ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն 03/24/2018 16:00 | ԼՐԱՀՈՍ
Հանրապետության Նախագահի հրամանագրերով, տարբեր բնագավառներում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար, մի խումբ անձինք պարգևատրվել են պետական բարձր պարգևներով, շնորհվել է նաև պատվավոր կոչում: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Հանրապետության Նախագահը տարբեր բնագավառներում պարգևի արժանացած անձանց հանձնել է պետական բարձր պարգևները և շնորհակալություն հայտնել նրանց կատարած աշխատանքի ու նվիրումի համար, մաղթել նորանոր հաջողություններ և անսպառ եռանդ հետագա նպատակներն իրականացնելու ճանապարհին:
«Մեդալներ, կոչումներ, շքանշաններ հանձնելը Հանրապետության Նախագահի, թերևս, ամենահաճելի պարտականությունն է: Սակայն դա զուտ արարողակարգային միջոցառում չէ, և, ըստ իս, դրանում մեծ խորհուրդ կա:
Հայտնի ճշմարտություն է, որ տաշած քարը գետնին չի մնա: Հայաստանի պետությունն առաջնորդվում է հենց այդ ժողովրդական իմաստնությամբ: Ոչ մի լավ գործ աննկատ չի մնացել և չի մնալու: Հայաստանում առկա ազատությունը, ամեն ինչ բաց ու ազնիվ քննարկելու հնարավորությունը մշտապես նպաստելու են արժանավորներին առանձնացնելու և խրախուսելու գործին: Ակնհայտ է, որ յուրաքանչյուր պարգևատրումից հետո արձագանքներ են լինում:
Մարդիկ իրենց համաձայնությունը կամ անհամաձայնությունն են հայտնում: Բայց մենք առաջնորդվում ենք մի սկզբունքով, որ պետական մարմինները, որոնք քննարկում են թեկնածություններն ու ներկայացնում պարգևատրման, ավելի քաջատեղյակ են, և նրանց կարծիքը մեզ համար վճռորոշ է: Կարծում եմ, որ ավելի լավ է ինչ-որ պարագաներում արժանիքը մի քիչ ավելի բարձր գնահատել և խրախուսել, քան երկնչել որոշակի քննադատությունից և անտեսել մարդկանց կատարածը:
Վստահ եմ, որ վաստակի ճանաչումը կարևոր է յուրաքանչյուրի համար, այդ թվում նաև՝ այսօրվա պարգևատրվածների: Ակնհայտ է, որ ձեզ այս դահլիճ բերել է տարիների տքնաջան աշխատանքը: Հուսով եմ, որ դուք չեք բավարարվի ձեռք բերածով: Շնորհակալ եմ ձեզ նվիրումի և աշխատանքի համար:
Կրկին շնորհավորում եմ ձեզ պետական բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ: Մաղթում եմ քաջառողջություն և երջանկություն անձնական կյանքում և անսպառ եռանդ՝ ձեր ազնիվ նպատակներն իրագործելու ճանապարհին: Շատ շնորհակալ եմ: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ»,- ասել է Նախագահ Սարգսյանը:
Պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո Հանրապետության Նախագահը թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել անցած տասը տարիներին Նախագահի գործունեությունը՝ նրա մարզային և արտերկրյա այցելությունները, նախագահական նստավայրում և դրանից դուրս տեղի ունեցած միջոցառումներն ակտիվ լուսաբանած լրագրողների և լրատվական ծառայությունների ղեկավարների հետ, որոնց մի մասն այսօր արժանացել է պետական պարգևների: Նախագահը լրագրողների հետ զրուցել է նրանց հետաքրքրող և մտահոգող հարցերի շուրջ, որոնք վերաբերել են ինչպես Հայաստանի ներքին խնդիրներին և պետական կառավարման նոր համակարգի պայմաններում երկրի ապագային, այնպես էլ արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին և մի շարք այլ թեմաների:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
- 05/18/2024 10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/18/2024 20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել
- 05/18/2024 19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 05/18/2024 13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ
- 05/18/2024 10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ և տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