Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում

Ստացվում է, որ նոր իշխանությունները ոչ մի նոր ճանապարհով էլ չեն ուզում գնալ, մնացել են այն նույն ճանապարհի վրա. «Փաստ» 12/25/2018   11:15  |  Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես երևում է, աղբի վարձավճարները գանձելը Երևանի քաղաքապետարանի համար շարունակում է գորդյան հանգույց մնալ: Երևանի ավագանու վերջին նիստի ժամանակ պարզ դարձավ, որ աղբի վարձավճարները շարունակելու են հին ձևով հավաքել: Այսինքն, մի դեպքում վարչական շրջանի աշխատակիցը պետք է դուռը թակի ու աղբի գումար պահանջի, մյուս դեպքում՝ համատիրության աշխատակիցը: Ի դեպ, նախկինում համատիրություններն աղբի վարձը հավաքելու համար 10 %-ի չափով պարգևավճար են ստացել, ինչը հավանաբար կշարունակվի նաև հիմա:

Ու թեև ողջ հանրապետությունում վաղուց արդեն լուծված է կոմունալ վարձավճարների գանձման միասնական համակարգի հարցը, սակայն, չգիտես ինչու, քաղաքային իշխանություններն դեռևս չեն ցանկանում փոփոխությունների գնալ այս հարցում:

Համատիրությունների ասոցիացիայի նախագահ Արամ Գրիգորյանը «Փաստ» օրաթերթի լրագրողի հետ զրույցում նշեց, որ աղբի վարձի գանձմամբ պետք է Երևանի քաղաքապետարանը զբաղվի: Իսկ քանի որ վարչական շրջանները քաղաքապետարանի ենթակայության տակ գործող կառույցներ են, ուստի կարող են նաև նրանք գանձել:

«Այն համատիրությունները, որոնց աշխատակիցները այցելում էին բնակարաններ և սպասարկման վարձ էին հավաքում, նրանց խնդրել էին, որպեսզի որոշակի գումարի դիմաց աղբի գումարները նույնպես գանձեն: Բայց համատիրություններին այդ գործընթացում ներգրավելն օրինական չէ, քանի որ դա օրենքով սահմանված կարգով քաղաքային իշխանությունների իրավասությունների տիրույթում է գտնվում և իրենք պետք է այն իրականացնեն: Սա է հարցի իրավական մասը, բայց թե դրանից զատ ինչ են անում և ինչ չեն անում, դա արդեն այլ հարց է»,- ասաց Ա. Գրիգորյանը:

Պարզվում է, որ այս ընթացքում Երևանի քաղաքապետարանը աղբի գումարները հավաքելու նորմալ համակարգ չի ձևավորել: Հարցին պետք էր կա՛մ բանկերի հետ պայմանավորվածության արդյունքում լուծում տալ, կա՛մ «Հայփոստի», բայց հավանաբար «քյաշ» հավաքված գումարներ ունենալու ճանապարհն ավելի է կարևորվել և այդպես էլ հարցին համակարգային լուծում չի տրվել:

«Հին իշխանությունների ժամանակ այդ համակարգը չստեղծեցին, քանի որ կանխիկ գումար էր հավաքվում, և հայտնի չէ, թե այդ գումարը համայնքային դրամարկղներ մուտքագրվո՞ւմ էին, թե՞ չէին մուտքագրվում: Եվ դա նախորդ իշխանությունների ժամանակ մնաց որպես թերություն: Եվ եթե հիմա, երբ քաղաքային նոր իշխանությունները ցանկանում են հին համակարգը շարունակել և նույն սկզբունքով աշխատել, շատ վատ է: Բացի այդ, քաղաքային իշխանությունները պետք է իմանան նաև, որ իրենց գործառույթը չպետք է համայնքների վրա բարդեն, քանի որ օրենքով և կանոնադրությամբ համատիրություններն աղբի գումարի հետ որևէ կապ չունեն»,- ասաց Ա. Գրիգորյանը:

Կազմակերպության ղեկավարի համար հասկանալի չէ նաև, թե ինչու Երևանի քաղաքային նոր իշխանությունները չեն ցանկանում կոմունալ վարձերի գանձման համակարգերում մեկ տող ավելացնել աղբի գանձման համար և դրանով հարցը փակել: Դրա փոխարեն որոշում են ընդունել գնալ հին, քարե դարի ճանապարհով:

«Դժվա՞ր է այդ հարցն այնպես կազմակերպել, որ երբ բնակիչը գնում է իր կոմունալ վարձը վճարելու, աղբի վարձն էլ հետը վճարի: Դժվար չէ, չէ՞: Նման համակարգ ձևավորելու դեպքում բոլորը կիմանային նաև, թե ամսական կամ տարեկան որքան գումար է հավաքվում և դրան համապատասխան ծառայություն կպատվիրեն:

