Թեմաներ
Երեքշաբթի 05 / 07 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/07/2024   11:35 Կիրանցից հյուսիս պայթեցման աշխատանքներ կիրականացվեն. ՊՆ 05/07/2024   11:33 Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից 05/07/2024   11:26 Արթուր Հովհաննիսյանը հստակ պատասխան չունի՝ արդյո՞ք ՔՊ-ականները ցանկանում են միանալ Բագրատ Սրբազանին 05/07/2024   11:19 Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ 05/07/2024   11:16 ԱԺ խմբակցությւոնները հանդես են գալիս ճեպազրույցներով. ուղիղ 05/07/2024   11:07 Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր Ղարամյան 05/07/2024   10:51 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Դանիելյանը՝ ՀԱԵ դեմ արշավի մասին 05/07/2024   10:35 Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ ակումբներից մեկում ոտնձգության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/07/2024   10:28 Տեսանյութում պատկերված անձը ադրբեջանցի չէ՝ Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՊՆ-ի հայտարարությունը 05/07/2024   10:14 Երևանի Դեղատան փողոցում խոշոր հրդեհը տարածվել է մի քանի տներ. դեպքի վայր է մեկնել 7 մարտական հաշվարկ 05/07/2024   08:27 Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ» 05/07/2024   08:24 Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ» 05/07/2024   08:19 Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ» 05/07/2024   08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» 05/07/2024   08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ» 05/07/2024   07:57 Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ» 05/07/2024   07:50 Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ» 05/07/2024   07:46 Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ» 05/07/2024   07:42 Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել. «Ժողովուրդ» 05/07/2024   07:37 Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» 05/06/2024   23:49 Սա մի ընթացք է, որի երկարաժամկետ դրական արդյունքները մենք դեռ տեսնելու ենք. Քրիստինե Վարդանյան 05/06/2024   23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ 05/06/2024   23:18 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/06/2024   22:57 Էրդողանը բանակցություններ է վարել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ 05/06/2024   22:38 Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել, որովհետև ձեր խարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու․ Արտակ Զաքարյան 05/06/2024   22:22 Սի Ցզինպինը Ֆրանսիային կոչ է արել օգնել դիմակայել նոր սառը պատերազմին 05/06/2024   22:01 Քաղաքացին Բագրատ Սրբազանին նվիրեց 44-օրյա պատերազմի բեկորներից պատրաստված նուռը 05/06/2024   21:40 AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել մի շարք դեսպաններին 05/06/2024   21:21 ԱՄՆ-ում տղամարդը ծառայության ընթացքում փորձել է գնդակահարել հոգևորականին 05/06/2024   21:09 Կայացել է «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլը 05/06/2024   20:59 Կիպրահայոց թեմն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/06/2024   20:34 Ադրբեջան սարքովի պետության հետ խաղաղության պայմանագրի կնքումից խոսող ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հիշու՞մ է 2004 թ. փետրվարի 19-ի գիշերվա մասին 05/06/2024   20:19 Տավուշից մեկնարկած երթը 30 000 -50 000-ով կմտնի Երևան. Ալեն Սիմոնյանը ու մյուսները թող հանգիստ նստեն տեղներն ու սպասեն, իմպիչմենտի ժամանակը գալու է. Արթուր Գևորգյան 05/06/2024   20:13 Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում է ցանկացած բռնություն. հայտարարություն 05/06/2024   20:09 ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի զրույցից հետո կարող է որոշակի հստակեցում լինել. Արմեն Բադալյան 05/06/2024   19:59 Չափագրողները հասել են Կիրանցի դաշտ 05/06/2024   19:38 Ռուսաստանը սկսում է միջին և փոքր հեռահարության հրթիռային համակարգերի արտադրությունը 05/06/2024   19:32 Բաքվի հետ «պինգ-պոնգ» դիվանագիտությամբ հարցեր ենք կարգավորել. Արարատ Միրզոյան 05/06/2024   19:22 ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են 05/06/2024   19:16 Իմ երեխան, ձեր երեխան իր հայրենիքում օրորոցը անվտանգ դնելու տեղ ունենա. նշանաբանով եզդիական համայնքը միանում է շարժմանը 05/06/2024   19:06 Պայքարին միանալը մի նշանաբան ունի, որ իմ ու ձեր երեխաներն իրենց հայրենիքում անվտանգ պայմաններում օրորոցը դնելու տեղ ունենան, մայրերը՝ մայրենի լեզվով օրորոցային երգեն․ եզդիական համայնքի ներկայացուցիչ 05/06/2024   18:49 Փաշինյանն ու Պուտինը մայիսի 8-ին հանդիպում կունենան 05/06/2024   18:38 Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները միացել են երթին 05/06/2024   18:32 Ոտքի՛ քանի չի հանձնել. գրառումները հասել են Տաթեւ 05/06/2024   18:25 Իլհամ Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթին 05/06/2024   18:19 Քաղաքացիները շարժվում են դեպի Սոլակ գյուղ 05/06/2024   18:12 Արդյո՞ք մենք այն հասարակությունն ենք, որի հետ միայն Քրեական օրենսգրքով է պետք խոսել. Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում հանդես է եկել եզրափակիչ ելույթով 05/06/2024   18:05 Մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին
05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/07/2024   08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/06/2024   20:34 Ադրբեջան սարքովի պետության հետ խաղաղության պայմանագրի կնքումից խոսող ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հիշու՞մ է 2004 թ. փետրվարի 19-ի գիշերվա մասին 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/06/2024   14:59 Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք ենք արել, նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/06/2024   20:19 Տավուշից մեկնարկած երթը 30 000 -50 000-ով կմտնի Երևան. Ալեն Սիմոնյանը ու մյուսները թող հանգիստ նստեն տեղներն ու սպասեն, իմպիչմենտի ժամանակը գալու է. Արթուր Գևորգյան 05/06/2024   15:15 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/06/2024   17:15 Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել

