Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ 04/28/2024   12:06 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   11:35 Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսն այցելել են իրանական ավտոբուսի ողբերգական վթարի վայր 04/28/2024   11:26 Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար 04/28/2024   11:20 Փաշինյանը տիկնոջ հետ խարույկի շուրջ խոսել է Սեղանի թենիսի «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետ (տեսանյութ) 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   10:36 Թուրքիայի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել 04/28/2024   10:27 Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել 04/28/2024   10:21 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է 04/28/2024   10:13 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին 04/28/2024   10:08 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008թ-ին. Սուրենյան 04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը

Արդյոք հաղթահարված է Ռոբերտ Քոչարյանի սահմանադրական իմունիտետը.Նորայր Նորիկյանը հարցադրումներ է բարձրացնում 05/18/2019   15:12  |  Հարցազրույց

«Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում փաստաբան Նորայր Նորիկյանը։ 

-Պրն Նորիկյան, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննարկման առաջին օրը դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտնեց, որ թե մյուս ամբաստանյալները, թե տուժողները այս գործով կողմ չեն։ Ըստ Ձեզ՝ նրանք եւս իրավունք չունեի՞ն իրենց դիրքորոշումը հայտնելու։

-Իմ կարծիքով՝ այդ հարցը կարգավորված է Քրեական դատավարության օրենսգրքով, եւ ըստ էության, բուն դատաքննությունը դեռ չի սկսվել, ուստի եթե Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց հարցն է քննարկվում, ես չեմ կարծում, թե իրավական ինչ-որ ապօրինի գործընթաց կա։

-Իսկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ դատավորին հայտնած ինքնաբացարկի միջնորդության բավարարվելու դեպքում մյուս ամբաստանյալների պաշտպաններն արդյո՞ք տեսակետ չպիտի հայտնեին. չէ՞ որ այդպիսով՝ բուն դատաքննությունն այլ դատավոր էր անցկացնելու։

-Մեծ հաշվով, շատ տրամաբանական խնդիր եք բարձրացնում, բայց եթե այդպես նայենք, օրենսդրության մեջ այնքան ներքին հակասություններ կգտնենք...Այս դեպքում ես կարծում եմ, որ որեւէ մեկի, այդ թվում՝ այլ ամբաստանյալների եւ նրանց պաշտպանական թիմի իրավունքների շոշափման խնդիր չի առաջացել, հետեւաբար՝ ֆորմալ առումով պահպանվել է օրենսդրության պահանջը։ Բայց, ամեն դեպքում, եթե դատարանը ինքնաբացարկ հայտներ այս գործով, բնականաբար, անհրաժեշտություն էր լինելու լսելու դատավարության մյուս մասնակիցների տեսակետները, այստեղ, այո, ես տեսնում եմ խնդիր։

-Պրն Նորիկյան, ի՞նչ ցույց տվեցին չորսօրյա նիստերը, ինչպե՞ս կգնահատեք դրանք։

-Այս դատավարությունը առանձնանում է իր կազմով, որն ավելի շատ է ուշադրություն գրավում, այսինքն՝ խափանման միջոցի հարցը, պատշաճ վարքագիծը, թաքնվելու կամ անօրինական ազդեցություն գործադրելու հանգամանքները ցանկացած փաստաբանի համար հասկանալի են, մենք ամեն օր այդպիսի քննարկումների մեջ ենք, բայց բուն դատավարությունն ինքնին արտառոց երեւույթ է։

