Թեմաներ
Շաբաթ 05 / 11 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/10/2024   23:49 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/10/2024   23:39 Սպիտակ տունը հայտնել է՝ Խարկովի վրա ռուսական բանակի հարձակման մասին 05/10/2024   23:24 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 10-ի հանրահավաքի մասնակիցների թիվն ըստ ԻՔՄ-ի 05/10/2024   23:10 Պոռնոաստղը դատարանում պատմել Է Դոնալդ Թրամփի հետ սեքսի մասին 05/10/2024   22:54 Ալեն Սիմոնյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով է պարգեւատրել աստղաֆիզիկոս Ավետիք Գրիգորյանին 05/10/2024   22:37 Երկրագնդի վրա շատ ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել 05/10/2024   22:22 Ամուսնացած տղամարդուց ծննդաբերած կինը տարօրինակ առաջարկ է ստացել նրա կնոջից 05/10/2024   22:03 Պաշտպանության նախարարությունում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի 2023թ. տարեկան հաղորդմամբ ներկայացված առաջարկները 05/10/2024   21:50 Սյունիքի մարզում բախվել են «Opel Zafira»-ն ու «KamAZ»-ը, կա 2 զոհ, 1 վիրավոր 05/10/2024   21:41 Գնդապետ Արսեն Մանգասարյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարների համաժողովին 05/10/2024   21:36 Երկու վախը մի մահ է․ քանի՞ վախ և մահ է ունեցել Նիկոլ Փաշինյանը 05/10/2024   21:31 Իհարկե, հոգևորականին վարչապետ առաջադրելը անսովոր քայլ է, բայց սա քաղաքականության հարց չէ, սա հայրենիք փրկելու հարց է. Արթուր Խաչիկյան 05/10/2024   21:29 Վաղը 10 վայրերում խաղաղ անհնազանդության ակցիաներ կլինեն, կիրակի՝ 18։30-ին հանրահավաք (տեսանյութ) 05/10/2024   21:24 Կարող է սադրանքներ լինեն, բայց լայնամասշտաբ պատերազմ չի լինի. Տիրան Խաչատրյան 05/10/2024   21:15 Բաքուն մինչև տարեվերջ կապահովի Արցախի 20 բնակավայրերի բնակեցումը 05/10/2024   21:01 Արքեպիսկոպոսը հանձնարարականներ է տվել դիվանագետներին և սպայակազմին ու ժամկետ՝ կատարման համար (տեսանյութ) 05/10/2024   20:56 Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը երրորդ ընթերցմամբ կքննարկեն հաջորդ շաբաթ 05/10/2024   20:42 Սամբիստ Մայիս Ներսիսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն 05/10/2024   20:36 «ՔՊ» կուսակցություն ու սահմանադրական կարգ հասկացողությունն անհամատեղելի է. Ղազինյան (տեսանյութ) 05/10/2024   20:35 Իրենք են լեգիտի՞մ, խաբեություն է, սուտ, լեգիտիմությունից զրկված են. Տավուշի թեմի առաջնորդ (տեսանյութ) 05/10/2024   20:32 Մենք Արցախում ապրել ենք այդ ամենը, ինչն այսօր տեսնում ենք մայր հայրենիքում. Ղուլյան 05/10/2024   20:27 Հերիք եղավ էլի, ձեր սպիտակներով գնացեք, դուք նարկոբարոն եք անվանում նահատակված հերոսի ծնողին. Անաիս Սարդարյան (տեսանյութ) 05/10/2024   20:22 Կանադան 55,7 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար ՀՕՊ համակարգեր գնելու համար 05/10/2024   20:17 Փորձում են 2-րդ նախագահի հետ ինձ կապել, էդքան վախեցա՞ծ եք 2-րդ նախագահից, թե՞ ինձանից.Տավուշի թեմի առաջնորդ (տեսանյութ) 05/10/2024   20:07 Ղազախի 4 գյուղեր վերադարձվում են առանց մեկ կրակոց արձակելու. Գասպարյանը մեջբերեց Ալիեւի խոսքերը (տեսանյութ) 05/10/2024   20:02 Այս պայքարն այլեւս կասեցնել հնարավոր չէ. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) 05/10/2024   19:59 «Սատանիզմը, գլոբալիզմը, որ ներկայացնում է ներկայիս բանըհակադրվում է Աստծուն. Արթուր Սահակյան (տեսանյութ) 05/10/2024   19:46 Պետական ապարատի բազմաթիվ աշխատողներ այսօր ասել են՝ այս աշխատանքը պետք չէ, եթե չունենք հայրենիք. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 05/10/2024   19:36 Միրզոյան-Բայրամով հանդիպումը տեւել է շուրջ 4 ժամ 05/10/2024   19:32 Ոստիկանները կանգնած են վահաններով, ի՞նչ են անում այնտեղ, ինչի են վահաններով կանգնած, ումից՝ ում են պաշտպանում. Տավուշի թեմի առաջնորդ 05/10/2024   19:29 Բագրատ Սրբազանը երկքաղաքացի է, չի կարող լինել վարչապետի թեկնածու. Չալաբյան 05/10/2024   19:24 Փոփոխությունը շատ մեծ է, ժողովրդի մեջ հավատն արթնացել է. Մրո 05/10/2024   19:19 Պուտինը Միշուստինին վարչապետ է նշանակել 05/10/2024   19:08 Արգենտինայում գնացքներ են բախվել 05/10/2024   19:02 Ազատության պողոտայից բերման է ենթարկվել 8 քաղաքացի. Մելիքյան 05/10/2024   18:58 Իշխանության աղբյուրն ո՞վ ա , ժողովուրդն ա. Նիկոլ Փաշինյան 05/10/2024   18:57 Սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում է մեր պայմաններով. Ալիև 05/10/2024   18:47 Իրենք հիմք չունեն իրենց լեգիտիմ համարելու. ցուցիչներ կան, որ իրավիճակ է փոխվել. Մելոյան 05/10/2024   18:37 Երևանում հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է. «սպանության» հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ 05/10/2024   18:25 Հանրապետության հրապարակում շարունակվում է Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքը. ուղիղ 05/10/2024   18:21 Բժշկականի ուսանողները չեն միացել համընդհանուր դասադուլին. Խոսնակը վստահեցնում է՝ ճնշումներ չկան 05/10/2024   18:09 Թուրքիայում իրաքցի ներգաղթյալը գնդակահարել է ուսումնարանի տնօրենին 05/10/2024   17:50 ՀՀ փաստաբանների պալատը անվճար իրավաբանական օգնություն կցուցաբերի մարզերում և Երևան քաղաքում հավաքներ իրականացնող քաղաքացիներին 05/10/2024   17:43 «ՀԺ»-ն ինչի՞ է խառնվել, վարչապետ դառնալու ոչ ցանկություն ունեմ, ոչ ձգտում․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան 05/10/2024   17:41 Այդ հոգևորականը ՔՊ-ից 1,5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին 05/10/2024   17:39 Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել 05/10/2024   17:35 Թուրքիան դիմել է Ադրբեջանին օկուպացված Շուշիում հյուպատոսություն բացելու համար 05/10/2024   17:34 Դասադուլ հանուն ազգի փրկության չի նշանակում ուսման որակի վատացում 05/10/2024   17:24 Սահմանային սյուների տեղադրումն ավարտվում է. Բայրամով 05/10/2024   17:16 Քվե ապահովող ընտրողը կարող է նաեւ իր ընտրած վարչապետին զրկել պաշտոնից. քաղտեխնոլոգ
05/10/2024   14:50 Որ համալսարաններն են միացել Սրբազանի կոչին ու դասադուլ հայտարարել 05/09/2024   10:57 Ճանապարհ փակելը լավ բան չէ․ Հակոբ Արշակյան 05/10/2024   10:33 Հրատապ. փակ է Երեւանի մուտքը՝ Արարատի մարզից (տեսանյութ) 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/10/2024   17:24 Սահմանային սյուների տեղադրումն ավարտվում է. Բայրամով 05/10/2024   13:14 Դավիթ Գյուրջինյանի ղեկավարած համալսարանի՝ Բրյուսովի, դռները փակված են Բագրատ Սրբազանի և դասախոսների առջև 05/10/2024   23:24 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 10-ի հանրահավաքի մասնակիցների թիվն ըստ ԻՔՄ-ի 05/10/2024   11:32 Սրբազանը մայր բուհում է. նրան դիմավորեցին ծափերով 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/10/2024   20:27 Հերիք եղավ էլի, ձեր սպիտակներով գնացեք, դուք նարկոբարոն եք անվանում նահատակված հերոսի ծնողին. Անաիս Սարդարյան (տեսանյութ) 05/10/2024   08:16 Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ» 05/10/2024   15:03 Հոգևորական Վազգեն Գալստանյանը վարչապետին հրավիրեց իր մոտ, նման բան չէինք լսել. Անդրանիկ Քոչարյան 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/10/2024   00:04 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/09/2024   14:48 Սրբազանը գնդակ է խաղում՝ իրեն միացող երեխաների հետ 05/10/2024   08:07 Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել․«Հրապարակ» 05/09/2024   23:59 Ոչ Քոչարյանի մոտ եմ, ոչ Սերժ Սարգսյանի. ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սրբազանը հայտնել է, որ ոտքերը վնասվել են