Նախագահ Սերժ Սարգսյան. Մենք հանրային կյանքի կառավարման որակի բարձրացման խնդիր ունենք 03/23/2018   16:52  |  ԼՐԱՀՈՍ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սահմանադրական դատարան, որտեղ ներկա է գտնվել ՍԴ նիստերի սրահը հայ իրավական մտքի երախտավորներ Շահամիր և Հակոբ Շահամիրյանների անունով անվանակոչելու հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Մինչ այդ Հանրապետության Նախագահը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացել է այսօրվանից Գագիկ Հարությունյանի անունը կրող՝ իրավաբանական, գիտական ու լրագրական նյութերով և մասնագիտական ձեռնարկներով հարուստ ՍԴ գրադարանի գործունեությանը, որը նախատեսված է ոչ միայն ՍԴ անդամների ու աշխատակազմի աշխատակիցների, այլ նաև իրավաբանությամբ զբաղվող անձանց և ուսանողների համար: ՍԴ նախագահը նշել է, որ նախատեսում է թվայնացնել գրադարանը և նոր տեխնոլոգիաների շնորհիվ այն ավելի հասանելի դարձնել օգտվողների համար: 

Շահամիր և Հակոբ Շահամիրյանների անվամբ ՍԴ նիստերի սրահը անվանակոչելու արարողության ժամանակ Հանրապետության Նախագահն իր ողջույնի խոսքն է հղել ներկաներին՝ շնորհավորելով այդ նախաձեռնության կապակցությամբ և արարողության պատեհ առիթով նաև հաջողություններ է մաղթել Սահմանադրական դատարանի ներկա և նախկին նախագահներին՝ Հայաստանում արդարադատության որակի բարձրացմանն ուղղված նրանց կարևորագույն և պատասխանատու աշխատանքում:

ՀՀ Նախագահն իր ողջույնի խոսքում մասնավորապես ասել է.

Այս պահն իսկապես բավականին խորհրդանշական է. առաջին հերթին՝ ժամանակաշրջանի առումով, քանի որ Հայաստանը բեկումնային փոփոխություններով է անցնում: Այժմ իսկապես հարուստ նյութ է կուտակվում ապագա պատմագիրների համար: Եվ հուսով եմ, որ նրանց ընդհանուր գնահատականը դրական է լինելու: Մենք էլ մեր հերթին, պետք է ամեն ինչ անենք, որ այդպես լինի:

Հայ իրավական միտքը զարգացման շատ կարևոր ճանապարհ է անցել: Եվ դեռևս 200 տարի առաջ Շահամիր և Հակոբ Շահամիրյանները հանդես են եկել նորարարական գաղափարներով և խոսել ինստիտուտների կարևորության մասին: Այն ինստիտուտների մասին, որոնք այսօր հիմք են ծառայում ժամանակակից իրավական և ժողովրդավարական պետությունների կայացման համար:

Հայ իրավական մտքի երախտավորների անունով այս սրահը կոչելու պահը, կարծում եմ, շարունակելու է խորհրդանշական մնալ այս դահլիճում որոշում կայացնողների համար և, իհարկե, շատ կարևոր է լինելու նաև այն մարդկանց համար, ովքեր երբևէ մտնելու են այս դահլիճ: 

Շնորհավորում եմ բոլորիս այս լավ նախաձեռնության և անվանակոչության համար: Մենք գնահատում ենք մեր երախտավորներին, իսկ սա չափազանց կարևոր հանգամանք է:

Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում Գագիկ Հարությունյանին կատարած աշխատանքի համար և շնորհավորում նրա ծննդյան 70-ամյա հոբելյանի կապակցությամբ: 

Մեր ժամանակներում հեշտ չէ գտնել նրա պես աշխատասեր և նպատակասլաց մարդու: Գագիկ Հարությունյանը միշտ եղել է այնտեղ, որտեղ եղել է դժվար և բարդ: Եվ նա միշտ իր հետևողականությամբ նպաստել է եղած խնդիրների լուծմանը: Կարծում եմ, որ դա էր հիմնական պատճառը, որ Բարձրագույն դատական խորհուրդը հենց նրան ընտրեց այս կարևոր կառույցի նախագահի պաշտոնում: Շատ շնորհակալ եմ, Գագիկ Գարուշի: Շատ երկար չեմ ուզում խոսել, որովհետև Դուք շարունակում եք պաշտոնավարել մեկ այլ կարևոր պաշտոնում, իսկ Ձեր պաշտոնը շատ յուրահատուկ է մեր երկրում՝ շատ յուրահատուկ: Դուք պետք է կարողանաք Ձեր գործընկերների հետ միասին ապահովել դատավորների և դատարանների անկախությունը, իսկ դրա համար առաջինը դուք պետք է անկախ լինեք: Թե չէ, եթե դուք անկախ չլինեք, դժվար թե կարողանաք ուրիշների անկախությունն ապահովել: Ուստի, լավ խոսքերը կարող են դիտվել որպես այլ հանգամանք և ոչ թե վաստակի գնահատում:

Իհարկե, առիթից օգտվելով՝ շնորհավորում եմ Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Պարո՛ն Թովմասյան, Ձեզ բարի երթ եմ մաղթում և հաջողություն այս շատ կարևոր նավի ղեկը պարոն Հարությունյանի հմուտ ձեռքից ստանձնելու կապակցությամբ: Դա արդեն պատասխանատվության շատ մեծ բեռ է դնում Ձեր ուսերին:

Հրայր Թովմասյանը, իհարկե, նոր մարդ չէ մեր իրավական հանրության համար: Նա մեր Սահմանադրության բարեփոխման հեղինակներից մեկն է: Շինարարության մեջ կա «ճարտարապետական վերահսկողություն» հասկացությունը: Այս պարագայում ևս, կարծում եմ, Հրայր Թովմասյանը սրտացավությամբ այս «ճարտարապետական վերահսկողությունը» կիրականացնի: Որքան հասցրել եմ ճանաչել Հրայր Թովմասյանին, Սահմանադրության գերակայությունը նրա համար սկզբունքային հարց է և համոզմունքի խնդիր: Կցանկանամ, որ այս երևույթները շարունակական լինեն:

Ինչպես բազմիցս ասել եմ՝ մենք հանրային կյանքի կառավարման որակի բարձրացման խնդիր ունենք: Դրա լուծումը մեկ մարդու կամ առանձին կառույցի խնդիր չէ: Դա բոլորիս խնդիրն է՝ այն մարդկանց խնդիրը, ովքեր որոշել են մասնակից լինել պետականաշինության դժվարին, բայց պատվաբեր գործին:

Մենք ունենք հանրային ընկալման խնդիր, մեր կատարած աշխատանքը հանրությանը ճիշտ փոխանցելու և ներկայացնելու խնդիր: Այստեղ ևս դեռ շատ մեծ անելիքներ կան: Համոզված եմ, որ Սահմանադրական դատարանը, ինչպես նաև նորաստեղծ Բարձրագույն դատական խորհուրդն ամեն ինչ կանեն Հայաստանում արդարադատության որակը բարձրացնելու, բայց որ պակաս կարևոր չէ՝ նաև ընկալման մակարդակը բարձրացնելու համար:

 

