Թեմաներ
Հինգշաբթի 05 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/16/2024   14:31 Վահագն Չախալյանը ձերբակալվել է՝ խուլիգանության կասկածանքով 05/16/2024   14:23 էդ փոխհատուցումը պահե՛ք ձեզ, մենք մեր հողն ենք ուզում. Կիրանցի բնակիչ (տեսանյութ) 05/16/2024   14:19 ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը չի համարում ողբերգություն 05/16/2024   14:15 Վարչապետին է ներկայացվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը 05/16/2024   14:06 Այստեղ գործում է Ջունգլիի օրենքը ՝ իրենք ուժեղ են, ինչ կուզեն , ինչքան կուզեն, կվերցնեն. Կիրանցի բնակիչ 05/16/2024   13:57 Արցախի անկախությունը պատմություն չէր, այլ իրականություն՝ ավելի իրական չի լինում. երիտասարդական ֆորում՝ նվիրված հայրենիքին 05/16/2024   13:55 Ձևավորվում է ՆԳՆ և ԱՄՆ համագործակցության նոր օրակարգ՝ արտակարգ իրավիճակներում պետության դիմակայունությունը բարձրացնելու շրջանակում 05/16/2024   13:39 «Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 05/16/2024   13:36 Մեր կրթական ավանդույթի մեխը էդ ա, որ երեխաներին սովորեցնենք ինչպես տառապել, եթե նույնիսկ չկա տառապելու պատճառ՝«բալիկ ջան, նայի դուրք, գիրք կարդա, տառապի». Փաշինյան 05/16/2024   13:26 Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Ստրասբուրգում 05/16/2024   13:07 Մինչև վերջ ժողովրդի կողքին եմ․ Կիրանցի գյուղապետը՝ համագյուղացիներին 05/16/2024   12:51 Բաքվի դատարանը 5 ամսով երկարաձգեց Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կալանք 05/16/2024   12:49 Երեւանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 05/16/2024   12:41 Գիտեք Երևանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցնելո՞ւ. Ո՞ւր է գնացել Ադրբեջանից եկած 200 մլն դոլարի տրանսֆերը. պատգամավոր 05/16/2024   12:37 «ՔՊ-ի ադրբեջանցի զինվորները» կկանգնեն Կիրանց գյուղի կենտրոնում. Գառնիկ Դանիելյան 05/16/2024   12:32 Ուշադրություն՝ լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն. սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ 05/16/2024   12:25 Առանց ՍԴ ու խորհրդարան մտնելու ընթացակարգերի՝ սահմանազատման գործընթացն ապօրինի է. Աբրահամյան 05/16/2024   12:07 Ինձ համար ամենաընկալելի թեկնածուն Սրբազան հայրն է. Գառնիկ Դանիելյան 05/16/2024   12:01 Կիրանց գյուղ չի լինելու, հարակից գյուղերում արտագաղթ է սկսվելու. Գառնիկ Դանելյան 05/16/2024   11:52 «Ոստիկանը քաղաքացուն քֆուր է տալիս». «Հաղորդում ներկայացրեք». Լարված իրավիճակ կառավարության մոտ 05/16/2024   11:46 Տեղեկություն ունենք, որ պայմանավորվածություն են ձեռք բերել Ադրբեջանի հետ, որ կամրջի հատվածում գործընթացը պետք է միառժամանակ դադարեցնեն. Դանիելյան 05/16/2024   11:45 Կառավարության շենքի մոտից երեք անձ է բերման ենթարկվել 05/16/2024   11:38 Բաղանիս-Ոսկեպար հատվածում արդեն սահմանապահներն են ծառայություն իրականացնում. Փաշինյան 05/16/2024   11:35 Ոստիկանությունը բերման է ենթարկում ակցիայի մասնակիցներին՝ առանց հիմքերը նշելու 05/16/2024   11:32 Թուրքադրբեջանական միության պահանջը Հայաստանի Հանրապետության լուծարումն է, և Հայաստանի հայաթափումը. Կարեն Ճշմարիտյան 05/16/2024   11:26 Սահմանազատման գործընթացն մաքսիմալ կանխատեսելի է դառնում, սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է. Փաշինյան 05/16/2024   11:22 Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին 05/16/2024   11:17 Սահմանազատումը տեղի են ունեցել 1976թ. քարտեզներով, մեծ հաջողություն եմ համարում արձանագրության ստորագրումը. Փաշինյան (տեսանյութ) 05/16/2024   11:15 Ազոխ գյուղում պղծվել է