Թեմաներ
Շաբաթ 05 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/18/2024   12:45 Այս համագործակցությունն անհաղթելի է. Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է երևանյան պատվիրակության անդամներին 05/18/2024   12:40 Առևույթ ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/18/2024   12:31 «Մեդիահաբի» լրագրող Նարե Գնունին տուժող է ճանաչվել 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   12:14 «Զանգեզուրի միջանցք»-ը կարող է գործարկվել 2028-2029թթ. թուրք պաշտոնյա 05/18/2024   12:08 Պատճառը մեկն է, որը գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում և այդ պատճառը պետք է լուծվի. Բագրատ Սրբազան 05/18/2024   11:58 Վարչապետի այլ թեկնածուի քննարկումը քաղաքական տարաձայնությունների կբերի. Մեսրոպ Առաքելյան 05/18/2024   11:45 Կիրանց բնակավայրի մոտ առերևույթ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով . ՔԿ 05/18/2024   11:42 Արարատ Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառության մեջ անօրինական պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակման հարցը 05/18/2024   11:30 ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից 05/18/2024   11:24 Ես ով եմ, որ նախկին նախագահների հետ էս փուլում հանդիպեմ. Բագրատ Սրբազան 05/18/2024   11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան 05/18/2024   11:15 Համախմբում կլինի, վարչապետի թեկնածուն պետք է անվերապահ ընդունվի հասարակության կողմից. Խոսրով Հարությունյան (տեսանյութ) 05/18/2024   11:13 Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը 05/18/2024   10:58 Կարեւոր է. Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի հետ. օրակարգում Փաշինյանի հրաժարականն է .ուղիղ 05/18/2024   10:54 Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ 05/18/2024   10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ 05/18/2024   10:39 Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ 05/18/2024   10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ և տուժած 05/18/2024   10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան 05/18/2024   10:29 ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում. Աբրահամյան 05/18/2024   08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ» 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/18/2024   08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ» 05/18/2024   08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ» 05/18/2024   08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ» 05/18/2024   08:00 Ապրօրինի զենք պահելու կասկածով ձերբակալվածներն ազատ արձակվեցին 05/18/2024   07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» 05/18/2024   07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ» 05/18/2024   07:45 «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ» 05/18/2024   07:40 Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/18/2024   07:33 Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» 05/17/2024   23:51 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/17/2024   23:40 Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության ապօրինաբար պահման մասին 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին 05/17/2024   22:59 Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/17/2024   22:36 ՌԴ Պետերբուրգում պայթյուն է որոտացել ռազմական ակադեմիայի տարածքում 05/17/2024   22:21 Հանդիպմանն ասել են, որ, իբր, կիրանցեցիներն այնքան բողոքեցին, որ իրենց «հայրիկ» Ալիևը ջղայնացել է ու ոչ մի զիջման չի գնում. Կիրանցի բնակիչ 05/17/2024   22:10 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր 05/17/2024   22:07 Ինչքան էլ ասֆալտ-բետոնով, օտարամուտ գաղափարներով սալարկես, մեկ է, ճառագայթելու է հայ հողը․․․ 05/17/2024   21:58 Ինչո՞ւ պետք է Ադրբեջանը զիջի, երբ դիմացինը պահանջ չի ներկայացնում, ցույց չի տալիս, որ պատրաստ է դիմադրել. Վարուժան Գեղամյան (տեսանյութ) 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   21:16 Նախկին գլխավոր դատախազն անընդունելի է համարել Փաշինյանի կողմից սեփական ժողովրդի հետ սպառնալիքների լեզվով խոսելը 05/17/2024   21:03 Միրզոյանն Ավստրայի ԱԳՆ-ին ներկայացրել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը 05/17/2024   20:43 Փաստաբանները գործադուլ կանեն. Հայտարարություն 05/17/2024   20:34 Սուրբ Աննա եկեղեցու հարակից խաչմերուկում ազդանշան են տվող վարորդներին ոստիկանները տուգանում են (տեսանյութ) 05/17/2024   20:28 Րոպե առ րոպե սպասում ենք, որ տղաները պետք է ազատ արձակվեն. Մելիքյան
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ» 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 38-րդ հանդիպմանը 06/27/2018   15:17  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթ է ունեցել ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 38-րդ հանդիպմանը:

նեկրայացնում ենք նախարարի ելույթն ամբողջությամբ.

