ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հոդվածի հեղինակը հանիրավի ցեխ է շպրտել կոնկրետ պաշտոնատար անձանց գործունեության վրա. Դատախազություն 08/07/2018 11:58 | ԼՐԱՀՈՍ
Դատախազությունը պարզաբանմամբ է հանդես եկել՝ 1in.am լրատվական կայքին՝ օգոստոսի 6-ի «Հարսանիքը «կհարամեմ». Չախոյա՛ն, քննչական տակտիկադ գլխիդ կպնի» հրապարակման վերաբերյալ:
Պարզաբանումը ներկայացնում ենք ստորև.
2018 թվականի օգոստոսի 6-ին 1in.am լրատվական կայքում հրապարակվել է «Հարսանիքը «կհարամեմ». Չախոյա՛ն, քննչական տակտիկադ գլխիդ կպնի» ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող հոդվածը, որի կապակցությամբ հայտնում ենք հետևյալը.
Նախ, դեռևս 2018 թվականի հունիսի 10-ին 1in.am լրատվական կայքում հրապարակվել էր «Լուսացույցի տակի անցորդը ծպտյալ դատախա՞զ է եղել, թե՞ օգնական» վերտառությամբ հոդված, որը, ինչպես և վերոնշյալ հոդվածը, ապատեղեկատվություն է պարունակում ամբաստանյալ Հովհաննես Թադևոսյանի վերաբերյալ քննվող քրեական գործի հանգամանքների վերաբերյալ: Այդ գործի դատաքննության մասին, ի դեպ, ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես է եկել բավական հանգամանալից և բովանդակային հաղորդագրությամբ։
Ակնհայտ է, որ 2018 թվականի օգոստոսի 6-ին հրապարակված հոդվածը նախորդ հոդվածի չստացված շարունակությունն է՝ ընդ որում մատուցվող ինֆորմացիայի կեղծման արհեստավարժության առումով մի քանի անգամ առավել կատարելագործված, կրկին հետապնդելով նախկին շարժառիթները՝հորինված ու գոյություն չունեցող խեղաթյուրված փաստարկներով հասարակությունում հնարավորինս արատավորելԴատախազության և կոնկրետ դատախազների հեղինակությունը, թեկուզև նույն հասարակությանը խաբելու և մանիպուլացնելու գնով։
Հարկ է նշել, որ հոդվածում մատնանշված հանգամանքների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս 2018 թվականի հունիս ամսին պաշտոնական գրությունով տեղեկացրել էր 1in.am լրատվամիջոցին՝ տարածված տեղեկությունների կեղծ ու խեղաթյուրված լինելու մասին՝ ներկայացնելով իրականությունը։ Մինչդեռ, փաստորեն, նշված հոդվածի հեղինակը ոչ միայն անհրաժեշտ հետևություններ չի արել տրված պաշտոնական պարզաբանումից, այլև, արդեն իսկ նման պայմաններում համապատասխան հերքում տալու փոխարեն,շարունակում է հասարակությանը մատուցել իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկատվություն, ինչը միանգամայն քննադատելի է և հարիր չէ լրագրողների մասնագիտական վարքագծին։
Մինչդեռ, ճշմարտությունն այն է, որ լրատվամիջոցի կայքում զետեղված հոդվածում ներկայացված այն դատողությունը, թե Հ. Թադևոսյանի մեղադրանքի հիմքում դրված ապացույցները վարույթն իրականացնող մարմնի կողմից խեղաթյուրվել են, ոչ այլ ինչ է, քան առաջին ատյանի դատարանի՝ արդեն իսկ բեկանված դատավճռից վերցված անհիմն պնդում: Այդ պնդումը հերքվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտով, որով Հ. Թադևոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից բռնությամբ զուգորդված կատարված խուլիգանություն) նախատեսված հանցանք կատարելու համար։
Հոդվածի հեղինակը, հանիրավի ցեխ շպրտելով կոնկրետ պաշտոնատար անձանց գործունեության վրա, որևէ կերպ չի փորձել ճշտել իր ստացած տեղեկությունների իսկությունը՝ տպավորություն ստեղծելով, որ բավարար չափով տեղյակ չէ գործի իրական հանգամանքներից: Հակառակ դեպքում դժվար չէր պարզել, որ դատախազ Արթուր Չախոյանը, ով ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալն է, երբևէ որևէ առնչություն չի ունեցել հոդվածում նշված գործի թե՛ մինչդական, թե՛ դատական վարույթի հետ։ Հոդվածում նշված այն կեղծ պնդումը, թե քրեական գործը դատախազ Ա.Չախոյանը փոխանցել է դատախազ Մ.Նալբանդյանին, որ վերջինս տանի դատարան և այն պաշտպանի, պարզապես զավեշտ է և հոդվածի հեղինակի վառ երևակայության արդյունք։
Հարկ է ևս մեկ անգամ կրկնել, որ դատախազ Ա.Չախոյանը, աշխատելով դատախազության վերոնշյալ ստորաբաժանումում, որևէ կերպ չէր կարող ներգրավված լինել այդ քրեական գործի քննությանը, առավել ևս այն փոխանցել մեկ այլ դատախազի, ում վերադաս դատախազն ինքը չի հանդիսանում։ Հատկանշական է նաև այն, որ հոդվածի հեղինակը որևէ փաստական տվյալ կամ փաստաթղթային հիմնավորում այդպես էլ չի ներկայացնում այն մասին, որը կհիմնավորեր Ա.Չախոյանի առնչությունը նշված գործին՝ իր խեղաթյուրված պնդումները թողնելով միայն բամբասանքների տիրույթում։ Ակնհայտ է, որ հեղինակը տարրական պատկերացումներ չունի ՀՀ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության, դատախազների աշխատանքների նկատմամբ վերահսկողության, դատախազի կողմից մինչդատական վարույթի նկատմամբ հսկողության գործառույթների վերաբերյալ, ինչը կարելի էր պարզել առնվազն «ՀՀ դատախազության մասին» օրենքը թեկուզ մեկ անգամ ընթերցելով։
Ավելին, հոդվածի հեղինակը, տարվելով դատախազի աշխատանքը սևացնելու առաքելությամբ, անգամ հարկ չի համարել Հ.Թադևոսյանի՝ որոշակի ժամանակ բանտում անցկացնելու մասին գրելուց առաջ նախ պարզել նրա նկատմամբ սահմանված իրական պատժատեսակը: Որովհետև իրականում Հ. Թադևոսյանի նկատմամբ նշանակվել է տուգանք, այսինքն՝ նրան ազատազրկում չի սպառնում։ Մինչդեռ իրականությունը հենց այդպես ներկայացնելը, փաստորեն, ձեռնտու չի եղել հոդվածի հեղինակին, քանզի հուզական ֆոն և ընթերցանություն ապահովելու համար անպայման պետք էր ստել և տարածել, թե երիտասարդ ամբաստանյալին «բանտ են նստեցնում»։
Մինչդեռ, ևս մեկ անգամ կրկնում ենք,որ հրապարակումը, նաև արժանահավատության տեսանկյունից, հաստատապես կշահեր, եթե մեր գործընկերը զերծ մնար ինչ-ինչ նպատակներով իրականությունը հանրությանը խեղաթյուրված ձևով ներկայացնելու և սխալ կարծիք ձևավորելու գործելաոճից՝ առաջնորդվելով անաչառության և առնվազն մյուս կողմի, տվյալ դեպքում մեղադրող կողմի տեսակետները ներկայացնելու միջոցով համակողմանիության ապահովման լրագրության հիմնարար կանոններով:
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/17/2024 08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ»
- 05/17/2024 08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ»
- 05/17/2024 08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ»
- 05/17/2024 08:11 Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ»
- 05/17/2024 08:05 Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ»
- 05/17/2024 07:55 ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»
- 05/17/2024 07:46 Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/17/2024 16:43 ՀՀ կառավարության ռազմավարությունը արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/17/2024 18:24 Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին
- 05/17/2024 11:23 Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար
- 05/17/2024 10:58 Շիրակի մարզում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը. shamshyan.com
- 05/17/2024 10:45 26 համարի ավտոբուսը և 4 մարդատար ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