Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում

Քրեական վարույթներով նշանակվող փորձաքննությունների ձգձգումների պատճառները վերացնելուն ուղղված գործնական քայլեր կիրականացվեն. խորհրդակցություն ՀՀ գլխավոր դատախազությունում 05/23/2019   13:08  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրավիրել էր խորհրդակցություն՝ քրեական վարույթների շրջանակներում փորձաքննությունների նշանակման և անցկացման ընթացքում առաջացող համակարգային խնդիրները քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները, ՀՀ գլխավոր դատախազության և դատախազության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, հանրապետությունում գործող փորձագիտական գործունեություն ծավալող պետական հաստատությունների ղեկավարները, նախաքննական բոլոր մարմինների և ոստիկանության ներկայացուցիչները:

Մոտ 4 ժամ տևած խորհդրակցության ընթացքում մանրամասն և համակողմանի քննարկվել են քրեական հետապնդման մարմինների կողմից նշանակվող փորձաքննությունների որակի և արդյունավետության վրա ազդող բացասական բոլոր օբեյկտիվ և սուբյեկտիվ գործոնները, դրանց պատճառները, խնդիրների լուծման եղանակները:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ նախորդ մի քանի ամիսներին ՀՀ գլխավոր դատախազությունում համակողմանի ուսումնասիրվել են քրեական հետապնդման բոլոր մարմինների վարույթներում գտնվող քրեական գործերով նշանակված այն փորձաքննությունները, որոնց կատարումը, 2019թ. մարտի 25-ի  դրությամբ, տևել է երկու ամսից ավելի։ Ուսումնասիրությունը վկայում է, որ այդ պահի դրությամբ կատարման փուլում է գտնվել երկու ամսից ավելի տևած 916 փորձաքննություն: Դրանց 12%-ն ընթացքի մեջ է եղել 2-4 ամիս, 12%-ը՝ 4-6 ամիս, 35,6 %-ը՝ 6-8 ամիս, 21,7%-ը՝ 8-12 ամիս, 16,4%-ը 12 ամիս իսկ 7,5%-ը՝ դրանից ավելի: 1 տարուց ավել ձգվող փորձաքննությունների մեջ գերակշռող քանակ են կազմում դատահաշվապահական փորձաքննությունները:

Խորհդրակցությանը կատարված ուսումնասիրության արդյունքների քննարկման ընթացքում արձանագրվել է, որ փորձաքննությունների ձգձգումները, որոնք ազդում են նաև նախաքննության ժամկետների, դրանով պայմանավորված նաև քրեական վարույթի մասնակիցների իրավունքների պատշաճ ապահովման վրա, պայմանավորված են հիմնականում մի քանի գործոնով: Դրանցից են փորձագիտական հիմնարկների գերծանրաբեռնվածությունը, ինչի վրա նաև ազդում է քրեական վարույթների թվի աճը, փորձագիտական կենտրոնների՝ ժամանակակից գիտական, տեխնիկական և մեթոդական համալրվածության զգալի պակասը, փորձագիտական կենտրոններում մասնագետների սակավությունը, որի հիմնական պատճառներից մեկն էլ, իր հերթին ցածր վարձատրությունն է, սոցիալական թույլ երաշխիքները, և որը դժվարացնում է փորձաքննությունների կատարումը: Նման բացասական գործոններից են նաև վարույթն իրականացնող մարմինների կողմից փորձագետներին ոչ նպատակային և անորոշ հարցերի առաջադրումը, դրան հակառակ՝ եզրակացությամբ առաջադրված ոչ բոլոր հարցերին փորձագետի կողմից տրվող լիարժեք ու գիտականորեն հիմնավորված պատասխանները, ինչն առաջացնում է լրացուցիչ, կրկնակի փորձաքննություններ նշանակելու խնդիր: Էական ազդեցություն ունի նաև փորձաքննության կատարման ժամկետների՝ նորմատիվ իրավական ակտով կարգավորված չլինելու հանգամանքը:

Հատկապես խնդրահարույց է այն հանգամանքը, որ ՀՀ-ում դեռևս չի գործում դատափորձագիտական գործունեության մասին օրենք, ինչը նշանակում է, որ ոլորտը միասնական ու համակողմանի իրավակարգավորում չունի՝ դրանից բխող բազմաթիվ խնդրահարույց տեղային, տարբերվող մոտեցումների համար նպաստավոր պայմաններ ստեղծելով։

Խորհրդակցության ժամանակ առանձնահատուկ անդրադարձ է կատարվել հատկապես հանցագործության բացահայտման, մեղադրանքի հիմնավորման և քրեական գործի ելքի համար որևէ էական նշանակություն չունեցող փորձաքննությունների նշանակման վրա: Նման վարքագիծը, ըստ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ցավոք, պահպանվում է ավանդաբար, հին կարծրատիպերով առաջնորդվելու պատճառով, ինչն անհրաժեշտ է հաղթահարել՝ փորձաքննությունների նշանակումը պայմանավորելով բացառապես կոնկրետ գործով իրավական գնահատականներ տալու համար դրանց կարևորության հանգամանքով՝ հաշվի առնելով գիտատեխնիկական ժամանակակից ձեռբերումները:

ՀՀ գլխավոր դատախազը փորձագիտական հաստատությունների արդյունավետության տեսանկյունից առանձնացրել է դրանց մասնագիտական ռեսուրսներով համալրման, փորձագիտական գործունեությունը որակավորման ենթարկելու, փորձագետների կարողությունների և հմտությունների շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը: Ելնելով դրանից՝ գլխավոր դատախազը փորձագիտական կենտրոնների ղեկավարներին առաջարկել է իրականացնել մասնագիտական ռեսուսրների գնահատում՝ ինչպես կադրային համալրման, այնպես էլ այդ աշխատանքի գրավչությունն ապահովելու տեսանկյունից պատշաճ վարձատրության խնդիրը լուծելու համար, և ներկայացնել դրանց հետ կապված հիմնավորված առաջարկություններ: Այս տեսանկյունից Արթուր Դավթյանը կարևորել է նաև, մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա կոնկրետ ոլորտային կադրերի պատրաստման և մասնագիտական բանկի ստեղծման ուղղությամբ գիտակրթական կենտրոնների հետ համագործակցության ընդլայնումը:

Գլխավոր դատախազը նշել է, որ բազմաթիվ ուղղություններով հայաստանյան փորձագիտական կենտրոնների պոտենցիալը չի համապատասխանում ժամանակակից գիտատեխնիկական և մեթոդաբանական զարգացման միտումներին, և անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել դրանք ժամանակակից փորձագիտական սարքավորումներով հագեցնելու ուղղությամբ: Նա հանձնարարել է իրականացնել անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների կարիքների գնահատում՝ դրանց ձեռքբերման ուղղությամբ կառավարության աջակցությամբ համակարգված աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Հաշվի առնելով, որ քրեական վարույթների շրջանակում փորձաքննությունների նշանակման և իրականացման ոլորտի բազմաթիվ խնդիրներ հնարավոր է լուծել ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի ձևավորմամբ՝ Արթուր Դավթյանը հանձնարարել է նաև ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ նախորդ տարիներին իրականացված աշխատանքների արդյունքների հիման վրա ամենասեղմ ժամկետներում մշակելու դատափորձագիտական գործունեության ոլորտը կարգավորող օրենքի նախագիծ:

Խորհրդակցության ավարտին գլխավոր դատախազը մի քանի հանձնարարություններ է տվել՝ ուղղված իրենց գործառույթների շրջանակներում քրեական հետապնդման մարմինների և փորձագիտական կենտրոնների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը: Միաժամանակ Արթուր Դավթյանը նշել է, որ քրեական գործերի քննության լրիվության, օբյեկտիվության տեսանկյունից չափազանց կարևոր է եզրակացությունները կազմելիս փորձագետների՝ բացառապես իրենց մասնագիտական գնահատականների շրջանակում մնալու հանգամանքը: Ըստ գլխավոր դատախազի՝ անգամ գերժամանակակից սարքավորումներով համալրումը ոչինչ չարժե, եթե իրենց պարտականությունները կատարելիս փորձագետները, քրեական հետապնդման մարմինները դուրս են գալու իրավասությունների սահմաններից և տուրք են տալու անձնական շահերի, հանցավոր հետաքրքրությունների բավարարմանը:

Արթուր Դավթյանն զգուշացրել է, որ որևէ նման դրսևորում պատժվելու է խստագույնս:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:19 21/05/2019  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը ստուգումներ է իրականացրել ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում
10:15 18/05/2019  |  Մամուլ«Կյանքը կանգ է առել». Քոչարյանի գործը՝ դատախազության համար «կյանքի և մահվան» ստուգարք. «Հրապարակ»
20:24 17/05/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ դատախազությունն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած դիրքորոշումներին
20:03 16/05/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազության ներկայացուցիչներին
16:27 16/05/2019  |  Քրեական խրոնիկոնԱճուրդային պայմանների էական խախտումներով և արհեստականորեն նվազագույն ընդհանուր գին սահմանելով օտարվել է Հանրային ռադիոընկերությանը պատկանող գույքը. հարուցվել է քրեական գործ
11:54 15/05/2019  |  Քրեական խրոնիկոնՇիրակի մարզում կոռուպցիոն բնույթի հանցագործություններով պետությանը պատճառվել է մոտ 85մլն դրամի վնաս
12:44 07/05/2019  |  Քրեական խրոնիկոնԲարձր եկամտաբերությամբ, մոտ 12 մլրդ դրամ շուկայական արժեքով ՀԷԿ-ը առերևույթ հանցավոր մեխանիզմներով օտարվել է մոտ 4 անգամ ցածր գնով. հարուցվել է քրեական գործ
19:24 06/05/2019  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունն առաջարկում է միջնորդագրի հիման վրա ՔԿ քննիչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը դարձնել պարտադիր
18:26 06/05/2019  |  Քրեական խրոնիկոնԱրփա-Սևան» թիվ 2 թունելի հիմնանորոգման և պահպանման աշխատանքների կատարման ընթացքում մոտ 2.5 մլրդ դրամի չարաշահումներ են պարզվել
12:22 06/05/2019  |  Քրեական խրոնիկոնԿեղծիքներ՝ Շիրակի մարզում անօթևան քաղաքացիներին բնակարանների բաշխման և տնակների ապամոնտաժման գործընթացում. 4 անձի մեղադրանք է առաջադրվել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]