ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Արարատ» մոր և մանկան առողջարան ՓԲ Ընկերությունը հաղթեց ՊԵԿ-ին 01/21/2019 18:41 | Վարչական իրավունք
Անվավեր է ճանաչվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչության թիվ 1010978 ակտը, որով «Արարատ» մոր և մանկան առողջարան ՓԲ Ընկերությանն առաջադրվել էր լրացուցիչ գանձման ենթակա ավելի քան 5 մլն դրամի հարկային պարտավորություն։
«ԷՄ Ջի Էմ» ընկերության փաստաբան Մուշեղ Խաչիկյանին հաջողվեց դատարանում ապացուցել, որ հարկային տեսչության նշված ակտը հակասում է օրենսդրությանը եւ դատարանն անվավեր ճանաչեց ակտի «Շահութահարկ» վերտառությամբ 1-ին և «Հարկային գործակալի կողմից պահվող (գանձվող) եկամտային հարկ» վերտառությամբ 21-րդ միջամտող կետերն ամբողջությամբ։
Մասնավորապես՝ դատարանն արձանագրել է, որ ստուգում իրականացնող հարկային մարմնի կողմից խախտվել են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի պահանջները։ Ենթադրյալ ապացույցները ձեռք են բերվել օրենքի խախտմամբ, հետեւապես դրանք չունեն ապացուցողական ուժ եւ չեն կարող դրվել դատական ակտի հիմքում։
Բացի այդ՝ դատարանն արձանագրել է, որ ստուգման ակտի «Շահութահարկը» ձեւակերպվել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված օրինականության եւ իրավական որոշակիության սկզբունքներին ոչ համապատասխան։ Փաստել, որ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը հարկատու Ընկերությանն իրավունք է վերապահում իր հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցնել նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող կամ վարձակալությամբ (այդ թվում` լիզինգով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերի չափով` նշված հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված կարգով: «Տվյալ պարագայում ստուգման ակտի 1-ին կետում հարկային մարմնի կողմից «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ կետի /մասի/ և ՀՀ կառավարության 11.04.2000 թվականի թիվ 161 որոշման պահանջները խախտված լինելու հանգամանքը նշելը բացարձակ կերպով անհիմն է, քանի որ տվյալ իրավական նորմերը վերաբերում են ոչ թե հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցնելու հիմքերին, այլև բացառապես տնտեսավարող սուբյեկտի հիմնական միջոցների վրա կատարված ծախսերի տարբերակմանը` ըստ ընթացիկ, կապիտալ և սպասարկման ծախսերի»,- արձանագրել է դատարանը:
Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Վարչական դատարանի վճիռը։
Լուսանկարում՝ փաստաբան Մուշեղ Խաչիկյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել