ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մինչև դատական համակարգը զերծ չլինի որևէ լուրջ ճնշումներից, դատարանը չի կարող գործել անկախ և անկաշկանդ. Արմեն Ֆերոյան 05/21/2018 18:01 | ԼՐԱՀՈՍ
Ֆեյսբուքյան գրառման մեջ դատական համակարգի վերաբերյալ հանրային քննարկումների, դատական համակարգի անկախ գործունեության ու գործառույթներին է այսօր անդրադարձել փաստաբան Արմեն Ֆերոյանը: Ստորև ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ.
«Հաշվի առնելով վերջին շրջանում դատական համակարգի վերաբերյալ լայնածավալ հանրային քննարկումները, ցանկանում եմ փաստել, որ քրեական գործերի շուրջ հանրային քննարկումները, հատկապես՝ դատաքննության փուլում, կարող են ճնշում գործադրել դատարանի նկատմամբ, ինչը ցանկալի մոտեցում չէ և չի բխում առաջին հերթին արդարադատության շահերից:
Նման մոտեցման արդյունքում հնարավոր չէ խոսել անկախ և անկողմնակալ դատական համակարգի մասին, քանի որ մինչև դատական համակարգը զերծ չլինի որևէ լուրջ ճնշումներից, դատարանը չի կարող գործել անկախ և անկաշկանդ: Անշուշտ, դատական համակարգն այն կառույցն է, որից հնարավոր չէ, որ բոլորը գոհ լինեն. կայացված դատական ակտից դժգոհ յուրաքանչյուր անձ կարող է այդ դատական ակտը դարձնել հանրային քննարկման առարկա իրեն ձեռնտու տեսանկյունից, իսկ քննարկման մասնակիցները, նախ չլինելով պրոֆեսիոնալ մասնագետներ և չտիրապետելով գործի փաստական և իրավական կողմին կարող են այն համարել ապօրինի և այդ կերպ ճնշել կոնկրետ դատավորին կամ դատավորներին կայացնելու իրենց համոզմունքից բխող դատական ակտ: Նման տրամաբանությամբ առաջնորդվելու պայմաններում՝ երբեք հնարավոր չի լինի ունենալ անկախ, անկաշկանդ և օբյետիվ դատական համակարգ:
Դատական համակարգի անկախ գործունեության ապահովման հիմնական գործառույթներն ըստ էության վերապահված են Բարձրագույն դատական խորհրդին, սակայն Բարձրագույն դատական խորհուրդն այս կարևորագույն հարցի ուղղությամբ կարծես թե որևէ գործունեություն չի իրականացնում և հանդես է գալիս պասիվ դիտորդի դերում:
Եթե մենք ցանկանում ենք ունենալ իրավական պետության կարևորագույն հենասյուն համարվող անկախ, անկողմնակալ և անկաշկանդ գործող դատական համակարգ, պետք է հնարավորինս ձեռնպահ մնանք այս կամ այն գործը հրապարակային քննարկման առարկա դարձնելու միջոցով դատական համակարգի վրա ճնշում գործադրելու դրսևորումներից, իսկ դատական ակտի վերաբերյալ մեր բոլոր դժգոհությունները հնարավորինս պետք է ներառենք մեր հետագա բողոքարկումներում:
Նշվածն, իհարկե, հնարավոր է կյանքի կոչել բացառապես այն դեպքում, երբ Բարձրագույն դատական խորհուրդն ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրության կենթարկի դատավորի վարքագծի և գործողությունների վերաբերյալ բոլոր բողոքները և առանց ընկեր, ծանոթ կամ բարեկամ հաշվի առնելու կարգապահական պատասխանատվության հարց կբարձրացնի չարաշահում թույլ տված դատավորի մասով»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
- 05/18/2024 10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/18/2024 20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել
- 05/18/2024 19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 05/18/2024 13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ
- 05/18/2024 10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ և տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