Հայրենական պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, Ադրբեջանը ոչնչացրել է Բերձոր քաղաքի Փառքի հուշահամալիրը 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/16/2024   11:02 Սահմանազատման հանձնաժողովը արձանագրություն է ստորագրել. ինչ է քննարկվում Կառավարության այսօրվա նիստում. ուղիղ 05/16/2024   11:01 Կանադայի հայ համայնքը ծափերով և երախտիքով է հրաժեշտ տվել Բագրատ Սրբազանին՝ Կանադայի թեմում նրա 10-ամյա ծառայության ավարտից հետո (Տեսանյութ) 05/16/2024   10:55 Ոստիկանության զորք է կուտակվել կառավարության շենքի մոտ՝ հատուկ միջոցներով զինված 05/16/2024   10:54 Կառավարության մոտ բողոքի ակցիա է. ուղիղ 05/16/2024   10:46 Անահիտ Ավանեսյանը կառավարության շենք է եկել նիստից ավելի քան 40 րոպե շուտ․ նա խուսափեց պատասխանել՝ ինչու է ազատել աշխատանքից ուռուցքաբանականի տնօրենին 05/16/2024   10:44 «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները Բագրատ արքեպիսկոպոսի հետ քննարկել են շարժման ռազմավարությունը 05/16/2024   10:27 ՊԵԿ-ը միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ 05/16/2024   10:20 Իշխանությունը մինչև այս պահը լրիվ այլ քարտեզների մասին էր խոսում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցրել է այլ քարտեզ. Աբրահամյան 05/16/2024   08:41 Ոստիկանների հեղինակությունը 2018-ին ավելի բարձր էր. հարցում. «Ժողովուրդ» 05/16/2024   08:30 Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ» 05/16/2024   08:26 Իշխանությունը սարսափած է արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած պայքարից․ «Հրապարակ» 05/16/2024   08:20 ՔՊ-ականները ուշի-ուշով հետեւում են Բագրատ Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շխումները դարձել են օնլայն․ «Ժողովուրդ» 05/16/2024   08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ» 05/16/2024   08:16 Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» 05/16/2024   08:12 Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց․ «Հրապարակ» 05/16/2024   08:09 Ֆորումին Փաշինյանն էր ելույթ ունենում, դրսում՝ ցուցարարներն էին վանկարկում․ զուգահեռ իրականություններն ու «հայկական հրաշք»-ը. «Ժողովուրդ» 05/16/2024   08:05 Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» 05/16/2024   08:03 էրատոյի անդամը՝ կասկածյալ․ «Հրապարակ» 05/16/2024   08:00 Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձել. «Ժողովուրդ» 05/16/2024   00:21 Առաջիկա 8-9 օրերի ընթացքում երկու կողմերի սահմանապահները կանգնելու են Տավուշում համաձայնեցված սահմանի վրա
05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/14/2024   16:14 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/14/2024   20:19 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/14/2024   21:32 Իմպիչմենտը ձախողելու դեպքում ընդդիմադիրները պետք է վայր դնեն մանդատները. Ունեն պլան «Բ». Խաչիկ Գալստյան (տեսանյութ) 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում 05/14/2024   14:51 Ինձ վիրավորողը ղալաթ կանի, գլուխը կտա պատերին ու պոլերին. այս իշխանությունը հեռանալու է շատ ավելի շուտ, քան պատկերացնում է. Մանուկ Սուքիասյան 05/14/2024   21:00 Մրցակցությունը Արսեն Թորոսյանի ու Տիգրան Ավինյանի միջև է․ արքեպիսկոպոսը վարչապետի թեկնածուներ է առաջարկում 05/15/2024   18:46 EBRD միջազգային ֆորումի մասնակիցներն ապշած են ոստիկանական ուժերի կենտրոնացման աստիճանից 05/15/2024   10:41 Այ, հենց ՔՊ-ն ամենաշատը պետք է վախենա այս շարժման տապալումից. Վահե Հովհաննիսյան 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները

Երկիրը գտնվում էր ճգնաժամային կառավարման ներքո, ուստի հնարավոր չէր իրականացնել բոլոր ստանձնած պարտավորությունները. Մարուքյան 10/25/2018   13:55  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ ԱԺ պատգամավոր, լուսավոր հայստան Կուսակցության Կառավարման խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը ելույթ է ունեցել ՀՀ-ԵՄ Խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստին:

Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ. 

Հարգելի համանախագահներ, Եվրախորհրդարանի պատգամավորներ և գործընկերներ,

Շնորհակալություն նման հնարավորություն համար։ Ցանկանում եմ առաջին հերթին պատասխանել մեր գործընկեր պարոն Աշոտյանի հնչեցրած մտահոգություններին և Ձեր կողմից բարձրացված հարցերին։ 

Նախ փորձեմ ներկայացնել Հայաստանում տիրող ներկա վիճակը։ Այսօր Հայաստանի Ազգային ժողովում վարչապետի պաշտոնում առաջադրվել էր Նիկոլ Փաշինյանին թեկնածությունը և վերջինս չի ընտրվել, ինչու՝ քանի որ համաձայն ՀՀ Սահմանադրության մեզ պետք է անցնել այս գործընթացով, ինչը կարող է զարմանալիորեն հետաքրքիր թվալ, թե ինչու ենք մենք գնում այս ճանապարհով։ 

Մեզ անհրաժեշտ է ԱԺ-ում գնալ երկու փուլով ընտրության և «ձախողվել» այդ գործընթացում, որպեսզի օրենքի ուժով լուծարվի ԱԺ-ն և նշանակվեն նոր ընտրություններ։ Սա նշանակում է, որ հայկական քաղաքական արենայում կա կոնսենսուս հնարավորինս սեղմ ժամկետներում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ, որպես քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման միակ ճանապարհ։ 

Պարոն Աշոտյանը խոսեց կորցրած հնարավորության մասին՝ նշելով, որմենք այս տարի կորցրել ենք SEPA համաձայնագրի կիրարկման հնարավորությունը։ Պետք է ասեմ, որ մենք չենք կորցրել այդ հնարավորությունը, քանի որ փորձել ենք անել ամեն բան ու չի կարելի մոռանալ, որ երկիրը գտնվում էր ճգնաժամային կառավարման ներքո, ուստի հնարավոր չէր իրականացնել բոլոր ստանձնած պարտավորությունները կամ նույնիսկ սկսել դրանց իրականացումը ճգնաժամի պայմաններում։ Հետևաբար, ճգնաժամի հանգուցալուծման համար մենք գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ 

Ինչ վերաբերվում է քաղաքական իրավիճակին, մենք այժմ գտնվում ենք նոր ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացում և երկուշաբթի օրվանից ԱԺ-ում կմեկնարկեն նոր ԸՕ-ի մասին լսումները, որն ավելի ներառական է, քանի որ սահմանվել է ավելի ցածր անցողիկ շեմ՝ կուսակցությունների համար 5%-ից իջեցվել է մինչև 4%, իսկ դաշինքների համար 7%-ից՝ 6%: Ավելացվել է նաև անկուսակցականների մասնակցության թույլատրելի չափը կուսակցական ցուցակներում՝ 30%-ից դարձնելով 40%: Կարծում ենք, որ այս իրավիճակում նոր Ընտրական օրենսգիրքը հնարավորություն կտա գործող և նորաստեղծ կուսակցություններին մասնակցել ընտրություններին և ներկայացված լինել ԱԺ-ում։ Հակառակ պարագայում մենք պիտի պահպանենք գործող ԸՕ-ն, որը քննադատվել է բոլորիս կողմից տարածքային ռեյտինգային ցուցակների պատճառով, երբ մի տարածքում մասնակցում էր մի օլիգարխ և ընտրակաշառքի միջոցով կոնսոլիդացնում բոլոր քվեները։ Քանի որ նոր կառավարության ծրագրում նախատեսված էր ԸՕ-ի փոփոխությունը, մենք փորձում ենք առաջ տանել այս օրակարգը, սակայն որևէ քաղաքական կուսակցության ներքին հարցերի վրա որևէ միջամտություն չկա։Ուստի բոլոր քաղաքական ուժերը, հատկապես ԱԺ-ում ներկայացված, ազատ են արտահայտելու իրենց մոտեցումներն ու մտահոգությունները, առաջարկել փոփոխություններ և հուսով եմ, որ Հանրապետական կուսակցության մեր գործընկերները կմասնակցեն երկուշաբթի օրը մեկնարկող լսումներին և հանդես կգան իրենց առաջարկություններով։

