Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ)

«Ականատես» դիտորդական առաքելության նախնական գնահատականը Երևան քաղաքի ավագանու ընտրությունների մասին 09/24/2018   15:12

2018թ․ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունները հետհեղափոխական Հայաստանի առաջին ընտրություններն են, ինչի արդյունքում համամասնական ընտրակարգով ձևավորվելու է 65 հոգուց բաղկացած ավագանի և ընտրվելու է Երևանի քաղաքապետ։

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի կողմից ձայների 50 տոկոսից ավելին հավաքելու դեպքում վերջինիս թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ:

Այս ընտրություններին «Ականատես» նախաձեռնության դիտորդական առաքելության 155 դիտորդներ հսկել են ընտրական գործընթացները Երևանի բոլոր վարչական շրջանների 80 ընտրատեղամասերում՝ պատահական և ներկայացուցչական ընտրանքով։ Նախաձեռնության կողմից առաջին անգամ Հայաստանում կիրառվել է մի մեթոդաբանություն, որը կոչվում է ընտրանքի վրա հիմնված դիտորդություն (sample-based observation – SBO) և տալիս է վիճակագրորեն հիմնավոր տվյալներ ընտրությունների նախապատրաստման, քվեարկության և արդյունքների ամփոփման գործընթացների վերաբերյալ։ Ընտրանքի վրա հիմնված դիտորդության տվյալները հավաքագրվում են վերապատրաստում անցած տեղական դիտորդների կողմից, որոնք անմիջականորեն դիտարկում են տեղամասերի բացման, քվեարկության և հաշվարկի գործընթացները իրենց հատկացված տեղամասերում։

Չնայած նրան, որ դիտորդական առաքելությունը ներկա է գտնվում միայն ընտրանքի տեղամասերում, մեթոդը թույլ է տալիս բարձր ճշգրտությամբ նկարագրել ընտրությունների օրվա ամբողջական գործընթացը ողջ Երևան քաղաքի համար։ Ընտրանքի վրա հիմնված մեթոդաբանությունը կիրառվում է ընտրությունների դիտորդական կազմակերպությունների կողմից աշխարհով մեկ՝ խթանելու ընտրությունների օրինավորությունը։ «Ականատեսի» դիտորդները ընտրատեղամասերում, քվեարկության տարբեր փուլերում արձանագրել են ընտրական օրենսգրքով սահմանված ընթացակարգերի մի շարք խախտումներ (մի մասը դեռևս ստուգման փուլում է)։

Նախապատրաստման փուլում արձանագրվել է մոտ 70 խախտում։ Խախտումների հիմնական մասը վերաբերել է տեղամասերի անմատչելիությանը և քվեարկության սենյակի կահավորմանը։ Կարող ենք փաստել, որ Երևան քաղաքում գործող ընտրական տեղամասերի 59%-ը հասանելի չի եղել սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող անձանց համար և 16%-ում առկա են եղել կահավորման այնպիսի խնդիրներ, որոնք կարող են ռիսկային դիտվել քվեարկության գաղտնիության ապահովման առումով։

Տեղամասերի 4%-ում եղել է կողմնակի անձանց ներկայություն, 3%-ում խախտվել է հանձնաժողովների անդամների գործառույթների բաշխման վիճակահանության կարգը, մեկ դեպքում զրոյական մասնակցության տեղեկանքը ուշ է տպվել։ Դիտարկված տեղամասերից 3%-ը 5-15 րոպե ուշ է բացվել քվեարկության համար։ Քվեարկության փուլում արձանագրվել է խախտման 1155 դեպք: Դիտարկված տեղամասերում 232 ընտրողի անուն բացակայել է ընտրողների ցուցակից:

Դիտարկված 41 տեղամասում արձանագրվել է ընտրողների գրանցման հետ կապված 705 խնդիր: Տեղամասերից 17-ում գրանցվել է ընտրողին օգնելու կարգի խախտման 46 դեպք և քվեարկության գաղտնիության խախտման 35 դեպք։ 19 տեղամասում 26 ընտրողներ իրենց անվան դիմաց նկատել են այլ անձի ստորագրություն։ Տեղամասերից 18-ում տեխնիկական սարքը խափանվել է։ Նույն թվով տեղամասերում արձանագրվել է կողմնակի անձանց ներկայություն։ 10 (13%) տեղամասում կամ տեղամասից դուրս եղել են քարոզչության կամ հակաքարոզչության 10 դեպքեր:

8 տեղամասում գրանցվել է ընտրողների ուղղորդման 18 դեպք։ Մնացած տեղամասերում գրանցվել են այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքեր կամ փորձեր, տեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձանց իրավունքների խոչընդոտման դեպքեր, գրանցվել են քվեարկության պարագաները տեղամասից դուրս կամ ներս բերելու դեպքեր, ինչպես նաև ընտրողին չի թույլատրվել քվեարկել ընտրողների ցուցակում ստորագրություն լինելու պատճառով: 2 տեղամասում ոստիկանությունը չի արձագանքել տեղամասից դուրս կուտակումներին և հասարակական կարգի խախտումներին։ 2 (3%) տեղամաս սահմանված ժամանակից ուշ կամ շուտ է փակվել։

Տեղամասերի 98%-ը փակվել է ժամանակին: 2 տեղամասում ժամը 20։00-ի դրությամբ տեղամասում գտնվող ընտրողներին քվեարկելու հնարավորություն չի ընձեռվել։ Տեղամասի փակման և արդյունքների փուլում գրանցվել է 87 խախտում։ Տեղամասերի 95%-ում փակման ընթացակարգը պահպանվել է: 93%-ում եղել են հաշվարկի ընթացակարգի տեխնիկական խախտումներ։ Եղել են տեղամասում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ազատ ելումուտն արգելելու դեպքեր, մերժվել է հատուկ կարծիքի գրանցումը։