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին և արարողությանը ներկա բոլոր հրավիրյալներին՝ միջոցառմանը մասնակցելու համար և նշել, որ, հավատալով խորհուրդներին, Սահմանադրական դատարանում իր գործունեությունը ցանկացել է սկսել խորհրդանշական քայլով, և ընտրությունը կանգ է առել իր մեջ մեծ խորհուրդ պարունակող այս միջոցառման վրա:

«1783 թվականին լույս տեսավ Շահամիր և Հակոբ Շահամիրյանների «Որոգայթ փառացը», որը համաշխարհային իրականության մեջ առաջին Սահմանադրության նախագիծն էր, որը գրվել է մի քանի տարի ավելի շուտ, քան Միացյալ Նահանգների, Լեհաստանի և Ֆրանսիայի սահմանադրությունները: Դա նաև հայ ազգային-ազատագրական շարժման ծրագիր էր և դրա տեսական հիմնավորում: Ուշագրավ է այն հանգամանքը, որ «Որոգայթ փառացում», ըստ էության, հիմնավորվում է պառլամենտական կառավարման ձև ունենալու մոտեցումը, և խորհրդանշական է, որ մենք 230 տարի հետո ընտրեցինք այն ճանապարհը, որը մեր հայրենակիցների կողմից ներկայացվել և դարձել էր հիմք շատ ու շատ երկրներում ժողովրդավարական համակարգ ստեղծելու համար: Մենք ընդամենը մի քանի օր հետո ամբողջությամբ անցում կկատարենք դեպի պառլամենտական կառավարման համակարգի: Շահամիրյանների «Որոգայթ փառացը» արդարության, օրինականության կարգուկանոնով ապրելու, Սահմանադրության մերօրյա տերմիններով ասած՝ Սահմանադրության գերակայությունը ապահովելու խորհուրդ է, որը պետության զարգացման, ազատ ու երջանիկ ապրելու գրավականն է: Սրահի անվանակոչումը Շահամիր և Հակոբ Շահամիրյանների անունով հենց այդ խորհուրդն ունի, որ այս դահլիճում կայացված որոշումները նպաստեն վերոնշյալ նպատակներին:

Այսօրվա մեր հավաքում ևս մեկ խորհուրդ կա, որը դժվարանում եմ ասել՝ կարևորությամբ, արդյո՞ք, զիջում է առաջինին, թե ոչ: Այսօր մենք Սահմանադրական դատարանի սրահներից մեկը անվանակոչեցինք Սահմանադրական դատարանի առաջին նախագահ, հայտնի պետական գործիչ, ճանաչված գիտնական Գագիկ Հարությունյանի անունով: Անշուշտ, առաջին հերթին, դա Գագիկ Հարությունյանի վաստակի փոքրիկ գնահատականն է, սակայն այն միաժամանակ այլ խորհուրդ ունի: Դա պատգամ է գալիք բոլոր սերունդներին առ այն, որ Սահմանադրական դատարանի՝ որպես ինստիտուտի և ընդհանրապես պետական համակարգի, պետականության ու սահմանադրականության ապահովման ճանապարհը պետք է ընթանա արժևորելու, մեծարելու և շարունակականությունն ապահովելու ճանապարհով միայն: Ինձ համար շատ կարևոր էր հենց այսպես, այս նախաձեռնությամբ սկսել իմ պաշտոնավարումը՝ որպես խորհրդանշում այն շարունակականության, որ մենք պարտավոր ենք ապահովել պարոն Հարությունյանի ղեկավարությամբ այս տարիների ընթացքում կայացած Սահմանադրական դատարանի համար»,-ասել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը և նկատելով, որ այսօրվա միջոցառումը համընկնում է նաև Սահմանադրական դատարանում Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման վերջին օրվա հետ, ընդունված կանոնների համաձայն, այդ առիթով փոքրիկ և խորհրդանշական հուշանվեր է փոխանցել Գագիկ Հարությունյանին՝ ներկայացնելով նաև այդ հուշանվերի խորհուրդը:

«Դժվար էր այդ հուշանվերի ընտրությունը, որը պետք է այսօրվա և պարոն Հարությունյանի անձի հետ կապված որոշակի խորհուրդ իր մեջ պարունակեր: Եվ այն, ինչ ընտրվեց, պարո՛ն Հարությունյան, ըստ էության իմ մտահղացմամբ և քանդակագործի ձեռամբ իրականացված` Գագիկ Հարությունյանն է՝ ոտքերով ամուր մայր հողի մեջ՝ ոչ թե կանգնած, այլ ոտքերով հենց հողի մեջ, սերմը ձեռքին, սերմերն էլ՝ երևացող, աշխատավոր, աշխատասեր, իր հայրենիքը սիրող, նոր համակարգ ստեղծող մի մարդ: Պարո՛ն Հարությունյան, սա ուզում եմ փոխանցել Ձեզ՝ ի նշան մեր շնորհակալության և երախտիքի»,-ընդգծել է Հրայր Թովմասյանը:
ՍԴ նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի ու ցուցաբերված նման վերաբերմունքի համար և ընդգծել, որ իր համար Շահամիր և Հակոբ Շահամիրյանները հայոց պատմության մեջ հատուկ կարևորություն են ունեցել: 
«Տարիներ առաջ, երբ նախաձեռնեցինք ժամանակակից հայերենով հրատարակել «Որոգայթ փառացը», մեծ դժվարությամբ հայթայթեցինք և գտանք Շահամիր և Հակոբ Շահամիրյանների նկարները: Այդ աշխատանքը ստեղծեցինք, ըստ էության, արխիվներում եղած նյութերի հիման վրա: Եվ մեր հանրությունը՝ հատկապես իրավական, համոզվեց, որ նրանք դատարկ տեղում չստեղծեցին «Որոգայթ փառացը». դա մեր ժողովրդի պատմական որոշակի մտածողության հանրագումարը եղավ: 

Ես պարզապես տեղեկացնեմ՝ շատերդ գիտեք, որ հիմա մենք նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի աջակցությամբ նախաձեռնել ենք հրատարակման պատրաստել մի երկհատորյակ, որը կոչվում է «Սահմանադրական մշակույթը քրիստոնեությունը առաջինը պետական կրոն ընդունած ժողովրդի բազմադարյա պատմության էջերում»: Մոտավորապես երեք հազար էջ է, որն այս տարվա վերջում կհրատարակվի, և հաջորդ տարվանից կլինի նաև անգլերեն թարգմանությունը, որպեսզի աշխարհը ևս կարողանա ընթերցել և ճանաչել: Այդ շղթան ամբողջությամբ երևալու է՝ Արատտայի թագավորությունից մինչև Շահամիրյաններ և նրանցից հետո, իսկ վերջում կամփոփվի «Պատմության դասերը և ժամանակի խորհուրդը» ամփոփ հոդվածով: 

Ասելիքս այն է, որ հաջողություն կարելի է ակնկալել միայն այնտեղ, որտեղ կա շարունակականություն, երբ քարին քար է դրվում, երբ կաթիլները հավաքվելով՝ դառնում են կա՛մ լիճ, կա՛մ գետ և կարողանում են որակ ապահովել: Խորհուրդ կտամ իմ բոլոր գործընկերներին, Սահմանադրական դատարանի աշխատակիցներին, նկատի ունենալ հետևյալը՝ ինչ մենք արել ենք մինչ օրս՝ եղել է նախապատրաստական աշխատանք: Հիշում եք՝ մինչև 2005 թվականը ՝ տասը տարում քննել ենք ընդամենը տասը օրենքի սահմանադրականության հարց, այսօր արդեն երկու ամսում մենք այդքան քննում ենք: Տասը տարի և երկու ամիս: Բայց այդքանով հանդերձ, սահմանադրական նոր փոփոխությունները բոլորովին նոր ասպարեզ են բացում: Եթե արդեն վաղը, մյուս օրը, ամսի 9-ից, երբ նոր օրենքը կսկսի գործել, և նոր դիմողներ կհայտնվեն Սահմանադրական դատարանում, այս պարագայում ծանրաբեռնվածությունը բազմակի ավելանալու է, և պատասխանատվությունն է շատ ավելի բարձրանալու: Ես համոզված եմ, որ այն մեկնարկային պայմանները, որ մեզ հաջողվեց ստեղծել՝ հնարավորություն կտան այդ պատասխանատվությունը իսկապես ստանձնել և իրացնել: Մեր խնդիրը հետևյալն է՝ շատ բան արվեց սահմանադրական փոփոխությունների առումով, շատերդ շփվել եք դրսերում, ունեցել եք նաև հանդիպումներ, ելույթներ կոնֆերանսներում և տեսել եք, որ այսօր չկա մի երկիր, որտեղ սահմանադրական զարգացումներից խոսեն ու դրվատանքի խոսքեր չասվի այն գործընթացի մասին, որն արվեց Հայաստանում: Բայց ամեն ինչ կարող է մնալ թղթի վրա, եթե դա իրական կյանքում նույն ձևով չի դրսևորվում: Չլինի այնպիսի վիճակ, երբ ունենք Սահմանադրություն, բայց սահմանադրականությունը դրան ներդաշնակ չէ, համարժեք չէ: Մենք պետք է իսկապես կարողանանք Սահմանադրությունը կյանքի կոչել: 

