Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   12:28 Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ 04/29/2024   12:20 Դատարանները շատ ծայրահեղ դեպքերում են բավարարում կալանքի միջնորդությունը․ գլխավոր դատախազ 04/29/2024   12:10 Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/29/2024   12:05 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում 04/29/2024   12:03 Պայքարի օջախը Տավուշն է, բայց իրական թատերաբեմը Երևանն է, քաղաքական, ապակուսակցական կոնսոլիդացիա է պետք. Դավիթ Անանյան 04/29/2024   11:57 Ինչ եղավ Արթուր Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը պարզաբանումներ է պահանջում 04/29/2024   11:48 Բլինքենը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու վերաբերյալ 04/29/2024   11:44 Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան 04/29/2024   11:40 Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ 04/29/2024   11:25 Վարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   11:15 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել 04/29/2024   11:05 Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, հասկանանք՝ որտեղ են պտտվում. Ավինյան 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/29/2024   10:54 Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ 04/29/2024   10:51 Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո 04/29/2024   10:43 Գլխավոր դատախազն ԱԺ-ում է. պետաիրավական հանձնաժողովի նիստ. ուղիղ 04/29/2024   10:38 Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան 04/29/2024   10:31 Ապրիլի 21-ին Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են (տեսանյութ) 04/29/2024   10:27 Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի կալանքի միջնորդության քննարկմանը, վաղուց չէի տեսել․ Վարազդատ Հարությունյան 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   08:18 Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում

Մեզ մոտ չկան քաղաքական ճգնաժամի դրսևորումներ. Բակո Սահակյանն անդրադարձել է Արցախում տեղի ունեցած իրադարձություններին 06/11/2018   21:38  |  ԼՐԱՀՈՍ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն անդրադարձել է Արցախում վերջին շրջանում տեղի ունեցած բողոքի ակցիային և դրան հաջորդած իրադարձություններին:  Արցախի և Հայաստանի հանրային հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Արցախի նախագահը հիշեցրել է, որ Արցախում  բողոքի ակցիայի հենց առաջին իսկ պահից ինքն  անմիջապես արձագանքել է մասնակիցների պահանջներին: «Մի շարք հանդիպումներ եմ ունեցել ակցիայի կազմակերպիչների հետ, որոնց ժամանակ անկեղծ եւ բաց մթնոլորտում քննարկվել են նրանց կողմից բարձրացված բոլոր հարցերը: Դուք գիտեք, որ տեղի ունեցած ցավալի միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, եւ ներկա դրությամբ ընթանում է հետաքննություն: Ես ընդգծել եմ, որ իրականացվելու է մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն, եւ մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով։ Այսպիսինն էին բուն միջադեպը եւ դրա լուծմանն ուղղված քայլերը»,- ասել է նա:

Արցախի նախագահը հավելել է, որ  հետագայում ունեցել են այլ զարգացումներ:. տեղի են ունեցել ցույցեր եւ առաջ քաշվել  այլ պահանջներ: «Եվ այստեղ էլ կան բոլորիս, առաջին հերթին իշխանությունների համար հետեւություններ անելու շատ ու շատ հարցեր: Մենք միշտ պատրաստ ենք եղել եւ այսօր էլ պատրաստ ենք լուծում տալ վեր հանված խնդիրներին, որոնք արդարացի դժգոհությունների պատճառ են հանդիսացել»,- ընդգծել է Բակո Սահակյանը:

Նա ցավով նկատել է, որ նաեւ ականատես են  եղել մի խումբ անձանց կողմից մարդկանց արդարացի պահանջների քաղաքականացմանն ու շահարկումներին: «Մի կողմ թողնելով այս ամենի բարոյական կողմը՝ ուզում եմ նշել, որ մեր պարագայում դա իսկապես հղի է անկանխատեսելի հետեւանքներով:  Մեր ժողովուրդը քաջ գիտակցում է, որ միայն ամուր, կուռ, համախմբված ու միասնական հասարակությունը կարող է լուծել այնպիսի բարդ ու կարեւորագույն խնդիրները, որոնք ծառացած են մեր առջեւ՝ լինի դա ներքին, թե արտաքին ասպարեզներում:  Անթույլատրելի եմ համարում ցանկացած քայլ, որը սպառնալիք է հանդիսանում մեր համախմբվածության, կայունության ու անվտանգության համար: Համոզված եմ, որ մեր ժողովուրդը հենց այդպես էլ մտածում է, ինչի համար ես շատ ու շատ շնորհակալ եմ ձեզ, իմ սիրելի հայրենակիցներ, Արցախի Հանրապետության քաղաքացիներ»,- նշել է Սահակյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կգնահատի ստեղծված ներքաղաքական իրավիճակը` քաղաքական ճգնաժա՞մ, անկայունությո՞ւն, Բակո Սահակյանը պատասխանել է. «Դուք շատ ճիշտ հարց հնչեցրիք, որովհետեւ շատ կարեւոր է իմանալ, թե իրականում ինչ է տեղի ունենում: Եվ ես ուղիղ կպատասխանեմ այդ հարցին մեր ժողովրդի համար:  Տարբեր մարդիկ տարբեր նպատակներով տեղի ունեցածին տալիս են իրենց գնահատականները՝ այդ թվում նաեւ ձեր կողմից հնչեցված որակումներով: Բայց իմ խորին համոզմամբ՝ մեզ մոտ չկան այնպիսի դրսեւորումներ, որոնք կբնութագրեն իրավիճակը որպես քաղաքական ճգնաժամ, ոնց ներկայացնում են ոմանք:  Փաստերը հետեւյալն են. մեզ մոտ տեղի է ունեցել ցավալի միջադեպ, ինչին հաջորդել են բողոքի ակցիաներ, բայց այն շրջանակներում, որոնք հեռու են նման որակումներից: Եվ որ զարգացումները եղել են միայն ու միայն այդպիսին, դա արդյունք է առաջին հերթին մեր ժողովրդի խոհեմության ու բարձր գիտակցության: Համոզված եմ, որ կայուն ու հանդարտ վիճակ մեր երկրում կպահպանվի այսուհետ եւս:

Բակո Սահակյանն անդրադարձել է նաև հարցին, թե ի՞նչ հետեւություններ է անհրաժեշտ անել տեղի ունեցածից: Արցախի նախագահն ընդգծել է, որ տեղի ունեցածը պահանջում է լուրջ եւ բազմակողմանի վերլուծություն: Դա ահազանգ է հանրությանը մտահոգող եւ լուծում պահանջող տարաբնույթ հարցերի մասին: Հետեւություններն անվերապահորեն արվել եւ արվելու են: «Դուք քաջատեղյակ եք այն մեծածավալ աշխատանքների մասին, որ անցած տարիների ընթացքում իրականացրել ենք միասին՝ մեր ժողովրդի անվտանգության, երկրի պաշտպանունակության, սոցիալ-տնտեսական հարցերի լուծման ուղղությամբ: Կատարվածը ակնառու է, եւ ես նպատակահարմար չեմ գտնում այսօր կանգ առնել դրա վրա: 

Սակայն դա չի նշանակում, թե մենք չենք տեսնում այն խնդիրները, որոնք առկա են: Դրանց լուծումը կլինի մեր այսօրվա եւ հետագա աշխատանքների օրակարգում, մենք հետեւողականորեն անդրադառնալու ենք այդ հարցերին:  Բայց այս խնդիրների լուծման հիմքում պետք է լինի կառուցողական մոտեցում: Մենք չպետք է թույլ տանք շահարկումներ, որոնք ենթադրում են քանդել եղածը, այլ ոչ թե պահպանել ու ավելացնել կառուցածը: Ասածիս վառ ապացույցն է, որ հենց նման կառուցողական ճանապարհով են գնում շատ ու շատ պետություններ, եւ առաջին հերթին՝ առաջադեմ ու քաղաքակիրթ երկրները, որոնք ընտրել են կայուն, անցնցում եւ շարունակական զարգացման ուղին»,- ասել է Սահակյանը:

Նա հատուկ խոսել է առանձին ղեկավարների գործելաոճին ուղղված արդարացի դժգոհությունների մասին` շեշտելով, որ այդ հարցում էլ լուրջ անելիքներ ունեն: Բակո Սահակյանը վստահեցրել է, որ անպայման ձեռնարկվելու են համապատասխան միջոցներ միայն ու միայն այն տրամաբանությամբ, որի հիմքում ընկած կլինի աշխատանքների բարելավման կամքը եւ այնպիսի կադրերի ընտրությունն ու նշանակումը, որոնք վայելում են ժողովրդի վստահությունը՝ որպես համապատասխան մասնագիտական ու բարոյական ունակություններով օժտված անձնավորություններ, եւ բարձր պատասխանատվությամբ ու արդյունավետորեն իրականացնում են իրենց գործառույթները:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:19 11/06/2018  |  ԼՐԱՀՈՍԲակո Սահակյանը չի մասնակցելու Արցախի նախագահի հաջորդ ընտրություններին
12:27 10/06/2018  |  ԼՐԱՀՈՍԲակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է Արցախի ներքաղաքական վիճակը
19:52 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍԲակո Սահակյանն ընդունել է Անջեյ Կասպշիկին
20:19 06/06/2018  |  ԼՐԱՀՈՍԱրցախի Նախագահն ընդունել է «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինային
19:25 06/06/2018  |  ԼՐԱՀՈՍԱրցախի Նախագահը մի շարք նշանակումներ է կատարել. Գրիգորի Մարտիրոսյանը պետնախարար է
18:32 04/06/2018  |  ԼՐԱՀՈՍԱրցախում միջադեպերի քաղաքականացումը և տարբեր շահարկումները հղի են հասարակությունը պառակտելու վտանգով. Բակո Սահակյան
12:03 20/05/2018  |  ԼՐԱՀՈՍԲակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի մահվան կապակցությամբ
21:44 18/05/2018  |  ԼՐԱՀՈՍԱրցախի Նախագահը և ՀՀ ԱԳ նախարարը քննարկել են արտաքին քաղաքական ոլորտում փոխգործակցության հարցեր
18:34 16/05/2018  |  ԼՐԱՀՈՍԱրցախի Նախագահը կարևորել է HALO Trust-ի գործունեությունը երկրում
20:20 08/05/2018  |  ԼՐԱՀՈՍԲակո Սակահյանն Արթուր Ջավադյանի հետ քննարկել է բանկային ոլորտում Արցախի և Հայաստանի համագործակցության հարցեր

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]