Տեղամասերի 100%-ում պահպանվել է արձանագրությունները տեղամասի մուտքի մոտ փակցնելու պահանջը: Ընդհանուր առմամբ, արձանագրվել է մոտ 20 դեպք, երբ տեղամասային ընտրական հանձնաժողովը հրաժարվել է կամ դժկամությամբ է գրանցամատյանում գրանցել քվեարկության կարգի խախտումների վերաբերյալ դիտորդի գնահատականը։ Ընտրական խախտումներով «Ականատես» նախաձեռնությունը կներկայացնի դիմումներ տարածքային ընտրական հանձնաժողովներ և վարչական դատարան, ինչպես նաև հաղորդումներ իրավապահ մարմիններին: Այդուհանդերձ, ընդհանրացնելով կարելի է ասել, որ, ի տարբերություն նախորդ տարիների համապետական և ՏԻՄ ընտրությունների, Երևանի ավագանու 2018թ․ սեպտեմբերի 23-ի ընտրություններն առավել մասնակցային և մրցակցային էին։ Քաղաքական ուժերն առավել հետաքրքրված էին մասնակցելու ընտրական գործընթացներին։

Ի տարբերություն 2017թ. ընտրությունների, որին մասնակցել էր ընդամենը 3 քաղաքական ուժ, իսկ 2009 և 2013 թվականներին՝ յոթական, այս անգամ ընտրություններին մասնակցել են 12 կուսակցություն և կուսակցությունների դաշինք։ Քաղաքացիների կողմից նույնպես նկատվել է հետաքրքրության դրսևորում և սեփական քվեի կարևորության գիտակցում, ինչի արդյունքում նախորդ տարվա ընտրությունների համեմատ ընտրողների մասնակցությունը 25,000-ով ավելի էր։

Չնայած «Ականատես» նախաձեռնության կողմից արձանագրված ընթացակարգային խախտումներին՝ 2018 թ. սեպտեմբերի 23-ի ընտրություններում չեն արձանագրվել այնպիսի զանգվածային և համակարգային ընտրախախտումներ, ինչպիսիք տարածված էին նախորդ քաղաքային և համապետական ընտրությունների ընթացքում՝ լցոնումներ, սխալ հաշվարկ, արդյոինքների կեղծում, ընտրակաշառք, ընտրողներին մատուցվող ծառայություններ, տեղամասերում և հարակից տարածքներում կուտակումներ և անկարգություններ, ճնշումներ և բռնություն, ակնհայտ ուղղորդումներ և այլն:

Սրա արդյունքում ստեղծվել են պայմաններ, որպեսզի քաղաքացիներն առավել ազատ, անկաշկանդ և անվախ լինեն իրենց կամարտահայտման մեջ, ինչի արդյունքում ենթադրվում է, որ Երևան քաղաքի ավագանու ընտրվող կազմը կարտացոլի քաղաքացիների իրական նախապատվությունները։ Ընդհանուր առմամբ, կարծում ենք, որ քվեարկության գործընթացն անցել է առանց էական կամ լայնածավալ կազմակերպված խախտումների, որոնք կարող էին ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։ «Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնադրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ի և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից։ Երևանի ավագանու ընտրություններին «Ականատես» դիտորդական առաքելության գործընկերն է նաև Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը: 2018թ․ սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու ընտրությունների կարճաժամկետ դիտորդական առաքելությունն իրականացվել է Ժողովրդավարության ազգային ինստիտուտի ֆինանսական աջակցությամբ:

«Ականատես» դիտորդական առաքելություն

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:33 24/09/2018  |  Ընտրական իրավունքՍտացվել է 24 հաղորդում-ահազանգ՝ սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ
10:15 24/09/2018  |  Ընտրական իրավունքԵրևանի ավագանու ընտրության օրը արձանագրված ենթադրյալ ընտրական բնույթի 31 իրավախախտման դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում
20:50 23/09/2018  |  Ընտրական իրավունքՔԿ տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 23 հաղորդում՝ առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ
18:51 23/09/2018  |  Ընտրական իրավունքԱռերևույթ ընտրախախտումների վերաբերյալ, ժամը 18-ի դրությամբ, ՔԿ-ում ստացվել է 7 հաղորդում
17:29 23/09/2018  |  Ընտրական իրավունքՔԿ-ն ստացել է 3 հաղորդում-ահազանգ, որոնցից մեկը՝ կրկնակի քվեարկության փորձի, 2-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ
16:57 23/09/2018  |  Ընտրական իրավունք«Ականատես» դիտորդական առաքելության մոտ 160 դիտորդներ հսկում են ընտրական գործընթացը 80 ընտրատեղամասերում
16:52 23/09/2018  |  ՔաղաքականԺամը 15-ի դրությամբ ոստիկանությունում ստացվել է 33 ահազանգ
16:41 23/09/2018  |  Ընտրական իրավունքԴատախազությունում ուսումնասիրվել է ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում ենթադրյալ ընտրական խախտումների վերաբերյալ ահազանգման 123 դեպք 
16:15 23/09/2018  |  Ընտրական իրավունքՄարդու իրավունքների պաշտպանն ամփոփում է Երևանի ավագանու ընտրությունների օրն արձանագրված դեպքերը ժամը 15:00-ի դրությամբ
16:10 23/09/2018  |  Քրեական խրոնիկոնՀարուցվել է քրեական գործ՝ նախընտրական շտաբում Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]