Թեմաներ
Կիրակի 05 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/19/2024   10:54 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ում՝ պիկապի հանդիպակաց գոտի դուրս գալու ու միկրոավտոբուսի բախվելու հետևանքով 05/19/2024   10:31 Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը 05/19/2024   10:18 Հանրապետության տարածքում կա փակ ավտոճանապարհ 05/19/2024   10:03 Սիսիան-Գորայք հատվածում մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/18/2024   21:15 ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, տղամա՞րդ չեք, խոսեք․ Սրբազան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   20:33 Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան 05/18/2024   20:26 Բագրատ Սրբազանը դիմեց ԱԱԾ-ին, որպեսզի թույլ տան այցելի օդանավակայանում հացադուլի անող Լեո Նիկոլյանին 05/18/2024   20:16 Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան 05/18/2024   20:10 Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024   19:57 Գուցե ոմանց համար անհասկանալի լինի, ոմանց համար անընդունելի, բայց այս ճանապարհը անբեկանելի է․ Բագրատ Սրբազան 05/18/2024   19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/18/2024   19:21 Պահեստազորի սպաները ներկա են եղել Սրբազանի հետ հանդիպմանը 05/18/2024   18:55 Ադրբեջանի պահանջները բոլորը կատարում են եռանդով ու մի բան էլ վատ սցենարով. Դանիելյան 05/18/2024   18:17 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին 05/18/2024   17:55 Դաղալ բաներ արեցին՝ խուզարկեցին մեր տները. բանտը ամենաապուշ բանն է, որով կարող են վախեցնել.Գեւորգյան 05/18/2024   17:53 Արվեստի գործիչները Կառավարության շենքի առջև երգում են «Երազի իմ երկիր հայրենի» 05/18/2024   17:46 Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Տավուշ, բայց ոչ՝ Կիրանց, այլ ներկա լինելու խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:44 Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 05/18/2024   17:33 Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:25 Հաշտությունը չի ենթադրում լղոզված վիճակ. Բագրատ Սրբազան 05/18/2024   17:13 Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 05/18/2024   16:51 Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   16:01 Բագրատ սրբազանն հանդիպում է զինվորականների հետ. ուղիղ 05/18/2024   15:56 Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերը 05/18/2024   15:50 Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը 05/18/2024   15:39 Խնդիրը ձկան գլուխն է, որը փտած է, եւ պետք է այն բուժել կամ վերացնել, այլապես ոչինչ չի ստացվի. Նուռ 05/18/2024   15:22 Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները 05/18/2024   15:14 Հայաստանի իշխանությունները հանձնել են էական դիրքեր՝ Հայաստանն ավելի խոցելի դարձնելով թուրք-ադրբեջանական տանդեմի համար, վտանգվում է բնակչությունը. Ձյունիկ Աղաջանյան 05/18/2024   14:49 Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել 05/18/2024   14:38 ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ» խմբակցությունը կանեն ամեն ինչ՝ սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար. Մամիջանյան 05/18/2024   14:25 Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ. ուղիղ 05/18/2024   14:12 Պաշտոնական որոշում չկա․ Բագրատ սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին 05/18/2024   14:06 Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ 05/18/2024   13:57 Ըստ էության Կիրանց–Ոսկեպար–Բաղանիս հատվածում Նիկոլը քանդեց պաշտպանական ամբողջ գիծը և թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց Տավուշով Իջևան, Վանաձոր և Լոռի մտնելու. Վրթանեսյան 05/18/2024   13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող 05/18/2024   13:16 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին դառել է նույն դևը. Իշխան Գեւորգյան 05/18/2024   12:55 Թուրքին բերում՝ կանգնեցնում են այստեղ, ոչ մի անվտանգության երաշխիք. ծախել են, պրծել. Կիրանցի կինը Սանոսյանին 05/18/2024   12:45 Այս համագործակցությունն անհաղթելի է. Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է երևանյան պատվիրակության անդամներին 05/18/2024   12:40 Առերևույթ ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/18/2024   12:31 «Մեդիահաբի» լրագրող Նարե Գնունին տուժող է ճանաչվել 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   14:11 Ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ համայնք, ո՛չ էլ մարդ եք ճանաչել ձեր կյանքում․ արքեպիսկոպոս 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ) 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին

Նիկոլ Փաշինյան՝ մեկ անձ - երկու կերպար. ռուս վերլուծաբանի անդրադարձը Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին 04/28/2018   18:12  |  Քաղաքական

Ռուսաստանյան «Ռազմավարական մշակույթի հիմնադրամ» (Fondsk.ru) էլեկտրոնային պարբերականի վերլուծաբան Արինա Ցուկաևան հոդվածով անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին: «Արմենպրես»-ն այն ներկայացնում է ամբողջությամբ.