Պարո՛ն Թովմասյան, ես նույնպես Ձեզ շատ երկար եմ ճանաչում և ամբողջ Ձեր կայացման ականատեսը, վկան եմ եղել: Մեծ հույս, մեծ վստահություն ունեմ, որ առաջին հերթին կոլեկտիվում ապահովելով այնպիսի մթնոլորտ, որը կնպաստի աշխատանքին և բարեկամաբար, գործակցաբար աշխատանքն առաջ տանելու խնդիրը կլուծի՝ մեծ հաջողություններ հնարավոր է ակնկալել ոչ միայն ներսում, այլև դրսում: Դուք էլ գիտեք, որ ես Ձեր կողքին եմ, մշտապես Ձեր աջակիցը: Ամեն ինչ կանենք միասին՝ ոչ միայն Սահմանադրական դատարանը, այլև դատական համակարգը այս երկրում կայացնելու համար: Վիճակն այնպիսին է, որ, այո՛, դինամիկա կա, քայլեր կան, բայց որպես կայացած համակարգ, մենք, ինչպես ասում են, պետք է սկսենք հիմքերից և կարողանանք կյանքի կոչել այն, ինչ ցանկանում էինք սահմանադրական բարեփոխումների ընթացքում, որն այն ժամանակ նաև Հանրապետության Նախագահը նախաձեռնեց: Իսկ դա կախված է մեզանից յուրաքանչյուրից, մեր բոլոր գործընկերներից: Ես վստահ եմ, որ գործակցաբար մեր արդյունավետ աշխատանքը հնարավորություն կտա որակ ապահովել և ասել, որ իսկապես ինչ նախաձեռնում և անում էինք՝ ճշմարտացի էինք, և այն առաջարկությամբ կամ նախաձեռնությամբ, որ Հանրապետության Նախագահը հանդես եկավ ու կյանքի կոչեց սահմանադրական այս մոդելը կամ այս մեխանիզմը, կենսունակ է և ի զորու է երկրում դրական շատ բաներ փոխել: Ես ցանկանում եմ ձեզ երջանկություն, արդյունավետ աշխատանք: Միասին փորձենք տեղից շարժել այն խնդիրները, որոնք լուծման կարոտ են և օր առաջ պետք է լուծվեն»,-ասել է Գագիկ Հարությունյանը:
 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:38 10/12/2016  |  ԼՐԱՀՈՍՆախագահն այցելել է Մատաղիսի եւ Թալիշի զորամասեր
18:59 01/07/2016  |  ԼՐԱՀՈՍՀՀ Նախագահը մասնակցել է Սահմանադրության օրվան նվիրված ընդունելությանը (լուսանկարներ)
19:45 04/05/2016  |  ԼՐԱՀՈՍՄեր հաղթանակները շարունակվելու են, շարունակվելու են բոլոր ոլորտներում. Սերժ Սարգսյան
19:37 12/04/2016  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանն ընդունել է բժշկության և հարակից ոլորտների զարգացման գործում Նոբելյան մրցանակի հինգ դափնեկիրների
19:49 11/04/2016  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանին զեկուցվել է հայկական զինված ուժերում ձեռնարկվող քայլերի մասին
19:16 06/04/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԼեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող ունենալ ռազմական լուծում. Հասան Ռոհանի
20:48 04/04/2016  |  ԼՐԱՀՈՍԵթե ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ բնույթ, Հայաստանը ճանաչելու է ԼՂ-ի անկախությունը. ՀՀ նախագահ
19:29 04/04/2016  |  ԼՐԱՀՈՍԹուրքիային պետք է ընդհանրապես հեռու պահել ղարաբաղյան կարգավորման գործընթացից. Սերժ Սարգսյան
20:53 16/03/2016  |  ԼՐԱՀՈՍԿիպրոսը հարազատ երկիր է ցանկացած հայի համար. Սերժ Սարգսյանն ելույթ է ունեցել Կիպրոսի համալսարանում
21:29 09/07/2015  |  ԼՐԱՀՈՍՀայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցման ծրագիրը բաց է պետական-մասնավոր գործընկերության համար. Սերժ Սարգսյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]