Դատական համակարգը պետք է կարողանա ձեռնպահ մնալ «ժողովրդահաճո» կամ «իշխանահաճո», կուզեք՝ «իշխանավախ» գործողություններից.Գագիկ Խաչիկյան 02/03/2019   02:31  |  Հարցազրույց

Վերջին ամիսներին նկատվում է դատական համակարգի նկատմամբ անվստահության գեներացում։  Հանրային մեծ հնչեղություն ունեցող քրեական գործերով խափանման միջոցների ընտրությունը դարձել է լուրջ փորձություն` դատական իշխանության համար, որոնք վերածվել են երկարատեւ դատավարությունների։  Մի կողմից  մեղադրյալների փաստաբաններն են բողոքում  դատարանների որոշումների դեմ՝ նշելով, որ խախտվում են  Կոնվենցիայի եւ Սահմանադրության պահանջները, մյուս կողմից քաղաքացիներն են դժգոհում ու փակում ճանապարհները՝ ինչ-ինչ պահանջներ ներկայացնելով դատարաններին, իսկ իշխանություններն էլ  ամենաբարձր մակարդակով հրապարակայնորեն հնչեցնում են  դատավորներին ուղղված իրենց ակնկալիքների վերաբերյալ ազդակները։  Դատաիրավական ոլորտի նկատմամբ հանրության չարդարացված սպասումների մասին ենք «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում  փաստաբան Գագիկ Խաչիկյանը։

- Պարոն Խաչիկյան, հետհեղափոխական Հայաստանում եւս դատական համակարգը լուրջ փորձությունների է ենթարկվում, կասկածի տակ է դրվում դատավորների անաչառությունը, առանձին դեպքերում նաեւ՝ գրագիտությունն ու կոմպետենտությունը։  Ընդ որում՝ հնչեղություն ունեցող գործերի դատավարությունը դեռ չի սկսվել, այս փուլում միայն խափանման միջոցների հարցերն են քննարկվում, բայց արդեն առկա է բեւեռացված մոտեցում դատարանների նկատմամբ։ Ինչու, ինչու չի հաջողվում մեզ վերականգնել դատարանների նկատմամբ հավատը ։

- Ոչ միայն դատական իշխանությունը, այլ ընդհանրապես դատաիրավական համակարգը պետք է սովորի հարգել իր աշխատանքը, գիտակցի իր պատասխանատվությունը իրավական պետություն կառուցելու գործում։ Սրանք սոսկ խոսքեր չեն։ Նախեւառաջ այդ համակարգի աշխատակիցները պետք է կարողանան ձեռնպահ մնալ «ժողովրդահաճո» կամ «իշխանահաճո», կուզեք՝ «իշխանավախ» գործողություններից։ Նրանց որոշումները պետք է պարզապես լինեն օրինական։ Խոսում ենք  մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցներ կիրառելու դատարանների որոշումների ընկալումների մասին, բայց  մոռանում ողջամիտ ժամկետների մասին։ Խափանման միջոցի քննարկման հարցը կարող է տեւել շաբաթներ եւ հասարակության տարբեր շերտերի մոտ բնականաբար կարող է թյուր կարծիք ձեւավորվել տվյալ անձի մեղավորության վերաբերյալ։ Խափանման միջոցի հարցը երբեմն նույնացվում է անձի մեղավորության վերաբերյալ դատական ակտի հետ, ինչն էլ թյուրընկալումների տեղիք է տալիս։

Նախնական քննության փուլում խոսքն ընդամենը գնում է անձին ժամանակավորապես մեկուսացնելու մասին, եթե այդ փուլում առկա է հիմնավոր կասկած կատարված հանցագործությանը տվյալ անձի առնչության վերաբերյալ, երկրորդ՝ կան տվալներ, որ նա կդիմի փախուստի, կխուսափի քննությունց  կամ կխոչընդոտի քննությանը՝ ազդելով դատավարության մասնակիցների վրա։ Չկա գիտակցումը, որ կալանավորման հետ կապ չունեցող խափանման միջոցի ընտրությունը  որեւէ նշանակություն չունի մեղադրյալի մեղավորության կամ անմեղության հաստատման հետ։ Ես կարծում եմ պետք է մեծ զգուշավորություն ցուցաբերել տերմիններն օգտագործելիս։ 

-  Մի քանի հնչեղություն ունեցող գործերով՝ բավականին մեծ աղմուկ հանեց խափանման միջոցների փոփոխությունը, գրավով ազատ արձակումը։ Հասարակության մոտ ընտրովի արդարադատության ընկալում ձեւավորվեց, որ ով փող ունի ազատվում է, ով ոչ՝ ոչ։

– Իսկ ի՞նչ է գրավը։ Ի վերջո,  դա առանձին խափանման միջոցի տեսակ չէ, այլ՝ կալանավորմանը այլընտրանքային խափանման միջոց։ Մի կողմից բողոքում ենք, որ կալանավորումն ամենատարածված խափանման միջոցն է, բայց նաեւ բողոքում ենք, երբ դրան այլընտրանքային այլ խափանման միջոց է կիրառվում։ Այստեղ խնդիրը միայն դատարաններինը չէ, այլ նաեւ մերը, նկատի ունեմ հասարակության տարբեր շերտերին, հանրային կարծիքի ձեւավորման վրա ազդեցություն ունեցող անձանց։ Երբեմն քաղաքական նկատառումներից կամ նախասիրություններից ելնելով ամեն ինչ խառնում ենք իրար ու հետո էլ  ասում, թե չկա վստահություն։ Սկսենք նրանից, որ նման դեպքերում սխալ է կիրառել «ազատվել» տերմինը, այլ ընդամենը նախաքննության փուլում փոխվել է խափանման միջոցը։  Եթե վաղը դատարանը հիմնավորված կհամարի մեղադրանքը եւ կորոշի նրան ազատազրկման դատապարտել, ապա նախկինում ընտրված խափանման միջոցը արգելք չի կարող լինել եւ հենց դատարանի դահլիճից կարող է ամբաստանյալը ալանավորվել։ Ասում են՝ կարող է դիմել փախուստի՝ համամիտ չեմ, նա մեղադրյալը է եւ սահման հատելը կարող է սահմանափակվել, արգելվել նրա երկրից հեռանալը։ Երկրորդ՝ հափշտակությունների գործերով խոշոր գրավների կիրառումը, կարծում եմ, կարեւոր նախապայման է, որ տվյալ անձը չդիմի փախուստի, քանի որ այդ դեպքում գրավի գումարն արդեն կպետականացվի, որը չի վերադարձվի նաեւ նրա հայտնաբերվելու դեպքում։ Կարծում եմ՝ հասարակության հետ շփվելիս պետք է լինել անկեղծ, բացատրել իրավակարգավորումները, եւ ոչ թե առաջնորդվել կոնյուկտուրային շահերով։

-Պարոն Խաչիկյան, ասում եք պետք է կանխել այն անձանց մեկնելու հնարավորությունը, որոնց նկատմամբ գրավ է կիրառվել։ Բայց հնարավոր է ամիսներ տեւի նախաքննությունն ու այդպիսով անհարկի սահմանափակվի նրա ազատ տեղաշարժը։ 

- Համամիտ չեմ։ Ինչպես նշեցի՝ գրավը առանձին խափանման միջոցի տեսակ չէ, այլ՝ այլընտրանքային։ Մարդն, ըստ էության կալանքի տակ է, ուղղակի այլընտրանքային տարբերակով ՝գրավի կիրառմամբ հնարավորություն է տրվում, որ չմնա քրեակատարողական հիմնարկում։ Արդյոք կալանավորված անձը կարող է հարց բարձրացնել արտերկիր սեմինարի գնալու մասին, իհարկե՝ ոչ։ Հետեւապես՝ չեմ կարծում, որ այլընտրանքային խափանման միջոցի դեպքում պետք է նման իրավունք տալ։  Կամ ասում են՝ ստորագրությամբ բաց եք թողել, հիմա էլ թողեք գնամ արտասահման։ Ոչ։ Ինչու ենք ասում որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, այսինքն ստորագրություն ես տվել, որ չես թաքնվելու, որ հասանելի ես լինելու նախաքննական մարմնին։  Համամիտ չեմ, որ նման դեպքերում տեղին է խոսել ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակելու մասին։ Արտասահման գնալով դու այլեւս հասանելի չես նախաքննությանը, այսինքն պետք է վարույթն իրականացնող մարմինը իր քննչական գործողությունների պլանը համապատասխանեցնի մեղադրյալի՝ արտասահմանյան ուղեւորությունների գրաֆիկի հե՞տ։ Հարցը պետք չէ միակողմանի դիտարկել։  Մի շարք օրինաչափ դեպքերում մեր Սահմանադրությունը նախատեսում է այդ իրավունքների սահմանափակումը եւ դա բնական է։ Այլ հարց է՝ դրա չչարաշահումը։ Այլ հարց է, նախաքննությունը, հետագայում նաեւ դատաքննությունը  ողջամիտ ժամեկտում իրականացնելը, այլ հարց է  դատական նիստերի անընդհատության սկզբունքի պահպանումը։

