Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   23:49 Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան 05/02/2024   23:35 Մոսկվայում վարչական-արտադրական շենք է այրվել 05/02/2024   23:18 ՔՊ-ական պատգամավորները Վաշինգտոնում հանդիպումներ են ունեցել 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   22:43 Շատակերությունից չգիրացող մարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդությունների մասին 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   22:11 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/02/2024   21:53 Թուրքիան հրաժարվել է С-400 համակարգերի փոխանցումն Ուկրաինային 05/02/2024   21:39 Վրաստանում կրկին հանրահավաք է սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ 05/02/2024   21:21 Բրիտանիան Ուկրաինային թույլ է տվել իր զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին 05/02/2024   21:02 Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան 05/02/2024   20:49 ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով 05/02/2024   20:36 Թուրքիայում բախվել են զբոսաշրջիկներ տեղափոխող երկու ջիպեր 05/02/2024   20:22 Չորրորդ օրն է՝ Բագրատ Սրբազանի դեմ սուտ մատնություն կատարելու հաղորդման առթիվ վարույթ չկա, փոխարենը՝ կալանքի տակ է սրբազանին պաշտպանողը 05/02/2024   20:02 Թուրքիան դադարեցրել Է Իսրայելի հետ առեւտուրը․ ԶԼՄ-ներ 05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/02/2024   19:32 Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին 05/02/2024   19:21 Մակրոնը երեք սպառնալիք է նշել Եվրոպայի գոյության համար 05/02/2024   19:07 Ղրղզստանում համաքաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց 05/02/2024   18:57 Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ 05/02/2024   18:52 Իրավիճակն այս պահին Կիրանց տանող ճանապարհին 05/02/2024   18:47 Ուսուցիչը բռնություն է գործադրել տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ. Հայկ Կոստանյան 05/02/2024   18:37 Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից 05/02/2024   18:30 Ոմանք անտեղյակ են, որ դատավորի ընտանիքի անդամների մասով կան մի շարք իրավական կարգավորումներ․ Դատական իշխանություն 05/02/2024   18:27 Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/02/2024   18:20 Բագրատ Սրբազանին ոստիկանները թույլ չեն տվել բարձրանալ Կիրանց, սակայն կիրանցեցիներն իրենք են իջել Սրբազանի հետ հանդիպելու 05/02/2024   18:16 Անգամ Կիրանցի կողքի գյուղերը անմասն են կատարվողին, սա փորձում են դարձնել լոկալ խնդիր, միայն կիրանցիներինը. Տեր Աբել 05/02/2024   17:59 Կիրանցում սպասողական վիճակ է. փոքր գյուղում ավելի քան 3000 ոստիկան կա 05/02/2024   17:56 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ 05/02/2024   17:50 Վահագն Ալեքսանյանի մատնանշած տեսանյութը, որտեղ նա բռնություն չէր տեսել, դիտեք և կտեսնեք՝ ոստիկանն ասում է՝ «խփելով աշխատեք». Նազարյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   17:27 «Ուրալ»-ի վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել, մյուսների վիճակը բավարար է․ ՊՆ 05/02/2024   17:19 «Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը». «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին 05/02/2024   17:16 Ադրբեջանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ 05/02/2024   17:06 Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել 05/02/2024   16:55 Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում 05/02/2024   16:29 ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվի 05/02/2024   16:28 Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին 05/02/2024   16:26 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ 05/02/2024   16:15 Թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում 05/02/2024   16:09 Ղրղզստանում պաղպաղակի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 29 երեխայի. նրանցից 3-ի վիճակը ծանր է (տեսանյութ) 05/02/2024   15:59 Սահմանն անցնելու դպրոցի կողքով. էս կողմից ծառեր են լինելու, էն կողմում էլ «յաշմա» ջոկատը. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   15:56 Իրենց սեփական տարածքում 100-1000-ավոր ոստիկաններով եկել՝ ջարդել են անչափահաս երեխաներին, ոստիկանական բաժանմունք են տարել. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   15:53 Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը 05/02/2024   15:50 Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին 05/02/2024   15:42 Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է 05/02/2024   15:31 Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել 05/02/2024   15:23 Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք 05/01/2024   10:23 Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործը ծածկադփոց են արել. ուղիղ 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին

ՀՔԱ զեկույցը՝ 2017 թ. ձմեռային եւ 2018 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին  12/18/2018   14:19  |  ԼՐԱՀՈՍ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2017 թ. ձմեռային եւ 2018 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին զեկույցը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Գրասենյակը:

Ստորև ներկայացնում ենք զեկույցն ամբողջությամբ.