«Հայաստանի համար հեղափոխական այս օրերին ավելի հաճախ է հնչում «Ինչ կա ՆԻկոլ Փաշինյանի ուսապարկում, որի հետ նա երբեք չի բաժանվում» հարցը:

«Ասում են՝ այնտեղ կատու է» - հեգնում են այն հայերը, ովքեր չեն աջակցում “թավշյա հեղափոխության” ճառասացի թեկնածությունն այլընտրանք չունեցող “ժողովրդական վարչապետի”  պաշտոնի համար:

Իսկապես, պարկի մեջ կատվի հետ ասոցիացիան ինքնըստինքյան է առաջանում, քանի որ Նիկոլ Փաշինյանը շատ հակասական կերպար է: Ոչ շատ վաղուց նա հագնված էր “լոնդոնյան դենդիի” պես` մաքուր սափրված դեմք, նոր կոստյում և թարմ վերնաշապիկ, նորաձև փողկապ: Այն մարդը, ով այսօր գլխավորում է ցույցերը Հայաստանում, բոլորովին այլ տեսք ունի` մորուք, բեյսբոլի գլխարկ, զինվորական վերնաշապիկ, մեջքին մշտապես ուսապարկ, և նմանապես մշտական կապված ձեռքը (ըստ առասպելից մեկի՝ ձեռքի վերքի պատճառը ոստիկանության հետ բախման ժամանակ արձակված լուսաձայնային նռնակն է, ըստ մեկ այլի` Փաշինյանը փշալարի միջով փորձում էր ներխուժել Ազգային Ժողովի շենք):

Այնպիսի տպավորություն է, որ սրանք բոլորովին տարբեր Նիկոլներ են, որոնցից մեկը (կոստյումով և փողկապովը) հայտարարում է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին միացել է “ոչ կամավոր, այլ ստիպված” և խորհրդարանական “Ելք”
խմբակցության նպատակն է Հայաստանի ինքնիշխանության պահպանումը, ինչն անհնարին է ԵԱՏՄ կազմում: “Ելք”-ը, որը 2017թ. Նիկոլ Փաշինյանին նստեցրեց խորհրդարանական աթոռին, ի դեպ, միշտ կողմ է եղել Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալուն: «ԵԱՏՄ-ին անդամակցելու և դրա շուրջ ընթացող գործընթացների համատեքստում լուրջ հարված է հասցվել Հայաստանի ինքնիշխանությանը, և այդ գործընթացները կշարունակվեն, դառնալով «X» պահից սկսած մեզ համար անվերահսկելի, եթե արդեն չեն դարձել», - պնդում էր փողկապով և  թարմ վերնաշապիկով Նիկոլը:

Ներկայիս «թավշյա» Փաշինյանը` ուսապարկով և բեյսբոլի գլխարկով, այլ կերպ սկսեց խոսել: «Հիմա իրավիճակն այնպիսին է, որ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի նման կազմակերպություններից դուրս գալը կարող է տեղի ունենալ միայն
հանրաքվեով: Բայց ես արդեն ասել եմ, որ մենք չենք պատրաստվում որևէ աշխարհաքաղաքական կտրուկ քայլեր անել: Ինչպես ես ասացի, մենք պատրաստվում ենք անել միայն այնպիսի քայլեր, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության շահերից», - ասեց նա 2018 թվականի ապրիլի 24-ին օտարերկրյա լրագրողների համար մամուլի ասուլիսի ժամանակ:

Երեկվա Փաշինյանը մեղադրում էր Ռուսաստանին «մեր ինքնիշխանությունը հատիկ-հատիկ վերցնելու» մեջ, իսկ հայ-ռուսական հարաբերություններն անվանում «ոչ
գործընկերային»: Սակայն այսօրվա Նիկոլը շատ ավելի թավշյա կեցվածք ունի:
«Կասկած չկա, որ Ռուսաստանն ու Հայաստանը բարեկամական, եղբայրական երկրներ են: Բայց դա չի նշանակում, որ մեր հարաբերություններում խնդիրներ
չկան: Սակայն մեր նպատակը ոչ թե այդ խնդիրները քննադատելն է, այլ բանակցությունների և երկխոսության միջոցով դրանք լուծելը: Վստահ եմ, որ Ռուսաստանի հետ այդ երկխոսությունը կստացվի»:

Առանց մորուքի Փաշինյանը  պնդում էր, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը «հակակշիռ է, որը պաշտպանում է Հայաստանի
ինքնիշխանությունը»: Մորուքով Փաշինյանը բազմավեկտոր է, նրա համար հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի, ԵՄ և ԱՄՆ հետ համարժեք են, «Մենք ելնում ենք Հայաստանի ազգային շահերից, իսկ դա նշանակում է, որ մենք շատ ենք արժևորում հայ-իրանական հարաբերությունները, բարձր ենք գնահատում հայ-ռուսական հարաբերությունները, գնահատում ենք փոխհարաբերությունները Հայաստանի և ԵՄ միջև, ինչպես նաև Հայաստանի և ԱՄՆ միջև հարաբերությունները, հայ-վրացական հարաբերությունները: Մենք չենք պատրաստվում զարգացնել որևէ երկրի հետ մեր հարաբերությունները այլ երկրների հետ հարաբերությունների վատթարացման հաշվին: Սա շատ կարևոր է»:

Դժվար է հասկանալ, թե որ Նիկոլ Փաշինյանն է իրականը:  Թվում է, թե խորաթափանց և համոզիչ է խոսում ուսապարկով մորուքավոր մարդը, բայց ինչ-որ բան խանգարում է հավատալ նրան, որ նա լքել է նախկին իր կերպարը` սափրված քաղաքական գործչին, ով բոլորովին այլ կերպ էր խոսում:

Ստացվում է, որ նրանք, ովքեր կատակում էին, որ Փաշինյանի մեջքին ուսապարկ չէ, այլ պարկի մեջ կատու, ճիշտ էին:

Այսօր էլ նա հակասական է, մեկ պնդում է բացառապես խաղաղ ցույցեր անցկացնելու վրա, ապա հանկարծ սպառնում կառավարական շենքերի բռնագրավմամբ, եթե խորհրդարանի կողմից «ժողովրդի վարչապետի» (հենց իր) աջակցության պայմանը չկատարվի: Նիկոլ Փաշինյանը մեկ կոչ է անում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել, ապա, առանց դրանց սպասելու, ասում է, որ իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը պետք է կապիտուլյացիայի ենթարկվի՝ «միանշանակ եւ անվերապահորեն ճանաչելով ժողովրդական, ոչ-բռնի, «թավշյա» հեղափոխության հաղթանակը»:

Հայաստանում բողոքի ցույցերը շարունակվում են՝ այժմ արդեն վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի, ինչպես նաև քաղաքապետարանի ղեկավարի արտահերթ ընտրությունների, Հանրապետական կուսակցության՝ իշխանությունից հեռացման և “ժողովրդական վարչապետի” հաստատման պահանջներով: Այս պահանջները թարմացվում են ամեն օր, որովհետև, օրինակ, Երևանում՝ ավագանու իշխանափոխության մասին «Ելք»-ը սկսեց խոսել ապրիլի 26-ին: «Երևանը ընթացող իշխանափոխության լոկոմոտիվն է», - ասված է «Ելք»-ի հայտարարության մեջ: Արդեն իսկ պարզ է, որ վաղը նոր անուններ կհնչեն, ովքեր, ընդդիմության կարծիքով, պետք է հեռանան, մյուս օրը նոր ցանկ կհայտնվի...

Սերժ Սարգսյանի հրաժարականով մեկնարկել է մի գործընթաց, որն ընդդիմադիրներն անվանում են թավշյա հեղափոխություն. իրենց խնդիրն է փոխել երկրում ամբողջ իշխանությունը, փոխել հենց իրենցով՝ անգամ հասարակության կողմից ոչ բավարար աջակցության պայմաններում: Փողոցում ամբոխը, որքան էլ որ բազմաթիվ այն լինի, չի կարող ընտրություն համարվել:
Իսկ ընդդիմությունը վախենում է առանց ՙժողովրդի թեկնածուի՚ վարչապետության, այնուհետև ժողովրդի կառավարության՚ ամուր երաշխիքների ընտրություններից, եթե անգամ դրանք արտահերթ և արտաժամյա անցկացվեն, ուստի և չի ցանկանում այն. փողոցում ցնծող մարդիկ, որոնց թվում են ուսանողները և երեխաները, մի բան է, հասուն ընտրողները՝ լիովին այլ:

Այդ իսկ պատճառով ոչ Փաշինյանը ոչ մի կերպ չի ցանկանում Հայաստանի գործող Սահմանադրությամբ ամրագրված երկար գործընթաց. եթե նա օրերս վարչապետ չընտրվի (ՙԵլք՚ խմբակցությունն արդեն իսկ պաշտոնապես առաջադրել է իր թեկնածությունը), ընտրությունների անհրաժեշտ կլինի սպասել առնվազն մինչև
հուլիս: Երկուսից ավելի ամսվա ընթացքում հեղափոխական կրքերը կմարեն, ՙգավրոշները՚ չեն մասնակցելու ընտրություններին, ուսանողները գնալու են արձակուրդի, երիտասարդությանը ընտրատեղամասեր մոբիլիզացնելն շատ ավելի բարդ է, քան ուրախ հեղափոխության կանչելը: Հայաստանում իշխանությունը ընտրությունների միջոցով զավթելը չի ստացվի, ուստի Փաշինյանին և նրա
(դեռևս) անհայտ կուրատորներին անհրաժեշտ է հեղափոխական ալիքը հիմա
օգտագործել:

Առավել ևս, որ առկա են հաջողության նախապայմանները. իշխանությունը կազմաքանդվում է, ՙՙդաշնակները՚՚ (Հայ հեղափոխական դաշնակցություն ֆեդերացիան, որն Ազգային Ժողովում յոթ տեղ ունի) դուրս են եկել իշխող
կոալիցիայից: ՙՙԲարեբախտաբար, մինչ օրս հնարավոր էր խուսափել իրավիճակի վատագույն հանգուցալուծումից: ՀՅԴ այս ողջ ընթացքում հետևողական ջանքեր էր գործադրում երկխոսության միջոցով երկրի և ժողովրդի շահերի համար ընդունելի և խելամիտ լուծում փնտրելու ուղղությամբ: Սակայն այդպես չի կարող շարունակվել, կարող են ի հայտ գալ լուրջ մարտահրավերներ՚՚,- բավական աղոտ բացատրում է կուսակցությունն իր մասնակցությունը խորհրդարանական կոալիցիայի փլուզման գործում: Հրաժարական են տվել երեք նախարար և Շիրակի և Արագածոտնի՝ ՀՅԴ-ական մարզպետները:

Փաշինյանի ընտրվելու համար անհրաժեշտ է 53 ձայն, այսօրվա դրությամբ ընդդիմությունն ունի 40-ը, հնարավոր է, 47` Դաշնակցության հետ միասին: Դա էլ այն դեպքում, եթե բացառապես բոլորն իրենց ձայնը տան Փաշինյանին: Նրան կմնա հայթայթել առնվազն 6 ձայն՝ իր կողմը գրավելով հանրապետականների մի
մասին: Հայաստանի վարչապետի ընտրության հարցի քննարկումը նշանակված է մայիսի 1-ի կեսօրին, հենց այդ օրն էլ կարող է կայանալ քվեարկությունը.
պատգամավորները կհավաքվեն միայն այդ հարցին նվիրված հատուկ նիստին:

Հայաստանում իշխանությունը կազմաքանդվում է, սակայն, դեռևս, չնայած ուսապարկով մորուքավոր մարդու կատաղի ակտիվությանը, չի փոշիանում:
Գլխավոր իրադարձություններն առջևում են, եթե միայն մինչև մայիսի 1-ը մնացած օրերի ընթացքում Փաշինյանը չգտնի իրեն համար անհրաժեշտ ձայները.

- դա, չնայած ցուցարարների՝ ՀՀԿ-ի հանդեպ ատելության ջանասիրաբար սերմանումին, այսպես թե այնպես կխաթարի նրա “ժողովրդական առաջնորդի”
իմիջը, որը ջանասիրաբար կերտում է հայկական հեղափոխության տեխնոլոգների
կողմից:

- դա նրան կստիպի դիմել բողոքի ծայրահեղականացմանը, իսկ նրանք, ովքեր ՙՙառաջնորդում՚՚ են Փաշինյանին, ամեն ջանք գործադրում են նրա 2018թ.
կերպարը տարանջատելու տասնամյա վաղեմության իր կերպարից, երբ փողոցային անկարգությունների արդյունքում մարդիկ մահացան:

Մայիսի 1-ին, ի վերջո, հայտնի կդառնա, թե հետագայում ինչ տեղի կունենա Հայաստանում. արդյո՞ք Փաշինյանը կփոխի իր հասարակ, բայց բազմանշանակ զինվորական ոճով վերնաշապիկը թանկարժեք կոստյումով, թե հանրապետականներն ամեն դեպքում կդիմակայեն ՙՙթավշյա հեղափոխությանը՚՚, առաջ կքաշեն վարչապետի սեփական թեկնածուին (այդպիսով դրդելով փողոցային բողոքի ցույցերի նոր ալիք), թե՞ մեկնարկ կտան խորհրդարանի արտահերթ ընտրությունների գործընթացին:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է այն մասին, որ պատրաստ է շարունակել ցույցերը այնքան ժամանակ, մինչև չդառնա Հայաստանի վարչապետ: Ընդ որում, իհարկե, նա հղում է կատարել ցուցարարներին, իբր, «ես ընդամենը կարծում եմ, որ մարդիկ մեզ թույլ չեն տա գործել այլ կերպ»: Ուսապարկով (պարկում
կատվո՞վ) մարդու դերը կայանում է նրանում, որ թույլ չտա մարդկանց կանգ առնել, քանի դեռ ինքը չի նշանակվել Հայաստանի ղեկին»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:15 28/04/2018  |  ՄեկնաբանությունԵրբ կձևավորի քննարկումներ ծավալելու, այլ կարծիք լսելու մշակույթը
21:50 26/04/2018  |  ՔաղաքականԽնդիրը Հայաստանում հաստատված կոռումպացված ու հակաժողովրդական համակարգը վերացնելն է. Նիկոլ Փաշինյան
18:54 26/04/2018  |  ՔաղաքականՔաղաքական առևտուր չի՛ լինելու. Նիկոլ Փաշինյան
18:43 26/04/2018  |  ՄեկնաբանությունԶինված ուժերում չծառայած Նիկոլ Փաշինյանն ուզում է ստանձնել երկրի գերագույն հրամանատարի պաշտոնը
20:39 16/04/2018  |  ԼՐԱՀՈՍ«Այնպես պետք է անենք, որ չարաբաստիկ նիստը չկայանա». Նիկոլ Փաշինյան
15:20 10/04/2018  |  ՔաղաքականՇարմազանովը մանկապարտեզային պայքար է որակում Նիկոլ Փաշինյանի գործողությունները
09:23 10/04/2018  |  ՄամուլՈվքե՞ր են կանգնած Փաշինյանի թիկունքում. «Իրատես de facto»
09:13 27/02/2018  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանին զգուշացրել են՝ նորից կհայտնվի բանտում, բայցղ նա «պատրաստ է նորից բանտ նստել». «Հրապարակ»
18:49 22/02/2018  |  ԼՐԱՀՈՍԵԼՔ-ը ՍԴ է դիմում՝ Հանրապետության նախագահին Ազգային ժողովում ընտրելու դրույթը հակասահմանադրական ճանաչելու պահանջով
22:55 30/01/2018  |  ԼՐԱՀՈՍԻտալացի ոստիկանները ներողություն խնդրեցին եւ հեռացան.Նիկոլ Փաշինյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]