Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ 04/28/2024   12:06 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   11:35 Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսն այցելել են իրանական ավտոբուսի ողբերգական վթարի վայր 04/28/2024   11:26 Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար 04/28/2024   11:20 Փաշինյանը տիկնոջ հետ խարույկի շուրջ խոսել է Սեղանի թենիսի «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետ (տեսանյութ) 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   10:36 Թուրքիայի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել 04/28/2024   10:27 Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել 04/28/2024   10:21 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է 04/28/2024   10:13 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին 04/28/2024   10:08 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008թ-ին. Սուրենյան 04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին

Ալեքսանդր Սարգսյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին 09/17/2018   11:53  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի քանի հայտարարություններին.

«Սույն թվականի սեպտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հանրահավաքում ունեցած իր ելույթի ժամանակ բացահայտ և հրապարակային սպառնաց Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ալեքսանդր Սարգսյանիս և մեկ շաբաթ ժամանակ տվեց, որպեսզի օրինական կարգով ինձ պատկանող դրամական միջոցները վերադարձնեմ ՀՀ պետական բյուջե:

Իհարկե, Նիկոլ Փաշինյանը ոչինչ չասաց այն մասին, թե ինչու և ինչ հիմքով ես այդ գումարները պետք է վերադարձնեմ ՀՀ պետական բյուջե:

Նման հայտարարություն անելուց առաջ ՀՀ վարչապետը նախ պետք է նշեր, որ օրենքով սահմանված կարգով հաստատվել է, որ իմ բանկային հաշվին առկա գումարները ձեռք են բերվել անօրինական ճանապարհով, ապա նաև պետք է նշեր, որ այդ գումարները հափշտակվել են ՀՀ պետական բյուջեից, դրա համար էլ ենթակա են վերադարձման ՀՀ պետական բյուջե:

Սակայն Նիկոլ Փաշինյանը ոչ միայն նման հայտարարություններ չարեց, այլ, ընդդհակառակը, մոտ մեկ ամիս առաջ` օգոստոսի 17-ին, հերթական հանրահավաքում ունեցած իր ելույթում նա ևս անդրադառնալով իմ բանկային հաշվին առկա գումարներին, նշել էր հետևյալը. «Հիմա էդ հաշվեհամարում, որ այդ գումարը կա, զուտ Հայաստանի էսօրվա ֆորմալ օրենքների տեսակետից չափազանց դժվար է դրա հետ կապված քննություն կազմակերպելը, որովհետև այդ մարդը ֆորմալ առումով շատ երկար տարիներ պետական պաշտոնյա չի եղել, հետևաբար հայտարարագիր չի ներկայացրել և ֆորմալ առումով էստեղ կան դժվարություններ այդ գումարը հետաքննելու և օրենքով սահմանված կարգով առգրավելու»:

Այս հայտարարությունում Նիկոլ Փաշինյանը երկու կարևոր հանգամանք է ընդգծել.

առաջինը` ես երկար տարիներ պետական պաշտոնյա չեմ եղել, ինչով հաստատվում է, որ ՀՀ պետական բյուջեի հետ ընդհանրապես որևէ առնչություն չեմ ունեցել, ինչից ելնելով էլ զարմանալի է, թե ինչու է ՀՀ վարչապետը սպառնում, որ այդ գումարները հենց ՀՀ պետական բյուջե վերադարձնեմ.

երկրորդ` այդ գումարներն օրենքով սահմանված կարգով ենթակա չեն բռնագանձման:

Կարծում եմ, որ բոլորն էլ քաջ հասկանում են, որ եթե որևէ մեկն անօրինական ճանապարհով կամ հանցագործության միջոցով գումար է հափշտակել, ապա ՀՀ-ում գործող օրենքները միանշանակ թույլ են տալիս բռնագանձել այդ գումարները և հակառակը` որևէ մեկին պատկանող գումարները չեն կարող բռնագանձվել, եթե չի հաստատվել դրանց անօրինական լինելը:

Ստացվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաջ հասկանալով, որ ես այդ գումարներն անօրինական ճանապարհով ձեռք չեմ բերել, որ դրանք օրենքով սահմանված կարգով չեն կարող բռնագանձվել, իմ նկատմամբ ունեցած իր բացասական վերաբերմունքից ելնելով և փորձելով օգտագործել ՀՀ վարչապետի իր պաշտոնեական դիրքն ու իշխանությունը, սպառնում է, որպեսզի ես ինքնակամ ՀՀ պետական բյուջեին հանձնեմ սեփականության իրավունքով ինձ պատկանող գումարները:

Վստահ եմ, որ ՀՀ վարչապետը և իրավապահ մարմինները քաջ հասկանում են, թե իրավական տեսնակյունից ինչպես են որակվում ՀՀ վարչապետի այդ գործողությունները:

Այս համատեքստում խիստ մտահոգիչ է նաև, որ ՀՀ վարչապետն օրենքով սահմանված կարգի խախտմամբ տիրապետում է իմ վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին, ինչպես նաև, որ անօրինական կարգով հրապարակել է այդ տեղեկությունները:

Եվ եթե ՀՀ վարչապետն օրենքով սահմանված կարգի խախտմամբ տիրապետում է նման տեղեկությունների, ուստի վստահ եմ, որ քաջ տիրապետում է նաև այն տեղեկություններին, որ 1985-1995թթ. ընթացքում բիզնես գործունեություն եմ իրականացրել Ռուսաստանի Դաշնությունում և ՀՀ եմ վերադարձել խոշոր գումարով, որից հետո թեկուզ մեկ տարի չեմ դադարել աշխատելը:

Ընդ որում, վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը քաջ տեղեկացված է նաև, որ օրինական կարգով ինձ պատկանող գումարները ՀՀ-ից դուրս հանելու փոխարեն, ես դրանք որպես ավանդ ներդրել եմ ՀՀ բանկում, որով իմ որոշակի ներդրումն եմ ունեցել բանկային համակարգի և տնտեսության զարգացման հարցում, միաժամանակ երկար տարիների ընթացքում այդ խոշոր ավանդի դիմաց օրինական կարգով տոկոսներ եմ ստացել, որոնք կազմում եմ իմ բանկային հաշվում այս պահին առկա գումարի զգալի մասը, իսկ մյուս զգալի մասը կազմում են բացառապես ինձ պատկանող /ոչ թե 50%/ ընկերությունների գործունեությունից տարիներ շարունակ ստացված և ՀՀ հարկային մարմիններ ներկայացված հաշվետվություններում արտացոլված գումարների հաշվին:

Այս պահին դեռևս չեմ ցանկանում անդրադառնալ իմ և ընտանիքիս անդամների նկատմամբ ՀՀ պետական մարմինների կողմից իրականացվող ակնհայտ անօրինականություններին և հետապնդումներին, իմ գույքերի և բանկային հաշիվների վրա անօրինական կարգով դրված կալանքներին, ինչպես նաև դրանց հետևանքով ինձ պատճառվող հսկայական վնասներին, սակայն ՀՀ վարչապետին հորդորում եմ կոչ անել ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին` վերադառնալ օրինականության դաշտ, անհապաղ վերադարձնել ինձ և իմ ընտանիքին պատկանող գույքերը և դրամական միջոցները, կալանքից ազատել ինձ և ընտանիքիս պատկանող դրամական միջոցները։

Միևնույն ժամանակ հրապարակային հայտարարում եմ, որ վերը նշված գործողությունները կատարելու և Հայաստանի Հանրապետությունում իրական օրինականություն հաստատվելու դեպքում, պատրաստ եմ օրինական կարգով ինձ պատկանող դրամական միջոցների որոշ մասը որպես բարեգործություն նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը` իմ նախընտրած ոլորտը զարգացնելու և իրապես հզոր Հայրենիք կառուցելու նպատակով, ինչը մշտապես լռելյայն կատարել եմ»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:38 15/09/2018  |  ՄամուլՎաչիկ Ղազարյանի գումարները վերադարձվել են. «Հրապարակ»
17:41 09/07/2018  |  ԼՐԱՀՈՍԲոլոր գործողությունները պետք է լինեն 100 տոկոսով օրինական. Փաշինյանը՝ ԱԱԾ բացահայտումների մասին
14:44 06/07/2018  |  ԼՐԱՀՈՍՄենք որևէ մեկի ընտանիքի կամ անհատի հետևից չենք գնում. Փաշինյանը՝ վերջին բացահայտումների մասին
20:28 05/07/2018  |  Քրեական խրոնիկոնՍարյանի հափշտակված գծանկարներ, թմրանյութ, ատրճանակներ․ հետախուզում է հայտարարվել Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ (տեսանյութ)
17:26 05/07/2018  |  ԼՐԱՀՈՍԹալանվածը հետևողականորեն վերադարձնելու ենք՝ անկախ թալանողի անուն ազգանունից. Նիկոլ Փաշինյան
22:19 04/07/2018  |  Քրեական խրոնիկոնՍաշիկ Սարգսյանը կրկին բերման ենթարկվեց
15:33 04/07/2018  |  Քրեական խրոնիկոնԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Ալեքսանդր Սարգսյանի տանը
11:46 28/06/2018  |  ԼՐԱՀՈՍԲերման ենթարկելիս չգիտեինք, որ զենքերն օրինական են. Ոստիկանապետ
21:53 25/06/2018  |  Քրեական խրոնիկոնԱլեքսանդր Սարգսյանն ազատ է արձակվել
18:26 25/06/2018  |  Քրեական խրոնիկոնՈստիկանությունը բերման է ենթարկել Ալեքսանդր Սարգսյանին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]