Զեկույցում ներկայացված են զորակոչիկների իրավունքների խախտմանը հանգեցնող նախկինում և անցնող զորակոչի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրները, ինչպես նաև Կազմակերպություն դիմած զորակոչիկների տվյալների հիման վրա ստացված վիճակագրական և այլ վերլուծություններ: 

2018 թ. ապրիլի 6-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման էր դրվել «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաեւ  քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի  հանրային քննարկման ժամկետը սահմանված է եղել մինչեւ 2018 թվականի ապրիլի 21-ը։

Այդուհանդերձ, ՀՀ Կառավարությունը 2018թ. ապրիլի 12-ին թիվ 404-Ն որոշմամբ ընդունեց վերոնշյալ նախագիծը, որն այսպիսով ընդունվեց ավելի վաղ, քան առաջարկներ ներկայացնելու վերջնաժամկետն էր և ՀՔԱ Վանաձորի գրասենյակը զրկվեց դրա վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու հնարավորությունից: 

Հիշյալ որոշման մեջ արձանագրել ենք մի շարք կոնկրետ եւ ընդհանուր բնույթի խնդիրներ, մասնավորապես. 

Մի շարք հիվանդություններ համապատասխանեցված չեն Հիվանդությունների միջազգային դասակարգման տասներորդ վերանայմանը (ՀՄԴ-10, ICD-10), որը հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում 2005 թվականին։

Ժամանակավոր ոչ պիտանիության սահմանումը տարբեր հիվանդությունների դեպքում սովորաբար ենթադրում է տարբեր ժամանակահատված, սակայն ցանկում սահմանված չեն յուրաքանչյուր հիվանդության համար տրամադրվող տարկետման ժամկետները:  

Որոշ (հիմնականում վիրաբուժական) հիվանդությունների դեպքում սահմանվում է բուժումից հրաժարվելու դեպքում փորձաքննության կարգը: Այդ հիվանդությունների դեպքում սահմանված չէ բուժումից հրաժարվելու դեպքում փորձաքննության հետագա կարգը:

Հաճախ կիրառվում են նեգատիվ, վիրավորական, խարան ձևավորող եւ այլ նման բնույթի եզրույթներ, որոնք պետք է բացառվեն։

Հստակ չեն հիվանդության ծանրության աստիճանների գնահատման չափորոշիչները:

Մի շարք հիվանդությունների դեպքում (Օրգանական հոգեկան խանգարումներ, Սուր և անցողիկ փսիխոտիկ խանգարումներ (ներառում է պարանոիդ ռեակցիա, փսիխոգեն պարանոիդ փսիխոզ, ռեակտիվ փսիխոզ, օնեյրոֆրենիա, զառան-ցանքային բռնկումներ եւ այլն, Վիճակ` տարած սուր վարակիչ, մակաբուծային հիվանդություններից և ինտոքսիկացիաներից հետո) հստակեցված չեն ժամանակ արտահայտող եզրույթները, օրինակ՝ «ձգձգվող», «կարճատև», «երկարատև բուժում պահանջող», «կարճատև ընթացքով»:

Մի շարք հիվանդությունների դեպքում (Նյարդային համակարգի հիվանդություններ եւ վնասվածքների հետեւանքներ) հստակորեն սահմանված չեն  հիվանդությունների ֆունկցիաների աստիճանները սահմանող մեթոդները եւ չափորոշիչները:

Որոշ հիվանդությունների դեպքում (Պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդություններ կամ նրանց հետևանքներ) հստակեցված չեն դրանց հաստատման  ախտորոշիչ մեթոդները: 
Այս և այլ թերություններն ու անհստակություններն առաջացնում են անորոշություններ եւ մեծացնում են մասնագետների, բուժհաստատությունների կողմից սուբյեկտիվ մոտեցումների հնարավորությունը, որը բացասաբար է անդրադառնում զինվորական ծառայությանը զորակոչիկների պիտանիության վերաբերյալ ընդունվող որոշումների  օբյեկտիվության վրա: 

2017 թ-ի ձմեռային եւ 2018 թ-ի ամառային զորակոչերի ընթացքում Կազմակերպություն դիմած 94 զորակոչիկների գերակշիռ մասի՝ 67-ի խնդիրը վերաբերել է ոչ պատշաճ բժշկական զննության եւ առողջական վիճակի մասին բժշկական եզրակացության հետ համաձայն չլինելու հետ: 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավական աջակցության արդյունքում 94 զորակոչիկներից (թիվը ներառում է նաև նախորդ զորակոչերի ժամանակ դիմած 9 զորակոչիկներին). 

19 հոգու տրամադրվել է տարկետում տարբեր ժամկետներով
7 հոգի ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայությանը եւ ազատվել զինծառայությունից,
1 հոգու վերաբերյալ պիտանիության որոշումը փոփոխվել է՝ վիրահատության ենթարկելու ցուցմամբ, որի վերաբերյալ կկայացվի նոր որոշում 2018 թ-ի ձմեռային զորակոչի ընթացքում,
12 հոգի ճանաչվել է պիտանի զինվորական ծառայությանը եւ զորակոչվել, որից 9-ը՝ սահմանափակումով զինծառայության համար,
10 հոգի ճանաչվել է պիտանի զինվորական ծառայությանը, սակայն համաձայն չլինելով առողջական վիճակի հետազոտությունների արդյունքների հետ՝  հրաժարվել է զորակոչվել, եւ որոշումները կամ վերադասության կարգով, կամ դատական կարգով բողոքարկվել են Կազմակերպության կողմից,
4 հոգի ճանաչվել է պիտանի զինվորական ծառայությանը եւ համաձայն չլինելով առողջական վիճակի հետազոտությունների արդյունքների հետ՝  չի զորակոչվել, սակայն հետագա բողոքարկման համար չի դիմել Կազմակերպության աջակցությանը,
37 հոգու գործով կարիք չի եղել հետագա գրավոր աջակցության կամ ընթացք չի տրվել գործին քաղաքացու ցանկությամբ,
4 հոգի փորձաքննություն է անցնելու հաջորդ՝ 2018 թ-ի ձմեռային զորակոչի ընթացքում: 
ՀՀ ՊՆ 2013 թ-ի թիվ 410 հրամանի եւ ՀՀ Կառավարության 2018 թ-ի թիվ 404 որոշման ոչ իրավաչափ կիրառման եւ/կամ ԿԲՀ սուբյեկտիվ մոտեցման հետեւանքով 13 զորակոչիկի վերաբերյալ կայացվել է չպատճառաբանված որոշում: 

Երկու զորակոչերի ընթացքում Կազմակերպության կողմից կազմվել եւ ուղարկվել է ընդհանուր թվով 52 դիմում և տեղեկատվության հարցում, ևս 8 դիմում կազմվել է 7 զորակոչիկի անունից: 

Զեկույցում ներկայացված են նաև գրությունների թիվն՝ ըստ հասցեատերերի, դրանց տրված պատասխանների բովանդակային և ժամկետների պահպանման վիճակագրությունը: 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ներկայումս դատական կարգով բողոքարկում է 2016 եւ 2017 թթ Կազմակերպություն դիմած զորակոչիկներից 7-ի վերաբերյալ կայացված ԿԲՀ որոշումների եւ զինծառայությանը նրանց պիտանիության օրինականության հարցը։ 

Դատական գործերից 4-ը գտնվում է ՀՀ  վարչական դատարանում, 2-ը՝ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում, 1-ը՝ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ 

11 զորակոչիկների վերաբերյալ կայացված ԿԲՀ որոշումները բողոքարկվել են ըստ վերադասության։ 

Զեկույցը ներառում է նաև 2017 թ-ի ձմեռային զորակոչի ընթացքում՝ 8 և  2018 թ-ի ամառային զորակոչի ընթացքում՝ 7 զորակոչիկների հետ անցկացրած հարցումների արդյունքները։ 

Ըստ այդմ՝ զինկոմիսարիատ ներկայանալու համար ոչ բոլորն են անձամբ, պատշաճ կերպով՝ փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով, ծանուցվում:  Բացի դրանից՝ զորակոչիկների համար պարզ չէ, թե ով է իրավասու ծանուցել իրենց զինվորական կոմիսարիատ ներկայանալու համար: 

Հարցվածների մեծ մասը բուժզննության ենթարկվելու համար սպասել է 1 ժամ և ավելի. նրանցից մեկը սպասել է առավոտից մինչև երեկոյան ժամը 18-ը: 

15 զորակոչիկներից առնվազն 3-ի մոտ առկա են եղել միաժամանակ երկու եւ ավելի հիվանդություն։ Ընդ որում, ոչ բոլորն են անցնում բուժզննություն զինվորական հաշվառման ժամանակ, որն էական նշանակություն ունի զինվորական ծառայության ընթացքում նրանց առողջական վիճակի հնարավոր վատթարացման տեսակետից: 

Հարցվողներից ոչ ոք չի ենթարկվել Կառավարության որոշմամբ սահմանված ցանկով ենթադրվող բոլոր բժշկական հետազոտություններին, չի պահպանվել անձի առողջական վիճակի գաղտնիությունը: 

Հարցումների արդյունքների այլ մանրամասներ ևս ներկայացված են զեկույցում: 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ուսումնասիրել է նաև 1998 թ-ից մինչեւ 2018 թ. օգոստոսի 11-ը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման կամ ազատման մասին ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումները: Ըստ ուսումնասիրության՝ նշված ժամանակահատվածում զինվորական ծառայությունից տարկետում են ստացել 1519 եւ ազատվել 205 քաղաքացի: 

1519-ից կրթական հիմքով տարկետում են ստացել՝ 729 անձ, 350-ը՝ հոգևորական լինելու, 139-ը՝ որպես սպորտի բնագավառի ներկայացուցիչ: 142 անձի դեպքում հիմքը նշված չէ: 

Զինծառայությունից ազատված 205 հոգուց 186-ը հոգևորականներ են: 

Ներկայացված բոլոր տվյալների մանրամասն վիճակագրությունը՝ զեկույցում: 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ուսումնասիրությունների արդյունքում ստացած տեղեկատվության հիման վրա նաև առաջարկներ է ներկայացրել ՀՀ Պաշտպանության նախարարությանը: 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:28 05/12/2018  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը կհայտարարի պահեստազորի սպայական կազմի զորակոչ
16:17 17/10/2018  |  ԼՐԱՀՈՍԱմփոփվել են ամառային զորակոչի նախնական արդյունքները  
10:31 27/08/2018  |  ԼՐԱՀՈՍՏարկետումներ, առողջական հիմքով զորացրումներ, տեղափոխում զինվորական հոսպիտալներ. Պաշտպանն ամփոփում է ամառային զորակոչով ստացած բողոքները
14:31 15/08/2018  |  ԼՐԱՀՈՍԱմփոփվել են զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները
17:20 11/08/2018  |  ԼՐԱՀՈՍԱվելի քան 200 երիտասարդ ծառայում է ծառայության հեշտացված օրվա կարգացուցակով
17:10 11/08/2018  |  ԼՐԱՀՈՍ2018-ին ավելի քան 140 երիտասարդ արտերկրից վերադարձել է՝ պարտադիր զինվորական ծառայության անցնելու համար
16:43 11/08/2018  |  ԼՐԱՀՈՍՆախկինում առողջական խնդիրների պատճառով տարկետում ստացածներից 600 քաղաքացի զորակոչվել է բանակ
14:51 26/07/2018  |  ԼՐԱՀՈՍ2018թ. հունվարին առողջական խնդիրներով զորակոչված զինծառայողը հունիսին զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել և զորացրվել. ՀՔԱ
12:46 26/07/2018  |  ԼՐԱՀՈՍԱմառային զորակոչի ժամկետը երկարաձգվում է մինչև օգոստոսի 11-ը
16:00 24/07/2018  |  ԼՐԱՀՈՍՊՆ-ին կից հասարակական խորհրդի բողոքները քննող հանձնաժողովն այս զորակոչին ավելի քիչ թվով դիմումներ է ստացել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]