ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Տղա չեմ մեծացրել, որ ինչ-որ ստոր կենդանիներ խլեն կյանքը ու ազատ ապրեն». սեւազգեստ մայրերը շարունակում են բողոքի ակցիաները (տեսանյութ) 03/07/2019 14:47 | ԼՐԱՀՈՍ
Խաղաղ պայմաններում բանակում զոհված զինվորների մայրերն այսօր կրկին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում։ Նրանք պահանջում էին անձամբ հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու իրենց որդիների սպանության գործերը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ կառավարությունից «սևազգեստ մայրերի» հետ հանդիպեց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։ Նա խոստացավ, որ կկազմակերպվի այդ հանդիպումը, բայց մինչ այդ վարչապետին Քննչական կոմիտեից պետք է զեկուցեն ընթացիկ արդյունքների մասին։ Մայրերի դիտարկմանը, թե ոչինչ էլ չի արվել՝ Սարգսյանը պատասխանեց, որ ոչ մի բան չանելն էլ արդյունք է։
Զոհված զինծառայողների մայրերը մեկ անգամ արդեն հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ։ Ըստ ծնողների՝ վարչապետն այդ ժամանակ խոստացել էր, որ գործերը կվերանայվեն, բայց դեռևս առաջընթաց չկա։
«Ութ ամիս ա անցել, քննություն չի գնում, ոչ մի բան չի արվում, բոլոր հետքերը վերացրել են։ Վկա կա, ասում են՝ չի գալիս, չի խոսում։ Է խոսացրեք։ Հիմա պահանջում ենք, որ Փաշինյանը մեզ ընդունի, թող Քննչականի Հայկ Գրիգորյանը, զինվորական դատախազության գլխավորները, բոլորը ներկա լինեն, առերես խոսենք, քննարկենք»,- ասացին «սևազգեստ մայրերը»։
«Մենք մտածում էինք, որ նոր իշխանությունների կողմից պատրաստակամություն կա գործերը քննելու, հավատում էինք Նիկոլին, հիմա էլ հավատում ենք, միշտ իրենց կողքին ենք եղել, բայց մտածում ենք՝ իրեն ճիշտը չեն ասում, տեղյակ չեն պահում։ Իսկ ես տղա չեմ մեծացրել, որ ինչ-որ ստոր կենդանիներ խլեն կյանքը ու ազատ ապրեն»,- ասաց զոհված զինվոր Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը։
Իսկ Արման Մուրադյանի մայրը՝ Հերիքնազ Գասպարյանը ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել է, երբ վերջինս դեռ ԱԺ պատգամավոր էր։ «Ինքը անգիր գիտի իմ գործը։ Իմ որդուն Ղարաբաղում են սպանել, էնտեղ դատել, հետո բերել են Հայաստան, համաներումով դուրս ա եկել։ Սպանության համար ընդամենը 1 տարի 6 ամիս ա նստել։ Հիմա հասարակական կազմակերպությունները, իբր, մոնիթորինգ են արել, որ 5 գործ վերաբացվի, բայց իմ գործը չկա»,- ասաց տիկին Հերիքնազը։
Խաղաղ պայմաններում Ստեփանակերտի զորամասում զոհված Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը նշեց, որ գործերը վերաբացելու մասին հայտարարությունները կարծես շոու լինեն. «Հայտնում են, թե 5 ծնողների գործ կասեցումից հանել են ու մեզ՝ հինգ ծնողներիս են ցույց տալիս, բայց միայն երկուսիս գործն են վերաբացել ու ինչ-որ ուրիշ մարդկանց են բերել, մտցրել։ Բացի դա, մեզ ասում են, թե 10 իրավապաշտպան հ/կ-ների հետ ուզում են գործը հանրային քննարկման դնել, բայց սրան զուգահեռ ՔԿ-ից քննիչը զանգում, ասում ա, թե էս 9 տարվա ընթացքում իրեղեն ապացույցները ոչնչացվել են, հետքերը չեն վերցվել, ժամանակին փորձաքննություն չեն արել, հիմա ես ոնց քննեմ»։
Նա նշեց, որ մեկ շաբաթից կլրանա իր որդու սպանության 9 տարին, սակայն մինչ օրս ոչ ոք դրա համար պատասխանատվության չի ենթարկվել։ «Այս անպատժելիության մթնոլորտն էլ նորանոր սպանություններ ա բերում։ Մեր երեխեքը կոպեկի արժեք չունեն, բանակում զինվորների հետ վարվում են որպես իրի, եթե էս պահին իրենց պետք չի, կարող են սպանել»,-ասաց տիկին Նանան։ Ըստ նրա՝ իր որդու գործը արդեն երրորդ անգամ է կասեցումից հանվում. «Կասեցնում են գործը, հանում, հետո նորից կասեցնում»։ Տիկին Մուրադյանը, այնուհանդերձ, հույսեր է կապում Նիկոլ Փաշինյանի հետ՝ նշելով, որ եթե չհավատար, այլ միջոցներով կփորձեր լուծել հարցը։
«Սևազգեստ մայրերի» խոսքերով՝ իրենց որդիների մահվան գործերը արդարացիորեն չեն քննվի այնքան ժամանակ, քանի դեռ իրավապահ մարմինների վերնախավում փոփոխություններ չկան։
«Պետք ա նոր կադրեր բերվեն, որ մեր տղաների գործերը քննեն, թե չէ էս մարդիկ, որ ժամանակին կոծկել են էդ գործերը, փողերը կերել են, հիմա ոչինչ էլ չեն անի։ Դավիթ Տոնոյանն էլ, երբ դեռ Պաշտպանության նախարար չէր, ամեն բանից տեղյակ էր, բայց ի՞նչ»,- ասացին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող մայրերը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
- 05/18/2024 10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
- 05/19/2024 11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