Թեմաներ
Երկուշաբթի 05 / 06 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/06/2024   17:15 Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել 05/06/2024   17:08 Մարդն առավոտը գա գործի, երեկոյան գնա տուն՝ 10 մատը տեղը, քիթ, ձեռք, ոտք ջարդած չլինի. Ստեփանյան (տեսանյութ) 05/06/2024   16:53 Մոսկվա-Օրենբուրգ ինքնաթիռը տագնապի ահազանգ է տվել և հետ վերադարձել Մոսկվա 05/06/2024   16:49 Ամեն ինչ լավ է լինելու․ Արամոն և արվեստի այլ գործիչներ միացել են շարժմանը 05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/06/2024   16:16 Նահատակված Արամ Ղուլարյանի հայրը վիրահատությունից հետո միացել է երթին 05/06/2024   16:13 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցների ու հայտարարությունների նկատմամբ հանրության հետաքրքրությունը նվազել է. Վարկանիշի անկման եւս մեկ ցուցիչ 05/06/2024   15:51 Ի՞նչ հարց ուղղեմ Նիկոլ Փաշինյանին. մենք հարցը տվել ենք, պատասխանը ծեծով ենք ստացել. Բագրատ սրբազան 05/06/2024   15:50 Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը 05/06/2024   15:43 Լեզուն, որ ասում է՝ Արցախն Ադրբեջան է, պետք է կտրես․ Տեր Հովհաննես 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/06/2024   15:15 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ 05/06/2024   15:11 Իրավապաշտպանները նախապես կազմակերպում են քաղաքացիների իրավական պաշտպանությունն ապահովելու աշխատանքները․ հայտարարություն 05/06/2024   14:59 Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք ենք արել, նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյան 05/06/2024   14:46 Ինչ ասել եմ ճիշտ եմ ասել․ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Պետդումայի գրության պատասխանն ուղարկվել է 05/06/2024   14:45 Ականի պայթյունի 2-րդ դեպքն է գրանցվել, քանի որ պրոֆեսիոնալ ականազերծող չկա՝ շատերը դիմումը գրում, դուրս են գալիս, որ էդ խարանը իրենց վրա չլինի. Դանիելյան 05/06/2024   14:39 Տիրան Խաչատրյանը միացել է Սրբազանի նախաձեռնած երթին (տեսանյութ) 05/06/2024   14:34 Ջոնի Մելիքյանը մանրամասներ է ներկայացրել Բոննում ադրբեջանցի փորձագետների հետ հանդիպումից 05/06/2024   14:29 «ՔՊ» բարձրաստիճան անդամներն արդեն իսկ ներքին ուղերձներ են մեզ հղում, թե ինչպես կարող են միանալ․ Բագրատ Սրբազան 05/06/2024   14:18 Երկօրյա քննարկում՝ ուղղված Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանը 05/06/2024   14:00 Հայաստանի և Հունգարիայի միջև ստորագրվել է համաձայնագիր և համագործակցության ծրագիր 05/06/2024   13:54 Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել․ հայտարարություն 05/06/2024   13:46 Թշնամությամբ, ատելությամբ կերակրված ժողովուրդ ենք, տանը մարդիկ չեն կարողանում երկու բառ փոխանակել․ Բագրատ Սրբազան 05/06/2024   13:34 Սա ասում եմ նրանց, ովքեր փող են ստանում հայրենիք կրծելու համար՝ ցավում եմ իրենց համար. շատերին անունով գիտեմ, ժամանակը գա, կասեմ. Բագրատ սրբազան 05/06/2024   13:30 Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին 05/06/2024   13:25 Պատերազմի հրձիգներն իրենք են.հայտարարում եմ՝ եթե որևէ բան պատահի, պատասխանատվությունը այսօրվա իշխանությունների վրա է. Բագրատ սրբազան 05/06/2024   13:20 «Պետք է մի սուբյեկտ, որն ամբողջապես պատասխանատու է. «Վեոլիա ջուր» ընկերության հետ կվերանայվի պայմանագիրը 05/06/2024   13:16 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 05/06/2024   13:11 Կիրանցի բնակիչների մի մասը միացել է Բագրատ Սրբազանի երթին, մյուս մասը մնացել է, որ գյուղն անտեր չմնա. Կիրանցի բնակչուհի 05/06/2024   12:54 Սա ինքնամաքրման երթ է․ Սրբազան 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան 05/06/2024   12:44 ՀՀ վարչապետը հանդես կգա մամուլի ասուլիսով 05/06/2024   12:33 Հայկական օրակարգի դեմ աշխատող արտաքին թշնամի ուժերը և ներքին ուժերը նույնական են իրենց խոսույթում, ինչը ևս մեկ անգամ հաստատում է՝ այս իշխանությունները հակահայ օրակարգով են շարժվում․ փորձագետ 05/06/2024   12:27 Շատ կարևոր է, որ խաղաղության պայմանագրի մեջ երկակի մեկնաբանության համար տեղ չթողնենք. Ալեն Սիմոնյան 05/06/2024   12:22 Տաւուշ. Հայոց Արդի Պատմութեան «Թաւշեայ» Թիւրիմացութեան Տապանաքարը Կամ Չարիքի Վախճանին Խորհրդանի՞շը 05/06/2024   12:22 Հներ, սեւեր չկան, սա մաքուր շարժում է, փրփուրներից են կախվում. Ռոստոմյան (տեսանյութ) 05/06/2024   12:19 Դատախազությունը գնահատական չտվեց Արցախի հայաթափմանն ու իրականացված ցեղասպանությանը. Օհանյան 05/06/2024   12:14 Հանրային քրեական հետապնդում երկու անձի նկատմամբ՝ «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար 05/06/2024   12:10 Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան 05/06/2024   12:02 ՀՅԴ Կանադայի «Սիմոն Զավարյան» երիտասարդական միությունը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը 05/06/2024   11:57 Օր 3. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում 05/06/2024   11:53 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը 05/06/2024   11:36 Մետրոն այսուհետ կգործի մինչև 24:00-ն. Ավինյան 05/06/2024   11:29 Չեխիայի Ուրարտու Հայ-Չեխական միութունը աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանը 05/06/2024   11:28 Արթուր Սուքոյանի պաշտպանը պահանջում է առերես հարցաքննել Սուքոյանին և լրագրող Դավիթ Լևոնյանին 05/06/2024   11:25 Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է շարժման մասնակիցներին լրտեսելու․ Սարգսյան 05/06/2024   11:18 Քաղաքական մեծամասնությունն ատելություն է տարածվում Հայ առաքելական սուրբ եկեղեցու ու նրա սպասավորների նկատմամբ, Դուք ասելիք չունե՞ք․ Մինասյանը՝ Վարդապետյանին 05/06/2024   11:12 ՀՀ և Ադրբեջանի նախարարների բանակցությունները կանցկացվեն Ալմաթիում՝ մայիսի 10-ին․ ԱԳՆ 05/06/2024   11:09 Ականի պայթյունից վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն 05/06/2024   11:00 Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/06/2024   10:39 Ականազերծման աշխատանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել 05/06/2024   14:59 Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք ենք արել, նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյան

Եկեք փորձենք գումարները ներդնել այնպես, որ դրանք ստեղծեն ավելացված արժեք. Վարչապետը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է հայազգի գործարարների հետ 07/26/2018   19:37  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ: Կառավարության ղեկավարը հանդիպել է ՌԴ հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հայազգի մի քանի տասնյակ գործարարների հետ: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:

«Ուզում եմ բոլոր գործարարներին հրավիրել Հայաստան՝ ծավալելու տնտեսական գործունեություն, ինչի համար նախկինում եղած բոլոր խոչընդոտները վերացված են և գոյություն չունեն: Կարևոր է մեկ այլ արձանագրում. այդ խոչընդոտների մեջ ամենակարևորը թերևս եղել է և տեղ-տեղ շարունակում է մնալ կոռուպցիան, չնայած ընդհանուր առմամբ, ասում են, որ ՀՀ-ում այլևս կոռուպցիա չկա, դրանք մնացորդային երևույթներ են: Վստահեցնում եմ՝ այսօր ակտիվ պայքար է գնում կոռուպցիայի դեմ, որը շարունակվելու է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կոռուպցիայի դեմ պայքարն առնչություն է ունենում որոշ ընկերությունների հետ և կառավարության համար կարևոր է, որ այդ պայքարը չընկալվի և չմեկնաբանվի որպես արշավ ընդդեմ բիզնեսի:  «Մեզ համար կարևոր է, որ հստակ գծենք այդ գիծը, որ մեր պայքարը չի կարող լինել ընդդեմ բիզնեսի: Մենք երաշխավորում ենք ներդրումների անվտանգությունը, դա ասելով՝ հասկանում ենք ոչ միայն այն, որ պետական որևէ մարմին չի կարող ներդրումը փոշիացնել, այլև նկատի ունենք, որ որևէ մեկը չի կարող փայ մտնել, այդպիսի երևույթները բացառում ենք»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ներդրումների հարցում կառավարությունն ընդամենն ունի մեկ պայման. ակնկալվում է, որ բիզնես գործունեությունը լինի օրինական: Վարչապետի խոսքով՝ պետությունը շահագրգիռ է նոր աշխատատեղերի ստեղծմամբ և պետական եկամուտների աճով: «Վարչապետ ընտրվելուց հետո մեկ շաբաթ անց գործարարների հետ հանդիպումներում պաշտոնապես հայտարարել եմ, որ տվյալ պահից ցանկացած բիզնես ազատվում է կոռուպցիոն որևէ պարտավորությունից: Նաև այս առումով բացառում եմ, որ որևէ ընկերության նկատմամբ տեղային մակարդակով որևէ ձևով կփորձեն միջամտություն ցույց տալ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: 

