Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   23:02 Կառավարության, նրա ղեկավարի պատճառով հերոսական ժողովուրդը մատնվել է անզորության. Սրբազանի արձագանքը` Երեւանում տեղի ունեցած հանդիպմանը 04/29/2024   22:48 Մոսկվայում ավտոմեքենաների բախման հետևանքով երկու մարդ Է մահացել 04/29/2024   22:34 Վարչախմբի պարտվողական ուղեգծի արդյունքում Հայաստանը հայտնվել է ծանրագույն կորուստներով լի իրավիճակում. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/29/2024   22:17 Փոխվարչապետի ղեկավարությամբ գործող հանձնաժողովի գործունեությունը հակասում է ՀՀ Սահմանադրության ու ՀՀ միջազգային պարտավորությունների հիմքերին․ Թաթոյան 04/29/2024   22:02 Մեծ Բրիտանիայում խոստովանել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն գործում 04/29/2024   21:48 Դատախազությունը չի կողմնորոշվում․ Բագրատ Սրբազանին ծանր հանցագործությունների մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել, հանցագործության մասին հաղորդմանը չեն արձագանքում 04/29/2024   21:40 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները շոկի մեջ են 04/29/2024   21:32 29-ամյա տղամարդը հայտնաբերվել է 04/29/2024   21:17 Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում 04/29/2024   21:00 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները դուրս են եկել հուզված 04/29/2024   20:54 Մենք դեռ մեծ թափով մեր գործողությունները չենք արել, Դանիելյան (տեսանյութ) 04/29/2024   20:40 Չի կարելի սահմանափակվել միայն փողոց փակելով, դա չի կարող ինքնանպատակ լինել. քաղտեխնոլոգ (տեսանյութ) 04/29/2024   20:38 Հայ Եկեղեցուն թուլացնել տենչում է միայն մեր թշնամին․ Գևորգ Դանիելյան 04/29/2024   20:18 Թբիլիսիում իշխող կուսակցության կողմնակիցները խորհրդարանի շենքի մոտ ցույցի են դուրս եկել 04/29/2024   20:00 «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ ակցիա օպերայում՝ Տիգրան Ավինյանի ներկայությամբ. հանդիսատեսը ակցիան ողջունել է ծափերով (տեսանյութ) 04/29/2024   19:54 Ազգային արժեքների, ցանկացած հայկականի ու ազգայինի դեմ պայքարը դատապարտված է անհաջողության․ Տոնոյան 04/29/2024   19:53 Քաղաքաշինության կոմիտեն և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը կսերտացնեն համագործակցությունը 04/29/2024   19:40 Գնալ թուրքի հետ միակողմանի բանակցության, նշանակում է՝ գլուխդ դնես փայտին ու ասես՝ դե եկեք իմ վիզը կտրեք. տավուշցի (տեսանյութ) 04/29/2024   19:36 Այդպես չէ, որ ՀՀԿ-ն երբ ուզի՝ կհասնի իշխանափոխության, Փաշինյանի քաղաքականությունը հովանավորում են. Շարմազանով (տեսանյութ) 04/29/2024   19:23 Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ 04/29/2024   19:13 Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան 04/29/2024   19:08 Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան 04/29/2024   18:56 Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը նոտա է ներկայացրել ՌԴ դեսպանին 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/29/2024   18:31 Մարդիկ մտածում են, որ ցանկացած պահի ոստիկաններով, բնակիչներին ծեծելով, ջարդելով, կարող են թուրքին, ադրբեջանցուն բերել ու կանգնեցնել. Գառնիկ Դանիելյան 04/29/2024   18:12 Միջազգային դերակատարներն ի՞նչն են ողջունում՝ պարտադրանքի, ուժի կիրառման արդյունքում մեկնարկած գործընթացը՞. Արա Այվազյանը համոզված է՝ Տավուշում կատարվողը քաղաքական որոշման հետեւանք է 04/29/2024   18:09 Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին 04/29/2024   18:03 Իրանը մտադիր է ընթացիկ տարում 5-7 արբանյակ ուղարկել տիեզերք 04/29/2024   18:01 Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի 04/29/2024   17:41 Կեղծ, հիմնազուրկ տեղեկությունների հրապարակման նպատակը սրբազանին հեղինակազրկելն է․ շարժումը պահանջում է պատասխանատվության ենթարկել լրագրողին 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   17:14 Սահմանագծման գործընթացում չկա 2 կողմ, մեր շահը ներկայացնող կողմը գոյություն չունի.Անանյան 04/29/2024   17:04 Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ 04/29/2024   16:54 Սահմանազատման աշխատանքների մասին պարզաբանում է տարածել արդարադատության նախարարությունը՝ շրջանառվող թեզերը որակելով որպես կեղծ և մոլորեցնող 04/29/2024   16:42 Պետությանը վերադարձված գույքեր, դատարան ուղարկված գործերի կրկնակի աճ. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   16:34 Ադրբեջանում իրավապաշտպանի են ձերբակալել 04/29/2024   16:34 Մեր էներգետիկ համակարգը ադրբեջանականացնում են. Դավթյան (տեսանյութ) 04/29/2024   16:31 Ադրբեջանին են փոխանցվում տարածքներ առանց սահմանադրական հանրաքվեի, Դատախազությունն անելիք չունի՞․ Մինասյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   16:28 Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր. Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 04/29/2024   16:25 Դատախազությունը ՔԿ է ուղարկել Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդումը 04/29/2024   16:22 ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ ծրագիր չունի և չի ունենա. Բլինքեն 04/29/2024   16:18 Նախարար Մկրտչյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ 04/29/2024   16:15 Այսօր տարածքների ու ռեսուրսների մեծ պայքար է գնում, միայն ՀՀ -ն է ամեն բան շատ թեթև ու հեշտ զիջում. Ղուլյան (տեսանյութ) 04/29/2024   16:14 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը 04/29/2024   15:58 Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հարցը Աննա Վարդապետյանը թողեց անպատասխան 04/29/2024   15:54 Էրդողանը հրաժարվել է սեղմել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու Ռյուտեի ձեռքը. (տեսանյութ) 04/29/2024   15:49 Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ Բաբայան 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը

29 տարեկան «հրեշի»` Սահմանադրության մասին «Երկիր Ծիրանի» 07/05/2019   14:15  |  ԼՐԱՀՈՍ

Հայ ազգը երկար ժամանակ զրկված է եղել իր ազգային-պետական ճակատագիրը որոշելու իրավունքից։  Այս մասին նշված է  «Երկիր Ծիրանի» կուսակցության տարածած հայտարարությունում։

Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը.

Հայ ազգը երկար ժամանակ զրկված է եղել իր ազգային-պետական ճակատագիրը որոշելու իրավունքից: Շուրջ երեսուն տարի առաջ ունենալով հնարավորություն` ինքնուրույն որոշելու ազգային-պետական ճակատագիրը, մենք բախվեցինք սահմանադրական ամրագրմամբ` 

- ազգային պետականություն ունենալու հիմնարար սկզբունքների անտեսմանը, համազգային նպատակների մերժմանը, 

- Հայրենիքում ազատ և բարեկեցիկ ապրելու սերունդների իրավունքի զրկմանը:

Սահմանադրությամբ սկիզբ դրվեց նախկին Խորհրդային Հայաստանի, նրա անբաժանելի մաս կազմած Արցախի, ինչպես նաև Սփյուռքի համընդհանուր համերաշխության խաթարմանը:

1988-ի ազդարարած շարժումը հայ ազգային-ազատագրական պայքարի ոգու վերածնունդն էր: Հավաքական հայի շուրջ հազարամյա կարոտն էր դեպի Հայկական պետականության վերականգնում: Բագրատունյաց, Կիլիկիո թագավորությունների կորստից և Առաջին Հանրապետության անկումից հետո մեծ էր սպասումը` ունենալու անկախ ազգային պետականություն: Շատ երկար ընդմիջումից հետո հայ ազգն անհամբեր սպասում էր, որ, վերջապես, տեսնելու է իր ազգային պետությունում իր իրավունքների երաշխավորումը: Սակայն նորից դավաճանություն և նորից ձախողում` ազգային պետություն ունենալու գործում:

Հայաստանի Հանրապեության իշխանության անունից որոշ անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին (այդ թվում` Արցախի, որը դե-յուրե շարունակում է մնալ ոչ որպես Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր, ոչ էլ Հայաստանի Հանարապետության կողմից ճանաչված պետություն, թեպետ Արցախի բոլոր բնակիչները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ) և սփյուռքահայությանը 1995 թվականի հուլիսի 5-ին զանգվածային կեղծիքներով պարտադրեցին ազգային պետություն չունենալու սահմանափակումները` ՀՀ Սահմանադրությունը:

Այն կարելի է բնորոշել որպես` Լևոն Տեր-Պետրոսյանի պատվերով գրված հայ ազգի քաղաքացիական ու քաղաքական իրավունքների կոշտ սահմանափակման, ազգային պետականության համակարգում իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքի բացառման և հավաքական հայ ազգի քաղաքական մանդատի վերականգնման բացառության Սահմանադրություն: Այս սահմանափակումները մեր ազգի հիմնական հատվածին ուղղակի զրկեցին իրենց ազգային պետության հետ քաղաքացիական և քաղաքական կապերից: Այս իրավակարգը սկսեց գործել 1995-ից (որոշ փոփոխությունների ենթարկվելով 2005-ին և 2015-ին, որոնք նույնպես տեղի էին ունեցել զանգվածային կեղծիքների ու պարտադրանքի պայմաններում) և հասավ այսօրվան: Այս Սահմանադրությամբ ուղղակի սահմանափակվեցին սփյուռքահայության և արցախցիների քաղաքական իրավունքները հայրենի պետության նկատմամբ` ընտրելու և ընտրվելու իրավունքը նրանց համար մնաց անհասանելի (այս իրավակարգը միայն մեկ մարդու համար կատարեց բացառություն` այդ մարդը Ռոբերտ Քոչարյանն էր): Իսկ ուղղակի քաղաքացիական և քաղաքական իրավունքներով օժտվածների համար ստեղծեցին այնպիսի պայմաններ, որ նրանք չկարողանան իրացնել այդ իրավունքները: Այս իրավունքների վերականգնման երաշխավորման համար պետական իշխանության կարևորագույն թևը` դատական իշխանությունը, իշխանության տարանջատման և հավասարակշռության սկզբունքի բացակայության պայմաններում մատնվեց իր առաքելության համատեքստում անգործության: Իսկ իշխանության թևերը հակակշռող և միմյանց զսպող կառուցակարգերի կարևորությունը հասարակական իրավագիտակցության և իրավական մշակույթում չդարձան արժեք: Հասարակությունը շարունակեց ապրել մեկ` գործադիր իշխանական կենտրոնից արձակված հրամանների պայմաններում, որին հնարավոր չէր հակակշռել և զսպել: Արդյունքում ստացանք ոչ անկախ ու ոչ ինքնավար դատական համակարգ և միայն գործադիր իշխանության նախագծերը հաստատող օրենսդիրի իշխանություն:

Դատավորներ նշանակելու, նրանց նկատմամբ լիարժեք վերահսկողություն իրականացնելու դրույթը Լևոն Տեր-Պետրոսյանն ամրագրեց ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածում: Նա իրեն էր վերապահել գլխավորել դատական խորհուրդը, իրեն տեղակալներ էր նշանակել արդարադատության նախարարին և գլխավոր դատախազին, ինքն էր նշանակում դատական խորհրդի տասնչորս անդամներին: Այս դատական խորհուրդն էր ընտրում և նշանակում դատավորներին, հանդես գալիս դատավորի լիազորությունները դադարեցնելու, դատավորին կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին և ենթարկում դատավորներին կարգապահական պատասխանատվության:

Այս դրույթով սկիզբ դրվեց իշխանության տարանջատումը բացառելու հայեցակարգի ներդրմանը: Այն ապահովեց ազգային ավտորիտար աշխարհայեցողության վարչակարգի և միջավայրի ստեղծում, որի հիման վրա հնարավոր դարձավ իշխանությունների երեք թևերի գործառույթների միաձուլում` մեկ անձի ձեռքում: Ձևավորվեց ավտորիտար քաղաքականություն, որը բացառում էր դատական գործընթացներով իրավունքի վերականգնումը:

Այս հայեցակարգը կյանքի կոչելու ընթացքում կուտակված փորձը (մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների ոտնահարումները, ընտրությունների կեղծումը, ազգային հարստության տնօրինումը խմբերի և մենաշնորհների կողմից) և գործնական արդյունքները (իշխանության պարբերաբար յուրացումը) հանգեցրեցին Հայաստանի Հանրապետության ձախողմանը: 

Քաղաքական մշակույթը, որի բաղկացուցիչ մասը դարձավ իշխանության երեք թևերի մեկտեղման հայեցակարգը, ի վերջո հանգեցրեց հայկական քաղաքական ծրագրի չեզոքացմանը` չկայացած Հայաստանի Հանրապետության:
Ավտորիտար պետական-իրավական հայեցակարգերի զարգացումը և նրա շուրջ 30-ամյա կյանքը պատահական չէին: Այս շրջանն արձանագրեց, որ մեր ազգային իղձերը կյանքի կոչելու համար մենք` որպես ազգ, դեռ չէինք հասունացել: Ունենալով բռնատիրական համակարգերում, անկախ պետականությունից զուրկ, որպես կրոնական, ազգային համայնք ապրելու դարավոր պատմական փորձը` մենք չգիտակցեցինք մեզ տրված հնարավորության արժեքը: Մենք մնացինք որպես ավանդական ստրկամտական հասարակություն, թույլ չտվեցինք, որ սոցիալական, տնտեսական և քաղաքական արդիականացումը մուտք գործի մեր առօրյա կյանք: Պետական կառավարման ողջ կառուցվածքը, ըստ էության, կրեց միջնադարյան կառավարման բնույթ: Մենք չյուրացրեցինք լուսավորական շարժման արժեքները: 
Կարելի է փաստել` քաղաքական մրցակցությունը հենց սաղմնավորման փուլում վերացվեց (քաղաքական սպանություններ` Արցախի Գերագույն Խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյան` 1992, Լեոնիդ Ազգալդյան`1992, և շատ այլոք, լրատվամիջոցների փակում` «Ազատություն» ռադիոկայան, «Գոլոս Արմենիի», «Երկիր» թերթեր, «Ա1+» հեռուստաընկերություն և այլն` սկսած 1994-ից, կուսակցության (ՀՅԴ) փակում` 1994, զանգվածային կեղծիքներով Սահմանադրության ընդունում` 1995, 2005, 2015, և սկսած 1995-ից` զանգվածային կեղծիքներով խորհրդարանի և նախագահի ընտրությունների անցկացում): 

Մեր հասարակությունը իրավական-քաղաքական և սոցիալ-տնտեսական գաղափարական արդիականացում չպահանջեց: Իհարկե, եղան ընդվզումներ բազմաթիվ կեղծված ընտրություններից հետո, եղան 2016-ի «Սասնա Ծռեր» ապստամբությունը և 2018-ի «Մեծ Համահայկական Ընդվզումը», սակայն «Մեծ Հայկական հեղափոխություն» այդպես էլ տեղի չունեցավ: 

2018-ի «Մեծ Համահայկական Ընդվզումը» չծառայեց իր նպատակին, այլ հանգեցրեց ավտորիտարիզմի արդիականացմանը և ավտորիտար վարչախմբի սերնդափոխությանը: Ավտորիտարիզմի արդիականացման անցումը ապահովելու համար ավտոկրատ համակարգը ծերացած և իրեն սպառած բանասեր Սերժ Սարգսյանին փոխարինեց երիտասարդ լրագրող Նիկոլ Փաշինյանով, ով երկար ժամանակ արդեն գործարքի մեջ էր Սերժ Սարգսյանի հետ: Այս գործարքի տերերը, ի հակադարձում վաղուց սպասված «Մեծ Հայկական Հեղափոխության», փորձեցին իշխանության ժամանակավոր փոխանցումը մատուցել որպես «Թավշյա հեղափոխություն», և Նիկոլ Փաշինյանին նշանակեցին ավտոկրատի տեղապահ` ժամանակավոր պաշտոնակատար: Սակայն հայ հանրությունն արդեն հասկացել է կեղծիքի բնույթը, և դրա վառ ապացույցը ավտոկրատի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կոչին` շրջափակել դատարանները` հանրության կողմից անտեսումն էր:

Հայ հանրության լայն շրջանում հասունանում է նոր ընդվզման ալիք: Հանրային հակամարտության սրումը արագության թափ ստացավ 2019 թվականի մայիսից սկսած, երբ Նիկոլ Փաշինյանն իրեն հրապարակավ հռչակեց որպես դատարանները փակող և դատավորներին ահաբեկող ավտոկրատ և հայտարարեց, որ Արցախում կան դավադիր ուժեր, որոնք ցանկանում են հող հանձնել: 

2018 թվականի թավշյա ավանտյուրան, հայ հասարակությանը խաբեության և մոլորության մեջ գցելով, ակնհայտ նպաստավոր պայմաններ ստեղծեց այնպիսի խորհրդարանի ձևավորման համար, որը ավտոկրատի ժամանակավոր պաշտոնակատարին հնրավորություն է տալիս առանց խորհրդարանի` բացարձակ միանձնյա կառավարում: Այս ընթացքում չափազանց սրվել են հայ ազգի արտաքին և ներքին քաղաքական խնդիրները: Այս խնդիրներն ի զորու չէ լուծել ո՛չ ավտորիտարիզմը, ո՛չ էլ ավտոկրատ տեղապահը: Ի վերջո, առկա խնդիրները ստիպելու են արտահերթ` խորհրդարանի և նոր կառավարության ընտրության անցկացում: Առաջացել է պահանջ հեղափոխական լուծումների, հեղափոխական զարգացումներն անխուսափելի են, արդեն գործող գործադիրին և օրենսդիրին ձևավորվում են հակադիր ուժեր: Արցախի բնակչությունը, սփյուռքահայությունը և ուղղակի ընտրվելու իրավունք ունեցող քաղաքական ակտիվ և փորձառու ներկայացուցիչները գիտակցում են գործուն ծրագրով հանդես գալու անհրաժեշտությունը: Այս ամենին զուգահեռ` տեղի է ունենում սեփականության վերաբաշխում, որն առաջացրել է լրացուցիչ լարվածություն գործող ավտոկրատի ժամանակավոր պաշտոնակատարի և ավտորիտար ռեժիմի գերհարուստ խավի ներկայացուցիչների միջև: 

Ակնհայտ է, որ ավտոկրատի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետները սպառվում են: Ի վերջո, ավտոկրատ Սերժ Սարգսյանն իր fake Նիկոլ Փաշինյանով այս խաղը չի կարող վերջնական հաղթել: Ինչպես նա ջարդեց իր իսկ կողմից ձևավորված խորհրդարանը և իր կողմից հրավիրված Կարեն Կարապետյանին, այս անգամ հերթը հասել է ջարդելու իր fake Նիկոլ Փաշինյանին և նրա կողմից ձևավորված խորհրդարանը: Որպես ազգային քաղաքական գործընթացների մասնակիցներ և արդեն հմտացած հանրություն` կարևոր է, որ մենք ջարդենք ոչ թե մեզ անցանկալի անձանց, այլ` ավտորիտարիզմի հիմնասյուն հանդիսացող իրավա-քաղաքական կառուցակարգը: Մինչև հերթը չհասնի Լևոն Տեր-Պետրոսյանի պարտադրած, Ռոբերտ Քոչարյանի կողմից փոփոխված և Սերժ Սարգսյանի կողմից իր fake-րի համար կարված Սահմանադրության վերացման` սահմանների, սահմանումների ու սահմանափակումների` հայ ազգի բոլոր հատվածների քաղաքական մանդատի վերականգնման և հակակշիռների ու զսպումների մեխանիզմի սահմանադրական ամրագրման` մենք չենք կարող կյանքի կոչել «Մեծ Հայկական Հեղափոխությունը»: 

«Մեծ Հայկական Հեղափոխությունը» առջևում է:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:49 28/03/2019  |  ԼՐԱՀՈՍ«Երկիր Ծիրանին» զգուշացնում է Նիկոլա-Թագուհիական մամուլին
09:40 27/03/2019  |  ՄամուլՀայաստանում ունիվերսալ ցուցարարների խումբ է գործում. ով է վառ ներկայացուցիչը. «Ժողովուրդ»
20:24 11/03/2019  |  ԼՐԱՀՈՍ«Թավշյա» կառավարիչները կրկնում են «ՀՀԿ»-ական կառավարիչներին. «Երկիր Ծիրանի»
21:08 10/02/2019  |  ԼՐԱՀՈՍ«Երկիր Ծիրանի» կուսակցությունը պահանջում է քրգործ հարուցել ՀՀԿ-ի կողմից իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ
15:58 21/01/2019  |  ԼՐԱՀՈՍԹավշյա կոռուպցիա` հանրային գումարների պարգևատրման տեսքով
09:59 20/11/2018  |  ՄամուլԵրևանի քաղաքապետարանում ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպը հետաքրքիր ընթացք է ստանում. «Ժողովուրդ»
19:23 13/09/2018  |  ԼՐԱՀՈՍ«Երկիր Ծիրանի»-ն քարոզարշավ է իրականացրել Շենգավիթ վարչական շրջանում
19:27 31/08/2018  |  ԼՐԱՀՈՍ«Երկիր Ծիրանի»-ի չորս անդամներ կայացրել են կուսակցությունից դուրս գալու որոշում
09:26 29/05/2018  |  ՄամուլԿոյուղաջրերի գործով մինչ օրս մեղադրյալ չկա. «Ժողովուրդ»
15:17 11/04/2018  |  ԼՐԱՀՈՍԱվագանու աղմկահարույց նիստի օրը «Երկիր Ծիրանի» խմբակցության կողմից քաղաքապետարան բերված նյութի բաղադրությունը փորձագետները չեն կարողանում պարզել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]