ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արա Բաբլոյանի ելույթը ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստի բացման արարողության ժամանակ 11/27/2018 17:41 | ԼՐԱՀՈՍ
Արա Բաբլոյանի ելույթ է ունեցել ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստի բացման արարողության ժամանակ:
Ստորև ներկայացնում ենք Արա Բաբլոյանի ելույթն ամբողջությամբ.
ՀՀ Ազգային ժողովի, ինչպես նաեւ ՍԾՏՀ ԽՎ-ում Հայաստանի նախագահության անունից ողջունում եմ ձեզ Գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստում: Ուրախալի է, որ ՍԾՏՀ ԽՎ բոլոր ազգային պատվիրակությունների ներկայացուցիչները ժամանել են Երեւան:
Չնայած նախընտրական գործընթացներին, մենք՝ որպես նախագահող երկիր, կարեւորում ենք ՍԾՏՀ-ի հետեւողական եւ անխափան գործունեությունը եւ հենց այդ հիմքով է, որ խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ մենք լիագումար նստաշրջան ենք անցկացնում: Համոզված եմ, որ Հայաստանի նորընտիր խորհրդարանն ակտիվորեն ներգրավված կլինի միջազգային գործունեության մեջ՝ հաշվի առնելով խորհրդարանական դիվանագիտության տարեցտարի աճող դերը:
Սեւծովյան տարածաշրջանի երկրները, որոնք հարուստ պատմական ժառանգության, բազմամշակութայնության եւ լուրջ տնտեսական ներուժի բնութագրմամբ 25 տարի առաջ ստեղծել են այս եզակի կազմակերպությունը, որը կոչված է միավորելու անդամ պետությունների ջանքերը՝ ուղղված աշխարհագրական հարեւանության առավելությունների վրա հիմնված տնտեսական փոխգործակցության զարգացմանը:
Այսօր Սեւծովյան տարածաշրջանն Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ տրանսպորտի եւ էներգետիկայի բնագավառում փոխգործակցության կարեւորագույն հանգույց է, 350 միլիոն բնակչությամբ դինամիկ աճող շուկա, որը, անկասկած, գրավիչ է գլոբալ տնտեսական գործընթացների համար:
ՍԾՏՀ-ի ձեւավորման գործընթացի առանցքային փուլը խորհրդարանական բաղադրիչի ստեղծումն էր, որը տարիների ընթացքում ապացուցել է, որ հանդիսանում է կազմակերպության անբաժանելի եւ անփոխարինելի մասը:
Կասկած չկա, որ տարածաշրջանում առկա որոշակի լարվածությունները խոչընդոտ են հանդիսանում առանձին երկրների եւ երկրների խմբերի միջեւ տնտեսական փոխգործակցության խորացման համար: Տնտեսական ինտեգրման զարգացումը, տարածաշրջանի պետությունների տնտեսական ներուժի ամրապնդումը կարող է լավ նախադրյալ լինել առկա մարտահրավերներին արձագանքելու եւ կայունության ամրապնդման համար: Ես խորապես համոզված եմ, որ ժամանակակից իրողություններում չպետք է մոռանալ, որ ամենադժվար խնդիրների մեծ մասը հնարավոր է լուծել ազնիվ, անկեղծ եւ անկողմնակալ երկխոսության զարգացմամբ: Միջխորհրդարանական համագործակցությունը եւ խորհրդարանական դիվանագիտությունը դրա կայացման համար անփոխարինելի գործիքներ են:
ՍԾՏՀ ԽՎ-ի դերն էապես մեծանում է, քանի որ միջազգային հարաբերություններում տնտեսությունն առանցքային գործոն է եւ հաճախ հենց տնտեսական հարաբերություններն են ստեղծում նպաստավոր պայմաններ արդյունավետ քաղաքական օրակարգի ձեւավորման համար, որը նպաստում է վիճելի հարցերի կարգավորմանը եւ սահմանափակում առճակատման հեռանկարները: Առաջադրանքների եւ հեռանկարների ընդհանրությունը միավորում է մեզ՝ կոչ անելով համերաշխության եւ համագործակցության՝ ողջ տարածաշրջանում ժողովրդավարության եւ հիմնարար արժեքների ամրապնդման նպատակով:
ՍԾՏՀ ԽՎ-ի առանձնահատկությունն այն է, որ տարածաշրջանում բացառապես տնտեսական բնույթ ունեցող միակ խորհրդարանական կազմակերպությունն է: ՍԾՏՀ ԽՎ-ն երկխոսության եւ համագործակցության դինամիկ ժողովրդավարական ֆորում է, ինչպես նաեւ տարածաշրջանի ժողովուրդների միջեւ հաղորդակցության կարեւոր ուղի՝ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով:
Մենք պարտավոր ենք հավատարիմ մնալ խաղաղության, անվտանգության, կայունության եւ տարածաշրջանում տնտեսական գործընկերության զարգացմանը: Տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը նոր խթան հաղորդելու համար մենք կոչ ենք անում ՍԾՏՀ ԽՎ բոլոր անդամներին շարունակել այս ուղղությամբ համատեղ գործողությունները: ՍԾՏՀ ԽՎ-ն կարիք ունի խորացնելու ստեղծագործական մտածողությունը, որը մերժում է թշնամանքի դրսեւորումը եւ բաժանարար գծերի քաղաքականությունը:
Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում բազմակողմ տնտեսական համագործակցության հետագա զարգացմամբ, դրանով հանդերձ մենք չենք դադարում կրկնել, որ ՍԾՏՀ ԽՎ-ի ստեղծման հիմնական գաղափարը եւ գերակայությունը ՍԾՏՀ անդամ պետությունների միջեւ տնտեսական համագործակցության ամրապնդումն է: Հայաստանը հաստատում է իր հավատարմությունն այս գաղափարին եւ պնդում, որ ՍԾՏՀ-ի նպատակների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է պահպանել կազմակերպության տնտեսական բնույթը` խուսափելով ավելորդ քաղաքականացումից:
ինձ համար հաճելի է, որ Հայաստանն անցկացնում է հանդիպում, որտեղ հիմնական հարցն է «Խորհրդարանների դերը տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման գործում»: Այս թեման ընդգծում է այն դերը, որոնք խորհրդարանները՝ որպես ներկայացուցչական, օրենսդրական եւ վերահսկող գործառույթներ իրականացնող մարմիններ, խաղում են տնտեսական բարեփոխումների իրականացման գործում:
Հայաստանը հետագայում եւս պատրաստ է շարունակել կառուցողական ներդրում ունենալ ՍԾՏՀ երկրների միջեւ համագործակցության զարգացմանը` նպաստելով կառույցի ամրապնդմանը եւ առաջադրելով տարածաշրջանային ու գլոբալ ինտեգրացիոն նոր նախագծեր եւ նախաձեռնություններ:
հուսով եմ, որ հայկական պատվիրակության կատարած աշխատանքի, ինչպես նաեւ Հայաստանի նախագահության շնորհիվ մեր կազմակերպությունն այսօր դարձել է ավելի լավ եւ արդյունավետ: Մենք այդ նպատակին շատ ենք ձգտել:
Մաղթում եմ հաջող աշխատանք եւ հաճելի այցելություն մեր երկիր:
Համոզված եմ, որ այսօրվա նստաշրջանը կլինի եւս մեկ քայլ մեր երկրների միջեւ տնտեսական համագործակցության ամրապնդման ուղղությամբ:
ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստը հայտարարում եմ բացված»,-նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
- 05/18/2024 10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/18/2024 13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ
- 05/18/2024 10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ և տուժած
- 05/17/2024 18:24 Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին
- 05/17/2024 11:23 Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