Ջերմորեն ողջունում եմ ձեզ Երևանում արտաքին գործերի նախարարների խորհրդի 38-րդ հանդիպմանը: Սա Կազմակերպությունում Հայաստանի 5-րդ նախագահությունն է՝ ՍԾՏՀԿ կազմավորումից ի վեր: Այս նախագահությունը հատուկ է նրանով, որ համընկել է այն շրջանին, երբ մենք նշում ենք ՍԾՏՀԿ կանոնադրության ստորագրման 20-ամյակը: Այս հոբելյանը պատեհ հիշեցում է Կազմակերպության ուղենշային սկզբունքներին և նպատակներին մեր հանձնառության մասին: Ես վերահաստատում եմ Հայաստանի նոր կառավարության հանձնառությունը՝ լիարժեք կիրառելու ՍԾՏՀԿ ներուժը տարածաշրջանային տնտեսական և առևտրային համագործակցության խթանման ու մեր կազմակերպության կանոնադրական նպատակների արդյունավետ իրականացման նպատակով:

Այս նպատակներն ընկած էին նաև մեր նախագահության հիմքում: Անցած վեց ամիսների ընթացքում մենք անցկացրել ենք Ավագ պաշտոնյաների հանձնաժողովի երկու հանդիպում, աշխատանքային խմբերի 14 հանդիպում և Կրթության և զբոսաշրջության հարցերով երկու նախարարական հանդիպում: Վերջապես, գրեթե 6 տարվա քննարկումներից հետո, ընդունվել է Կանաչ էներգիայի ռազմավարությունը: Սևծովյան նախագծերի զարգացման ղեկավար կոմիտեն ընդունել է Հայաստանի կողմից առաջարկված՝ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների և փոքր ու միջին ձեռնարկատիրության վերաբերյալ նախագիծը:

Հանդիսանալով ՍԾՏՀԿ տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների աշխատանքային խմբի համակարգող երկիր և ունենալով տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ու ծրագրավորման ոլորտում զգալի կարողություններ՝ Հայաստանը հետևողականորեն խրախուսում է այս բնագավառում անդամ պետությունների միջև նպատակաուղղված համագործակցությունը: 2019թ. Հայաստանը կհյուրընկալի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը: Մենք հրավիրում ենք ՍԾՏՀԿ անդամ պետություններին օգտվել այս հնարավորությունից՝ կիսվել և փոխադարձաբար օգուտ քաղել մեր հավաքական փորձից և առավել ընդլայնել այս բնագավառում տարածաշրջանային ամուր համագործակցությանը:

Զբոսաշրջության կայուն զարգացումը նշանակալի ներուժ է կրում ՍԾՏՀ տարածաշրջանում համագործակցության համար: Հայաստանը նախաձեռնել է «Գինու զբոսաշրջությունը Մետաքսե ճանապարհին» նախագիծը և հետամուտ է դրա իրականացմանը նաև ՍԾՏՀԿ - Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպություն համագործակցության շրջանակներում: Նախագիծն արդեն իսկ վայելում է ՍԾՏՀԿ որոշ անդամ պետությունների աջակցությունը: Մյուսներին ևս կոչ ենք անում միանալ:

Համագործակցության ձեռնարկատիրական հարթության շրջանակում Հայաստանը կարևորում է ՍԾՏՀԿ տնտեսական համայնքի շրջանակներում առավել ամուր ներգրավվածությունը, գործարար փոխհարաբերություններում փոքր և միջին ձեռնարկությունների խթանումը և աջակցությունը:

Մենք նաև հավատացած ենք, որ ՍԾՏՀԿ 2012թ․ տնտեսական օրակարգն ունի վերանայման և համաշխարհային տնտեսական ներկայիս միտումներին հարմարեցման կարիք։ Այս առումով ՍԾՏՀԿ ինստիտուցիոնալ ներուժը իրատեսական գնահատման կարիք ունի։ Որպես միջազգային կազմակերպություն՝ ՍԾՏՀԿ-ն միակը չէ, որ անցնում է բարեփոխումների միջով: Մենք բոլորս կարիք ունենք առավել արդյունավետ և գործուն կազմակերպության։ Այնուամենայնիվ, բարեփոխումների գործընթացը չի նշանակում Կազմակերպության հիմնական նպատակների վերաշարադրում։ Հավատացած ենք, որ ՍԾՏՀԿ արդյունավետության բարձրացման համար մենք պետք է ձեռնարկենք արդյունքին միտված գործնական և իրատեսական միջոցներ, որպեսզի հասնենք վերջին գագաթաժողովի հռչակագրում ամրագրված ռազմավարություններին և ՍԾՏՀԿ հանրությանը, որպես այդպիսին, ընձեռենք շոշափելի օգուտներ:

Որոշ անդամ պետությունների կողմից ՍԾՏՀԿ-ի հարթակը չարաշահելու և քաղաքականացնելու շարունակական փորձերը բացասաբար են ազդում ոչ միայն տարածաշրջանում բազմակողմ տնտեսական համագործակցության, այլև Կազմակերպության առանցքային հիմքերի վրա։ Նման փորձերը խարխլում են ՍԾՏՀԿ` որպես տարածաշրջանային տնտեսական արդյունավետ կազմակերպության նկատմամբ վստահությունը։ Մենք պետք է վճռականորեն կանխենք այդպիսի վտանգավոր միտումները, այդ թվում՝ ՍԾՏՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, որը պետք է աջակցի կազմակերպության առանցքային նպատակների իրականացմանը՝ ՍԾՏՀԿ-ի մնացած կառույցներից անկախ զուգահեռ գործունեությամբ զբաղվելու փոխարեն։ Բացի այդ, բաց սահմանները, ապաքաղաքականացված, անկաշկանդ, ազատ և ընդգրկուն տարածաշրջանային համագործակցությունը, որպես այս կազմակերպության առանցքային նպատակներ, նույնպես կարևոր պայմաններ են տարածաշրջանում կայունության և խաղաղության խթանման համար։

ՍԾՏՀ-ի շրջանակներում տնտեսական համագործակցությունն ավելի կշահի տարածաշրջանային այլ կազմակերպությունների ու ինտեգրացիոն հարթակների հետ փոխգործակցությունից։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, որը տալիս է մաքսային ազատ մուտքի հնարավորություն դեպի ավելի քան 180 միլիոն սպառող ունեցող շուկա։ Հայաստանն ունի նաև ամուր և ընդլայնվող համագործակցային հարաբերություններ Եվրոպական միություն հետ, որի իրավական հիմքը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է։ Այս տարվա հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը։ Գագաթաժողովի շրջանակներում հյուրընկալելու ենք նաև Ֆրանկոֆոն գործարար ֆորումը, որն ամուր հարթակ կդառնա աշխարհի 80 երկրներից ժամանած տարածաշրջանային ու համաշխարհային բիզնես դերակատարների, կառավարական և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար։ Անշուշտ, մենք ակնկալում ենք նաև ՍԾՏՀԿ մեր գործընկերների և նրանց գործարար շրջանակների մասնակցությունն այս ֆորումին։

Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ Հայաստանում և շնորհավորում բոլորիս ՍԾՏՀԿ Կանոնադրության ստորագրման 20-ամյակի կապակցությամբ: Այժմ մեծ հաճույքով խոսքը կփոխանցեմ ՍԾՏՀԿ Մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղարին:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:54 27/06/2018  |  ԼՐԱՀՈՍԱնընդունելի են ՍԾՏՀ գործունեությունը քաղաքականացնելու փորձերը. ԱԳ փոխնախարար
18:16 26/06/2018  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալը ժամանում է Երևան
13:43 22/06/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանն ստանձնել է ՍԾՏՀ ԽՎ նախագահությունը
17:11 21/06/2018  |  ԼՐԱՀՈՍ«Մենք դատապարտում ենք Հայաստանի շրջափակումը». Էդուարդ Շարմազանով
14:42 18/06/2018  |  ԼՐԱՀՈՍԷդուարդ Շարմազանովը կմեկնի Ալբանիա
17:43 15/12/2017  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը հանձնառու է լինել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ռազմավարական նպատակներին. Նալբանդյան
17:27 14/12/2017  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանը կմեկնի Կիև
17:22 04/12/2017  |  ԼՐԱՀՈՍՍՏԾՀ ԽՎ ադրբեջանցի գլխավոր քարտուղարը իր պահվածքով հարված է հասցրել կառույցի շահերին և վարկանիշին. Աղվան Վարդանյան
17:14 04/12/2017  |  ԼՐԱՀՈՍՍՏԾՀ ԽՎ-ի հռչակագրի ձևակերպումները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ ԼՂ հակամարտության վրա
18:57 29/06/2017  |  ԼՐԱՀՈՍՍտամբուլում կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի հանդիպումը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]