Պետք է կարողանանք հասնել այն դատողության ձեւավորմանը, որ խափանման միջոցը ընդամենը մի նպատակ է հետապնդում՝ որ անձը նախաքննության ընթացքում   պատշաճ վարքագիծ դրսեւորի, այսինքն չխուսափի քննությունից, անօրինական ներգործություն չունենա : Եթե այս խնդիրը լուծում ենք,  ուրեմն պետք է կենտրոնանանք քրեական գործը արագ քննելու  եւ դատարան ուղարկելու,  դատարանում  էլ դատաքննություն արագ կազմակերպելու հարցի վրա: Այստեղ, ինչպես նշեցի,  լուրջ խնդիրներ կան։   Դատաքննությունը երբեմն տարիներով  ձգձգվում է։  Քրեական դատավորության օրենսգրքում կա սկզբունք չէ դատաքննության  անընդհատության մասին : Այս մասին կարծես մոռացել են։ Այն նույնքան հավասարազոր պայման է, որքան դատական կազմի անփոփոխ լինելը։ Քրդատօրենսգիրքն ուղղակի ամրագրում է, որ  յուրաքանչյուր գործով դատական նիստը տեղի է ունենում անընդհատ, բացի հանգստի համար օրենսդրությամբ սահմանված ժամանակից։ Բայց պրակտիկայում հանգստի ժամանակը ավելի երկար է տեւում, քան դատական նիստը։ Բազմաթիվ գործեր կան, երբ դատարանը շաբաթներով նիստեր չի հրավիրում։ Նիստը պետք է սկսվի առավոտյան եւ ավարտվի աշխատանքային ժամի ավարտի հետ միասին եւ միայն այս անընդահատության սկզբունքի պահպանման դեպքում հնարավոր կլինի ողջամիտ ժամկետում ավարտել դատավարությունները եւ խուսափել մարդու իրավունքների խախտումներից։ Ավելին՝ այս ձգձգումները վատ են անդրադառնում նաեւ դատական մարմինների հեղինակության վրա, որովհետեւ հասարակության հիշողության մեջ մնում է, որ հանցագործը մնաց անպատիժ կամ անմեղ մարդը հանիրավի տարիներ շարունակ մնացել է կալանքի տակ։

-  Բայց շատ դեպքերում դատարանները նիստերը հետաձգում են կողմերի մասնակցության բացակայության պատճառով։  Վկաները, երբեմն նաեւ ՝ տուժողները չեն ներկայանում նիստերին եւ դատարանը փորձում է ապահովել նրանց մասնակցությունը։ 

- Մեր երկրում քրեական դատավարությունն իրականացվում է մրցակցության սկզբունքի հիման վրա։ Համենայն դեպս՝ այս սկզբունքն է ամրագրված քրեական դատավարության օրենսգրքում, բայց դատարանը չգիտես ինչու իր վրա է վերցրել կողմերի պարտականությունը։ Մեղադրող եւ պաշտպանական կողմերը պետք է շահագրգռված լինեն իրենց ապացույցները ներկայացնել դատարանին, այդ թվում՝ ապահովել իրենց վկաների մասնակցությունը եւ եթե չեն կարողանում , ապա դա արդեն իրենց խնդիրն է։ Դատարանը չպետք է փորձի կողմերի համար ապացույց ձեռք բերել։ Դատարանը  պարտավոր է ապացույցների համակցությամբ կայացնել դատական ակտ, պարզել անձի մեղավորությունը կամ անմեղությունը, իսկ չփարատված կասկածներն էլ մեկնաբանել հօգուտ  ամբաստանյալի։  Եթե մի քանի անգամ այս կամ այն կողմը ապացույցները պատշաճ չներկայացնելու պատճառով  պարտվի դատարանում՝ կսթափվեն եւ կվերանայեն իրենց աշխատաոճը, ավելի պատասխանատու կմոտենան դատարանում ապացույցների հետազոտմանը ։ Եթե դատարանը ձերբազատվի կողմերի փոխարեն աշխատելու բարդույթից՝ վստահ եմ դրանից կշահի միայն արդարադատությունը։։

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]