Ներկայում «Սանիթեքին» հարցնում ենք՝ ինչու այս հարցը չեք լուծում, ասում են՝ մեր ծառայությունների գումարները չեն տալիս, այդ պատճառով հնարավորություն չունենք:

Բայց նման ձևով ինչքա՞ն կարելի է շարունակել: Ստացվում է, որ նոր իշխանությունները ոչ մի նոր ճանապարհով էլ չեն ուզում գնալ, մնացել են այն նույն ճանապարհի վրա, ինչ որ եղել է նախկինում: Այսինքն, հարց է ծագում՝ եթե ամեն ինչ պետք է հին ձևով շարունակվեր, ապա ինչն ենք ցանկացել փոխել, այն պարագայում, երբ մեծ հաշվով ոչինչ էլ չի փոխվում»,– ասաց Ա. Գրիգորյանը:

Ասոցիացիայի ղեկավարի խոսքով, կա նաև աղբի վարձավճարները մուծելու համար նախատեսված հաշվեհամար, սակայն այն գործում է, թե ոչ, կրկին պարզ չէ: Դրա մասին էլ պետք է քաղաքային իշխանությունները բարձրաձայնեն, բայց լռում են:

«Այստեղ էլ բազմաթիվ խնդիրներ կան: Լինում են դեպքեր, որ անգամ հավաքած գումարները տեղ չեն հասցնում, դա էլ իր հերթին է խնդիր առաջացնում: Այսինքն, ամենակարճ և քաղաքակիրթ տարբերակը ոչ թե մարդկանց, այլ բանկային համակարգերի միջոցով գումարներ գանձելն է: Եվ ինձ համար հասկանալի չէ, թե ինչո՞ւ կոմունալ վճարները համակարգված ձևով հնարավոր է հավաքել, իսկ աղբինը՝ ոչ: Ամբողջ աշխարհում այդ հարցը վաղուց լուծված է, ինչո՞ւ մեզ մոտ չի ստացվում դա լուծել, կամ ինչո՞ւ տերմինալով հնարավոր է գույքահարկը մուծել, իսկ աղբի վարձը մուծել հնարավոր չէ: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը պետք է Երևանի քաղաքապետարանը տա, բայց փաստորեն այն, ինչ եղել է նախորդ իշխանությունների թերացումը, նոր իշխանությունները շարունակում են նույն թերացումների ճանապարհով գնալ»,– ասաց Ա. Գրիգորանը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 25.12.18թ. համարում:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:11 21/12/2018  |  ԼՐԱՀՈՍԱղբահանության վճարը հավաքագրելու գործառույթը ամբողջությամբ կկատարի Երևանի վարչական շրջանի ղեկավարների աշխատակազմը
18:22 19/11/2018  |  ԼՐԱՀՈՍԱմրապնդել բարեկամությունը կոնկրետ քայլերով. քաղաքապետարանում հուշագիր է ստորագրվել
15:34 19/11/2018  |  ԼՐԱՀՈՍԵրևանում նոր աղբավայրի կառուցմանը վերաբերող ծրագիրն այս պահին իրականացվում է. Հայկ Մարության
15:24 06/09/2018  |  ԼՐԱՀՈՍՊաշտպանը Քաղաքապետարանին առաջարկել է քննարկել աղբահանության հարցում հիմնարար լուծումներ, այդ թվում՝ այլ կազմակերպություն ներգրավելու տարբերակը
11:53 22/08/2018  |  ԼՐԱՀՈՍՈրոշել եմ տույժի ենթարկել «Սանիտեկ»-ին. Կամո Արեյան
13:36 08/08/2018  |  ԼՐԱՀՈՍ«Սանիթեք»-ը տուգանվեց 12.000.377 դրամի չափով
17:37 06/08/2018  |  ԼՐԱՀՈՍՀանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը աղբահանության  և սանմաքրման աշխատանքների ուղղությամբ
13:06 01/08/2018  |  ԼՐԱՀՈՍԲողոքի ակցիա «Սանիթեք»-ի դեմ. մայրաքաղաքը գարշահոտությամբ է բուրում
10:29 25/07/2018  |  ԼՐԱՀՈՍՊետական վերահսկողական ծառայության պետն անդրադարձել է Երևանում աղբահանության խնդիրներին
15:11 19/07/2018  |  ԼՐԱՀՈՍՊաշտպանի աշխատակազմը կզբաղվի աղբահանության վերաբերյալ դժգոհությունների հարցով. ստացվել ենբազմաթիվ բողոքներ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]