Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   15:09 Պետությունը ՄԻԵԴ-ում պատշաճ պաշտպանություն չի իրականացրել, սակայն ՄԻԵԴ վճռի ամբողջ պատասխանատվությունը բարդվում է դատավորի վրա․ Սուրեն Անտոնյանի դիմումի քննությունը ՍԴ-ում ավարտվեց 05/03/2024   15:05 Պեսկովը խոստացել է կազմակերպել 9-ամյա Մաշայի ու Պուտինի հանդիպումը 05/03/2024   14:50 Վրաստանի դեսպանը իր հիասթափությունն է հայտնել ԱՄՆ նախկին դեսպանին՝ հեղափոխական երկու փորձերին աջակցելու համար 05/03/2024   14:49 Կիրանցի պաշարում.հարակից գյուղերի հետ կապը ոստիկանները սահմանափակել են 05/03/2024   14:29 Լուսանկարների տարածումը և կոչերը, թե՝ կարող եք միանալ ՄԻՊ-ի փնտրտուքին, կարող է պարունակել հանցակազմի առերևույթ հատկանիշներ. Մանասյանը սպառնում է 05/03/2024   14:28 Ուժեղ ջրհեղեղների հետևանքով Բրազիլիայում տասնյակ զոհեր կան (տեսանյութ) 05/03/2024   14:20 «Եթե մնա Նիկոլը...». իրազեկման ակցիա Հայաստանի տարբեր քաղաքներում 05/03/2024   14:03 Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները 05/03/2024   13:58 Պատերազմի մասնակցին կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով հարվածելու համար. Մինասյան 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:37 «Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ». Բագրատ Սրբազան 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   12:47 Եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան 05/03/2024   12:43 Հայկական իրավական կենտրոնն ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների նկատմամբ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման պաշտոնական դիմում է ներկայացրել 05/03/2024   12:32 Վաղը, մյուս օր Կիրանցի կեսը որ սաֆարովներով բնակեցնեն, գալու են հսկե՞ն սաֆարովների անվտանգությունը, որ մատը փուշ չմտնի. Դանիելյան 05/03/2024   12:31 Հրատապ. Ոստիկանները սահմանափակել են Բագրատ Սրբազանի ազատ տեղաշարժը 05/03/2024   12:24 Լոս Անջելեսում իրենց համերաշխությունն են հայտնել Տավուշին. բողոքի ակցիա՝ հյուպատոսարանի մոտ 05/03/2024   12:22 «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ հայտնվելով 43-րդ հորիզոնականում. Բաղդասարյան 05/03/2024   12:08 «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն 05/03/2024   12:05 ՍԴ-ն քննում է Սուրեն Անտոնյանի դիմումը 05/03/2024   11:59 Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի 05/03/2024   11:54 Տավուշում ոստիկանական ուժեր են կենտրոնացվում իրավիճակը շարունակում է լարված մնալ. ուղիղ 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ 05/03/2024   11:22 Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս 05/03/2024   11:15 Վերագնահատեք` Հայաստանը ժողովրդավարության բաստիո՞ն է, թե՞ ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն. Արթուր Խաչատրյան 05/03/2024   11:10 Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան 05/03/2024   11:05 Հնդկաստանի մի խումբ քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները 05/03/2024   10:55 Քյոխը առաջին անգամ խոսել է 44-օրյա պատերազմի Մատաղիս բնակավայրի, Շուշիի պաշտպանության մի դրվագի մասին 05/03/2024   10:48 Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը 05/03/2024   10:37 Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առանձին դեպքերի առկայությունը. Մանասյան 05/03/2024   10:26 Ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկման. Աբրահամյան 05/03/2024   10:22 Զովունիում գազաբալոն է այրվել 05/03/2024   10:20 Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ 05/03/2024   08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» 05/03/2024   08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ» 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ» 05/03/2024   08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ» 05/03/2024   07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ» 05/03/2024   07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ» 05/03/2024   07:37 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   23:49 Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան 05/02/2024   23:35 Մոսկվայում վարչական-արտադրական շենք է այրվել 05/02/2024   23:18 ՔՊ-ական պատգամավորները Վաշինգտոնում հանդիպումներ են ունեցել 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   22:43 Շատակերությունից չգիրացող մարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդությունների մասին
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք

Պիտի կարողանանք զերծ մնալ կորուստներից և քայլենք հաղթանակից հաղթանակ. Կաթողիկոսը կոնդակ է հղել 05/28/2018   10:39  |  ԼՐԱՀՈՍ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սրբատառ կոնդակ է հղել՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին: Կոնդակում ասվում է.

«Եւ այս է յաղթութիւնն` որ յաղթէ աշխարհի, հաւատքն մեր»
(Ա Հովհ. Ե 4):

Գոհություն և փառք ենք մատուցում Աստծուն, որ Հայաստանում և Արցախում վերականգնված պետականությամբ և ի սփյուռս աշխարհի ազգային կյանքի ձեռքբերումներով է մեր ժողովուրդը դիմավորում 100-ամյակը Հայաստանի Առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի: Նշանակալի այս իրադարձությունների մեկդարյա հոբելյանի առիթով Հայրապետական Մեր խոսքն ենք ուղղում սիրեցյալ մեր ժողովրդին՝ բարձրաձայնելով առաքելավանդ պատգամը. «Եվ այս է հաղթությունը, որ հաղթում է աշխարհին՝ մեր հավատքը»:

Մեկ դար առաջ մեր ժողովուրդը հայտնվել էր կյանքի և մահվան սահմանագծին: Օսմանյան Թուրքիան՝ օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի խառնաշփոթ իրավիճակից, իրագործում էր ցեղասպանության իր հայաջինջ ծրագիրը: Արևմտյան Հայաստանը և հայկական բնակավայրերը Թուրքիայում ավերակվել ու հայաթափվել էին, թուրքական զորքերը ներխուժել էին նաև Արևելյան Հայաստան՝ սպառնալով մեր ժողովրդի գոյությանը:

Այդ օրհասական պահին հույսն առ Աստված՝ միահամուռ կամքով մեր ժողովուրդը Սարդարապատում, Ապարանում և Ղարաքիլիսայում ճակատ կազմեց թշնամու դեմ: Համախմբվելու խրախույս ու քաջալերություն դարձավ Գևորգ Ե Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչը՝ ժողովրդի սրտում առաջ բերելով հաղթանակելու ոգի և փակելով խուճապի ու նահանջի ուղին: Ետևում մեր հայրենիքի փոքրիկ մի մասունքն էր, ետևում Քրիստոսահաստատ Սուրբ Էջմիածինն էր՝ մեր հավատքի օրրանն ու ինքնության պատվարը: Հայոց Հայրապետը մերժեց հեռանալ Սուրբ Էջմիածնից և քաջաշունչ պատգամով մարտի կոչեց ժողովրդին՝ ասելով. «Ես միշտ էլ հավատացել եմ իմ ժողովրդի ոգուն: Ես գիտեմ նրա անցած ճանապարհի դառնությունները: Ես համոզված եմ նաև, որ ազգն իմ հայոց անարգ թշնամուն դեռ չի ասել իր վերջին խոսքը: Եվ խոսքն այդ պիտի լինի հաղթական»:

Մեկ ամբողջություն, մեկ կամք ու հոգի դարձած մեր ժողովուրդը ոտքի կանգնեց փրկելու հայրենիքը, իր կյանքը, իր սրբությունները, պաշտպանելու հայրենի հողում ազատ ապրելու իր իրավունքը: Սրբոց Վարդանանց և Ղևոնդյանց օրինակով Ավարայրի ոգին բոցավառվեց մայիսյան մարտերում: Հաղթանակը ձեռք բերվեց արիության ու հերոսության շնորհիվ հայկական փոքրաթիվ զորամիավորումների ու զորահրամանատարների և նրանց շարքերը լրացրած հոգևորականների ու աշխարհազորայինների: Թուրքական զորքերի առաջխաղացումը կանգնեցվեց և ետ մղվեց: Ավերումից ու կոտորածից փրկվեց Արևելյան Հայաստանը, և հինգ և կես դարերի երկարատև դադարից հետո վերականգնվեց հայկական պետականությունը: Եղեռնահար մեր ժողովուրդը վկայեց վեր հառնելու իր զորությունը, իր հոգու կենսունակությունը և ուժը հավատքի՝ նեղությունների, ցավ ու տառապանքի մեջ հաղթանակ կերտելով: Առ Աստված հավատքի, հայրենասիրության ու նվիրումի հերոսական ոգին միավորեց ու պաշտպանեց մեր ժողովրդին, որ գերագույն ճիգով հայոց պետականության հովանու ներքո հայրենիքում ու սփյուռքում բարձրացրեց իր կյանքը և քայլեց վերելքի ուղիով:

Այսօր, սիրելի ժողովուրդ հայոց, 100-ամյա հոբելյանը հրավեր է մեզ՝ նվիրված մնալու ազգային զարթոնքի մեր իղձերին, հրավեր՝ մեր հայրենի պետականությունը ամուր պահելու և հայրենիքով համախմբված մնալու: Նշանակալի այս հոբելյանը նաև մի նոր հանգրվան է հավատավոր ոգով ու նվիրյալ գործերով շենացնելու, զորացնելու մեր երկիրն ու ազգային կյանքը, շարունակելու հետևողական ջանքերը հանուն Արցախի հիմնախնդրի կարգավորման, մեր բանակի հզորացման, որպեսզի խաղաղությունը անվրդով լինի մեր հայրենյաց սահմաններում: 100-ամյա հոբելյանը պատգամն է բերում համազգային միասնության, հայրենիք-սփյուռք կապերի արդյունավորման, մեր Եկեղեցու անդաստանում ևս միասնականության վերահաստատման:

Սիրեցյալ հավատավոր ժողովուրդ Մեր, յուրաքանչյուրս մեր ծառայության մեջ, մեր կյանքի ընթացքներում միշտ առաջնորդվելով քրիստոնեական մեր հավատքին, ազգին ու հայրենիքին զինվորագրության գիտակցությամբ՝ պիտի կարողանանք զերծ մնալ կորուստներից և քայլենք հաղթանակից հաղթանակ: Պետականությունը ազգի կազմակերպման հիմքն է, առաջընթացի ուղի, իր արժեքներով ապրելու, իր հոգևոր ներուժը դրսևորելու հենարան, իր ձգտումները իրագործելու և իրավունքները պաշտպանելու պատվար ու ազգի հարատևության գրավական: Չմոռանանք մեր կրած զոհողություններն ու տառապանքները և միմյանց աջակից՝ կառուցենք բարօրությամբ և խնդությամբ լեցուն վաղվա մեր օրը: Հիշենք մեր Եկեղեցուն ու հայրենիքին իրենց կյանքը նվիրած մեր հայրերին և հավատքի ու հայրենյաց սիրո մեջ ինքներս մեզ գերազանցենք, որպեսզի այսօր նույնպես մեր ազգային և հայրենական կյանքի առջև ծառացած դժվարություններին ու խնդիրներին տրվող մեր վճիռները և մեր երկրի խաղաղությանը սպառնացող վտանգներին տրվող մեր պատասխանները լինեն հաղթական: Անվարան մեր հավատքն ու հայրենյաց սերը թող մեզ առաջնորդեն իրականություն դարձնելու Արարատի փեշերին միասնական մեր հայրենիքի և մեր Սուրբ Եկեղեցու ու ազգային զարթոնքի տեսիլքները: «Եվ այս է հաղթությունը, որ հաղթում է…, մեր հավատքը»:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից՝ համայն հայության նվիրական սրբօրրանից Հայրապետական Մեր պատգամն ենք բերում սիրեցյալ մեր ժողովրդին, մեր Եկեղեցու թեմական, համայնքային մարմիններին, ազգային, գիտական, կրթական, մշակութային կառույցներին՝ զանազան միջոցառումներով տոնախմբելու հոբելյանական տարեդարձը՝ դարձնելով հայրենասիրության ոգու, քաղաքացիական գիտակցության ու պարտքի արթնության, ազգի ու Եկեղեցու միասնականության ուժ ու զորություն, նորոգություն հավատքի և քաջալերություն հայրենաշեն ու ազգաշեն գործերի:

Աղոթում ենք, որ Քրիստոս մեր Տերը պահպանի մեր ժողովրդին մաքուր հավատքով և օրհնի ազգիս ջանքերը ի սեր մեր նվիրական հայրենիքի զորացման, մեր Սուրբ Եկեղեցու պայծառության և մեր բարօր, լուսավոր ու երջանիկ գալիքի: Թող Բարձրյալի օրհնության և շնորհների ներքո մեր երկիրը և ժողովուրդը, աշխարհը համայն ապրեն խաղաղության մեջ՝ այսօր և միշտ. ամեն»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:15 28/05/2018  |  ԼՐԱՀՈՍՄեկ դար առաջ աշխարհի քաղաքական քարտեզի վրա կրկին գրվեց ՀԱՅԱՍՏԱՆ բառը. Արա Բաբլոյան
10:00 28/05/2018  |  ԼՐԱՀՈՍՄայիսյան հաղթանակները դարձան հայոց պետականության վերականգնման սկիզբը
10:31 23/05/2018  |  ԼՐԱՀՈՍՄայիսի 28-ին տեղի կունենան Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված համապետական միջոցառումներ
16:18 09/05/2018  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը մասնակցել է «Անմահ գունդ» խորագրով քայլերթին
16:10 09/05/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ նախագահը շնորհավորել է զինվորական վրանային ճաշի սեղանի շուրջ հավաքված վետերաններին
15:48 09/05/2018Վարչապետն Արցախում մասնակցել է եռատոնին նվիրված միջոցառումներին
12:52 09/05/2018  |  ԼՐԱՀՈՍՄեր ժողովրդի հերոսական ավանդույթները շարունակում է անկախության սերունդը. Բակո Սահակյանի ուղերձը
12:46 09/05/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետը Ստեփանակերտի հուշահամալիրում հարգել է զոհվածների հիշատակը, այցելել Շուշի
12:40 09/05/2018  |  ԼՐԱՀՈՍ26 տարի առաջ գրվեց անցած դարավերջին անկախության համար հայ ժողովրդի մղած պայքարի ամենաշքեղ էջերից մեկը՝ ազատագրվեց Շուշին. ԱԺ նախագահի ուղերձը
12:20 09/05/2018  |  ԼՐԱՀՈՍԳլուխ եմ խոնարհում այն հազարավոր հերոսների հիշատակի առջև, որոնք իրենց կյանքը նվիրեցին ազատությանը. Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]