ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նույնիսկ ամենաբարեկեցիկ երկրներում կան մարդիկ, որ դժգոհ են իրենց կյանքից, և պարտադիր չէ, որ նրանց բողոքները լինեն զուտ նյութական . «Առավոտ» 08/13/2019 09:34 | Մամուլ
«Առավոտ» թերթը գրում է . Կիրակի օրը Գյումրիում մի կին մոտեցավ վարչապետին և հուզական տոնով բողոքեց կյանքից ու, մասնավորապես, երկրի ղեկավարից: Բոցավառ հականիկոլականները ուրախացան՝ «ահա, տեսնո՞ւմ եք, մերժում են, սպասեք՝ դա դեռ սկիզբն է»: Խանդավառ նիկոլականները սկսեցին արդարացումներ փնտրել՝ «այս կինը հոգեկան հիվանդ է»: Իրականում որևէ արտառոց բան չկա նրանում, որ ժողովրդավարական երկրում ոչ թե մեկ հոգի, այլ հազարավոր մարդիկ դժգոհ լինեն իրենց ղեկավարից: Կարևորն այն է, որ նրանք այդ դժգոհությունը կարողանում են արտահայտել, և երկրի առաջին դեմքը բազմաթիվ պատնեշներով չի մեկուսացվում այդ դժգոհներից ու ականջները չի փակում ՝ դժգոհությունները չլսելու համար:
Իսկ պալատականներն ու չափից դուրս ջերմ երկրպագուները չեն բացականչում՝ «մի լսիր նրանց, թագավոր ջան, դու ամենալավն ես, քեզնից դժգոհները պարզապես չարախոսներ են, նրանք կա´մ հոգեկան հիվանդ են, կա´մ ծախված-ուղղորդված են, կա´մ սրիկաներ»: Ղեկավարին նման «սփոփիչ» բառեր ասողներից շատերը վստահ են, որ իրենց կեցվածքը շատ օգտակար է «թագավորին», մի մասն էլ, հավանաբար, հույս ունի, որ քծնանքը օգտակար կլինի իրենց:
Բայց պետք է հաշվի առնել, որ «ազգովի» փառաբանում են միայն ամբողջատիրական երկրների առաջնորդներին:
Պաշտամունքի առարկա էին Ստալինը, Մառն, Կիմ Իր Սենը, և ո՞վ կարող է ասել, որ այդ պաշտամունքը մեծ մասամբ չի եղել անկեղծ, որ, ասենք, 1953 թվականին խորհրդային մարդկանց ստիպում էին, որ նրանք ողբան «մեծ առաջնորդի» մահը:
Ժողովրդավարական երկրներում այդպես չէ՝ Մակրոնով կամ Թրամփով իրենց երկրների քաղաքացիները չեն հիանում՝ բնակչության, ենթադրենք, 60 տոկոսը նման լիդերներին ընդունում է, 40%-ը (այսինքն՝ միլիոնավոր մարդիկ)՝ մերժում, և ոչ ոքի մտքով չի անցնում այդ 40 տոկոսին մեղադրել, որ նրանք ծախված սրիկաներ են: Եվ եթե որևէ մեկը՝ լինի նա քաղաքական գործիչ, թե հասարակ քաղաքացի, արտահայտում է այդ 40 տոկոսի կարծիքը, նրա բերանը նույնպես չեն փորձում փակել «դու վաբշե խոսալու տեղ չունես» սպանիչ փաստարկով:
Նույնիսկ ամենաբարեկեցիկ երկրներում կան մարդիկ, որոնք դժգոհ են իրենց կյանքից, և պարտադիր չէ, որ նրանց բողոքները լինեն զուտ նյութական: Նման մարդիկ իրավունք ունեն անհատապես կամ խմբով մոտենալու իրենց երկրի ղեկավարին (իհարկե, վերջինիս անվտանգությունը պետք հուսալիորեն ապահովվի) և հայտնելու իրենց բողոքը:
...Հիշում եմ, 1993 թվականի դեկտեմբերի 7-ին նույն Գյումրիում բորբոքված մարդկանց մի խումբ մոտեցավ Լևոն Տեր-Պետրոսյանին և չափազանց կոշտ արտահայտություններով բնութագրեց նրա իշխանությունը: Տարբերությունն այն է, որ այն ժամանակ հեռախոսով հնարավոր չէր նկարահանումներ կատարել, համացանցը զարգացած չէր, իսկ Տեր-Պետրոսյանն այդ պահին մեծ թվով երկրպագուներ չուներ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի՝ 13.08.19թ. համարում։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
- 05/18/2024 10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/18/2024 20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել
- 05/18/2024 19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 05/18/2024 13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ
- 05/18/2024 10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ և տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