ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շիրակի մարզում կոռուպցիոն բնույթի հանցագործություններով պետությանը պատճառվել է մոտ 85մլն դրամի վնաս 05/15/2019 11:54 | Քրեական խրոնիկոն
2019 թվականի առաջին 4 ամիսներին ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության տակ գտնվող վարույթներով հարուցվել է կոռուպցիոն բնույթի 26 քրեական գործ՝ բոլորն էլ դատախազների կողմից: Նշված քրեական գործերով նախաքննությունը ներկայումս շարունակվում է:
Քրեական գործերը հարուցվել են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ տարբեր չափերի յուրացում կամ վատնում կատարելու, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, փաստաթղթեր կեղծելու, կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության հատկանիշներով:
Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում.
12 դեպք՝ տեղական ինքնակառավարման ոլորտ,
10 դեպք՝ կրթության ոլորտ,
1 դեպք՝ կադաստրային գործունեության ոլորտ,
1 դեպք՝ զորակոչային ոլորտ,
1 դեպք՝ բանկային ոլորտ,
1 դեպք՝ առողջապահության ոլորտ:
2019թ. ընթացքում հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում 3 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոնցից 2-ը դպրոցի, 1-ը արհեստագործական ուսումնարանի տնօրեններ:
Քրեական հետապնդման ենթարկվող նշված բոլոր պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին (մեկի դեպքում՝ այս խափանման միջոցը կիրառվել է նախնական կալանքը փոփոխելու արդյունքում):
Նշված ժամանակահատվածում կոռուպցիոն հանցագործության դեպքերով քննվող այլ քրեական գործերով 4 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով՝ համաներման ակտի կիրառման, ինչպես նաև մեղադրյալների կողմից գործուն զղջալու հիմքով:
Համաձայն ՀՀ գլխավոր դատախազության որդեգրած քրեական նոր քաղաքականության՝ կոռուպցիոն յուրաքանչյուր գործով պաշտոնատար անձանց մեղադրանք առաջադրելուց հետո քննարկման առարկա է դարձվում դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ տվյալ անձանց պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու կամ նրանց պաշտոնից ազատման, այլ կարգապահական պատասխանատվության միջոցներ ձեռնարկելու նպատակով համապատասխան իրավասու պաշտոնատար անձանց միջնորդագրեր ներկայացնելու հարցը: Այդ համատեքստում մարզի դատախազի ներկայացրած միջնորդագրերի հիման վրա առերևույթ կոռուպցիոն հանցագործություն կատարելու համար մեղադրվող մեկ պաշտոնատար անձ պաշտոնից ազատվել է, իսկ թվով 14 պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել են կարգապահական ներգործության տարբեր միջոցներ:
2019թ. 4 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով նախապատրաստված նյութերով ու հարուցված քրեական գործերով նախնական բացահայտված՝ պետությանը պատճառված վնասը կազմել է 84.978.091 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 9.350.000 դրամ: Նշված արդյունքները 3 անգամ գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