Թեմաներ
Երեքշաբթի 05 / 07 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/07/2024   14:19 Ինքնիշխանության գերեզմանափորն ինքն է․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին 05/07/2024   14:17 Ո՞վ է Ալեն Սիմոնյանը, նման մարդ կա՞. Բագրատ Սրբազան 05/07/2024   14:09 Սիրելի՛ ուժայիններ, սպասում ենք Ձեզ , եկե՛ք իրավական լծակներ գործադրեք, ինչ ուզում եք արե՛ք. Բագրատ Սրբազան 05/07/2024   13:56 Սա մեր գոյաբանական պայքարի մաս է․ Արման Թաթոյանը միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժմանը 05/07/2024   13:42 Վաղը մեկնում եմ Մոսկվա, կլինի հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան 05/07/2024   13:31 Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքել 05/07/2024   13:22 Առանձին շրջաններում սպասվում են ինտենսիվ տեղումներ, հնարավոր է՝ կարկուտ 05/07/2024   13:17 Սահմանային սյուներն անվտանգության սյուներ են, պատերազմը դառնում է ոչ լեգիտիմ՝ ըստ Փաշինյանի 05/07/2024   13:16 Ինչու է սահմանազատումը սկսվում Տավուշից. Փաշինյանը հայտարարել է, թե այլ տարածքից սկսելը չէր դելիգիտիմացնելու պատերազմը (տեսանյութ) 05/07/2024   13:00 6 տարի առաջ Փաշինյանը պարտադրեց ՀՀԿ-ին՝ իրեն ընտրել վարչապետ. այսօր ներկայացնում է, թե որն է ՀՀ-ի գոյության նպատակը (տեսանյութ) 05/07/2024   12:58 Սահմանազատման գործընթացը մոտենում է Իջեւան խոշորացված համայնքին. Ծաղկավան գյուղի ներքեւի հատվածում շարժեր են նկատվել 05/07/2024   12:55 Տավուշի շարժումը վերածվում է համաժողովրդական. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթ Երեւան. ուղիղ 05/07/2024   12:51 Ադրբեջանցի զինծառայողները հիմա Կիրանց գյուղի մատույցներում են. Գառնիկ Դանիելյան 05/07/2024   12:48 Գլենդելում տեղի կունենա մեծ երթ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 05/07/2024   12:42 70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել 05/07/2024   12:33 Փաշինյանի պատկերացրած Հայաստանում Արարատը փոխարինվել է Արագածով. սլայդում միայն Արագածն է 05/07/2024   12:30 Նիկոլ Փաշինյանին երևի չթողեցին մասնակցել Պուտինի երդմնակալության արարողությանը․ Արթուր Խաչատրյան 05/07/2024   12:28 Որոշ ուժերի նպատակն է՝ ունենալ ծայրագավառ՝ գավառապետով․ Արթուր Հովհաննիսյանը շարունակում է պնդել իշխանական թեզը 05/07/2024   12:23 Իշխանությունները ցնցումների մեջ են․ Տավուշում ճնշումներ են սկսվել, պահանջում են քաղաքացիներից՝ ազատման դիմումներ գրել 05/07/2024   12:21 Միջանցքի գաղափարը մեր քաղաքական ուժի համար ամբողջությամբ մերժված է. Աբրահամյան 05/07/2024   12:05 Էս իշխանությունները հոգով-սրտով կոմունիստներ են. ես չգիտեմ ուժ, որ ուզում է Հայաստանը դարձնի ծայրագավառ, բայց ՔՊ-ն ուզում է դարձնի վիլայեթ. Խաչատրյան 05/07/2024   12:05 6 տարի առաջ Փաշինյանը պարտադրեց մեծամասնությանը իրեն ընտրել վարչապետ. մամուլի ասուլիսը՝ ուղիղ 05/07/2024   11:58 Ոչնչացվել է վտանգավոր սննդամթերքի իրացումը 05/07/2024   11:35 Կիրանցից հյուսիս պայթեցման աշխատանքներ կիրականացվեն. ՊՆ 05/07/2024   11:33 Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից 05/07/2024   11:26 Արթուր Հովհաննիսյանը հստակ պատասխան չունի՝ արդյո՞ք ՔՊ-ականները ցանկանում են միանալ Բագրատ Սրբազանին 05/07/2024   11:19 Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ 05/07/2024   11:16 ԱԺ խմբակցությունները հանդես են գալիս ճեպազրույցներով. ուղիղ 05/07/2024   11:07 Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր Ղարամյան 05/07/2024   10:51 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Դանիելյանը՝ ՀԱԵ դեմ արշավի մասին 05/07/2024   10:35 Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ ակումբներից մեկում ոտնձգության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/07/2024   10:28 Տեսանյութում պատկերված անձը ադրբեջանցի չէ՝ Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՊՆ-ի հայտարարությունը 05/07/2024   10:14 Երևանի Դեղատան փողոցում խոշոր հրդեհը տարածվել է մի քանի տներ. դեպքի վայր է մեկնել 7 մարտական հաշվարկ 05/07/2024   08:27 Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ» 05/07/2024   08:24 Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ» 05/07/2024   08:19 Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ» 05/07/2024   08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» 05/07/2024   08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ» 05/07/2024   07:57 Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ» 05/07/2024   07:50 Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ» 05/07/2024   07:46 Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ» 05/07/2024   07:42 Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել. «Ժողովուրդ» 05/07/2024   07:37 Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» 05/06/2024   23:49 Սա մի ընթացք է, որի երկարաժամկետ դրական արդյունքները մենք դեռ տեսնելու ենք. Քրիստինե Վարդանյան 05/06/2024   23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ 05/06/2024   23:18 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/06/2024   22:57 Էրդողանը բանակցություններ է վարել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ 05/06/2024   22:38 Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել, որովհետև ձեր խարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու․ Արտակ Զաքարյան 05/06/2024   22:22 Սի Ցզինպինը Ֆրանսիային կոչ է արել օգնել դիմակայել նոր սառը պատերազմին 05/06/2024   22:01 Քաղաքացին Բագրատ Սրբազանին նվիրեց 44-օրյա պատերազմի բեկորներից պատրաստված նուռը
05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/07/2024   11:33 Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից 05/07/2024   08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/06/2024   20:34 Ադրբեջան սարքովի պետության հետ խաղաղության պայմանագրի կնքումից խոսող ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հիշու՞մ է 2004 թ. փետրվարի 19-ի գիշերվա մասին 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/06/2024   14:59 Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք ենք արել, նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/06/2024   20:19 Տավուշից մեկնարկած երթը 30 000 -50 000-ով կմտնի Երևան. Ալեն Սիմոնյանը ու մյուսները թող հանգիստ նստեն տեղներն ու սպասեն, իմպիչմենտի ժամանակը գալու է. Արթուր Գևորգյան 05/06/2024   17:15 Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել 05/06/2024   15:15 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում

ՌԴ դեսպանատան առջև տեղի կուեննա բողոքի ցույց՝ ընդդեմ 102-րդ ռազմահենակետում տիրող իրավիճակի 12/24/2018   11:45  |  ԼՐԱՀՈՍ

Դեկտեմբերի 25-ին, ժամը 12-ին ՀՀ մի շարք հասարակական-քաղաքական գործիչների, կուսակցությունների նախաձեռնությամբ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջև տեղի կուեննա բողոքի ցույց՝ ընդդեմ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմահենակետում տիրող իրավիճակի, ոչ կանոնադրական հարաբերությունների և ռուս զինծառայողների՝ ՀՀ քաղաքացինեերի անվտանգությանը սպառանացող  վարքագծի:

Ցույցի ընթացքում ՌԴ դեսպանին կհանձնվի բողոքի Հանրագիր՝ պետիցիա: Կներկայացվի նաև ՀՀ իշխանություններին ուղղված ուղերձը:

ՀԱՆՐԱԳԻՐ

(Պետիցիա)

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին

 Մենք՝ ներքոստորագրյալներս, արձանագրելով, որ՝  Հայաստանի ինքնիշխանությունը և անվտանգությունը դառնում են խոցելի Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմահենակետի զինծառայողների մերժելի վարքագծի և այնտեղ տիրող ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով՝

ՀՀ ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան պրն Սերգեյ Կոպիրկինին մեր խոր վրդովմունքը և մտահոգություն ենք հայտնում ռազմահենակետում տիրող իրավիճակի առնչությամբ: Ռուսական ռազմահենակետն իր զինծառայողների անկառավարելի մեղսագործ վարքագծի պատճառով վերջին տարիներն ՀՀ անվտանգության երաշխավորը լինելու փոխարեն վերածվել է տեղի խաղաղ բնակչության կյանքի համար սպառնալի, ահաբեկիչ գործոնի:

1. 2015 թ. հունվարի 12-ին ՌԴ 102-րդ ռազմահենակետի զինծառայող Վալերի Պերմյակովի դաժան բռնարարքի զոհ դարձան Գյումրի քաղաքում բնակվող Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներ: Հանցագործության սոսկալի բնույթը և հետաքննության ոլորանները պատճառ դարձան Հայաստանի քաղաքացիական հասարակության բուռն ընդվզման, որի արդյունքում միայն փորձ կատարվեց մասամբ թափանցիկ և բազմակողմ հետաքննություն անցկացնել՝ կանխելով 102-րդ ռազմահենակետի ղեկավարության փորձերը հանցագործությունը քողարկելու և անհրաժեշտ տեղեկատվությունը սահմանափակելու ուղղությամբ: Հայ հասարակությունը, մասնավորապես գյումրեցիները, այդպես էլ չստացան երաշխիքներ, որոնք կերաշխավորեին նման ահավոր միջադեպերի հետագա բացառումը:

2. ՌԴ ռազմահենակետի ղեկավարության հանցագործ անգործունեության, ինքնիրավչության հետևանքով չձեռնարկվեցին համապատասխան քայլեր զինծառայողների վարքականոնի մշակման և ներքին բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման նպատակով, որի հետևանքով շարունակվեցին Շիրակի մարզի խաղաղ բնակչության շրջանակում վախի և անհանգստության տրամադրությունների ուժգնացմանը նպաստող պարբերական գործողությունները, որի գագաթնակետը դարձավ սույն թվականի դեկտեմբերի 3-ին Գյումրու Սլաբոտկա կոչվող թաղամասում ռուս զինծառայողի կողմից քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի 57-ամյա կնոջ՝ ՀՀ քաղաքացու դաժան ծեծը: Իր աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում վայրագ ծեծի ենթարկվելով՝ ռուս զինծառայողը սպանեց  հայ կնոջը:

3. Մենք պահանջում ենք առավելագույն թափանցիկություն և հանրային վերահսկողություն սահմանել գործի հետաքննության ողջ ընթացքում, որպեսզի բացառվեն ռազմահենակետի ղեկավարության կողմից աչառու քայլերը: Անհրաժեշտ է սահմանել այնպիսի իրավապայմանագրային հարաբերություններ և ռազմահենակետի ներքին նոր կանոնակարգ, որոնք գործնականում կերաշխավորեն ՀՀ խաղաղ քաղաքացիական բնակչության դեմ ոչնչով չպատճառաբանված հանցագործ միջադեպերի իսպառ բացառումը: Մենք պահանջում ենք, որ դուք անձամբ տեղյակ պահեք ՌԴ բարձրագույն ղեկավարությանը առկա հանգամանքների մասին՝ ձեռնարկելու անհրաժեշտ, գործնական քայլեր իրավիճակը հիմնովին փոխելու ուղղությամբ:

4. Մենք պահանջում ենք, որ ռուս զինծառայողները հարգեն ՀՀ օրենսդրությունը և ենթարկվեն դրան Հայաստանի ողջ տարածքում:

5. Մենք պահանջում ենք հայկական կողմին հանձնել սպանություն իրականացրած ռուս զինծառայողին:

Ելնելով վերոշարադրյալից՝

մենք ընդգծում ենք, որ այդ պահանջները չկատարելու դեպքում մենք կարձանագրենք, որ ՌԴ ռազմահենակետի հետագա գոյությունը ՀՀ տարածքում ոչ միայն վտանգավոր և կասկածահարույց է դառնում, այլև մեր ազգային շահերին հակասող և անհեռանկար:

Մենք հետևողական ենք լինելու մեր պահանջներում:

ՈՒՂԵՐՁ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հայաստանը միակ երկիրն է, որտեղ մշտական հիմունքներով տեղակայված են ռուսական զորքեր: Դրանք Հայաստանում են ՀՀ բարձրագույն իշխանության և հասարակության լուռ համաձայնությամբ: Այս հանգամանքը ի հայտ է բերում ցավալի մի իրողություն. հայ հասարակական- քաղաքական միտքը դեռ չի թոթափել «հավերժ բարեկամի» քայքայիչ մտածելակերպը:

Մինչդեռ, «հավերժ բարեկամի»՝ Ռուսաստանի ռազմաքաղաքական  ձգտումները, ինչպես ցույց են տալիս փաստերը, հաճախ հակոտնյա են հայ ժողովրդի, Հայաստանի շահերին: Ղարաբաղյան խնդրի կարգավորման՝ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի Դաշնությունը զինում է ՀՀ ռազմաքաղաքական հակառակորդ Ադրբեջանին և տարածաշրջանի այլ երկրների: Դա ի ցույց է դնում ռուսական միլիտարիզմի իրական նկրտումները՝ տարածաշրջանը վերածել անկայուն տիրույթի:

Նման քաղաքականության հետևանք է նաև ռուսական զինված ուժերի պահվածքը հյուրընկալ երկրի՝ Հայաստանի տարածքում: Նրանք պարբերաբար ի ցույց են դնում իրենց ցինիկ, արհամարհական վերաբերմունքը Հայաստանի պետության և ՀՀ քաղաքացիների հանդեպ: Փաստերը բազմաթիվ են և հանրությանը հայտնի:   Չնայած այդ ամոթալի իրողությանը՝  պաշտոնական Երևանը կրկնում է Մոսկվայի՝«մի քաղաքականացրեք» թեզը:

Պետք է արձանագրել, որ «հավերժ բարեկամի» քաղաքական կարծարատիպը որդեգրել են Հայաստանի թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունները: Ռուսաստանի հետ արժանապատիվ միջպետական հարաբերություններ հաստատելու խնդիրը երբեք չի եղել Հայաստանի իշխանությունների քաղաքական օրակարգում. վասալային կախվածությունն ընդունվել է որպես անվիճարկելի իրողություն: Միջազգային ատյաններում Հայաստանը քվեարկում է՝ իր շահերը ստորադասելով Մոսկվային: ՌԴ-ի հետ ՀՀ-ն կնքում է պայմանագրեր, ուր ՌԴ շահերը դարձյալ գերակա են: Այս ամենի հետևանքով միջազգային հարաբեություններում Հայաստանի Հանրապետության դիրքերը դառնում են խոցելի, իսկ Երևանի նկատմամբ վերաբեմունքը՝ արհամարհական:

Մենք համոզված ենք, որ Նոր Հայաստանի իշխանությունները քաղաքական նոր խնդիրներ պետք է առաջադրեն՝ Ռուսաստանի հետ նոր՝ իրավահավասար, իրական գործընկերային, արժանապատիվ հարաբերություններ հաստատելով՝ վերանայելով ներկա անարժանապատիվ հարաբերությունները: Մասնավորապես, որպես առաջին քաղաքական քայլ, պետք է պետական իշխանությունների մակարդակով կարգուկանոն սահմանել Հայաստանում ռուսական զինուժի և զինտենիկայի յուրաքանչյուր տեղաշարժի  նկատմամբ՝ դրա թույլտվության բացառիկ իրավունքը վերապահելով Հայաստանին: Այդ նպատակով՝

անհրաժեշտ է ընդունել Հայաստանի տարածքում օտարերկրյա զինված միավորումների տեղաշարժի մասին նոր օրենսդրական ակտեր,
պետք է ռուսական կողմի հետ սկսել բանակցություններ՝ Հայաստանում տեղակայված ռուսական միավորումների պատասխանատվության և պարտավորությունների սահմանման վերաբերյալ:
Մենք, ներքոստորագրյալ ՀՀ քաղաքացիներս,

կոչ ենք անում Հայաստանի քաղաքական հանրությանը, հասարակության լայն խավերին, իշխանություններին հետամուտ լինել այդ մարտահրավերների հաղթահարմանը և քաղաքական օրակարգի առաջնային հարց դարձնել Ռուսաստանի հետ Հայաստանի համար արժանապատիվ և իրավահավասար հարաբերություններ ձևավորելու խնդիրը:

Համոզված ենք, որ Հայաստանի առաջընթացը, միջազգային վարկանիշը, հարևանների հետ արժանապատիվ հարաբերություններ հաստատումը մեծապես կախված է այդ խնդրի լուծումից:

Հայաստանի ինքնիշխանությունը և անվտանգությունը բարձրագույն արժեք են, և դրանց թուլացման ցանկացած փորձ պետք է արժանի պատասխան ստանա:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:30 20/12/2018  |  Քրեական խրոնիկոնԴատախազությունը՝ 102-րդ ռուսական ռազմական բազայի զինծառայողի կողմից գյումրեցի կնոջ սպանության մասին
14:52 18/12/2018  |  ԼՐԱՀՈՍԳյումրիում կնոջը սպանելու դեպքի քաղաքականացումը չի նպաստի օբյեկտիվ և արդյունավետ քննությանը. ՌԴ դեսպան
19:55 15/12/2018  |  Քրեական խրոնիկոնԳյումրեցի կնոջ մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայողը կդատվի հայկական դատարանում.Վանեցյան
12:04 14/12/2018  |  ԼՐԱՀՈՍՌԴ դեսպանատունը ցավակցություն է հայտնել Գյումրիում սպանված կնոջ հարազատներին եւ կոչ անում չքաղաքականացնել
16:33 13/12/2018  |  ԼՐԱՀՈՍ102-րդ ռազմակայանը խախտում է հայ-ռուսական համաձայնագիրը. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
13:24 13/12/2018  |  ԼՐԱՀՈՍ«Փաստորեն Հայաստանի տարածքում գերակայում են ՌԴ Սահմանադրությունն ու իրավազորությունը». «Սասնա ծռերը» հորդորով դիմել են ՀՀ կառավարությանը
09:54 13/12/2018  |  ՄեկնաբանությունԱրդյո՞ք ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականը կհանձնվի ՀՀ իրավապահ մարմիններին
15:36 11/12/2018  |  Քրեական խրոնիկոնԳյումրիում 57-ամյա կնոջ դաժան սպանության գործով ռուս զինվոր է ձերբակալվել
13:48 03/12/2018  |  Քրեական խրոնիկոնԳյումրեցի 57 ամյա կինը մահացել է ծանր վնասվածքներ ստանալու արդյունքում
10:40 03/12/2018  |  Քրեական խրոնիկոնԳյումրիում կին է սպանվել. նրան դաժանաբար ծեծել են փողոցում

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]