Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան

Ամուլսար ծրագրի համար հողերի վաճառքի ու կոռուպցիայի մասին . ՀԲՃ 08/14/2019   10:08  |  Բնապահպանական իրավունք

2019 թ․ հուլիսի 23-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց 2014-2015 թթ․ հողատարածքների օտարման գործընթացում Գնդեվազ գյուղի նախկին գյուղապետ (ներկայում խոշորացված Ջերմուկ համայնքի Գնդեվազի վարչական ներկայացուցիչ) Հայրապետ Մկրտչյանի թույլ տված առերևույթ չարաշահումների հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս) նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին։ Այս լուրը վերահրապարակեցին շատ լրատվամիջոցներ առանց պատշաճորեն լուսաբանելու, որ այս չարաշահումներն ուղիղ կապ ունեն Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագրի հետ։

Դեռևս 2014թ․ Գնդեվազ համայնքի շուրջ 200 բնակիչ բողոք էր հղել Ամուլսարի ոսկու ծրագիրը ֆինանսավորող այդ ժամանակվա կառույցներից մեկին՝ Միջազգային ֆինանսական կորպորացիային՝ տարբեր գանգատների թվում նշելով նաև այն, որ համայնքում հողերի օտարման գործընթացում տեղի են ունենում մանիպուլյացիաներ։ Լիդիանը, սակայն, իրեն ֆինանսավորողին ներկայացրել էր իր կողմից հողերի ձեռքբերման գրաֆիկ և երաշխիքներ, որ գործընթացի թափանցիկության հետ կապված որևէ խնդիր չկա։ Մինչդեռ համայնքում երկար ժամանակ լուրեր էին պտտվում, որ վարչական դիրք ունեցող անձինք կարողացել էին խոշոր մակերեսով հողեր վաճառել Լիդիանին և շատ կարճ ժամանակում հարստանալ։ Նրանք նաև արդեն փոխել էին իրենց ընդդիմադիր դիրքորոշումը հանքարդյունաբերական ծրագրի նկատմամբ և եռանդուն կերպով համագործակցում էին Լիդիանի հետ ու հանդես գալիս ոսկու արդյունահանման ծրագրին կողմ, գործադրում քաղաքական ճնշում, որպեսզի ոսկու հանքի դեմ պայքար չընթանա։

Եվ ահա 2019 թվականին՝ այն էլ միայն քաղաքացու դիմումի հիման վրա Ջերմուկի ոստիկանության կատարած հետաքննության արդյունքում է պարզվել, Ամուլսարում ոսկու արդյունահանման ծրագրի օգտին կատարված կոռուպցիոն մեխանիզմը։ Քննչական կոմիտեն հաղորդում է․ «Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարը [Հայրապետ Էդիկի Մկրտչյանը], տեղյակ լինելով, որ [«Գեոթիմ»] ՓԲ ընկերությունը [ներկայումս՝ «Լիդիան Արմենիա»] հողատարածքներ է գնում, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, շահադիտական նպատակով, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հանդիսանալով հողերի օտարման աճուրդ կազմակերպող մարմնի ղեկավար՝ համայնքի ղեկավարի որոշմամբ  և հիմք ընդունելով աճուրդային հանձնաժողովի արձանագրությունը, 2014թ. մայիսի 29-ին համայնքի արոտավայր հանդիսացող հողատարածքներից  9.91 հեկտար հողատարածք 410.130 ՀՀ դրամով [շուրջ 850 ԱՄՆ դոլար] աճուրդային կարգով վաճառել է իր որդուն [Լայերտ Մկրտչյանին], ով էլ իր հերթին մեկ տարի անց՝ 2015թ. մայիսի 26-ին, նույն հողատարածքը [շուրջ 400 անգամ ավելի թանկ գնով] 147.300.838 ՀՀ դրամով [շուրջ 310․000 ԱՄՆ դոլար], վաճառել է [«Գեոթիմ»] ՓԲ ընկերությանը»: Հստակեցնենք, որ Քննչական կոմիտեն իր հաղորդագրությունում խուսափել է նշել գնում կատարած ընկերության անունը։

