Թեմաներ
Երկուշաբթի 05 / 06 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/06/2024   16:53 Մոսկվա-Օրենբուրգ ինքնաթիռը տագնապի ահազանգ է տվել և հետ վերադարձել Մոսկվա 05/06/2024   16:49 Ամեն ինչ լավ է լինելու․ Արամոն և արվեստի այլ գործիչներ միացել են շարժմանը 05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/06/2024   16:16 Նահատակված Արամ Ղուլարյանի հայրը վիրահատությունից հետո միացել է երթին 05/06/2024   16:13 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցների ու հայտարարությունների նկատմամբ հանրության հետաքրքրությունը նվազել է. Վարկանիշի անկման եւս մեկ ցուցիչ 05/06/2024   15:51 Ի՞նչ հարց ուղղեմ Նիկոլ Փաշինյանին. մենք հարցը տվել ենք, պատասխանը ծեծով ենք ստացել. Բագրատ սրբազան 05/06/2024   15:50 Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը 05/06/2024   15:43 Լեզուն, որ ասում է՝ Արցախն Ադրբեջան է, պետք է կտրես․ Տեր Հովհաննես 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/06/2024   15:15 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ 05/06/2024   15:11 Իրավապաշտպանները նախապես կազմակերպում են քաղաքացիների իրավական պաշտպանությունն ապահովելու աշխատանքները․ հայտարարություն 05/06/2024   14:59 Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք ենք արել, նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյան 05/06/2024   14:46 Ինչ ասել եմ ճիշտ եմ ասել․ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Պետդումայի գրության պատասխանն ուղարկվել է 05/06/2024   14:45 Ականի պայթյունի 2-րդ դեպքն է գրանցվել, քանի որ պրոֆեսիոնալ ականազերծող չկա՝ շատերը դիմումը գրում, դուրս են գալիս, որ էդ խարանը իրենց վրա չլինի. Դանիելյան 05/06/2024   14:39 Տիրան Խաչատրյանը միացել է Սրբազանի նախաձեռնած երթին (տեսանյութ) 05/06/2024   14:34 Ջոնի Մելիքյանը մանրամասներ է ներկայացրել Բոննում ադրբեջանցի փորձագետների հետ հանդիպումից 05/06/2024   14:29 «ՔՊ» բարձրաստիճան անդամներն արդեն իսկ ներքին ուղերձներ են մեզ հղում, թե ինչպես կարող են միանալ․ Բագրատ Սրբազան 05/06/2024   14:18 Երկօրյա քննարկում՝ ուղղված Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանը 05/06/2024   14:00 Հայաստանի և Հունգարիայի միջև ստորագրվել է համաձայնագիր և համագործակցության ծրագիր 05/06/2024   13:54 Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել․ հայտարարություն 05/06/2024   13:46 Թշնամությամբ, ատելությամբ կերակրված ժողովուրդ ենք, տանը մարդիկ չեն կարողանում երկու բառ փոխանակել․ Բագրատ Սրբազան 05/06/2024   13:34 Սա ասում եմ նրանց, ովքեր փող են ստանում հայրենիք կրծելու համար՝ ցավում եմ իրենց համար. շատերին անունով գիտեմ, ժամանակը գա, կասեմ. Բագրատ սրբազան 05/06/2024   13:30 Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին 05/06/2024   13:25 Պատերազմի հրձիգներն իրենք են.հայտարարում եմ՝ եթե որևէ բան պատահի, պատասխանատվությունը այսօրվա իշխանությունների վրա է. Բագրատ սրբազան 05/06/2024   13:20 «Պետք է մի սուբյեկտ, որն ամբողջապես պատասխանատու է. «Վեոլիա ջուր» ընկերության հետ կվերանայվի պայմանագիրը 05/06/2024   13:16 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 05/06/2024   13:11 Կիրանցի բնակիչների մի մասը միացել է Բագրատ Սրբազանի երթին, մյուս մասը մնացել է, որ գյուղն անտեր չմնա. Կիրանցի բնակչուհի 05/06/2024   12:54 Սա ինքնամաքրման երթ է․ Սրբազան 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան 05/06/2024   12:44 ՀՀ վարչապետը հանդես կգա մամուլի ասուլիսով 05/06/2024   12:33 Հայկական օրակարգի դեմ աշխատող արտաքին թշնամի ուժերը և ներքին ուժերը նույնական են իրենց խոսույթում, ինչը ևս մեկ անգամ հաստատում է՝ այս իշխանությունները հակահայ օրակարգով են շարժվում․ փորձագետ 05/06/2024   12:27 Շատ կարևոր է, որ խաղաղության պայմանագրի մեջ երկակի մեկնաբանության համար տեղ չթողնենք. Ալեն Սիմոնյան 05/06/2024   12:22 Տաւուշ. Հայոց Արդի Պատմութեան «Թաւշեայ» Թիւրիմացութեան Տապանաքարը Կամ Չարիքի Վախճանին Խորհրդանի՞շը 05/06/2024   12:22 Հներ, սեւեր չկան, սա մաքուր շարժում է, փրփուրներից են կախվում. Ռոստոմյան (տեսանյութ) 05/06/2024   12:19 Դատախազությունը գնահատական չտվեց Արցախի հայաթափմանն ու իրականացված ցեղասպանությանը. Օհանյան 05/06/2024   12:14 Հանրային քրեական հետապնդում երկու անձի նկատմամբ՝ «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար 05/06/2024   12:10 Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան 05/06/2024   12:02 ՀՅԴ Կանադայի «Սիմոն Զավարյան» երիտասարդական միությունը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը 05/06/2024   11:57 Օր 3. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում 05/06/2024   11:53 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը 05/06/2024   11:36 Մետրոն այսուհետ կգործի մինչև 24:00-ն. Ավինյան 05/06/2024   11:29 Չեխիայի Ուրարտու Հայ-Չեխական միութունը աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանը 05/06/2024   11:28 Արթուր Սուքոյանի պաշտպանը պահանջում է առերես հարցաքննել Սուքոյանին և լրագրող Դավիթ Լևոնյանին 05/06/2024   11:25 Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է շարժման մասնակիցներին լրտեսելու․ Սարգսյան 05/06/2024   11:18 Քաղաքական մեծամասնությունն ատելություն է տարածվում Հայ առաքելական սուրբ եկեղեցու ու նրա սպասավորների նկատմամբ, Դուք ասելիք չունե՞ք․ Մինասյանը՝ Վարդապետյանին 05/06/2024   11:12 ՀՀ և Ադրբեջանի նախարարների բանակցությունները կանցկացվեն Ալմաթիում՝ մայիսի 10-ին․ ԱԳՆ 05/06/2024   11:09 Ականի պայթյունից վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն 05/06/2024   11:00 Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել 05/06/2024   10:56 ԱԺ-ն շարունակում է նիստը. ուղիղ 05/06/2024   10:53 Քամու հետևանքով վնասներ՝ Երևանում
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/06/2024   10:39 Ականազերծման աշխատանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան

ԱԺ-ն խորացրել է համագործակցությունը քաղհասարակության հետ, աննախադեպ պայմաններ է ստեղծել ԶԼՄ-ների համար. Արա Սաղաթելյան 11/22/2018   17:25  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը հանդես է եկել ողջույնի խոսքով Երեւանում ընթացող «ԶԼՄ-ների եւ քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը ֆինանսական վերահսկողության հարցերի շուրջ» թեմայով միջազգային կոնֆերանսում, որը կազմակերպել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄԸՀ-GIZ) հայաստանյան գրասենյակը՝ Վեսթմինսթերյան հիմնադրամի (WFD) օժանդակությամբ: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը:

Արա Սաղաթելյանը փաստել է, որ Հայաստանում կիսանախագահականից խորհրդարանական համակարգի անցման արդյունքում խորհրդարանի դերի  բարձրացմանը զուգընթաց Ազգային ժողովի գործունեության մեջ ԶԼՄ-ների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պատշաճ եւ ավելի ակտիվ ներգրավվածության հետ կապված խնդիրները առավել քան արդիական են:

«Կառավարման խորհրդարանական համակարգի ներդրման արդյունքում մեծացել է Ազգային ժողովի դերը որոշումների կայացման գործընթացում, ինչպես նաեւ ավելացել է պատասխանատվության բեռը՝ արտաքին եւ ներքին քաղաքական օրակարգերի ձեւավորման ու նոր մարտահրավերների դիմակայման հարցում: Բնականաբար, խորհրդարանի գործունեության արդյունավետությունն այս ադապտացիոն փուլում   ուղղակիորեն պայմանավորված է լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ արդյունավետ փոխգործակցությամբ՝ համագործակցությունից մինչեւ տրամագծորեն հակառակ տեսակետների արտահայտում եւ հիմնավորում բոլոր այն իրավիճակներում, որտեղ առանցքային է հանրային շահը»,-ասել է Արա Սաղաթելյանը:

Ըստ ՀՀ ԱԺ գլխավոր քարտուղարի՝ ակնառու է, որ Հայաստանի խորհրդարանի աշխատանքներում քաղհասարակության ինստիտուտի ներգրավվածությունն աճում է:

«Փոխգործակցության սերտացման մասին է վկայում վիճակագրությունը, ըստ որի՝ այս տարի նախորդ տարվա համեմատ Հայաստանի խորհրդարանում կտրուկ աճել է հանրային լսումների թիվը,  միաժամանակ շարունակվում է հասարակական կազմակերպությունների ակտիվ համագործակցությունը ԱԺ ոլորտային հանձնաժողովների հետ: Ազգային ժողովում հստակ գիտակցում են ինստիտուցիոնալ գործակցման կարեւորությունը, քանի որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու մամուլը բարձրացնում են խնդիրներ, որոնց լուծումն անհրաժեշտ է պետության բնականոն գործունեության եւ անհատի, հասարակության ու պետության շահերի հավասարակշռության ապահովման համար: Մամուլն ու քաղհասարակությունը եւս մեկ կարեւոր գործառույթ են իրականացնում.  արձանագրում են՝ ընդունված օրենքներն ինչ ազդեցություն են ունենում հանրային կյանքում եւ հետադարձ կապ են ապահովում»,-ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավարը:

Արա Սաղաթելյանը նշել է, որ լրատվամիջոցների հետ համագործակցության հարցում աշխատակազմի սկզբունքը հետեւյալն է՝ «Մի հարցրու, թե ինչ են արել լրատվամիջոցները քեզ համար, այլ հարցրու՝ ինչ ես արել դու նրանց համար»:

«Այս տարի խորհրդանում ԶԼՄ ներկայացուցիչների համար մամուլի օթյակի հարակից տարածքներում հատուկ միջավայրեր են ձեւավորվել, բացի այդ՝ ժամանակակից տեխնիկայով ու սարքավորումներով հագեցած մամուլի ակումբ է ստեղծվել, որտեղ մեր լրագրողները կարող են աշխատել, հանգստանալ, անցկացնել քննարկումներ եւ դասընթացներ՝ ոչ ֆորմալ միջավայրում: Մի խոսքով՝ ստեղծվել են պայմաններ, որոնք երբեւէ չեն եղել: Խորհրդարանի տարածքում լրագրողների աշխատանքի տեխնիկական պայմանների ապահովման եւ ԱԺ մամուլի ծառայության ստորաբաժանումների արդիականացման համար 2017թ.-ին ԱԺ խնայողությունների հաշվին 8 մլն 500 հազար դրամ է ծախսվել, իսկ 2018թ.-ին՝ 12 մլն դրամ: Այդ գումարներն օգտագործվել են լրագրողների համար նախատեսված մամուլի ակումբի շինարարական աշխատանքների իրականացման, տեխնիկական վերազինման համար: Առաջիկայում դարձյալ խնայողությունների հաշվին նախատեսում ենք եւս 19 մլն դրամ հատկացնել՝ մամուլի ծառայության համար նոր տեխնիկայի ձեռքբերման համար»,-ասել է Սաղաթելյանը: 
  
ԱԺ աշխատակազմի ղեկավարը հիշեցրել է, որ հանրային միջոցների կառավարման եւ դրանց ծախսերի վերահսկման հիմնական սկզբունքներից մեկը վերահսկողություն իրականացնող կառույցների ոչ միայն լավ աշխատանքն է, այլեւ այդ լավ աշխատանքի մասին պատշաճ հանրային իրազեկումն է, իսկ հանրությանը տեղեկացնելու եւ պրոցեսներում ներգրավվելու լավագույն մեխանիզմը թափանցիկությունն ու ակտիվ համագործակցությունն Է ԶԼՄ-ների ու քաղաքացիական հասարակության հետ:

«Վերջերս ես Ուկրաինայում մասնակցում էի Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների աշխատակազմերում բարեփոխումների մարտահրավերների եւ վերլուծական կենտրոնների աշխատանքների կազմակերպման վերաբերյալ GIZ-ի կոնֆերանսին, որտեղ հանդիպեցի ավագ գործընկերոջս՝ հաղորդակցման տեսության առաջատար ուկրաինացի փորձագետի հետ:  Ինչպես նա նշեց շատ բան է փոխվել սոցիալական գիտակցության եւ վարքի կառավարման ոլորտում, բայց մի բան մնում է անփոփոխ՝ եթե ուզում ես փոխել իրականությունը, նախ պետք է փոխես դրա մասնակիցների մտածողությունը: Նման միջոցառումները, իմ կարծիքով, ուղղված են մտածողության մոդեռնիզացմանն ու թարմացմանը, նոր գիտելիքների ձեռքբերմանը, դրանց կարեւորության գիտակցմանը, փորձի փոխանակմանը եւ գործնական կիրառությանը: Վստահ եմ, որ այստեղ լավագույն փորձի փոխանակումը կհանգեցնի խորհրդարանների գործունեության ակտիվացմանը՝ մեդիաների եւ քաղհասարակության  հետ»,-նշել է Արա Սաղաթելյանը:

Ամփոփելով խոսքը՝ ՀՀ ԱԺ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին Հայաստանում հանրային ֆինանսների վերահսկողության  զարգացմանն ուղղված ջանքերի համար՝ արդյունավետ աշխատանք մաղթելով ի բարօրություն մեր երկրների խորհրդարանների եւ հասարակությունների: 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]