Ինչ վերաբերվում է ընտրությունների դիտարկմանը, ես միանում եմ պարոն Աշոտյանի պահանջին և ինքս նույնպես պահանջում և խնդրում Եվրախորհրդարանի մեր գործընկերներին գալ Հայաստան որպես դիտորդներ և դիտարկել ԱԺ արտահերթ ընտրությունները, որոնք նախնական հաշվարկներով տեղի կունենան ս.թ. դեկտեմբերի 9-ին։ Մեզ համար չափազանց կարևոր է ունենալ դիտորդական առաքելություններ ԵՄ-ից, ԵԱՀԿ-ից, ԺՄԻԳ-ից, ԵԽԽՎ-ից և մենք պատրաստվում ենք հրավիրել բոլոր հավանական գործընկերներին դիտարկելու մեր ընտրությունները, խոսելու և շփվելու բոլոր կուսակցությունների հետ, նրանց ներկայացուցիչների հետ և ոչ միայն ու տեղում ստանալ բոլոր հարցերի պատասխանները։ 

Դատական բարեփոխումների առումով, ինչպես գիտեք մենք թիրախավորել էինք նաև դատական իշխանությունը, որպես կոռումպացված, ոչ անկախ և ոչ կոմպետենտ թև։Սա իհարկե մարտահրավեր է, մենք միանշանակ պետք է բարեփոխենք համակարգը, բայց ոչ այս ճգնաժամային կառավարման իրավիճակում, այլ ԱԺ ընտրություններից հետո։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել բարեփոխումների օրակարգին աջակցելու Ձեր պատրաստակամության համար։ 

Վերջին ամիսների ընթացքում ՀՀ Կառավարությունը սկսել է աննախադեպ պայքար կոռուպցիայի դեմ և ես համոզված եմ, որ Դուք քաջատեղյակ եք այդ բոլոր գործերի և բացահայտումների մասին։ Մեզ համար շատ կարևոր է ունենալ կառավարություն, որը բացարձակ կոռումպացված չէ և ես հիմա ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ առնվազն նախարարների մակարդակում, ովքեր նշանակվել են հեղափոխությունից հետո, մենք չունենք կոռուպցիա։ Իհարկե կոռուպցիան համակարգային երևույթ է և դրա դեմ պետք է համակարգային պայքար և ոչ միայն ելույթներ։ Սրա համար կարևորը քաղաքական կամքի առկայությունն է, և քանի որ կա կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամք և հուսով եմ, որ այն հաջողություն կունենա, այլ ճանապարհ չկա։ 

Ուզում եմ անդրադառնալ նաև Երևանի ՏԻՄ ընտրություններին։ Հեղափոխությունից հետո դա առաջին մեծ ընտրական գործընթացն էր, որին հաջորդեցին տեղական ընտրություններ մի քանի այլ քաղաքներում և պետք է ասել, որ դրանք ազատ էին և թափանցիկ։ Երևանի ընտրություններին մասնակցած բոլոր 12 կուսակցություններն ընդունել են ընտրությունների արդյունքները և այժմ Երևանի ավագանում ներկայացված են երեք կուսակցություններ։ Կարծում եմ, որ ԸՕ-ի փոփոխությունը հնարավորություն կտա ԱԺ-ում ունենալ ոչ թե երեք այլ չորս կուսակցություններ, քանի որ ըստ ՀՀ Սահմանադրության, նույնիսկ եթե քաղաքական ուժերից մեկը ստանում է քվեների 90%-ը, ընդդիմությունն պետք է ունենա պառլամենտական տեղերի երաշխավորված 1/3-ը։Նոր օրենքը կերաշխավորի, որպեսզի ԱԺ անցնեն ոչ թե 3 այլ 4 քաղաքական ուժ, այն դեպքերում երբ կուսակցությունները չեն կարողանա հաղթահարել սահմանված անցողիկ շեմը, ինչը շատ կարևոր է նորաստեղծ կուսակցությունների համար և այս արտառոց իրավիճակում, երբ հնչում են քննադատություններ, որ էյֆորիան շատ բարձր է և մի կուսակցություն կարող է ստանալ քվեների 80%-ից ավելին, ինչը հնարավոր չի լինի նոր ԸՕ-ով սահմանված երաշխիքների պարագայում։ 

Կարևոր է նաև նշել կանանց մասնակցության վերաբերյալ նոր ԸՕ-ի կարգավորումը, քանի որ գործող օրենսդրությունը սահմանում էր, որ համամասնական ցուցակում յուրաքանչյուր 4-ից մեկը պետք է լինի կին, իսկ ըստ նորի՝ յուրաքանչյուր 3-ից մեկը, ինչը ևս քայլ առաջ է։ 

Ժամկետների առումով, հասկանալի է, որ ժամանակը բավականին կարճ է, սակայն պետք է հաշվի առնել, որ նոր ԸՕ-ն ավելի ազատական է, ավելի բաց է, ու ավելի ներառական։ Կարծում եմ, որ ժամկետի սղությունը մեծ խնդիր չէ։ Բացի այդ, վերջին 20 տարիների ընթացքում ընդդիմությունը Հայաստանում պայքարում էր համամասնական ընտրական կարգի համար և ասել, որ քաղաքական ուժերը պատրաստ չեն լինի համամասնական ընտրակարգով ընտրությունների գնալ, կարող է առնվազն անարդար հնչել։ Չմոռանանք, որ Երևանի ընտրություններն անցել են համամասնական ընտրակարգով, ինչպես նաև մյուս երկու մեծ քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում, առանց բաց կամ փակ ռեյտինգային համակարգի, ուստի կուսակցություններն ավելի քան պատրաստ են նոր ընտրակարգով ընտրության։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:37 24/10/2018  |  ԼՐԱՀՈՍ«ՀՀ եւ ԵՄ-ի միջեւ խորհրդարանական համագործակցության պատմական նոր փուլի մեկնարկը տրված է». Արմեն Աշոտյան  
10:20 26/09/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն ու Յոհաննես Հանը քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր
10:41 19/07/2018  |  ԼՐԱՀՈՍՓոխնախարար Քոչարյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը
15:53 17/05/2018  |  ԼՐԱՀՈՍԿայացել է արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ՀՀ-ԵՄ համագործակցության հերթական նիստը
14:57 15/03/2018  |  ԼՐԱՀՈՍԵՄ-ն շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին հանրային կառավարման ոլորտում բարեփոխումների իրականացման հարցում
15:30 09/03/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը և ԵՄ-ն երբեք ավելի մոտ չեն եղել, քան այսօր. Ֆեդերիկա Մոգերինի
12:11 24/01/2018  |  ԼՐԱՀՈՍԲրյուսելում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ միջև Շարժունակության շուրջ գործընկերության երկրորդ բարձրաստիճան հանդիպումը
18:06 19/12/2017  |  ԼՐԱՀՈՍԵվրամիությունը մտադիր է ավելացնել Հայաստանին հատկացվող աջակցության չափը. Պյոտր Սվիտալսկի
09:29 24/06/2017  |  ՄամուլԻ՞նչ է անհրաժեշտ առանց վիզայի Եվրոպա մեկնելու համար. «168 ժամ»
23:04 19/06/2017  |  ՔաղաքականՀՀ-ԵՄ նոր իրավական փաստաթուղթը կստորագրվի ԱլԳ առաջիկա գագաթնաժողովում

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]