Բացառված չէ, որ այս գործարքից բացի կարող են լինել հողերի օտարման կամ սեփականացման գործընթացում դիրքի չարաշահման և դրա միջոցով հարստացման, մասնավոր շահադիտական նպատակով համայնքային շահերին դեմ գործելու այլ դրվագներ, եթե հաշվի առնենք, որ միայն Գնդեվազում Լիդիանը գնել է շուրջ 130 հեկտար հողատարածք։ Նշենք, որ Վայոց Ձորի պետական արխիվ ժամանակին (ենթադրաբար շահադիտորեն) չեն ներկայացվել Գնդեվազի համայնքապետարանի 2011-2016 թթ․ որոշումների մատյանները, որոնք համայնքի ղեկավարի և ավագանու ընդունած որոշումների, համայնքային գործընթացների միակ պաշտոնական և ամբողջական տեղեկություններ պարունակող փաստաթուղթն են։ Մեր տեղեկություններով՝ այս մատյանները հայտնաբերվել են վարույթ իրականացնող մարմնի կողմից և գտնվում են իր տրամադրության տակ, սակայն դեռևս չեն կարող հանրությանը հասանելի լինել։ Բացառված չէ նաև, որ Գնդեվազի գյուղապետից բացի նմանատիպ գործարքներ կատարած լինեն նաև այլ պաշտոնատար անձինք, և ոչ միայն Գնդեվազում, այլ նաև Ամուլսարի հետ առնչություն ունեցած Գորայք, Սարավան, Սարալանջ, Կեչուտ, Ջերմուկ և մյուս բնակավայրերում։ Կարծում ենք, որ այս դեպքն ամենևին էլ եզակի չէ, և իրավապահ մարմինները պետք է ուսումնասիրեն ու բացահայտեն Ամուլսարի ծրագրի հետ կապված բոլոր գործարքները։

Սակայն այս գործի հետ կապված կա ևս մի քանի մտահոգիչ փաստեր։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ Մկրտչյանն արդեն իսկ վերականգնել է համայնքին հասցված վնասի մի մասը՝ 70 միլիոն դրամի չափով։ Այս հաղորդագրությունից տպավորություն է ստեղծվում, թե գյուղապետը կարող է ընդամենը յուրացրած գումարները հետ վերադարձնել (այն էլ հայտնի չէ՝ պետական, թե համայնքային բյուջե) ու ազատվել պատասխանատվությունից։ Կամ ինչպես որոշվել, որ այդ գումարներն ընդհանրապես ենթակա են վերականգնման պետության (համայնքային) բյուջե, երբ դեռևս չի ավարտվել ո՛չ նախաքննությունը, ո՛չ էլ դատավարություն է ընթացել, որի ժամանակ հնարավոր է՝ պարզվի, որ համայնքային արոտավայրերի օտարում/սեփականաշնորհում ընդհանրապես պետք է տեղի չունենար։ Հնարավոր է, որ այդ գումարները ենթակա են վերադարձի ընկերությանը և օտարված արոտավայրերն էլ ենթակա են համայնքային սեփականության վերադարձվելուն։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է քննչական կոմիտեն դատարանի և համայնքի փոխարեն որոշել, թե ինչ ճակատագիր պետք է ունենան կոռուպցիոն եղանակով համայնքից խլված հողերը։ Գուցե համայնքն ու ավագանին ա՞յլ կարծիք ունեն այս հարցում և նրանց ոչ թե իրենցից գողացված գումարն է պետք, այլ հենց հողատարածքները։ Արդյո՞ք 2014թ․ կարող էր արոտավայր կատեգորիայի հողը համայնքային աճուրդի դրվել՝ առանց հողի կատեգորիայի փոփոխման վերաբերյալ կառավարության որոշման։ Ի վերջո, ո՞վ է այս հարցերը քննարկել համայնքի հետ, որ որոշել է, թե յուրացրած գումարները հետ տալով կարելի հարցը փակված համարել։ Սրանք իրավական պրակտիկան վիճարկող հանրային լայն նշանակության հարցեր են, որոնք պետք է բարձրացնեն Հայաստանի քաղաքացիները և հասնեն նմանատիպ որոշումներ ընդունելու պրակտիկայի վերացմանը։ Հակառակ դեպքում ստացվում է, որ իրավապահ մարմինները հայեցողական որոշումներ են կայացնում, թե տարբեր համայնքներում կատարված յուրացումները և դրանք կատարողներն ինչ ճակատագիր կարող են ունենալ՝ առանց դատավարության և դատարանի օրինական վճռի։

