը եղել է թերֆինանսավորած վիճակում եւ այդ ֆինանսավորմամբ, հաշվի առնելով մեկի հիվանդի վրա ծախսվող գումարը , սարքավորումների, վերապատրաստումների վիճակը, տարածքի պահպանման վրա ընդհանրապես գումար չտրամադրելը , կարելի է ասել, որ չտեսնված բան էր 5 տարում այդ ձեռքբերումները։ Ես դժվարանում եմ այդ հարցին պատասխանել, միգուցե նախարարը այլ զարգացումներ է տեսնում։
- Այս խմորումները արդյո՞ք չեն ազդի հիվանդների բուժման գործընթացի վրա։ Կա՞ն այլ բժիշկներ , որոնք եւս կհետեւեն Ձեր օրինակին եւ կհեռանան տնօրենի հետ։
- Որեւէ մեկը կոչ չի արել բժիշկների հեռանալ։ Կենտրոնը հիմա բնականոն աշխատանքով աշխատում է։ Իհարկե, դժգոհություններ կան, բժիշկների համար անհասկանալի է եղել ազատման որոշումը։ Որոշակի կարճատեւ ազդեցություն գուցե ունենա, ինչ վերաբերում է մեր՝ այստեղից դուրս գալուն, մենք երկրից չենք հեռանա եւ մի որեւէ բժշկական հաստատությունում կաշխատենք, մարդիկ կգտնեն իրենց բժիշկներին, յուրաքանչյուր հիվանդ ինքն է որոշում, թե ով է իր բժիշկը։ Մարդիկ կաշխատեն, կարծում եմ՝ պատկան մարմիններն էլ հետեւություններ կանեն։
-Պարոն Շահսուվարյան, խոսեցիք կենտրոնի թերֆինանսավորման խնդրի մասին։ Այսօր ուռուցքաբան Գեւորգ Թամամյանը նախարար Արսեն Թորոսյանի՝ չկայացած ասուլիսի ժամանակ նաեւ մասնավոր կենտրոնների պետպատվերի ավելացման խնդիրն է բարձրացրել, նշել, որ կրկնապատկվել է նախարարի կնոջը պատկանող կենտրոնի ֆինանսավորումը։ Այստեղ խնդիր չե՞ք տեսնում՝ պետական կենտրոնի թերֆինանսավորման ֆոնին։
-Ես չգիտեմ, թե որ մասնավոր կլինիկային որքան գումար է տրամադրված, բայց ես գտնում եմ, որ պետական ուռուցքաբանական կենտրոնը պետք է միանշանակ այլ հարթության վրա լինի, առաջնահերթությունը միանշանակ պետք է տրվի պետական կլինիկային, որովհետեւ դա սոցիալական հարց է լուծում։ Պատկերացրեք, թե ժամանակին ճիշտ բուժված, ուռուցքը վերապրած հիվանդները, որոնք կարող են վերադառնալ կյանք, ինչքան տնտեսական մեծ օգուտ կարող են բերել երկրին։ Պետք է մարդկանց առողջացնել , կյանք վերադարձնել, որ տնտեսությունն էլ դրանից չտուժի։ Եթե հարցը այդպես դիտարկվի, օնկոլոգիային նորմալ ֆինանսավորում տրամադրվի, դրանից տնտեսությունն էլ կշահի։
-Գեւորգ Թամամյանն այսօր նաեւ տարակուսանք էր հայտնել, թե նախարար Արսեն Թորոսյանը ուռուցքաբանության կենտրոնին հորդորել է հերթագրել հիվանդներին ։ Կիսո՞ւմ եք նրա մտահոգությունը։
-Ուռուցքով հիվանդին ինչպե՞ս կարելի է հերթագրել, որովհետեւ, եթե ես դեկտեմբերին հերթագրում եմ մի հիվանդի, որը առաջին կլինիկական փուլում է գտնվում, բայց նրան հունվարի վերջին կամ փետրվարին պետք է պետպատվերով սպասարկենք,այդ հիվանդությունը կարող է հասնել 2-րդ, 3-րդ , 4-րդ փուլ , որտեղ նույն վիրահատությունն իրականացնելը, ընդհանրապես կարող է դառնալ անհնարին։ Այստեղ օնկոլոգների գնահատականը նույնն է եւ, իհարկե, երկրորդ կարծիք չի կարող լինել ։ Այդ հերթագրումը թերֆինանսավորման հետեւանք է, որը եղել է շատ երկար տարիներ։ Այնպես չէ, որ սա մեկ օրվա խնդիր է , այդ մասին մենք երկար տարիներ բարձրաձայնել ենք ։
- Եվ, վերջում, ի՞նչ ասելիք ունեք նախարարին։
-Ինչ ասելիք ունեի, ամբիոնից հնչեցրել եմ, փոխնախարարը լսել է, կարծում եմ՝ կփոխանցի։ Ցանկանում եմ ասել, որ մեզ համար անհասկանալի է ու չպատճառաբանված է այդ որոշումը եւ այս կոլեկտիվը այն ծանր աշխատանքը տանող կոլեկտիվն է, որը իրավունք ուներ գոնե պատճառաբանությունը լսելու, նման որոշում հրապարակելը ուղղակի անհարգալից վերաբերմունք էր մեր բոլորի նկատմամբ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/02/2024 08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ»
- 05/02/2024 08:21 Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»
- 05/02/2024 07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
- 05/02/2024 07:31 Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
- 05/02/2024 07:28 ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:17 ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:14 Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
- 05/01/2024 17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
- 05/01/2024 17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն