ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Տեսեք երեխեք, էս ոնցա դիմանում, ոնց որ Կամոն լինի, ձեն չի հանում». Լոռիում տղամարդը երեխաների ներկայությամբ տաք ջուրը լցրել է կնոջ վրա 05/28/2019 22:52 | Դատական ռեպորտաժներ

Լոռու մարզում կինը տարիներ շարունակ դաժան բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, որին ականատես են եղել նաեւ երեխաները:
Ընտանեկան բռնության ահասարսուռ դեպքը գրանցվել է մարզի գյուղերից մեկում:
Համատեղ ընտանեկան կյանքի սկզբում` 1997-2012թթ. ամուսիններն ապրել են խաղաղ, բայց հետո ամուսինը կնոջ կյանքը վերածել է դժոխքի` պարբերաբար ենթարկելով ծեծի:
Տեւական ժամանակ` 2012-2016 թթ. նա կնոջ հետ վիճաբանել է կենցաղային խնդիրների պատճառով` ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին: Բռնությունների հետեւանքով կնոջը պատճառվել են տարբեր մարմնական վնասվածքներ`որոնց հետեւանքով նրա մոտ առաջացել է ծանրալսություն: Իսկ 2016 թվականի օգոստոս ամսին ամուսինը` ծնված 1958 թ., կնոջն սկսել է մեղադրել ամուսնական անհավատարմության մեջ, ու հենց զավակների ներկայությամբ ծեծել նրան, ապա վառարանի վրա տաքացրել ջուրն ու այն լցրել կնոջ վրա, որից հետո նույն վառարանի մեջ տաքացրել մետաղյա ձողը ու այն մոտեցրել իր երեխաների մոր մարմնի տարբեր մասերին` այդ կերպ վերջինիս առանձին դաժանությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանքներ:
Տղամարդը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել, բայցեւ չի հերքել, որ ծեծել է:
Նա ցուցմունք տալով հայտարարել է , թե «ծեծել եմ, երբ որ պետք է եղել, լավ եմ արել, որ ծեծել եմ, ոչ միայն ծեծել, այլև ջարդել եմ նրան, քանի որ դրանով հանգստացել եմ»: Կնոջը ծեծելու համար չի փոշմանել և չի զղջացել` ընդգծելով, թե բոլոր տղամարդիկ ծեծում են իրենց կանանց: Ավելին` նա հայտարարել է, թե իր հայրն ու եղբայրը նույնպես ժամանակին ծեծել են իրենց կանանց:Իրենց հարևանները նույնպես ծեծել են և մեծ մասը բաժանված են իրենց կանանցից:
Նա իր գործողությունները պատճառաբանել է կնոջ դավաճանությամբ, թե , իբր, նրան երկու անգամ բռնել է իրեն դավաճանելիս, իսկ վերջին անգամ ծեծել է իր Ռուսաստան գնալուց 13 օր առաջ` 2016 թվականի օգոստոսի 26-ին: Ծեծելուց առաջ անձամբ կնոջը տեսել էր «պերեվալներում» մի տղամարդու հետ: Նրան ծեծել է իրենց երեխաների ներկայությամբ և երեխաներին ասել է, թե ինչու համար է ծեծում նրանց մորը:
Դաժան վերաբերմունքի արժանացած կինը հիմնականում միայնակ է հոգացել ընտանիքի հոգսը. անասուններ է պահել, անտառից հատապտուղներ կամ բույսեր հավաքել, քաղել ու վաճառել: Կնոջ պատմելով` 2012 թվականից սկսած ամուսինը տարբեր պատճառներով, օրինակ ծխախոտ չունենալու, կամ գյուղացիների կողմից իրեն ձրիակեր անվանելու, որեւէ տղամարդու կողմից կնոջը բարեւելու համար պարբերաբար վիճաբանել է հետը, մի քանի օրը մեկ ծեծի ենթարկել` ձեռքերով, ոտքերով կամ տարբեր առարկաներով հարվածներ է հասցնելով իր մարմնի տարբեր մասերին: «Նա ծեծել է, թե անհիմն խանդից, թե տարբեր այլ պատճառներ բռնելով և միշտ ծեծել է տանը, նախապես փակելով բակի և տան դռները, որպեսզի դրսից որևէ մեկը չգա և տեսնի», - ասել է կինը ու նշել, որ երբեմն ծեծել է նաև իրենց երեխաների ներկայությամբ, սակայն երեխաները չեն համարձակվել նույնիսկ ճչալ, իսկ միջամտության փորձի դեպքում ծեծել է նաև նրանց:
2016 թվականի ամռանը` խոտհնձի ժամանակ, ամուսնու ձեռքին փող չլինելու, սիգարետ չունենալու, վարկերը մարել չկարողանալու պատճառով զայրացել է ու սկսել կռիվ անել կնոջ հետ, ձեռքերով հարվածներ է հասցրել գլխին, բռունցքներով` կողերին, ապա հարվածել նաեւ միջամտած երեխաներին, որից հետո տան հատակին է լցրել խոտհնձի համար առած 2-4 լիտր բենզինը և վառելով կրակայրիչը, սպառնացել է հրկիզել, ասելով «ձեզ տան մեջ պիտի վառեմ», սակայն չի հրկիզել` ասելով. «գնացեք իմ տանից, որպեսզի ավելի «բեթար բաներ չանեմ»: Երբ իրենք հագնվել են, որպեսզի հեռանան, դրսից լսվել է նրա եղբոր ձայնը: Քանի որ դարպասը փակ է եղել, նա ձայն է տվել: Վերջինս ներս է եկել ու, իմանալով կատարվածի մասին, ամոթանք տվել եղբորը:
Պատմելով բռնության հերթական դրսեւորումներից մեկի մասին` կինը նշել է, որ ամուսինն իրեն անհիմն մեղադրել է ամուսնական անհավատարմության մեջ, կրկին ծեծել իրենց երեխաների ներկայությամբ` մի քանի անգամ բռունցքներով հարվածներ հասցնելով իր գլխին, դեմքին և կողերին: «Այնուհետև տանը գտնվող վառարանի վրա տարայի մեջ տաքացրել է ջուր և սկզբում եռացրած ջրի մի մասը բաժակի մեջ լցնելով, շփել է կրծքավանդակի շրջանին, իսկ ջրի մյուս մասը թեյնիկով սկսել է աստիճանաբար իր մարմնի տարբեր մասերին` թևերին և ոտքերին լցնել, ասելով, որ աստիճանաբար պետք է ոչնչացնի, այլանդակի, տանջամահ անի: Այդ ամենին ներկա գտվող երեխաներին ասել է. «տեսեք երեխեք, էս ոնցա դիմանում, ոնց որ Կամոն լինի, ձեն չի հանում»», - պատմել է կինը` նշելով, որ ցավերին դիմացել է, որովհետեւ գիտեր, որ եթե ձայն հանի կամ գոռա, նա դրանից ավելի է զայրանալու:
Բռնության այս դաժան տեսարանները սթրեսի են ենթարկել աղջկան, ով օրեր շարունակ գամված է եղել անկողնում:
Դրանից մի քանի օր հետո ամուսինը գնացել է Ռուսաստան, իսկ այնտեղից վերադառնալուց առաջ ասել, որ տնից հեռանան:Կինն էլ երեխաների հետ հեռացել է և ներկայումս բնակվում են վարձով` Վանաձոր քաղաքում:
Դատարանը հիմնավորված է համարել կնոջը հոգեկան ու ֆիզիկական տառապանք պատճառելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ամուսնուն առաջադրված մեղադրանքը ու նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 3 /երեք/ տարի ժամկետով: Բայց ի վերջո կիրառվել է համաներում ու ազատվել պատժի կրումից:
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/07/2019 10:58 Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը գրեթե կրկնակի զիջում են նախորդ տարվա ցուցանիշին. «168 ժամ»
- 12/07/2019 10:55 Հրահանգվել է ստուգել Ծառուկյանին պատկանող շինությունների օրինականությունը. Արդեն մի բան գտել են .«Ժողովուրդ»
- 12/07/2019 10:54 Ո՞վ եւ ինչո՞ւ է հրահանգել ոչնչացնել ԱԱԾ փաստաթղթերը․ բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»
- 12/07/2019 10:49 Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ Փաշինյանի բանակցությունները եւ որտեղ. «Հրապարակ»
- 12/07/2019 10:46 Կունենա՞նք 2050-ին 5 մլն բնակչություն. Ինչ են ասում թվերը. «Փաստ»
- 12/07/2019 10:42 Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում. գազալցակայաններում խորամանկում են. «Ժողովուրդ»
- 12/07/2019 10:42 Այս Ամանորին Երեւանում ծախսվելու է մոտ 10 անգամ շատ, քան Տարոն Մարգարյանի օրոք. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/07/2019 16:54 Դատավորը պետք է լինի այն մարդը, որը պետք է զերծ լինի այդ արտաքին ազդակների ազդեցությունից. Մեսրոպ Մակյան (Տեսանյութ)
- 12/07/2019 15:40 Նախ պետք է հաղթահարվի գործառութային անձեռնմխելիությունը և հետո միայն սկսվի քրեական հետապնդումը. Արա Ղազարյան
- 12/06/2019 22:01 Համաձայն եմ՝ կան ճնշումներ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կողմից. Վազգեն Ռշտունի
- 12/05/2019 19:25 Պարզ չէ՝ վարչապետը կիսո՞ւմ է Արցախի հայտարարությունները, որ պետք չէ խոսել ազատագրված տարածքների մասին, որովհետեւ ամբողջ Արցախն է ազատագրված. Կիրո Մանոյան
Մեկնաբանություն
- 12/09/2019 19:49 Իշխանության օրակարգը դեռ նախորդ տարվանն է, մինչդեռ բողոքի ակցիաներով մարդիկ այսօրվա խնդիրներն են ուզում լուծել. Վիգեն Հակոբյան
- 12/09/2019 18:11 Հանրային հեռուստաընկերության նախկին աշխատակիցները վերականագնվել են աշխատանքի. դատարանը բավարարել է նրանց հայցը
- 12/09/2019 16:02 «Սուրբ Գրիգոր Լուսավորչի բժիշկները փրկել են գետնանուշից խեղդվող 1,5 տարեկան տղայի կյանքը
- 12/09/2019 12:57 Եթե նախարարի տեղակալին ձերբակալում են առերեւույթ կաշառքի եւ կոռուպցիայի մեղադրանքով, ապա նախարարը պետք է ներկայացնի հրաժարական 2 պատճառով .Ղազինյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/08/2019 16:31 Պուգաչովան խոսել է երազի մասին, որը հանրաճանաչության պատճառով չի կարողացել իրականացնել
- 12/01/2019 23:50 Շտապ օգնության բրիգադը կանչով եկել է երեխայի մոտ և google- ում փնտրել ախտորոշում (տեսանյութ)
- 12/01/2019 20:41 Ինը տարեկան տղան ընդունվել է համալսարան
- 12/01/2019 18:43 Սքարլեթ Յոհանսոնը դժգոհել է պատանեկության շրջանում «հիպերսեքսուալիզացիայից»
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը