Թեմաներ
Երկուշաբթի 05 / 06 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/06/2024   17:31 Էլ ո՞նց պիտի հնչի իշխանափոխության պահանջը, մինչև հիմա որ հնչել է՝ միանգամից հրաժարակա՞ն է տվել. Կարեն Քոչարյան 05/06/2024   17:15 Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել 05/06/2024   17:08 Մարդն առավոտը գա գործի, երեկոյան գնա տուն՝ 10 մատը տեղը, քիթ, ձեռք, ոտք ջարդած չլինի. Ստեփանյան (տեսանյութ) 05/06/2024   16:53 Մոսկվա-Օրենբուրգ ինքնաթիռը տագնապի ահազանգ է տվել և հետ վերադարձել Մոսկվա 05/06/2024   16:49 Ամեն ինչ լավ է լինելու․ Արամոն և արվեստի այլ գործիչներ միացել են շարժմանը 05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/06/2024   16:16 Նահատակված Արամ Ղուլարյանի հայրը վիրահատությունից հետո միացել է երթին 05/06/2024   16:13 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցների ու հայտարարությունների նկատմամբ հանրության հետաքրքրությունը նվազել է. Վարկանիշի անկման եւս մեկ ցուցիչ 05/06/2024   15:51 Ի՞նչ հարց ուղղեմ Նիկոլ Փաշինյանին. մենք հարցը տվել ենք, պատասխանը ծեծով ենք ստացել. Բագրատ սրբազան 05/06/2024   15:50 Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը 05/06/2024   15:43 Լեզուն, որ ասում է՝ Արցախն Ադրբեջան է, պետք է կտրես․ Տեր Հովհաննես 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/06/2024   15:15 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ 05/06/2024   15:11 Իրավապաշտպանները նախապես կազմակերպում են քաղաքացիների իրավական պաշտպանությունն ապահովելու աշխատանքները․ հայտարարություն 05/06/2024   14:59 Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք ենք արել, նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյան 05/06/2024   14:46 Ինչ ասել եմ ճիշտ եմ ասել․ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Պետդումայի գրության պատասխանն ուղարկվել է 05/06/2024   14:45 Ականի պայթյունի 2-րդ դեպքն է գրանցվել, քանի որ պրոֆեսիոնալ ականազերծող չկա՝ շատերը դիմումը գրում, դուրս են գալիս, որ էդ խարանը իրենց վրա չլինի. Դանիելյան 05/06/2024   14:39 Տիրան Խաչատրյանը միացել է Սրբազանի նախաձեռնած երթին (տեսանյութ) 05/06/2024   14:34 Ջոնի Մելիքյանը մանրամասներ է ներկայացրել Բոննում ադրբեջանցի փորձագետների հետ հանդիպումից 05/06/2024   14:29 «ՔՊ» բարձրաստիճան անդամներն արդեն իսկ ներքին ուղերձներ են մեզ հղում, թե ինչպես կարող են միանալ․ Բագրատ Սրբազան 05/06/2024   14:18 Երկօրյա քննարկում՝ ուղղված Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանը 05/06/2024   14:00 Հայաստանի և Հունգարիայի միջև ստորագրվել է համաձայնագիր և համագործակցության ծրագիր 05/06/2024   13:54 Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել․ հայտարարություն 05/06/2024   13:46 Թշնամությամբ, ատելությամբ կերակրված ժողովուրդ ենք, տանը մարդիկ չեն կարողանում երկու բառ փոխանակել․ Բագրատ Սրբազան 05/06/2024   13:34 Սա ասում եմ նրանց, ովքեր փող են ստանում հայրենիք կրծելու համար՝ ցավում եմ իրենց համար. շատերին անունով գիտեմ, ժամանակը գա, կասեմ. Բագրատ սրբազան 05/06/2024   13:30 Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին 05/06/2024   13:25 Պատերազմի հրձիգներն իրենք են.հայտարարում եմ՝ եթե որևէ բան պատահի, պատասխանատվությունը այսօրվա իշխանությունների վրա է. Բագրատ սրբազան 05/06/2024   13:20 «Պետք է մի սուբյեկտ, որն ամբողջապես պատասխանատու է. «Վեոլիա ջուր» ընկերության հետ կվերանայվի պայմանագիրը 05/06/2024   13:16 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 05/06/2024   13:11 Կիրանցի բնակիչների մի մասը միացել է Բագրատ Սրբազանի երթին, մյուս մասը մնացել է, որ գյուղն անտեր չմնա. Կիրանցի բնակչուհի 05/06/2024   12:54 Սա ինքնամաքրման երթ է․ Սրբազան 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան 05/06/2024   12:44 ՀՀ վարչապետը հանդես կգա մամուլի ասուլիսով 05/06/2024   12:33 Հայկական օրակարգի դեմ աշխատող արտաքին թշնամի ուժերը և ներքին ուժերը նույնական են իրենց խոսույթում, ինչը ևս մեկ անգամ հաստատում է՝ այս իշխանությունները հակահայ օրակարգով են շարժվում․ փորձագետ 05/06/2024   12:27 Շատ կարևոր է, որ խաղաղության պայմանագրի մեջ երկակի մեկնաբանության համար տեղ չթողնենք. Ալեն Սիմոնյան 05/06/2024   12:22 Տաւուշ. Հայոց Արդի Պատմութեան «Թաւշեայ» Թիւրիմացութեան Տապանաքարը Կամ Չարիքի Վախճանին Խորհրդանի՞շը 05/06/2024   12:22 Հներ, սեւեր չկան, սա մաքուր շարժում է, փրփուրներից են կախվում. Ռոստոմյան (տեսանյութ) 05/06/2024   12:19 Դատախազությունը գնահատական չտվեց Արցախի հայաթափմանն ու իրականացված ցեղասպանությանը. Օհանյան 05/06/2024   12:14 Հանրային քրեական հետապնդում երկու անձի նկատմամբ՝ «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար 05/06/2024   12:10 Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան 05/06/2024   12:02 ՀՅԴ Կանադայի «Սիմոն Զավարյան» երիտասարդական միությունը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը 05/06/2024   11:57 Օր 3. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում 05/06/2024   11:53 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը 05/06/2024   11:36 Մետրոն այսուհետ կգործի մինչև 24:00-ն. Ավինյան 05/06/2024   11:29 Չեխիայի Ուրարտու Հայ-Չեխական միութունը աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանը 05/06/2024   11:28 Արթուր Սուքոյանի պաշտպանը պահանջում է առերես հարցաքննել Սուքոյանին և լրագրող Դավիթ Լևոնյանին 05/06/2024   11:25 Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է շարժման մասնակիցներին լրտեսելու․ Սարգսյան 05/06/2024   11:18 Քաղաքական մեծամասնությունն ատելություն է տարածվում Հայ առաքելական սուրբ եկեղեցու ու նրա սպասավորների նկատմամբ, Դուք ասելիք չունե՞ք․ Մինասյանը՝ Վարդապետյանին 05/06/2024   11:12 ՀՀ և Ադրբեջանի նախարարների բանակցությունները կանցկացվեն Ալմաթիում՝ մայիսի 10-ին․ ԱԳՆ 05/06/2024   11:09 Ականի պայթյունից վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/06/2024   14:59 Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք ենք արել, նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյան 05/06/2024   10:39 Ականազերծման աշխատանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել

Երևանում շարունակվել են Հայաստանի և Կանադայի վարչապետների բարձր մակարդակի բանակցությունները 10/13/2018   16:39  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի միջև բարձր մակարդակի բանակցությունները շարունակվել են հոկտեմբերի 13-ին` պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջույնի խոսքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Պարոն վարչապետ, Ձեր այցը Հայաստանում շատ մեծ հետաքրքրություն և լավ տրամադրություն է առաջացրել: Հույս ունեմ, որ բանակցությունների արդյունքում կկարողանանք այս լավ տրամադրությունը վերածել կոնկրետ լավ գործերի և պայմանավորվածությունների: Կարող ենք ասել,  որ այս ընթացքում շատ լավ մթնոլորտ և տրամադրություն է մեր հարաբերություններում: Հիմա կարիք կա իսկապես այդ տրամադրությանը համապատասխան գործեր, ծրագրեր, նախագծեր իրականացնել և համագործակցությունը դնել ավելի շոշափելի հիմքերի վրա, ավելի շոշափելի արդյունքներ արձանագրել: Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայաստան: Մենք Ձեզ ընկալում ենք` որպես լավ բարեկամ, լավ ընկեր ու հույս ունեմ, որ այդպես էլ Դուք եք ընկալում մեր երկիրը, մեր կառավարությունը»:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն նշել է. «Շնորհակալություն Նիկոլ, իսկապես փոխադարձ են այդ զգացմունքները Հայաստանի և Կանադայի միջև: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ և Հայաստանի ժողովրդին՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը փայլուն և արտակարգ անցկացնելու համար: Հեշտ բան չէ նման միջազգային միջոցառում կազմակերպելը, իսկապես այն արտակարգ բարձր մակարդակով անցկացվեց: Մեր զրույցներում անպայման կփորձենք հասնել նրան, որպեսզի դյուրացնենք մեր ժողովուրդների միջև շփումները, որպեսզի հնարավորինս հեշտացվի նաև օդային հաղորդակցությունը, որպեսզի նպաստավոր միջավայր ստեղծվի ներդրումների համար, որպեսզի կարողանանք սատարել ձեռնարկատերերին, տնտեսության զարգացմանը՝ այդ ամենը բերելով ավելի մեծ բարգավաճման, ինչպես նաև ուշադրություն դարձնենք քաղաքական ասպարեզում և ժողովրդավարության ճանապարհին ձեր հաջողություններին ևս: Եվ ես ակնկալում եմ Ձեզ հետ արգասաբեր աշխատանք»:

Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն քննարկել են հայ-կանադական հարաբերությունների օրակարգին և զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Քաղաքական, տնտեսական, գործարար, մշակութային, հումանիտար և մի շարք այլ ոլորտներում կապերն ակտիվացնելու համատեքստում երկու երկրների վարչապետները նախ և առաջ կարևորել են Հայաստանի և Կանադայի միջև օդային հաղորդակցության դյուրացումը և կոնկրետ քայլերի ձեռնարկումը: Այդ նպատակով կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հանձնարարել պատասխանատու գերատեսչություններին՝ բանակցություններ սկսել հարցի շուրջ  և ներկայացնել կոնկրետ առաջարկությունների փաթեթ:

Հայաստանի վարչապետը Կանադայի վարչապետին է ներկայացրել ՀՀ տնտեսությունը զարգացնելու, տնտեսական կառուցվածքը փոխելու, կոռուպցիան վերացնելու ուղղությամբ կատարվող քայլերը և բարեփոխումները: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է մեր երկրի տնտեսությունում օտարերկրյա ներդրումների ներգրավմամբ և պատրաստ է օժանդակել տնտեսական գործունեություն ծավալելու ցանկություն ունեցող յուրաքանչյուր գործարարի հետևյալ 2 նախապայմանը հարգելու դեպքում՝ գործունեությունն իրականացնել օրենքին համապատասխան և վճարել հարկեր։ «Մենք ուզում ենք ձևավորել նոր իրավիճակ, նոր միջավայր և նոր հնարավորություններ», - նշել է ՀՀ վարչապետը՝ առաջարկելով Ջասթին Թրյուդոյին կանադական բիզնեսին փոխանցել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների տրամաբանությունը և ՀՀ կառավարության համագործակցության պատրաստակամությունը:

Անդրադառնալով տնտեսական կապերի ակտիվացման հարցին՝ վարչապետը, ի թիվս այլ ոլորտների, հեռանկարային է համարել ջրային ռեսուրսների կառավարման, ջրամբարաշինության, ենթակառուցվածքների բարելավման, բնական ռեսուրսների կառավարման բնագավառներում համագործակցությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է նաև հանքարդյունաբերության լիցենզավորման, կառավարման և վերահսկման ոլորտում կանադական փորձը փոխառելու հարցում:

Կանադայի  վարչապետը ողջունել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները և պատրաստակամություն հայտնել համատեղ ակտիվ աշխատել Հայաստանի վարչապետի նշած ուղղություններով՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կոնկրետ ծրագրեր իրականացնելու և հայ-կանադական կապերն էլ ավելի զարգացնելու համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ժողովրդավարության զարգացմանը, արդյունավետ կառավարմանը, քաղաքացիական հասարակությանը, հասարակական և քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածությանը վերաբերող և մի շարք այլ հարցեր, փոխանակվել տեղեկատվությամբ այս ուղղություններով Հայաստանում և Կանադայում առկա իրավիճակի վերաբերյալ:

Կանադայի վարչապետը, մասնավորապես, անդրադարձել է կանանց և տղամարդկանց համար հավասար հնարավորությունների հարցին՝ նշելով, որ կանայք կարող են լուրջ դերակատարներ լինել ժողովրդավարական գործընթացների հաջողման, տնտեսական առաջընթացի և կառավարման արդյունավետության բարձրացման գործում, և պետք է աջակցել ու խրախուսել նրանց:

Վարչապետ Փաշինյանը համակարծիք է եղել Կանադայի վարչապետի հետ՝ ընդգծելով, որ կանայք կարևոր մասնակցություն և մեծ դեր են ունեցել Հայաստանում թավշյա հեղափոխության հաջողման գործում, և ՀՀ կառավարությունը շահագրգռված է խթանելու նրանց ներգրավվածությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքում, կառավարման համակարգում և բիզնես ոլորտում:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, միջազգային արդի խնդիրների և մարտահրավերների շուրջ:

ՀՀ վարչապետը Կանադայի վարչապետին ներկայացրել է ԼՂ հակամարտության էությունը՝ ընդգծելով, որ դա տարածքային վեճ չէ, ինչպես ներկայացնում է Ադրբեջանը: Խոսքը գնում է Արցախի բնակչության ապրելու իրավունքի մասին, և Հայաստանը կարևոր է համարում, որպեսզի միջազգային  գործընկերները տեղեկացված լինեն բանակցային գործընթացի և իրավիճակի մասին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը հարցի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային ընդունված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցությունների ճանապարհով:

Կանադայի վարչապետը կարևորել է ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ երկխոսության և միջազգային ընդունված ձևաչափով բանակցությունների շարունակումը:

Երկու երկրների վարչապետներն անդրադարձել են նաև հումանիտար ճգնաժամերի հաղթահարման, մասնավորապես, Սիրիայից պատերազմի հետևանքով գաղթած փախստականների խնդրին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը ջերմությամբ է հիշում սիրիացի փախստականներին, այդ թվում՝ սիրիահայ ընտանիքներին Կանադայի կառավարության և անձամբ վարչապետի ցուցաբերած ընդունելությունը, որը հուզիչ էր և ոգևորիչ: Իր հերթին Ջասթին Թրյուդոն ասել է, որ սիրիացի փախստականներին ընդունելու, ապաստան տալու, նրանց հումանիտար կարիքները հոգալու և ինտեգրմանն աջակցելու հարցում Հայաստանի փորձը ևս օրինակելի է և գնահատելի:

Նիկոլ Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել Կանադայի վարչապետին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում Կանադայի հաստատակամ և ակտիվ դիրքորոշման համար:

Ջասթին Թրյուդոն բարձր է գնահատել կանադահայ համայնքի դերակատարությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքում և ընդգծել, որ Կանադան մշտապես բարեկամ Հայաստանի և հայ ժողովրդի կողքին է:

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]