 Անդրադառնալով նոր սփյուռքի դերին՝ ՀՀ կառավարության ղեկավարը նկատել է, որ վերջինս 80-ականների վերջերից սկսած մեծ գումարներ է  ուղարկում Հայաստան՝ օգնության, բարեգործության տրամաբանության մեջ, ինչը գնահատելի է և կենսական նշանակություն է ունեցել ՀՀ-ի համար: Վարչապետը Հայաստանի ժողովրդի և պետության անունից շնորհակալություն է հայտնել դրա համար և հավելել՝ պետք է այնպես անել, որ այդ գումարները ներդրվեն տնտեսական գործունեության մեջ: «Մենք ցանկանում ենք ստեղծել հնարավորություն, որպեսզի գաք և Հայաստանում ունենաք բիզնես, շահույթ ստանաք և շահույթ բերեք ժողովրդին ու պետությանը: Մենք ուզում ենք, որ դուք Հայաստանում փող աշխատեք, մեր նպատակն այն է, որ Հայաստանում փող աշխատելու հնարավորությունը լինի հնարավորինս լայն հասանելիության տիրույթում, ոչ թե նեղ շրջանակի համար: Գործարար դաշտը պետք է հասանելի լինի շատերին, և մենք այսօր կարողանոում ենք դա ապահովել: Լսում ենք կարծիքներ, թե բիզնեսն ընդմիջում է վերցրել և սպասում է առաջիկա ընտրություններին: Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն անշրջելի են, Հայաստանում այլևս գործունեություն կարող է ծավալել այն իշխանությունը, որը հենվում է հեղափոխության արժեքների տրամաբանության վրա, Հայաստանում հակահեղափոխութուն չի լինելու և ես ինձ համարում եմ դրա երաշխավորը: Ժամանակը թանկ է և կոչ եմ անում այդ ժամանակը չկորցնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ չբացառելով, որ օրենքներում կան խնդիրներ: Նա տեղեկացրել է, որ կառավարությունն այսօր աշխատում է Հարկային օրենսգրքի բարեփոխման ուղղությամբ, աշխատում են դաշտն ազնիվ, արդար դարձնել, կարգավորել նաև օրենսդրությունը:

 Անդրադառնալով տնտեսության ոլորտում կառավարության առաջնահերթություններին՝ վարչապետն ընդգծել է, որ դրացից մեկը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն է: «Մեր ընդհանուր առաջնահերթությունը Հայաստանը բարձր տեխնոլոգիաների երկիր դարձնելն է, մեր նպատակն է խթանել բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արտադրությունների հիմնումը: Այսօր մեծ հետաքրքրություն կա, օրինակ՝ արևային էներգիայի պանելների արտադրության ոլորտում: Մենք ամեն ինչ կանենք, որ այդ գործարանները կառուցվեն: Երկրորդ առաջնահերթությունը, որն ուսումնասիրման փուլում է՝ ադամանդագործությունն է, ադամանդի մշակումը, որը մի ժամանակ լրջորեն զարգացած էր Հայաստանում: Հիմա ուսումնասիրում ենք, թե ինչպիսի հնարավորություններ կան: Հաջորդ առաջնահերթությունը գյուղատնտեսությունն է: Մեզ հարկավոր է այս ոլորտի նոր ընկալում. ջերմոցային տնտեսությունների, ինտենսիվ այգիների հիմնումը, հակակարկտային ցանցերի արտադրությունն ունի մեծ կարևորություն: Արտահանմանը միտված ոլորտների զարգացումը մեծ նշանակություն ունի: Հաջորդ ուղղությունը զբոսաշրջությունն է ու դրան հարակից ճյուղերի զարգացումը: Այս պարագայում, առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պետք է պահենք Հայաստանի բնապահպանության ոլորտը. էկոլոգիապես մաքուր միջավայրի և սննդի ապահովումը շատ կարևոր է տուրիստական կենտրոն դառնալու համատեքստում»,- ասել է վարչապետը:

Դիմելով գործարարներին՝ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունը որևէ մեկին չի առաջարկում իր կապիտալը տեղափոխել Հայաստան: «Փորձեք ձեզ համար անվտանգ համարվող որևէ շեմից: Եկեք փորձենք գումարները ներդնել այնպես, որ դրանք ոչ թե սպառողական տրամաբանությամբ ծախսվեն, այլ այնպես, որ ստեղծեն ավելացված արժեք: Մենք բարեգործության տրամաբանությունը պետք է փոխենք: Բարեգործության փառաբանումը պետք է փոխարինել աշխատանքի փառաբանմամբ»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի կառավարությունը ձախողվելու ոչ մի պատճառ չունի. «Չի լինելու ձախողում, լինելու է հաջողություն հաջողության հետևից: Հայաստանն այսօր արտաքին քաղաքականության մեջ ունի ամուր դիրքեր, ներքին քաղաքականության մեջ իշխանությունն ունի ժողովրդի կատարյալ վստահությունը, ինչն անպայման իրացնելու ենք: Ես երաշխավորում եմ, որ Հայաստանի վարչապետը կոռուպցիոն որևէ գործարքի մեջ չկա և չի լինելու, մենք ապահովելու ենք խաղի հավասար պայմաններ բոլորի համար, ձեր ընտրությունն է օգտվել դրանից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 Վարչապետն անդրադարձել է նաև էներգետիկ ոլորտում առկա խնդիրներին, որոնք վերաբերել են վարկային ծրագրերի արդյունավետությանը, առկա սակագներին, ինչպես նաև գազալցակայանների գործունեությանը:

Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է գործարարների մի շարք հարցերի, որոնք վերաբերել են էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և այլ ոլորտների զարգացմանը, ստեղծվող պայմաններին, ներդրումային հիմնադրամի ստեղծման հնարավորությանը և այլն: Մի խումբ գործարարներ ընդգծել են, որ պատրաստվում են Հայաստանում իրականցնել ներդրումային տարբեր ծրագրեր և հավելել, որ հայրենիքում տեղի ունեցած փոփոխությունները մեծ հույսեր է առաջացրել սփյուռքի շրջանում: Նրանք Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանը մաղթել են նորանոր հաջողություններ՝ ի նպաստ ժողովրդի բարեկեցության ապահովման: 

                                                       

 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:15 26/07/2018  |  ԼՐԱՀՈՍԱյսօր ակտիվ պայքար է գնում կոռուպցիայի դեմ. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՌԴ հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հայ գործարարների հետ
19:09 25/07/2018  |  ԼՐԱՀՈՍՎարչապետին զեկուցվել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը
20:45 24/07/2018  |  ԼՐԱՀՈՍԸնթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը. ներկա է նաև Նիկոլ Փաշինյանը
19:59 24/07/2018  |  ԼՐԱՀՈՍՄեզ միավորող առաքելության մեջ անկասկած պետք է հաղթենք. Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՄԸՄ 100-ամյակի միջոցառմանը
22:21 19/07/2018  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Նիկոլ Փաշինյանը դուստրերի հետ այցելեց «Զանգակ» գրատների ցանցի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղ
20:00 19/07/2018  |  ԼՐԱՀՈՍԲելառուսի կողմից «Պոլոնեզ»-ների վաճառքն Ադրբեջանին անընդունելի է. Նիկոլ Փաշինյան
19:43 19/07/2018  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Պաոլա Սևերինոյին
21:23 18/07/2018  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը միջազգային փորձագետների հետ քննարկել է արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանն ուղղված հարցեր
20:38 17/07/2018  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը հանձնարարել է վերանայել Սևանա լճի շրջակայքում տարածքներ վարձակալած օբյեկտների պայմանագրերը և դրանք բերել պատշաճ մակարդակի
20:21 17/07/2018  |  ԼՐԱՀՈՍՔննարկվել են էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]