Այսպիսի մոտեցումն ուղղակի անթույլատրելի է ինչպես իրավակիրառ իմաստով, այնպես էլ որոշում կայացնելու իրավունքի իմաստով, քանի որ առաջին հերթին համայնքը պետք է որոշի՝ ինչ անել իրենից խլված սեփականության հետ։ Կարծում ենք, որ կոնկրետ Ամուլսարի ծրագրի համար ապօրինություններով օտարված և Լիդիանին վաճառված հողերը պետք է հետ վերադարձնել համայնքին, այլապես հայտնվելու ենք նույն իրավիճակում, ինչ տխրահռչակ Թեղուտի հանքի տխրահռչակ «հանրային գերակա շահի» ներքո ապօրինի գործընթացներն էին, որոնք ի վերջո ճանաչվեցին այդպիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, և կայացվեցին փոխհատուցման խոշոր վճիռներ։ Այդ փոխհատուցումները, ցավոք, մնացին Հայաստանի քաղաքացիների ուսերին։

Որպես հետգրություն ձեր ուշադրության ենք ուզում ներկայացնել նաև դեռ 2014 թվականի օգոստոսին Գնդեվազում կայացած սկանդալային հանրային լսումների տեսագրությունը, որտեղ կտեսնեք, թե ինչ մթնոլորտում են դրանք տեղի ունեցել, և ինչպես է Գնդեվազի նույն գյուղապետն ամեն կերպ փորձում դահլիճ հետ բերել լսումները բոյկոտող գնդեվազցիներին, ինչի իրական պատճառները հիմա արդեն պարզ են, քանի որ այն ժամանակ նա նվազագույնը 300․000 դոլար գումարի ակնկալիք ուներ ու հավանաբար, միտք չուներ պաշտպանելու համայնքի, բնակիչների և առավել ևս բնության շահերը (https://www.youtube.com/watch?v=y5jfFO28vbY)։

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն
Էլ․ փոստ՝  [email protected]

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:32 08/08/2019  |  ԼՐԱՀՈՍԱմուլսարի շահագործման միջազգային փորձագիտական եզրակացությունը կառավարությանը կներկայացվի հաջորդ շաբաթ
10:54 02/08/2019  |  Բնապահպանական իրավունքԱմուլսարի փրկության պայքարին նվիրված նոր տեսաֆիլմ. ՀԲՃ
15:54 31/07/2019  |  Բնապահպանական իրավունքԲրիտանական կազմակերպությունները պահանջում են դադարեցնել Ամուլսարի հարցով արբիտրաժային գործընթացները.ՀԲՃ
18:03 16/07/2019  |  ԼՐԱՀՈՍՔԿ-ի պարզաբանումը՝ «Լիդիան Արմենիա»-ի մեքենայով Ամուլսար այցելելու մասին տեղեկություններին
15:40 13/07/2019  |  ԼՐԱՀՈՍԱմուլսարի այսօրվա իրադարձությունները ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում են
15:00 13/07/2019  |  ԼՐԱՀՈՍԱմուլսարում լարված իրավիճակ է. Կան բերման ենթարկվածներ
14:36 13/07/2019  |  ԼՐԱՀՈՍՔԿ-ն դիմել է Ոստիկանությանը՝ փորձագետների այցը Ամուլսար հնարավոր դարձնելու համար
13:15 13/07/2019  |  ՄեկնաբանությունԱմուլսարում լարված իրավիճակ է. փակ է Գնդեվազից այնտեղ տանող ճանապարհը(տեսանյութ)
11:37 13/07/2019  |  ԼՐԱՀՈՍԱրենի համայնքի ավագանին կրկին մերժեց մետաղական հանքարդյունաբերությունը․ ՀԲՃ
14:53 11/07/2019  |  ԼՐԱՀՈՍՄերժվածների դասական ոճին հարիր հերթական պատասխանը՝ այս անգամ ՊԵԿ-ից․ ՀԲՃ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]