-Հատկապես ինչո՞վ։

-ՀՀ նորագույն պատմության մեջ սա ինձ համար բացառիկ էր այն առումով, որ Արցախի երեք նախագահները միաժամանակ գտնվում էին դատարանում. մեկը՝ որպես ամբաստանյալ, մյուս երկուսը՝ որպես անձնական երաշխավոր։ Իսկապես ուշադրության արժանի հանգամանք է, բայց մենք առնչվում ենք կոնկրետ գործի, կոնկրետ անձի հետ, ում մեղսագրվում է առանձնապես ծանր հանցագործությունների կատարում, ուստի, այս առումով ինձ համար ավելի կարեւոր է վերջնական արդյունքը, իհարկե, դատավարության ընթացքն էլ պետք է ապահովվի բացառապես օրինականության իրականացման գործընթացքում, բայց վերջնական դատական ակտն ինձ համար ավելի կարեւոր է։

-Հրապարակված ցուցմունքներում ձեզ համար նշանակալից տեղեկություններ կայի՞ն։

-Իհարկե կային։ Ես չեմ ուզում անձնավորել, զուտ իրավական հարթության համատեքստում ասեմ, որ 2005 թվականի խմբագրմամբ գործող Սահմանադրության 55-րդ հոդվածով սահմանված են ՀՀ նախագահի լիազորությունները, եւ դրանք իրավունք չէին տալիս այդ ժամանակվա գործող նախագահին զինված ուժերի օգտագործման վերաբերյալ որոշում կայացնել առանց ռազմական դրություն հայտարարելու, որովհետեւ սեւով սպիտակի վրա գրված է, որ զինված ուժերի օգտագործման վերաբերյալ որոշում կարող է կայացվել բացառապես այն դեպքում, եթե դրան նախորդել է ՀՀ տարածքում ռազմական դրություն մտցնելը։ Ուստի այդ ի՞նչ իրավիճակ է ստեղծվել ՀՀ-ում, ինչը հիմք է տվել փետրվարի 23-ին ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը որոշում կայացնելու Երեւանի կայազոր ձեւավորելու մասին, այդ ի՞նչ իրավիճակ է ստեղծվել ՀՀ-ում, որ Երեւանի կայազորի վարչակազմի նստավայրը որոշվել է Կառավարության շենքը, եւ արդյո՞ք այդ իրավիճակը համարժեք էր այն իրավիճակին, որ ՀՀ զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներից, այդ թվում՝ Արցախի ՊԲ-ից, համահավաք գումարտակներ բերվեին եւ տեղակայվեին Երեւանում, այսինքն՝ իրենք մարտական ի՞նչ առաջադրանք պետք է կատարեին, կամ արդյո՞ք ՀՀ ոստիկանությունը կամ ազգային անվտանգությունը համապատասխան ստորաբաժանումներով ի վիճակի չէին վերահսկելու հասարակական կարգը։ Կամ Մովսես Հակոբյանի ցուցմունքում ասվում է, որ այդ խորհրդակցության ժամանակ նախագահ Քոչարյանը Լեւոն Երանոսյանին ասաց՝ կգնաս, կասես Մանվելին՝ հավաքվի, գնա իրենց տուն... Եթե այդքանը պետք է ասեր, թող միանգամից հանձնարարեր Լեւոն Երանոսյանին, որ գնար, Մանվելին ուղարկեր տուն։ Ինչի՞ համար էր այդ բարձրագույն հրամանատարական կազմի հավաքը, դրանից հետո էլ՝ «0038» հրամանը։

Ինձ համար ամենաանթույլատրելին այն է, որ Ռոբերտ Քոչարյանն ուղղակի հայտարարում է, որ ինքը տեղյակ չի եղել, թե ինչ է կատարվել զինված ուժերում «0038» հրամանից, արտակարգ դրությունից հետո։ Եթե այդպիսի բան է եղել, ինչին ես չեմ հավատում, Ռոբերտ Քոչարյանին պետք է դատել միայն այդ բանի համար, որովհետեւ լինելով զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար՝ նա իրավունք չուներ տեղյակ չլինելու զինված ուժերի տեղաշարժի մասին, առավել եւս, երբ որ այդ տեղաշարժը գալիս է մայրաքաղաք։ Իսկ ամենաառանցքայինը արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրն է, որում զինված ուժերի օգտագործման վերաբերյալ դրույթ կա, ինչի իրավունքը նա նույնպես չուներ։

-Իսկ կաշառքի դրվագի վերաբերյալ ի՞նչ կասեք։

-Դրան ես չեմ կարող անդրադառնալ, որովհետեւ դրա վերաբերյալ դեռեւս սահմանափակ տեղեկատվություն կա, բայց ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի՝ այդ գումարը նվիրատվություն որակելուն, ասեմ, որ որեւէ բարձրագույն պաշտոնատար անձ այդ կարգով եւ այդ չափով նվիրատվություն ստանալու իրավասություն չունի։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց նվիրատվություն ստանալու կարգը ես չեմ կարող այս պահին որեւէ իրավանորմով հիշատակել, բայց նրանք պարտավոր են դա  հանձնել որպես պահուստ կամ  թանգարան, այսինքն՝ գումարի առումով նվեր ստանալու իրավասություն ՀՀ-ում չկա։ Սա մի փոքր նուրբ խնդիր է, դեռ կտեսնենք՝ ովքեր են այդ դրվագով գալիս դատարան, պարզաբանում տալիս, դրանից հետո միայն հնարավոր կլինի ամբողջական դիրքորոշում հայտնել։

Ամեն դեպքում, ես ակնկալում եմ ստանալ պատասխաններն այն հարցերի, թե արդյոք առկա է սահմանադրական անձեռնմխելիության խնդիր, արդյոք հաղթահարված է Ռոբերտ Քոչարյանի սահմանադրական իմունիտետը, արդյոք 300.1 հոդվածը կիրառելի է նրա նկատմամբ, արդյոք այդ հանցակազմը պարունակող հատկանիշներով նրան մեղադրանք առաջադրելու անհրաժեշտություն կար, եւ արդյոք նրա գործողություններում այլ հանցակազմ չկար։ Այսինքն՝ ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե դատաքննության բուն պրոցեսում ինչ հանգամանքներ կպարզվեն։

 

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

10:39 18/05/2019  |  ՄամուլՇանտաժ. Ինչ է հասկացրել Քոչարյանը Արցախի զինվորական հրամանատարությանը. «Ժամանակ»
09:11 17/05/2019  |  ՄամուլԻնչպես է Ռոբերտ Քոչարյանը երկու անձնագիր ունեցել. «Ժողովուրդ»
20:27 16/05/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանը չի կատարել իր կարգավիճակից բխող գործողություններ. դատախազ
20:37 14/05/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՈչ ոք իրավունք չունի ասել` «Մարտի 1»-ի գործն ամբողջությամբ բացահայտված է, մինչեւ բոլոր զոհերի մահվան հանգամանքները հայտնի չլինեն. Հայկ Ալումյան
20:02 14/05/2019  |  ՔաղաքականՌոբերտ Քոչարյանը կներգրավվի ընդդիմադիր որևէ միավորման մեջ՝ անկախ նրանից կլինի ազատության մեջ, թե ոչ․ քաղաքագետ
22:31 13/05/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՀայկ Ալումյանը` Արթուր Դավթյանի` այլ դռնով դատարան մտնելու մասին
19:13 13/05/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատավոր Դավիթ Գրիգորյանը Քոչարյանի հետ կապված մի ընթացակարգում օրենք է խախտել. Հայկ Ալումյան
11:05 13/05/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը«Մարտի 1»-ի գործով մյուս մեղադրյալների պաշտպանները այսօրվա նիստի վերաբերյալ ծանուցում չեն ստացել
08:10 13/05/2019  |  ՔաղաքականՈւղղակի անհասկանալի է, թե ինչ է կատարվում․ Բելլա Քոչարյան
18:30 12/05/2019  |  ՔաղաքականԵս մտադիր չէի քաղաքականություն վերադառնալ. Քոչարյանի նամակը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]